Գանգրահեր (02.12.2010)
Բայց ես հարցս լուրջ էի տվել, իսկ դու կատակի ես տանում:
Ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ շախմատը: Բոլորս էլ լավ գիտենք, որ շախմատի պրոֆեսիոնալ արենայում տղամարդկանց մրցաշարերն ավելի բարձր վարկանիշ ունեն, քան կանանցը: Շախմատի կանանց հավաքականները շատ ավելի թույլ են, քան տղամարդկանցը:
Աշխարհում չկա մի կին շախմատիստ, որն իր ինտելեկտով (շախմատային) համեմատվի Արոնյանի, Կառլսենի, Անանդի, Կրամնիկի, Սվիդլերի ու այլոց հետ: Լավ ինչու՞: Միթե կանանց արգելված է զարգացնել իրենց ինտելեկտը մինչև այդ աստիճանը![]()
Իսկ միգուցե՞ ոչ թե արգելված է, այլ ուղղակի անհնար![]()
Լեո ջան, կարծում եմ դա Եվայի հետևանքն է… Ի սկզբանե կինը համարվել է մեղքեր կրող: Իզուր չէ, որ շատ չար կերպարներ կին են պատկերվել, օրինակ վհուկները, տարբեր կախարդուհիներ…: Կանանց հոգեբանությունը առհասարակ շատ բարդ է, ու դժվար է այն հասկանալ անգամ կնոջը, իսկ այն ինչ անհասկանալի է, վերագրվում է շատ դեպքերում մութ ու չար կողմերի: Իսկ ինչ վերաբերվում է խելացիությանը, նախ եկեք հասկանանք, թե խելացի ասելով ինչ նկատի ունենք՝ անալիտիկ մտածողություն, թե տրամաբանություն, թե կողմնորոշվելու ունակություն, հազար ու մի բան կա:
mananart.blogspot.com
Lianik (02.12.2010)
Լեո :angr ես լուրջ էի պատասխանում: Կանայք շախմատ խաղում են ուղեղը վարժեցնելու համար, վսյո:Կինը որպիսզի կարողանա շախմատով փող աշխատել պիտի լինի լավը, շատ լավը: Ոչ մի կին կոպիտ ասած՝ վիզ չի դնի: Ոնց որ ասես ինչու՞ տղամարդիկ չեն կարում ավելի լավ ասեղնագործեն, քան կանայք, միգուցե խելքը չի՞ հերիքում ասեղնագործել խաչուփաչով.... իհարկե կարող ա, ուղղակի հավես չի դնի, իրա խելքի բանը չի:
![]()
Чеширский КотЭ
Մանանա ջան, Աստված հիշաչար չէ: Նա չէր կարող զուտ միայն Եվայի մեղքի համար ոխ պահել ողջ կանանց վրա.... Բայց ես չեմ պնդում, որ Աստված հենց կնոջ ոչ բավարար խելացիության համար է տղամարդուն ավելի վստահում: Աստծո գործերն անքննելի են:
Համաձայն եմ, խելացիության հազար ու մի նրբություններ կան: Ուղղակի ըստ իս տղամարդկանց մոտ միաժամանակ այդ նրբություններն ավելի շատ են լինում, քան կանանց![]()
Նախ, համաձայն չեմ, որ ոչ մի կին վիզ չի դնում: Բոլոր կին գրոսմաստերներն էլ վիզ են դնում, էն էլ ինչպե՜ս...
Եվ հետո, ո՞վ ասեց, որ տղամարդիկ կանանցից վատ են աստեղնագործում: Ես գիտեմ, որ շատ հզոր տղամարդ-դերձակներ և մոդելյորներ կան, ովքեր կանանց էդ բնագավառում ոչնչով չեն զիջում, գուցև գերազանցում են:
Եթե փորձենք հիշել հայտնի դիզայներ-մոդելյորների, ապա տղամարդկանց անուններն ավելի շատ կլինեն, քան կանանց: Չեմ կարծում, որ նրանք ասեղնագործել չիմանան, կամ իմանան կանանցից վատ:
erexa (02.12.2010)
Միայն մի ոլորտ գիտեմ, որտեղ կանայք միանշանակ հազար գլուխ գերազանցում են տղամարդկանց: Դա սկանդալներ սարքելու ոլորտն ա![]()
ՍիրելիներսԱյնպիսի բնագավառ չկա որ չգտնվի մի կին, որ չկարողանա հաղթել տղամարդուն: Նույնը կարելի է ասել տղամարդու մասին:
Ոչ ոքի համար էլ գաղտնիք չի, որ տղամարդիկ ավելի խելացի են: Կանայք ասենք լավ՝ բան ու գործ չունեն, «ռաձի պռիկոլա», դրել բացատրում են, որ իրենք ավելի խելացի են, էտ հասկանալի ա, բայց որ տղամարդը սկսում ա օրինակներ բերել ու նստած կետ առ կետ ապացուցում ա, որ իրենց մոտ ուղեղի ծալքեի խտությունը ավելի մեծ ա, այդ դա անխելքություն ա:![]()
Чеширский КотЭ
քո կարծիքն է, չեմ ուզում վիճել, սակայն նաև պետք է հաշվի առնել կնոջ սոցիալական դերը. տարիներ շարունակ նա կրթության և զարգացման իրավունք չի ունեցել, այլ զբաղվել է երեխաներ դաստիարակելով, որը քննադատելի չէ այնքանով, որ նա ունի շատ կարևոր՝ վերարտադրության ֆունկցիա: Իսկ ինչ վերաբերվում է Աստծուն, բնավ հիշաչար չէ, սակայն Ադամի և Եվայի առսպելն իզուր չէ ստեղծվել, այն արտահայտում է արդի խնդիր, որի մեջ նաև մտնում է մեր քննարկման թեման: Կրկնում եմ, որ դա պատկերացում է կնոջ մասին և հիմնավոր պատկերացում է, որի վրա գուցե և անգիտակցորեն հիմնվում են հետագա պատկերացումները
mananart.blogspot.com
Rozet (02.12.2010)
քո կարծիքն է, չեմ ուզում վիճել, սակայն նաև պետք է հաշվի առնել կնոջ սոցիալական դերը. տարիներ շարունակ նա կրթության և զարգացման իրավունք չի ունեցել, այլ զբաղվել է երեխաներ դաստիարակելով, որը քննադատելի չէ այնքանով, որ նա ունի շատ կարևոր՝ վերարտադրության ֆունկցիա: Իսկ ինչ վերաբերվում է Աստծուն, բնավ հիշաչար չէ, սակայն Ադամի և Եվայի առսպելն իզուր չէ ստեղծվել, այն արտահայտում է արդի խնդիր, որի մեջ նաև մտնում է մեր քննարկման թեման: Կրկնում եմ, որ դա պատկերացում է կնոջ մասին և հիմնավոր պատկերացում է, որի վրա գուցե և անգիտակցորեն հիմնվում են հետագա պատկերացումները
mananart.blogspot.com
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ