Հակամարտության նպաստավոր ավարտից հետո Արցախը պետք է միանա ՀՀ-ին որպես առանձին մարզ: Այլ կարգավիճակ ՀՀ կազմում Արցախը չի կարող ունենալ, քանի որ ՀՀ-ն ֆեդերացիա չէ ու ոչ մի կերպ ֆեդերացիա չի էլ կարող լինել: Անբնական է միայն հայերից կազմված վարչատարածքային միավորին տալ այլ կարգավիճակ, քան հայերն են:
Ստեղ իհարկե որոշ հարցեր կարող են առաջանալ, օրինակ Արցախը իր չափերով շատ մեծ է ՀՀ յուրաքանչյուր մարզից, կամ հենց Արցախը ինքը բաժանված է վարչատարածքային միավորների ու մարզ դառնալու դեպքում այս ներքին բաժանումը անիմաստ է դառնում: Բայց այս խնդիրներին կարելի է բնական լուծում տալ:
Բայց այս ամենից առաջ նախ պետք է հասնել Արցախի անկախության ճանաչմանը ու էս հակամարտությունը վերջնական ավարտին հասցնել: Նենց որ էս հարցը հիմա էդքան էլ էական չի: Երբ որ Ադրբեջանի հետ հարցերը լուծենք, էն ժամանակ մեր մեջ հարցերը շատ հեշտությամբ կլուծենք:
Էջանիշներ