User Tag List

Նայել հարցման արդյունքները: Արդյո՞ք սխալ է Սոդքի հանքերի շահագործումը:

Քվեարկողներ
6. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • ԱՅՈ

    4 66.67%
  • ՈՉ

    2 33.33%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 11 համարի արդյունքները՝ ընդհանուր 11 հատից

Թեմա: Հարցում. Արդյո՞ք սխալ է Սոդքի Հանքի շահագործումը

  1. #1
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2009
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Հարցում. Արդյո՞ք սխալ է Սոդքի Հանքի շահագործումը

    Արդյո՞ք սխալ է Սոդքի Հանքի շահագործումը:
    Նաշեք Այո կամ Ոչ:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 13.11.2009, 14:30:

  2. #2
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցում. Արդյոք սխալ է Սոդքի Հանքի շահագործեւմը?

    Բա չիմանանք էտ որտեղա, ինչի համար են շահագործում
    Վերջին խմբագրող՝ Dayana: 13.11.2009, 14:32:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  3. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցում. Արդյոք սխալ է Սոդքի Հանքի շահագործեւմը?

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա չիմանանք էտ որտեղա, ինչի համար են շահագործում
    Եթե չեմ սխալվում, խոսքը ոսկու հանքի մասին է:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 13.11.2009, 17:48:

  4. #4
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցում. Արդյոք սխալ է Սոդքի Հանքի շահագործեւմը?

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա չիմանանք էտ որտեղա, ինչի համար են շահագործում
    Սևանում ոսկու վերամշակման ֆաբրիկայի կառուցման մասին է հարցնում:


    Ահա ինտերնետից որոշ տվյալներ
    Ապագա ձեռնարկության հիմնական խնդիրը ցիանիդի օտարման հարցն է, որն օգտագործում են հանքից ոսկու դուրս բերման համար: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ցիանիդների արտահոսքի 76%-ը կատարվում է հանքի պոչամբարներում, 18%-ը՝ ձեռնարկություններում, եվ 6%-ը՝ փոխադրումների ընթացքում:
    Պոչամբարները կավե հատակ ունեցող ավազաններ են, որոնց հատակը մի քանի տարի հետո կճաքճքի, և ֆիլտրացումը կհասնի մինչև 10%-ի: Թունավոր բաղադրությունները կլցվեն ստորգետնյա ջրերի, իսկ հետո Սևանի մեջ: Ընդ որում, այդ գործընթացը կարող է արագացնել անգամ ամենաթույլ երկրաշարժը (4-5 բալ), իսկ ձեռնարկության կառուցման ենթադրյալ վայրը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում:
    Այս շրջանում են սկիզբ առնում բոլոր ստորգետնյա ջրերը, որոնք հետո արտեզյան ջրերի տեսքով հասնում են Արարատի դաշտավայր: Դա կհանգեցնի այդ արտեզյան ջրերով ոռոգվող բոլոր հողերի կեղտոտմանը: Չմոռանանք նաև, որ պոչամբարի կառուցման վայրից ոչ շատ հեռու սկիզբ են առնում ՙՋերմուկ՚-ի հանքաջրերը: Շրջանի ջրային ավազանը աղտոտման վտանգի տակ դնելով՝ նախագծի հեղինակներն իրենց վրա մեծ պատասխանատվություն են վերցնում:
    Սոդքի հանքավայրը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում: Սոդքի տարածքի սեյսմիկ ռիսկի վերլուծությունը (BFP, 1998) բերեց այն եզրակացության, որ Սոդքի հանքը գտնվում է մի տարածքում, որտեղ կարճ ժամանակահատվածում հնարավոր են զգալի ուժգնությամբ երկրաշարժեր ( Ռիխտերի սանդղակով 6 բալանոց եվ ավելի):

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գուգօ (14.11.2009), Լուսաբեր (13.11.2009), Ֆոտոն (14.11.2009)

  6. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցում. Արդյո՞ք սխալ է Սոդքի Հանքի շահագործումը

    ունենք չունենք մի հատ Սևան ունենք, էտ էլ են ուզում հարամել?? քվեարկել եմ ԱՅՈ, սխալ է շահագործումը.
    մեզ համար դրա օգուտը այնքան չնչին կլինի, որ պատճառած վնասների դեմաց նույնիսկ չի էլ երևա.....

  7. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցում. Արդյո՞ք սխալ է Սոդքի Հանքի շահագործումը

    Ես էլ անջատված քվեարկել եմ «ոչ»: Ինձ թվացել ա հարցում գրած ա «արդյո՞ք ճիշտ է…»:

    Պատասխան. Այո, սխալ է:

  8. #7
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցում. Արդյո՞ք սխալ է Սոդքի Հանքի շահագործումը

    Բայց էդ հանքի տերերը պնդում են ու համոզված են, որ Սևանին այն վնաս տալ չի կարող

  9. #8
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցում. Արդյո՞ք սխալ է Սոդքի Հանքի շահագործումը

    երևի հարստացուցիչ ֆաբրիկայի մասին էիր ուզում բացել հարցումը?

    ԱրմԻնֆո

    Սեւանի ավազանում հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցման հարցը փակված է: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հայտնեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

    Հիշեցնենք, որ ֆաբրիկա կառուցելու գաղափարը պատկանում էր «GeoProMining» ընկերությանը, որի ղեկավարությունը բանակցություններ էր վարում բարձր մակարդակով: Չնայած նրան, որ Սեւանի ավազանում նման գործունեությունն արգելված է օրենքով, «GPM»-ը, ղեկավարվելով սեփական տնտեսական շահերով եւ անընդմեջ հայտարարելով ինչպես Արարատում, այնպես էլ Գագարինում ֆաբրիկայի կառուցման անեկամտաբերության մասին, մեկ տարուց ավելի պնդում էր, որպեսզի իրականացվի արտադրությունը Սոտքի ոսկու հանքավայրի շրջան տեղափոխելու նախագիծը:

    «GPM»-ի «սեւանյան ախորժակի» արդյունքը դարձավ «SOS Սեւան» մեծամասշաբ կամպանիան, որին միացան կազմակերպություններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Մեքսիկայից, Վենեսուելայից, Ղրղզստանից, Բուլղարիայից, Ուռուգվայից: Կամպանիայի շրջանակներում այս տարվա գարնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ ուղարկվեց, որում հասարակական կազմակերպությունները կոչ էին անում կանգնեցնել «GeoProMining»-ի հակաօրինական գործունեությունը: Նամակում մասնավորապես նշված է, որ ֆաբրիկայի կառուցման արդյունքը կլինեն 100 միլիոն տոննա թունավոր թափոնները, պոչամբարը` թունավորված ցիանային միացություններով եւ ծանր մետաղներով, որոնք կլցվեն լճի գրունտային ջրերի մեջ:

    «Սկզբից էլ պարզ էր, որ իր նախագծով «GeoProMining» ընկերությունը նպատակ էր հետապնդում ստանալ գերշահույթ` հանքանյութի տեղափոխման ծախսերը կրճատելու ճանապարհով: Մենք բացատրեցինք ընկերության ղեկավարությանը, որ իրավունք չունենք ռիսկի տակ դնել Սեւանա լիճը, եւ ես ուրախ եմ, որ նրանք համաձայնեցին մեզ հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ հենց նա ասաց որոշիչ խոսքն այս հարցում»,- նշեց Վ. Մովսիսյանը:
    ...

  10. #9
    Լիարժեք անդամ Գուգօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2009
    Գրառումներ
    82
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցում. Արդյո՞ք սխալ է Սոդքի Հանքի շահագործումը

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էդ հանքի տերերը պնդում են ու համոզված են, որ Սևանին այն վնաս տալ չի կարող
    ես մի հեռուստահաղորդում եմ նայել, որտեղ էլ խոսում էին այդ մասին ու ասում էին վնաս է

  11. #10
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցում. Արդյո՞ք սխալ է Սոդքի Հանքի շահագործումը

    Հաստատ վնաս է, հերթական գրպաները լցնելու միջոցն է: Թե՞ իրենց թվում է էն եքա պետությունը 70 տարի դրա տեղը չի իմացել, որ բացի ու հանի դա: ԽՍՀՄ հանքարդյունաբերության մի մասնագետ մի անգամ խոսում էր ու ասեց, որ Հայաստանում տենց սմ չկա, որ հետազոտված չլինի, տենց նյութ չկա,որ իրենք դրանց տեղը չիմանային, բայց ոչ բոլորին կարելիա ձեռք տալ, իսկ հիմա իբր թե գյուտեր են անում,չգիտեմ ինչեր են անում...
    Էսօր մի տեղ էլ հանդիպեցի սրա մասին, կարծիքները տարբեր էին, մի մասը պնդում էր, որ հեչ էլ վնաս չի տալու, մյուս մասն էլ հակառակը:
    Իմ կարծիքով պետք չի, չի կարելի, հաստատ դրա օգուտները վնասից շատ կլինեն:Բայց դե ով է՞ մեզ լսում ....
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  12. #11
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2010
    Գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ''Ես էլ անջատված քվեարկել եմ «ոչ»: Ինձ թվացել ա հարցում գրած ա «արդյո՞ք ճիշտ է…»:''

    շատ ճիշտ ես քվեարկել:Հարցն ա սխալ ձևակերպած:Սոթքի արդյունաբերական հանքը շահագործվել ա,կա ու կլինի եթե ռացիոնալ շահագործենք:Բայց ֆիլտրող ձեռնարկության կառուցումը սխալ ա ու չի կառուցվի:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 0
    Վերջինը: 21.08.2014, 02:29
  2. Հարցում - Արդյոք սխալ է ՍՈԴՔԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ շահագործումը
    Հեղինակ՝ Gev_Madrigal, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 12.11.2009, 17:25
  3. Սխալ տեղում, սխալ ժամանակ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.06.2008, 02:51
  4. Արդյո՞ք լռեցրին…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 21.03.2008, 19:45

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •