Ճգնաժամի սկզբներին երբ ամենաշատը սկսեց տուժել Ռուսաստանը , ռուս նախագահը սկսեց ելույթ ունենալ , որ պետք է ռուբլին դարձնել տարածաշրջանային տարադրամ: Ես անձամբ երկու կարծիք ունեմ .առաջինը - մենք ունենք տարադրամ և ռուբլու կարիք չունենք, երկրորդ - որպես տնտեսագետ կարծում եմ , որ տարածաշրջանային տարադրամներ ստեղծելը շատ ճիշտ է , այն զերծ է պահում արժութային տատանումների ռիսկերից , բայց մի այլ հարց է ռուբլին դարձնելը.... Ասենք երբ հիմնադրվեց եվրո -ն ոչ մի եվրոպական գերտերություն(Ֆրանսիա, Գերմանիա) չպարտադրեց իր արժույթը , այլ ստեղծեցին համընդհանուր մի արժույթ: Բայց ռուսական կայսերական ախորժակը կարծես թե սրանով չի բավարարվում , և ստորացուցիչ մի այլ հայտարարությունhttp://tert.am/am/news/2009/11/12/bleyan/:
Իհարկե ռուսերեն լեզուն շատ գեղեցիկ լեզու է , բայց մենք ունենք աննման ՄԵՍՐՈՊԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆԸ: Եվ իմ կարծիքով մենք երկրորդ պետական լեզվի կարիք չունենք : Մենք ժամանակից ետ ենք մնում որովհետև մեր երեխաներիը ռուսերեն լեզվի փոխարեն անգլերեն , ֆրանսերեն լեզու պետք է սովորեն, և լինեն ժամանակին համահունչ:
Ինձ ամենաշատը զզվեցնում է այդ լեզվի հետ կապված մի հանգամանք , որ ազերիները , կամ հենց ռուսները չեն զլանում միշտ հիշեցնել <<Ես ճորտ եմ, ես վախկոտ եմ , ես հայ եմ>> Ա. Ս. Պուշկին:
Խնդրում եմ կիսեք ձեր կարծիքները:![]()
Էջանիշներ