Astgh-ի խոսքերից
Դե ֆակտո ունենք անկախ ԼՂՀ, որը, սակայն, միջազգային ճանաչման չի հասել: Ադրբեջանը այժմ թույլ չի տա, որ ԼՂՀ-ն հենց այնպես միանա ՀՀ-ին, չնայած, որ դա բխում է ազգերի ինքնորոշման իրավունքից: Այնպես որ այժմ խնդիր է դրված հասնել ԼՂՀ-ի ճանաչմանը՝ որպես անկախ, սուվերեն պետություն: Այդ պատճառով էլ թեկուզ ակումբի տարբեր թեմաներում նշել ենք, որ ՀՀ իշխանությունները սխալ քաղաքականություն են վարում, որովհետև սա պետք է ներկայացվի՝ որպես ինքնորոշում, ոչ թե որպես հայկական տարածքի անկախացում: Իսկ եթե չգիտեմ ինչ պատահի, ու մեր իշխանությունները վերջապես գլուխ հանեն քաղաքականությունից և հասնեն ԼՂՀ ճանաչմանը, այդ ժամանակ արդեն գործ կունենանք անկախ սուբյեկտի հետ, որի կարծիքի հետ հաշվի չնստել չենք կարող: Գուցե պայմանները բարենպաստ չլինեն՝ միավորվելու համար ՀՀ-ի հետ, և մենք շարունակենք գործակցությունը՝ որպես դաշնակից պետություններ:
Իսկ եթե միավորվի ՀՀ-ի հետ, ապա ինքս ոչ մի տարբերություն չեմ տեսնում ասենք Շիրակի մարզի կամ Արցախի մեջ Կլինի ՀՀ մարզերից մեկը: Բայց դա մոտ ապագայի համար երազանքների թեմա է:
Էջանիշներ