User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Համակարգչի բացասական ազդեցությունը

  1. #1
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    34
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համակարգչի բացասական ազդեցությունը

    Սիրելի ակումբցիներ, եկենք այս բաժնում նշենք բոլոր այն բացասական ազդեցությունները, որ ունենում է համակարգիչը մարդու առողջության վրա, ինչպես նաև այդ ազդեցություններից խուսափելու միջոցները:
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  2. #2
    Պատվավոր անդամ A.r.p.i.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2009
    Հասցե
    Կապան
    Տարիք
    34
    Գրառումներ
    558
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչի բացասական ազդեցությունը

    Սկսեմ նրանից, թե ինչ ազդեցություն է ունենում համակարգիչը մարդու տեսողության վրա:
    Աչքերը գրանցում են տեքստի կամ նկարի ամենափոքր թրթրումները, և հատկապես էկրանի առկայծումները: Աչքերի գերբեռնվածությունը բերում է տեսողության սրության կորցմանը: Տեսողության վրա վատ են անդրադառնում գույնների, տառերի վատ ընտրությունը, էկրանի վատ տեղադրվածությունը: Համակարգիչը պետք է տեղադրել լուսավոր տեղում, միաժամանակ խուսափելով աչքի վրա ավելորդ լույսի ընկնումից: Փորձեք անկյունում չնստել` դեմքով դեպի պատուհանը կամ պատը, որպեսզի աչքերի համար ավելորդ ծանրաբեռնվածություն չստեղծեք: Բացի դրանից, մոնիտորի պատկերի պայծառությունը պետք է համընկնի սենյակի լուսավորվածության հետ:
    Կատարեք աչքերի մարզանք:
    Աչքերը առանց շտապելու տեղափոխեք տարբեր տեղեր կամ սկզբից նայեք հեռու, իսկ հետո ձեր հայացքը տեղափոխեք ձեր քթի ծայրամասը: Վարժության վերջում թարթեք ձեր աչքերը 20-30վ: Հաճախակի թարթեք ձեր աչքերը, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել աչքերի չորանալուն և ոչ պարզ տեսողությանը:
    Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (14.11.2009), Ֆոտոն (14.11.2009)

  4. #3
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչի բացասական ազդեցությունը

    Սպասեք մի քիչ էլ ես գրեմ:
    Ողնաշարի առողջությունը կախված է նրանից, թե ինչքանով եք դուք ճիշտ նստում, իսկ ողնաշարի առողջությունից կախված է գրեթե ամբողջ օրգանիզմի աշխատանքի որակը: Այդ պատճառով ձեռք բերեք հարմարավետ բազկաթոռ, որի նստատեղը ունի ոչ մեծ թեքություն և թեթևակի բարձրացված է: Դա թույլ կտա լավացնել կոնքի օրգանների արյան շրջանառությունը:
    Համակարգչի հետ աշխատանքի ժամանակ ձեր շնչած օդի որակը ազդում է ձեր վիճակի վրա: Մի մոռացեք պարբերաբար սենյակը օդափոխել:
    Աշխատանքի ժամանակ համակարգչից հաղորդվող աղմուկը մարդու ինքնազգացողության վրա նեգատիվ ազդեցություն է առաջացնում, հատկապես դա վերաբերում է հին նմուշներին: Սրա հետ կապված անհրաժեշտ է համակարգային բլոկը տեղադրել համակարգչային սեղանի արկղի մեջ և փակել դուռը, դրա հետ մեկտեղ պահպանելով համակարգային բլոկի անհրաժեշտ օդափոխություն:
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  5. #4
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչի բացասական ազդեցությունը

    Մեջբերում A.r.p.i.-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքերը գրանցում են տեքստի կամ նկարի ամենափոքր թրթրումները, և հատկապես էկրանի առկայծումները:
    Արժե նշել, որ դա LCD մոնիտորներին չի վերաբերում, քանի որ այս մոնիտորները գործնականում չեն թարթում: Նրանք, ի տարբերություն CRT մոնիտորների, ունեն բավականին մեծ իներցիա, այսինքն, կոպիտ ասած պատկերը այդքան շուտ չի անհետանում էկրանից, որ էկրանը հասցնի թարթի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարձրահասակ լինելու բացասական կողմերը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 198
    Վերջինը: 15.11.2016, 14:07
  2. Համակարգչի և հեռուստացույցի հոգեբանական ազդեցությունը երեխաների վրա
    Հեղինակ՝ erexa, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 25.10.2011, 23:30
  3. Ինձ բնորոշ 1 բացասական հատկանիշ
    Հեղինակ՝ Legolas, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 8
    Վերջինը: 06.11.2009, 18:02
  4. Ցածրահասակ լինելու բացասական կողմերը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 58
    Վերջինը: 01.04.2009, 18:18
  5. Բացասական էներգիա
    Հեղինակ՝ Kita, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 17.08.2008, 15:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •