Համոզված եմ, որ այն ինչ հիմա կասեմ կընդունվի հեգնանքով կամ ընդհանրապես չի ընդունվի, բայց իմ փորձը ցույց է տալիս, որ գեղեցիկ մարդիկ/խոսքս միայն տղամարդուն է վերաբերվում,կանանց միայն բացառիկ դեպքերում, քանի որ նրանց գեղեցկությունը լիովին այլ հարթության վրա է/ միշտ առանձնանում են խելքով և որքան մարդը արտաքնապես մոտ է կատարյալին, համապատասխանաբար նրա ուղեղն էլ է ձգտում կատարյալ լինելուն: Ասածս հիմնավորելու համար միայն ասեմ, որ պարզ է, որ որքան առողջ և զարգացած է մարդու օրգանիզմը, նյարդային, մկանային համակարգերը, այքան ավելի հեշտությամբ են բարենպաստ պայմաններ ստեղծվում նրա այլ օրգանի` ուղեղի զարգացման համար, իսկ մյուս կողմից էլ գեղեցիկ մարդկանց մոտ հավանաբար լավ արտաքինը արդյունք է նաև այն բանի, որ նրանցում բացակայում են "վատ" գեները, այսինքն ծնողներից նրանք ժառանգել են միայն լավագույնը, ինչը բնականաբար կազդի նաև մտավոր ունակությունների վրա: Մի խոսքով ասածս ինչ է. գեղեցիկ տղամարդիկ հաստատ խելացի են:
Էջանիշներ