Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
Տղամարդիկ եթե խելացի լինեին, աշխարհում, որն իրենք են կառավարում, չէին լինի պատերազմներ, կռիվներ, տանջանք, ցավ, անմեղ զոհեր։ Չէր լինի իշխանության անհագ ձգտում, չէր լինի մեկ այլ տղամարդուն ոչնչացնելու, նրանից ուժեղ երևալու ցանկություն, չէր լինի իրենից թույլին գտնելու ու նրան նվաստացնելու ցանկությունը։

Իսկ կանանց մեջ այդ ամենը չկա, կանանց մեջ չկա սպանելու, ոչնչացնելու ցանկություն, իծնե ագրեսիա։ Կանայք հարմոնիա, խաղաղություն, սեր, կյանք ստեղծող էակներ են։

Շատ էլ, թե տղամարդիկ ֆիզիկայի խնդիրներ լավ են լուծում։ Խեր ըլներ Ում ա պետք էդ խելքը, որ պետք ա ատոմային ռումբ ստեղծելու վրա աշխատի.
Պատերազմների ու կռիվների համար համաձայն եմ: Բայց օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ կանանց մոտ էլ ագրեսիվություն լինում է, բայց դա սովորաբար միայն խոսքով է արտահայտվում: Էստեղ արժի հիշել, որ մարդը մարդ դարձավ հենց էն ժամանակ, երբ, Ֆրոյդի ասած, քար շպրտելու փոխարեն շպրտեց խոսքը:

Ամեն դեպքում, կարևորը դա չի, կարևորը նա է, որ խելացիությունը պետք չի խառնել բոլոր մնացած դրական հատկությունյների հետ ու վիճել դրա համար: Իզուր չէր, որ պատմության, գրականության մեջ տղամարդիկ կանանց շատ հաճախ աստվածացնում էին, երևի զգում էին, որ մի բանով /ամենաքիչը/ իրենցից բարձր են...