Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
Հարգելի Ռ..., ուղեղի մարզման հետ կապված ,,գործընթացը" դա մի քանի տարվա երևույթ չէ, և ոչ էլ մի քանի տասնամյակի: Այստեղ խոսվում է դարերի և ինչու՞ չէ, հազարմայակների մասին: Իսկ եթե ձեզ թվում է, թե ես վկայում եմ, որ կինը իր գոյութան ընթացքում չի մտածել ու իր ուղեղը չի մարզել, ասեմ, որ այդպես չէ: Բայց գաղտնիք չէ, որ նրա գործունեության ոլորտը՝, կապված իհարկե ցեղապահպանման գործընթացի հետ, մի քիչ այլ է եղել: Գաղտնիք չէ նաև, որ երկար դարեր կնոջը նույնիսկ չի թույլատրվել ուսում ստանալ...
Չարժե նայել մեր այսօրվա ,,ստանդարտից դուրս" իրավիճակին: Բայց եթե նույնիսկ նայենք... Եթե այսօր՝, տղամարդկանց համար
բավարար չափով զբաղվածությունը ապահովված չէ, դա չի նշանակում, որ մեր երկիրը այսօր կանայք են ղեկավարում: Ուղղակի շատ ընտանիքներում, հանապազորյա հացի խնդիրը լուծում է կինը, որը ոչ մի կապ չունի մեր թեմայի գլխավոր հարցի հետ...
հարգելի Կ, ի՞նչ է նշանակում ցեղապահպանման հետ առնչվող գործողություն
դինոզավրերից փախչելու, ուտելու պտուղներ հավաքելու, քարանձավում թաքնվելու ու երեխային գազաններից պաշտպանելու համար հին մարդկանցից ուղեղի նույն ջանքերն էին պահանջվում
ուրիշ բան, եթե պնդում եք, որ կինը օր ու գիշեր նստած ազգը պահպանելու մասին էր մտածում