User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 16 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն

    Երաժշտական թերապիան կամ երաժշտաբուժությունը առողջապահության ճյուղ է, որը նախատեսված է օժանդակելու ֆիզիկական և հուզական առողջությանը երաժշտության օգնությամբ՝ երաժշտություն լսելու, երգեր գրելու, կատարելու կամ երաժշտությանն առնչվող այլ գործունեության միջոցով։ Երաժշտությունը կարելի է հաջողությամբ կիրառել առողջության կարգավորման և սթրեսների հաղթահարման համար։
    Հայտնի են նաև բազմաթիվ փաստեր, երբ այս կամ այն հիվանդությունը բուժվել կամ թեթևացել է երաժշտական թերապիայի շնորհիվ։

    Բուժական նպատակով երաժշտությունը կիրառում են դեռևս վաղեմի ժամանակներից, քանի որ մեղեդիների առաջ բերած հաճելի հույզերն ակտիվացնում են գլխուղեղի կեղևի գործունեությունը, լավացնում նյութափոխանակությունը, խթանում շնչառությունն ու արյան շրջանառությունը։ Ականջի համար հաճելի երաժշտական ստեղծագործությունների հնչողության ժամանակ դրական հուզական ապրումներն ուժեղացնում են ուշադրությունը, խթանում կենտրոնական նյարդային համակարգը։ Միաժամանակ ակտիվ նյարդային գործունեության մեջ են ներգրավվում լրացուցիչ նյարդային բջիջներ, որոնք այդ համակարգի՝ արդեն աշխատող օղակներից հանում են ծանրաբեռնվածությունը։ Երաժշտության տակ վերաձևավորվում է օրգանիզմի ռիթմիկան, որի ազդեցությամբ ֆիզիոլոգիական ռեակցիաներն առավել արդյունավետ են ընթանում։

    Երաժշտության բուժական հատկությունների մասին մարդկությունը իմացել է դեռևս հին ժամանակներից։ Ձայնը, հնչերանգը ավելի վաղ են ի հայտ եկել, քան մարդկային խոսքը։ Երաժշտության բուժական ազդեցությունն առաջինը բացատրել է Պյութագորասը։ Հին հույն գիտնականը հայտնաբերել է, որ այն ենթարկվում է մաթեմատիկայի, իր տեսանկյունից, բարձրագույն օրենքին, վերականգնում է ներդաշնակությունն օրգանիզմում։ Պյութագորասը մեր շուրջը եղած աշխարհն առաջինն անվանեց «տիեզերական սիմֆոնիա»։ «Ինչ որ դրսից է, այն էլ ներսից է» ընդհանուր սկզբունքը հնարավորություն է տալիս մարդկային օրգանիզմը դիտարկել որպես «ընդունիչ» ու «հաղորդիչ», որն, ըստ ռեզոնանսի օրենքների, կարող է «կարգավորվել» (բուժվել) և «փչանալ» (հիվանդանալ)։

    Պյութագորասն ու Արիստոտելն իրենց աշխատություններում գրել են. «Երաժշտությունը համամասնական կարգ ու ներդաշնակություն է հաստատում ամբողջ Տիեզերքում», այդ թվում և մարդկային մարմնի՝ հիվանդություններով խաթարված ներդաշնակությունը»։ Հինավուրց բժշկական տեքստերից մեկում՝ շումերական Կիպուր քաղաքի սեպագիր աղբյուրներից մեկում ասվում է. «Նվիրականին հպվելիս ձեռքերդ երաժշտության մեջ լվա»։ Իսկ Աստվածաշնչից իմանում ենք, թե ինչպես էր Դավիթը տավիղ նվագում՝ Սավուղ թագավորի դաժան ընկճախտը թեթևացնելու համար։

    Պարզապես պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր մարդ իր ճաշակն ունի և պետք է լսի այն երաժշտությունը, որն իր համար հաճելի է, որի տակ իրեն հարմարավետ է զգում։ Գիտնականները պնդում են, որ նախընտրելի երաժշտությունը դրական հույզեր է առաջացնում, որոնք էլ իրենց հերթին մարմնում բուժող ազդեցություն ստեղծող հորմոններ են արտադրում։

    Երաժշտությունը կարող է ամենահանգստացնող կամ ամենագրգող, ամենանյարդայնացնող հանգամանք լինել։ Ընդհանրապես դժվար է ընտրել, թե ամեն մի անհատի համար ինչ երաժշտություն կգործի։ Բայցևայնպես, ցանկացած երաժշտական ստեղծագործության առաջացրած ազդեցությունը հոգեբանական հակազդման համակարգում հետազոտելիս պարզվել է, որ մեդիտացիայի ու հանգստացնելու համար նախատեսված ձայնագրություններից շատերը նույնիսկ հակառակ ազդեցությունն են ունեցել, մինչդեռ կելտական, հնդկացիական երաժշտության հավաքածուները, ինչպես նաև բարձրաձայն թմբուկ ու սրինգ պարունակող զանազան մեղեդիներ անչափ հանգստացնող ազդեցություն են գործել։











    Հակասթրեսային առաջին փոփոխություններից մեկը, որ տեղի է ունենում որևէ մեղեդի լսելիս, խոր շնչառության խթանումն է։ Արագանում է նաև մարմնի՝ սերոտոնինի արտադրությունը։ Երաժշտությունը նվազեցնում է ցավը ատամնաբուժական պրոցեդուրաների ժամանակ։ Աշխատելիս, երբ կարծես ուշադրություն էլ չենք դարձնում որպես ֆոն հնչող երաժշտությանը, այն նվազեցնում է սթրեսը։

    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.02.2010, 02:39:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (12.11.2009), Jarre (12.11.2009), Yellow Raven (12.11.2009), Գևոր (05.03.2010), Լեո (12.11.2009), Լուսաբեր (13.11.2009), Հարդ (14.11.2009), Ռուֆուս (12.11.2009), Ֆոտոն (12.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երաժշտական հարցաթերթիկ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 14
    Վերջինը: 28.06.2013, 13:23
  2. Հոդված. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.02.2010, 02:49
  3. Art-թերապիա,
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 15.01.2010, 17:25
  4. Երաժշտական Ճանապարհաշինություն
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 7
    Վերջինը: 18.09.2008, 01:34
  5. Երաժշտական նորություններ
    Հեղինակ՝ Intel, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 30.08.2007, 18:57

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •