Ըստ էության հարցը սխալ է ձևակերպված: Նախ և առաջ պետք է սահմանել, թե ինչ ասել է "խելացի":
Ով է խելացի? Մաթեմատիկայի գիտությունների դոկտորը, թե առանց դպրոց գնալու ինքնուս ֆանտաստիկ ասեղնագործութոյւն կատարող տատիկը?
Այստեղ խնդիրը կնոջ և տղամարդու տրամաբանական շղաներ կառուցելու և գործողությունների ընթացք վերլուծելու կարողության մեջ է, ինչպես նաև աբստրակտ մտածելակերպի, եռաչափ պատրեկացման տարբերության մեջ:
Իմ ծանոթներից մեկը, շատ հարգված ու բանիմաց անձնավորություն, մի անգամ ասաց, որ ինքը համարյա գտել է կնոջ ու տղամարդու տրամաբանության կառուցման տարբերությունները:
Ըստ նրա տղամարդը տրամաբանում է "պետք է, պետք չի" և "ճիշտ է, սխալ է" հիմունքներով, իսկ կինը` "ուզում եմ, չեմ ուզում" և "դուրըս գալիս է, դուսըր չի գալիս" հիմունքներով: Սրանք տարբեր չափողական համակարգեր են` տարբեր հաշվանքի համակարգերով և սկզբնակետերով: Բնական է, որ այդ հաշվանքի համակարգերը կարող են որոշ տիրույթներով համադրվել և տալ նույն արդյունքը:
Ըստ տվյալ ձևակերպման պարզ է դառնում, որ կանանց ու տղամարդկանց մոտ տարբեր են ինֆորմացիայի ընկալման, գնահատման և վերլուծման ոչ թե ունակությունները, այլ սկզբունքները:
Ասում են Նապոլեոնը միանգամից մի քանի գործողություն է կարողացել կատարել: Է էդ դեպքում համարյա բոլոր կանայք Նապոլեոններ ենԷլ ով, եթե ոչ կինը կարող է միաժամանակ հեռախոսով խոսել, ճաշ եփել ու ասենք երեխային օրորել, ընդ որում երեքն էլ արդյուանվետ ու երկար
Ու թող տղամարդիկ երազեն լինել այնքնան խելացի, որքան կանայք, իսկ կանայք երազեն լինել այնքան խելացի, որքան տղամարդիկ![]()
Էջանիշներ