Օբաման` քրդերի բարեկամ՚: DTP կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը PKK-ROJ TV հեռուստաալիքին մեկնաբանություններ է արել Թուրքիայի Միլլի մեջլիսում ԱՄՆ նախագահի հետ իր հանդիպման մասին: Ինչպես գրում է ՙԶաման՚ թերթը, ըստ Թյուրքի, Օբաման ասել է, որ ինքը քրդերի բարեկամ է և կողմնակից դեմոկրատական քաղաքական հենքով քրդերի պայքարին: Թյուրքն ասել է, որ Միլլի մեջլիսի խոսնակի առանձնասենյակում իր հետ ծանոթանալիս Օբաման ուրախություն է արտահայտել ծանոթանալու ընդդիմության մեջ գտնվող և քաղաքական դաշտում գործող քրդական առաջնորդի հետ: ՙԵս տեսա, որ Օբաման տիրապետում է քրդական հարցին վերաբերող տեղեկատվությանը՚,- ասաց Թյուրքը: Օբամայի այն դիտողությանը, թե խնդիրը չպետք է ուժով լուծվի, Թյուրքը պատասխանել է. ՙՄենք նույնպես դեմ ենք ուժային լուծման, սակայն արդեն տեսել ենք 17 հազար մահ՚: Ամերիկայի ձայնի քրդերեն հաղորդման ժամանակ Թյուրքը հաղորդել է. ՙՄեր թղթածրարում, որը հանձնեցինք Օբամային, մենք ընդգծեցինք, որ ուզում ենք լուծել այդ խնդիրը Թուրքիայի շրջանակում, բայց կարիք ունենք մեր ինքնության ճանաչման՚: Բանակցությունները ընթացան շատ ջերմ մթնոլորտում: Օբաման ասել է, որ ինքը քրդերի բարեկամն է և կողմնակից է քրդերի ազգային շահերի ազատ արտահայտմանը: Օբաման ընդգծել է, որ ինքը կողմնակից է քրդերի քաղաքական պայքարին: (ՙԳոլոս Արմենիի՚, 09.04.2009թ., էջ 4)
Էջանիշներ