User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Երաժշտական թերապիան կամ երաժշտաբուժությունը առողջապահության ճյուղ է, որը նախատեսված է օժանդակելու ֆիզիկական և հուզական առողջությանը երաժշտության օգնությամբ՝ երաժշտություն լսելու, երգեր գրելու, կատարելու կամ երաժշտությանն առնչվող այլ գործունեության միջոցով։ Երաժշտությունը կարելի է հաջողությամբ կիրառել առողջության կարգավորման և սթրեսների հաղթահարման համար։
    Հայտնի են նաև բազմաթիվ փաստեր, երբ այս կամ այն հիվանդությունը բուժվել կամ թեթևացել է երաժշտական թերապիայի շնորհիվ։

    Բուժական նպատակով երաժշտությունը կիրառում են դեռևս վաղեմի ժամանակներից, քանի որ մեղեդիների առաջ բերած հաճելի հույզերն ակտիվացնում են գլխուղեղի կեղևի գործունեությունը, լավացնում նյութափոխանակությունը, խթանում շնչառությունն ու արյան շրջանառությունը։ Ականջի համար հաճելի երաժշտական ստեղծագործությունների հնչողության ժամանակ դրական հուզական ապրումներն ուժեղացնում են ուշադրությունը, խթանում կենտրոնական նյարդային համակարգը։ Միաժամանակ ակտիվ նյարդային գործունեության մեջ են ներգրավվում լրացուցիչ նյարդային բջիջներ, որոնք այդ համակարգի՝ արդեն աշխատող օղակներից հանում են ծանրաբեռնվածությունը։ Երաժշտության տակ վերաձևավորվում է օրգանիզմի ռիթմիկան, որի ազդեցությամբ ֆիզիոլոգիական ռեակցիաներն առավել արդյունավետ են ընթանում։

    Երաժշտության բուժական հատկությունների մասին մարդկությունը իմացել է դեռևս հին ժամանակներից։ Ձայնը, հնչերանգը ավելի վաղ են ի հայտ եկել, քան մարդկային խոսքը։ Երաժշտության բուժական ազդեցությունն առաջինը բացատրել է Պյութագորասը։ Հին հույն գիտնականը հայտնաբերել է, որ այն ենթարկվում է մաթեմատիկայի, իր տեսանկյունից, բարձրագույն օրենքին, վերականգնում է ներդաշնակությունն օրգանիզմում։ Պյութագորասը մեր շուրջը եղած աշխարհն առաջինն անվանեց «տիեզերական սիմֆոնիա»։ «Ինչ որ դրսից է, այն էլ ներսից է» ընդհանուր սկզբունքը հնարավորություն է տալիս մարդկային օրգանիզմը դիտարկել որպես «ընդունիչ» ու «հաղորդիչ», որն, ըստ ռեզոնանսի օրենքների, կարող է «կարգավորվել» (բուժվել) և «փչանալ» (հիվանդանալ)։

    Պյութագորասն ու Արիստոտելն իրենց աշխատություններում գրել են. «Երաժշտությունը համամասնական կարգ ու ներդաշնակություն է հաստատում ամբողջ Տիեզերքում», այդ թվում և մարդկային մարմնի՝ հիվանդություններով խաթարված ներդաշնակությունը»։ Հինավուրց բժշկական տեքստերից մեկում՝ շումերական Կիպուր քաղաքի սեպագիր աղբյուրներից մեկում ասվում է. «Նվիրականին հպվելիս ձեռքերդ երաժշտության մեջ լվա»։ Իսկ Աստվածաշնչից իմանում ենք, թե ինչպես էր Դավիթը տավիղ նվագում՝ Սավուղ թագավորի դաժան ընկճախտը թեթևացնելու համար։

    Պարզապես պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր մարդ իր ճաշակն ունի և պետք է լսի այն երաժշտությունը, որն իր համար հաճելի է, որի տակ իրեն հարմարավետ է զգում։ Գիտնականները պնդում են, որ նախընտրելի երաժշտությունը դրական հույզեր է առաջացնում, որոնք էլ իրենց հերթին մարմնում բուժող ազդեցություն ստեղծող հորմոններ են արտադրում։

    Երաժշտությունը կարող է ամենահանգստացնող կամ ամենագրգող, ամենանյարդայնացնող հանգամանք լինել։ Ընդհանրապես դժվար է ընտրել, թե ամեն մի անհատի համար ինչ երաժշտություն կգործի։ Բայցևայնպես, ցանկացած երաժշտական ստեղծագործության առաջացրած ազդեցությունը հոգեբանական հակազդման համակարգում հետազոտելիս պարզվել է, որ մեդիտացիայի ու հանգստացնելու համար նախատեսված ձայնագրություններից շատերը նույնիսկ հակառակ ազդեցությունն են ունեցել, մինչդեռ կելտական, հնդկացիական երաժշտության հավաքածուները, ինչպես նաև բարձրաձայն թմբուկ ու սրինգ պարունակող զանազան մեղեդիներ անչափ հանգստացնող ազդեցություն են գործել։











    Հակասթրեսային առաջին փոփոխություններից մեկը, որ տեղի է ունենում որևէ մեղեդի լսելիս, խոր շնչառության խթանումն է։ Արագանում է նաև մարմնի՝ սերոտոնինի արտադրությունը։ Երաժշտությունը նվազեցնում է ցավը ատամնաբուժական պրոցեդուրաների ժամանակ։ Աշխատելիս, երբ կարծես ուշադրություն էլ չենք դարձնում որպես ֆոն հնչող երաժշտությանը, այն նվազեցնում է սթրեսը։

    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.02.2010, 02:39:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (12.11.2009), Jarre (12.11.2009), Yellow Raven (12.11.2009), Գևոր (05.03.2010), Լեո (12.11.2009), Լուսաբեր (13.11.2009), Հարդ (14.11.2009), Ռուֆուս (12.11.2009), Ֆոտոն (12.11.2009)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Ինչպես առավելագույն օգուտ քաղել երաժշտական թերապիայից


    Ինչպես գիտեք, դժվար է գտնել այնպիսի երաժշտություն, որ բոլորին դուր գա կամ բոլորի վրա նույնությամբ ազդի։ Մարդիկ տարբեր ճաշակներ ունեն, և շատ կարևորը է, որ հնչող երաժշտությունը ձեզ դուր գա։ Ահա ընդհանուր ցուցումներ այն մասին, թե ինչպես կարելի է երաժշտության արդյունավետությունը հասցնել առավելագույնի։

    1. Սթրեսը «մաքրել–հանելու» համար փորձեք 20-րոպեանոց «հնչյունային լոգանք» ընդունել։ Միացրեք որևէ թուլացնող, հանգստացնող երաժշտություն, ապա հարմարավետ դիրքով պառկեք բազմոցին կամ հատակին՝ երաժշտության աղբյուրին մոտ։ Ավելի խոր զգացողությունների համար կարող եք նաև ականջակալներով լսել, որպեսզի ուշադրությունը կենտրոնացնեք և խուսափեք շեղվելուց։

    2. Ընտրեք դանդաղ ռիթմով երաժշտություն՝ սովորական սրտի աշխատանքից (որը րոպեում մոտավորապես 72 զարկն է) ավելի դանդաղ։ Փորձը ցույց է տալիս, որ կրկնվող կամ ցիկլիկ կառուցվածք ունեցող երաժշտությունն արդյունավետ է մարդկանց մեծ մասի համար։

    3. Թույլ տվեք, որ հնչող երաժշտությունը հոսի ձեր վրայով, լվանալով հանի ձեր վրայից օրվա սթրեսը։ Կենտրոնացեք շնչառության վրա՝ աշխատելով այնպես անել, որ այն խորանա, դանդաղի ու կանոնավորվի։ Ուշադրությունը սևեռեք երաժշտության նոտաների մինչև ընկած դադարների վրա. դա զերծ է պահում երաժշտությունը վերլուծելուց և թուլացումն ու հանգստացումն ավելի լիակատար է դարձնում։

    4. Եթե աշխատանքային օրվա վերջում խթանման կարիք ունեք, ապա ավելի լավ է՝ ավելի արագ երաժշտություն ընտրեք, քան դանդաղ, հանգիստ մեղեդիներ։

    5. Երբ շարունակելը դժվարանում է, անցեք այնպիսի երաժշտության, որին ծանոթ եք, ինչպես, օրինակ, մանկության սիրելի մեղեդիները կամ հին ու բարի երգերն են։ Ծանոթության ու հարազատության զգացողությունը հաճախ հանգստություն է պարգևում։

    6. Զբոսնեք՝ ականջակալներով ձեր սիրելի երաժշտությունը լսելով։ Ներշնչեք ու արտաշնչեք երաժշտությանը համահունչ։ Թող երաժշտությունը ձեզ իր մեջ առնի։ Սա հիանալի սթրես հանող միջոց է, քանի որ համատեղում է մարզանքը (քայլելը), պատկերները և երաժշտությունը։

    7. Սթրեսի նվազեցմանն օգնում է նաև բնության ձայներ լսելը, օրինակ՝ օվկիանոսի ալիքների կամ խոր անտառի ձայները։ Փորձեք 12-20 րոպե զբոսնել, եթե մոտակայքում ծովափ կամ ծառապատ տարածք կա։ Իսկ եթե չկա, կարելի է լսել բնության ձայների ձայնագրություններ։

    Գարնանային առավոտվա բնության ձայներ.



    Ծովի ալիքների ձայներ.



    Անտառային ձայներ.


    Անձրևի ու ծղրիդների ձայներ.



    Բնության ձայներ՝ հանգստացնող երաժշտության համադրությամբ.


    Լսեք, իսկապես շատ հանգստացնող ազդեցություն է ունենում։ Ի դեպ, կարելի է նաև որպես անքնության դեմ միջոց օգտագործել։

    Շարունակելի
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sona_Yar (12.11.2009), Գևոր (05.03.2010), Ռուֆուս (12.11.2009)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Վստահություն, ազնիվ ասած, չի ներշնչում մեթոդոլոգիան: Կարելի ա ամեն ինչ բարդացնելու փոխարեն պարզապես հաճելի բան լսել:
    Իսկ գրգռված վիճակում սրտի զարկերից դանդաղ ու ուժեղ արտահայտված ռիթմով երաժշտությունը կարա բերի առիթմիայի ու սրտի կանգի, զգույշ եղեք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հանուման (31.03.2010)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    «Մոցարտի էֆեկտը»


    Դոն Քեմբելի «Մոցարտի էֆեկտը» գիրքը պատմում է մարդու վրա ձայնի ու երաժշտության ազդեցության մասին։ Գիտնականների կարծիքով, Մոցարտ լսելը կարող է օգնել կենտրոնանալու և ինտուիտիվ ունակությունների բարելավմանը։

    Symphony 40 in G min KV 550



    Eine kleine Nachtmusik (Գիշերային փոքրիկ սերենադ)



    Rondo Alla Turca (Թուրքական քայլերգ)



    Serenade No 13 for strings in G major



    Քեմբելը նշում է հիսուն տարածված հիվանդության անուն, որոնք բոլորն արձագանքել են ձայնին ու երաժշտությանը։ Նա պնդում է, որ երաժշտությունը, մասնավորապես Մոցարտինը, կարելի է օգտագործել արյան բարձր ճնշումն ու անհանգստությունը նվազեցնելու համար։

    Բալթիմորի հիվանդանոցի սրտաբանական բաժնի տնօրենն ասում է, որ կես ժամանոց դասական երաժշտությունը նույն ազդեցությունն է ունենում, ինչ տասը միլիգրամ վալիումը։

    «Ամերիկյան բժշկության ասոցիացիայի մատյանը» հաղորդել է, որ հղի կանանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծննդաբերության ժամանակ երաժշտություն լսած կանայք ցավազրկման կարիք չեն զգացել։ Երաժշտություն լսելու ժամանակ մարդու օրգանիզմն արտազատում է էնդորֆիններ, ինչն էլ պակասեցնում է դեղամիջոցների կարիքը։ Այն նաև շեղում է ցավից ու նվազեցնում անհանգստությունը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (14.11.2009), Jarre (15.11.2009)

  9. #5
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Էս լսեք: (առաջինը)
    Ինձ համար ամենամեծ դեղն ա: Ընդհանրապես Մոցարտ, Բեթհովեն շատ եմ սիրում, բայց Բախն ուրիշ ա ինձ համար: Բախի չափ ոչ ոք ինձ հոգեհարազատ չի: Ինքն այլմոլորակային ա: Շատ ճիշտ թեմա ա: Էս մասին չէի կարդացել, բայց միշտ էլ խորապես համոզվա եմ եղել, որ երաժշտությունից մեծ դեղ չկա: Անգամ տիեզերքում: Սա Աստծո ամենամեծ պարգևն ա տրված մարդուն: Սա միակ բանն ա, որ կատարելություն ա անկատար երկրի վրա:
    Վերջին խմբագրող՝ Հարդ: 14.11.2009, 11:47:

  10. #6
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Իսկ ինձ վրա Վիվալդին է դրական ազդում
    Մանավանդ տարվա եղանակներից հետո կարծես մի 10 տարի երիտասարդացած լինեմ
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (14.11.2009), Jarre (15.11.2009)

  12. #7
    Պատվավոր անդամ Agni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2009
    Գրառումներ
    594
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Ճիշտն ասած զարմացա, որ այս թեման այստեղ տեսա, բայց ուրախացա: Կարծում եմ սա հոգեբանության բաժնում ավելի տեղին կլիներ, քանի որ այժմ լայն կիրառում ունի այս մեթոդը հոգեկան որոշ խնդիրների հետ աշխատելիս: Երաժշտաթերապիան ավելի արդյունավետ է արտթերապիայի հետ միասին... մի դեպք պատմեմ այս թեմայի հետ կապված, թե ինչ ազդեցություն է ունենում:
    Կամավոր աշխատանքների շրջանակներում դեվիանտ վարքով դեռահասների հետ հոգեշտկիչ խմբային աշխատանք էի անում ագրեսիվության մակարդակի իջեցման նպատակով, որի ընթացքում կիրառվում էր նաև երաժշտաթերապիա և արտթերապիա: Հատուկ ընտրված դասական երաժշտության հավաքածու էր, որն իջեցնում էր տագնապայնության աստիջանը և ավելի հանգստացնող բնույթ ուներ: Տղաները, երբ եկան և իմացան այդ օրվա աշխատանքի թեման, սկսեցին փնթփնթալ.”Ինչ դասական երաժշտություն, մենք հոմ երեխա չենք ,որ նկարենք”,- և նման մի քանի այլ արձագանքներ:1 ժամ տևողությամբ աշխատանքից հետո սկսվեց քննարկումը. նրանք իրենք իրենց վրա զարմացած անկեղծացան, որ իրենց խոսքերով տանել չէին կարողանում դասական երաժշտությունը և չէին պատկերացնում, որ դրա ընթացքում այդքան լավ իրենց կզգան:էլ չմանրամասնեմ , թե քննարկումն ինչ արդյունավետ անցավ: Մի խոսքով արդյունքն ակնհայտ էր:
    ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (14.11.2009), Ուլուանա (14.11.2009)

  14. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Մեջբերում 21darimard-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած զարմացա, որ այս թեման այստեղ տեսա, բայց ուրախացա: Կարծում եմ սա հոգեբանության բաժնում ավելի տեղին կլիներ, քանի որ այժմ լայն կիրառում ունի այս մեթոդը հոգեկան որոշ խնդիրների հետ աշխատելիս:
    Ճիշտն ասած՝ թեման բացելուց առաջ բավական երկար տատանվել եմ, թե որ բաժնում ավելի ճիշտ կլինի բացել՝ երաժշտության, առողջության, թե հոգեբանության, մի քանի հոգուց խորհուրդ հարցրի ու միջին հանեցի, որի արդյունքում էս բաժնում բացեցի։ Ամեն դեպքում թեման բացել եմ՝ որպես հիմք ընդունելով բուժման երևույթը։ Հոգեկանն էլ կարելի է բուժել, չէ՞։
    Երաժշտաթերապիան ավելի արդյունավետ է արտթերապիայի հետ միասին... մի դեպք պատմեմ այս թեմայի հետ կապված, թե ինչ ազդեցություն է ունենում:....
    Հա, Արտ թերապիայի մասին էլ եմ լսել ու կարդացել։ Իսկապես հետաքրքիր ձևով փոխկապակցված են, ի դեպ, թերապիայի էդ երկու ձևերին սերտորեն կապված է նաև գունաթերապիան։ Բայց սրանց մասին երևի հետո, թեման երաժշտության վերաբերյալ է ամեն դեպքում։ Արտ թերապիայի մասին էլ կարծեմ առանձին թեմա ունեինք վաղուց, կարելի է գտնել ու թարմացնել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.11.2009, 23:47:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Ի դեպ, Մոցարտի երաժշտության մասին իմ զուտ անձնական ընկալումների հիման վրա արված մի քանի դիտարկում անեմ։ Դե, վերևում գրված էր, որ ընդհանրապես դասական երաժշտությունը շատ լավ է ազդում մարդու թե՛ հոգեկանի, թե՛ ֆիզիկականի վրա, բայց, փաստորեն, կա բազմաթիվ հետազոտությունների վրա հիմնված ընդհանուր այն կարծիքը, որ Մոցարտի երաժշտությունն այդ առումով, այսպես ասած, ամենաունիվերսալն է, քանի որ նկատելի դրական ազդեցություն է ունենում, կարելի է ասել, բոլորի վրա։ Դե, պարզ է, որ ամեն տեղ էլ կան բացառություններ, խոսքը ճնշող մեծամասնության մասին է։ Իմ կարծիքով, այդ էֆեկտի պատճառն այն է, որ Մոցարտի երաժշտությունը թեթև է ու մի տեսակ չպարտադրող։ Կարծում եմ՝ էդ չպարտադրողականությունն է հենց գլխավոր պատճառը։ Ինքը չի քրքրում, չի ծակում, մեղմորեն շոյում է։ Մոցարտի նույնիսկ ռեքվիեմը ճնշող չես անվանի։ Ճիշտ է, ըստ իս, ընդհանուր առմամբ դասական երաժշտությունը քիչ թե շատ զերծ է էդ պարտադրողականությունից, երևի հենց դրանով էլ դասական է, բայց Մոցարտի դեպքում դա, ըստ երևույթին, ավելի վառ է արտահայտված։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.11.2009, 00:47:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (16.11.2009)

  17. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Երաժշտությունը և սնունդը

    Ավստրիայում մի կլինիկա կա, որտեղ ամեն ինչ ենթարկված է երաժշտությանը։ Այնտեղ զարմանալի գիտափորձ են արել։ Ճաշի ժամանակ միացրել են բարձրության տարբեր աստիճանների երաժշտություն, որից հետո ստուգել այս կամ այն սննդամթերքի մարսելիությունը։ Պարզվել է, որ թարմ կաթնամթերքը մերժվում է օրգանիզմի կողմից չափազանց բարձր երաժշտության դեպքում, իսկ ճարպերը՝ հակառակը՝ չափազանց ցածր երաժշտության դեպքում։ Այդ ժամանակ էլ մշակվել են հատուկ երաժշտական սննդակարգեր շաքարախտով հիվանդների համար. ձայներիզներն ու սկավառակներն ակնթարթորեն վաճառվել են, որի արդյունքը եղել է այն, որ բազմաթիվ հիվանդների առողջությունը կտրուկ բարելավվել է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանուլ (14.11.2009)

  19. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Երաժշտության տակ «թռչելու» մասին

    (հատված Ա. և Դ. Սլեպնյովների «Ձեռքերդ երաժշտության մեջ լվա» գրքից)

    Երաժշտությունը կենտրոնացնում է ներքին էներգիան, կարող է հրամայել չվախենալ, չհիվանդանալ, ընդունակ է ջերմացնել իր ալիքներով, ճանապարհ ցույց տալ դեպի ջերմությունն ու հարմարավետությունը։

    Հարկավոր է հստակ պատկերացնել, որ ինքնաներշնչանքն ահռելի ուժ է, այն կարող է բուժել, կարող է և կործանել։ Ինքնաներշնչմանը տիրապետելու համար սկսեք քչից։ Ինքներդ ձեզ համար տեքստ գրեք, այն յուրատեսակ ցուցում կլինի այն մասին, թե ինչ է ձեզ անհրաժեշտ։ Կազմեք ձեր սեփական երաժշտական հավաքածուն։ Նախքան միացնելը հարմար տեղավորվեք. ընդունեք ձեր ամենասիրած դիրքը, որում ձեզ համար հեշտ է մտածելը, շնչելը։ Աշխատեք մտովի առանձնացնել հենց ձեզ համար կարևորը անկարևորից, անէականից։

    Միացրեք երաժշտությունը, խոսեք ինքներդ ձեզ հետ, ուզում եք՝ բարձրաձայն, ուզում եք՝ մտքի մեջ։ Միայն թե աշխատեք ճիշտ բռնել երաժշտության ռիթմը։ Ձեր մտքերը, խնդրանքները, մտորումները պետք է յուրօրինակ աղոթք դառնան՝ ձեր անձնական աղոթքը։ Չհեռանալով տվյալ աղոթքի թեմայից՝ աշխատեք կրկնել այն։ Մի քանի օր հետո կզգաք, որ նմանատիպ զրույցը ինքներդ ձեզ հետ կօգնի ձեզ լուծել կարևոր շատ խնդիրներ, այդ թվում և առողջական։ Սովորեք լսել ինքներդ ձեզ։ Ազատեք ձեզ։
    Զգացեք ձեր ազատությունը։ Սովորեք թռչել երաժշտության տակ։ Պատկերացրեք, որ ձեր տան պատերը բացվում են՝ ներս թողնելով սպիտակ ամպերի հսկայական կույտ, որոնք ձեզ իրենց փափուկ գիրկն են առնում, հասցնում մինչև մաքրության ու ազատության բարձունքները, տանում դեպի մի խաղաղ տարածություն, որտեղից սկիզբ են առնում կյանքը, գեղեցկությունը, երաժշտությունը։

    Ով գոնե մեկ անգամ իր վրա զգում է այսպիսի թռիչքի վիճակը, կհասկանա, թե որքան մանր ու չնչին են այն վիրավորանքները, որոնք հետո բարդացնում են իր կյանքը։
    Երաժշտության տակ թռչելու կարողությունը մարդուն օգնում է լիովին ազատվել ալերգիայից։ Շատ գիտնականներ են իրենց այս հարցը տվել. «Ինչու՞ հենց ալերգիայից»։ Ալերգիան օրգանիզմի բարձր զգայունությունն է շրջակա միջավայրի որոշ ազդակների, այսպես կոչված, ալերգենների ներգործության նկատմամբ (դրանք են մանրէները, փոշին, որոշ բույսերի ծաղկափոշին, սինթետիկ նյութերը, որոշակի սննդատեսակներ և շատ այլ բաներ)։

    Երաժշտության տակ թռչելը կարծես պոկում է մարդուն այդ շրջակա միջավայրից, լվանում է, մաքրում շնչուղիները։ Ալեգիան սկսում է «դուրս գալ», թռիչքի զգացողությունը թույլ չի տալիս, որ այն խորը մտնի ներս։
    Սոկրատեսի վերջին գրառումներից մեկը հետևյալն է. «Շատ ափսոս, որ ես այդպես էլ երաժշտության տակ թռչել չսովորեցի։ Դա ևս մի ճանապարհ է դեպի բարին ու ազատությունը»։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (16.11.2009), Գևոր (05.03.2010), Հանուման (31.03.2010)

  21. #12
    Լիարժեք անդամ Հանուման-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Հարգելի Ուլուանա, տեսությունը տեսություն, իսկ պրակտիապես, փորձել էք ուշադիր լինել այն նուրբ փոփոխությունների վերաբերյալ, որոնք կատարվում են ձեր գիտակցության և ընկալման հետ այս կամ այն երաժշտական գործը լսելիս (բացի Մոցարտից) : Ուշադրություն !!! Խոսքը ինքնազգացողության և զգացմունքների մասին չէ: Եթե կան դիտարկումներ կգրե՞ք:
    Բոլոր հայալեզու ԱյԹի նյութերը մի տեղ: Ուսումնական նյութեր, ակնարկներ, ինչպեսներ և ուղեցույցներ ՀայIT.org

    Իմ Անհանգիստ Բլոգը http://ablog.gratun.am/

  22. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Մեջբերում Հանուման-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ուլուանա, տեսությունը տեսություն, իսկ պրակտիապես, փորձել էք ուշադիր լինել այն նուրբ փոփոխությունների վերաբերյալ, որոնք կատարվում են ձեր գիտակցության և ընկալման հետ այս կամ այն երաժշտական գործը լսելիս (բացի Մոցարտից) : Ուշադրություն !!! Խոսքը ինքնազգացողության և զգացմունքների մասին չէ: Եթե կան դիտարկումներ կգրե՞ք:
    Ճիշտն ասած՝ լավ չհասկացա, թե ինչ նկատի ունեք... Օրինակ կբերե՞ք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  23. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2008
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,708
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Մի հատ հարց ունեմ. հնարավո՞ր է, որ մարդուն սթրեսից հանի արագ Power Metal ոճի երաժշտությունը: Ես մարդ գիտեմ, որ էնքան արագ երաժշտություն ա լսել, որ չի կարա տրամադրի իրեն հանգիստ երաժշտություն լսել:

  24. #15
    Լիարժեք անդամ Հանուման-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Գրառումներ
    102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած՝ լավ չհասկացա, թե ինչ նկատի ունեք... Օրինակ կբերե՞ք։
    Դե ինկատի ունեմ, որ զգացել էք օրինակ մտքի սրացում, հիշողության լավացում, ընկալման փոփոխություններ, որոնք գրեթե միշտ կատարվում են միևնույն երաժշտությունը լսելիս:
    Օրինակ х ստեղծագործությունը լսելի միշտ ավելի հեշտ է, լինում տրամաբանական խնդիրներ լուծել, կամ ինչ որ նմանատիպ երևույթներ:
    Բոլոր հայալեզու ԱյԹի նյութերը մի տեղ: Ուսումնական նյութեր, ակնարկներ, ինչպեսներ և ուղեցույցներ ՀայIT.org

    Իմ Անհանգիստ Բլոգը http://ablog.gratun.am/

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երաժշտական հարցաթերթիկ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 14
    Վերջինը: 28.06.2013, 13:23
  2. Հոդված. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.02.2010, 02:49
  3. Art-թերապիա,
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 15.01.2010, 17:25
  4. Երաժշտական Ճանապարհաշինություն
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.09.2008, 01:34
  5. Երաժշտական նորություններ
    Հեղինակ՝ Intel, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.08.2007, 18:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •