User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 56 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: «Նայիրի», բառարան, զվարճանքի աղբյուր

  1. #46
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայիրուհի, քեզ շատ եմ յարգում, բայց կներես, դժուարանում եմ հաւատալ գրածիդ: Շփոթած կամ սխալ լսած պիտի լինես:
    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՆՈՒ «հարս. Փեսայի ծնողների եւ հարազատների համար»: = Բնիկ հայ բառ՝ հնխ. snuso- ձեւից: Ազգակիցներ` լտ. nurus, ալգլոսաքսոներէն snoru, ռուսերէն cнoхa:

    ՆԵՐ «Կնոջ ամուսնու եղբօր կինը, տագերակին, կամ ամուսնու միւս կինը»: = Բնիկ հայ բառ՝ որ կցւում է հնխ. Ienater ձեւին:

    Նայիրուհի, հաւանաբար քո լսածը հենց այս ներ-ն է, որ գործածական է: Ները նու լինում է, սակայն ոչ միշտ նուն ներ է. ամուսնու եղբայր չունենալու պարագային:


    Տե՛ս նաեւ Ղափանցեանի մեկնաբանութիւնը խուռիների լեզւում առկայ neraբառի մասին:
    Պանդուխտ, ես ներ-ն ու նու-ն տարբերում եմ… Մի՜ փոքր առնչություն ունեմ սփյուռքահայերի և արևմտահայերենի հետ: Գուցե Սիրիայում և Լիբանանում հենց էն մի քանի ընտանիքն են դեռ գործածում էդ բառը, որոնց երեխաների հետ հիմա առնչություն ունեմ…

    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էս բառարանի ուղղագրությունը նոռմալ ա՞,գրեցի նիկոտինամիդադենինդինուկլեոտիդֆոսֆատ (վիտամին b3) ,դարձրեց նիքվդինամիտատէնինտինվըքլէվդիտֆվսֆադ
    Ուղղագրությունը նորմալ է… Քանի որ արևմտահայերենում գործում է պայթական բաղաձայնների տեղաշարժ-տեղափոխությունը, ինչի արդյունքում պարզ խուլերը հնչվում են իբրև ձայնեղներ, իսկ ձայնեղները՝ շնչեղ խուլեր, արևմտահայերենում այդ բաղաձայնները գրում են այնպես, որ արտասանական պլանում ճիշտ հնչի: Չնայած Ձեր գրած բառն էնպիսին է, որ նույնիսկ բառարանին ներելի է սխալվելը Ավանդական ուղղագրությունից ելնելով ե-ն գրվել է է
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (09.04.2011)

  3. #47
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանդուխտ, ես ներ-ն ու նու-ն տարբերում եմ… Մի՜ փոքր առնչություն ունեմ սփյուռքահայերի և արևմտահայերենի հետ: Գուցե Սիրիայում և Լիբանանում հենց էն մի քանի ընտանիքն են դեռ գործածում էդ բառը, որոնց երեխաների հետ հիմա առնչություն ունեմ…
    Առնչություն էլ չունենաս, հերիք ա՝ Պարոնյան ու Օտյան կարդացած լինես, ինչին չեմ կասկածում

  4. #48
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ուշադրություն դարձրել ե՞ք, թե որ բաժնում եք սենց լուրջ լեզվական քննարկումներ ծավալել:

    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղագրությունը նորմալ է… Քանի որ արևմտահայերենում գործում է պայթական………
    Բայց ախր մի լեզուն պիտի ունենա մեկ տառադարձման կանոններ: Ճիշտը էն ա որ մեր նման գրեն, ու ոնց ուզում են կարդան, ոչ թե մեր նման կարդան ու եսիմոնց գրեն: Ուղղակի չի գրնար մէգ լեզուին մէջ նոյն փառը երգու դարփեր ցեւերով քրուաձ ըլլալ:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.04.2011), Պանդուխտ (09.04.2011)

  6. #49
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, ուշադրություն դարձրել ե՞ք, թե որ բաժնում եք սենց լուրջ լեզվական քննարկումներ ծավալել:



    Բայց ախր մի լեզուն պիտի ունենա մեկ տառադարձման կանոններ: Ճիշտը էն ա որ մեր նման գրեն, ու ոնց ուզում են կարդան, ոչ թե մեր նման կարդան ու եսիմոնց գրեն: Ուղղակի չի գրնար մէգ լեզուին մէջ նոյն փառը երգու դարփեր ցեւերով քրուաձ ըլլալ:
    Ավետ ջան, ուղղագրության բազմաչարչար հարցը էլի չբարձրացնենք, էլի։ Չնայած մեր մեջ ասած՝ ես ավանդական ուղղագրության կողմնակից եմ...

    Դե էս թեմայի բաժինը ես չեմ ընտրել...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  7. #50
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե էս թեմայի բաժինը ես չեմ ընտրել...
    Բաժինն ընտրել եմ ես ու ընտրել եմ առավել քան ճիշտ:
    Ուզում եմ մի անգամ էլ հստակեցնել. այստեղ ոչ մեկը չի ծաղրում արևմտահայերենը: Ոչ մեկը չի ծաղրում ուղղագրությունը: Ոչ մեկը չի ծաղրում այն, որ այս կամ այն բառը կարող է արևմտահայերենում այլ իմաստ ունենա, թեև իհարկե երբեմն մեր արևմտահայերենի ոչ խոր գիտելիքների պատճառով կարող է ծիծաղելի թվալ կոնկրետ բառերի որոշակի իմաստներ, որոնք այդ բառի համար չէինք պատկերացրել, ու դրանք էլ հայտնվեն այս թեմայում: Բայց այ կոնկրետ այս ԲԱՑԱՏՐԱԿԱՆ բառարանի բացատրություններից շատերի ձևը մեկը իմ համար ծիծաղելի են: Որովհետև ուղղակի ծիծաղելի է, երբ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ բառարանում «ծով» բառը բացատրվում է իբրև «Ջրային աղի անսահման տարածութիւն»: Ու այդ բառը արելահայերեն ԲԱՑԱՏՐԱԿԱՆ բառարանում լիներ, էլի թեման բացելու էի ու էլի բացելի է հենց «Զվարճալի» բաժնում:

    հ.գ. Խնդրում եմ, այս «Զվարճալի» բաժնի թեմայում մի ցույց տվեք ձեր գիտելիքները: Այն տեղը չէ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (09.04.2011), Jarre (11.04.2011), Ձայնալար (09.04.2011)

  9. #51
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանդուխտ, ես ներ-ն ու նու-ն տարբերում եմ… Մի՜ փոքր առնչություն ունեմ սփյուռքահայերի և արևմտահայերենի հետ: Գուցե Սիրիայում և Լիբանանում հենց էն մի քանի ընտանիքն են դեռ գործածում էդ բառը, որոնց երեխաների հետ հիմա առնչություն ունեմ
    Զարմանալի է. բացառիկ երեւոյթ: Արեւմտահայերի մեծամասնութիւնը, ջախջախիչ, գործածում է հարս բառը: Ուրեմն ճիշտ չէ ասել Նու արեւմտահայերէն է, տարբերելով արեւելահայերէնը, իբր նրան չի պատկանում:

  10. #52
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Պանդուխտ, ես ներ-ն ու նու-ն տարբերում եմ… Մի՜ փոքր առնչություն ունեմ սփյուռքահայերի և արևմտահայերենի հետ: Գուցե Սիրիայում և Լիբանանում հենց էն մի քանի ընտանիքն են դեռ գործածում էդ բառը, որոնց երեխաների հետ հիմա առնչություն ունեմ
    Զարմանալի եւ բացառիկ: Արեւմտահայերը գործածում են հարս բառը, իսկ նու՝ պատկանում է հայերէնին:

  11. #53
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավետ ջան, ուղղագրության բազմաչարչար հարցը էլի չբարձրացնենք, էլի։ Չնայած մեր մեջ ասած՝ ես ավանդական ուղղագրության կողմնակից եմ...

    Լիլիթ ջան, ո՞րտեղ տեսար, որ ուղղագրությունից խոսեմ:

    Ես ասում եմ, որ «նիկոտինամիդադենինդինուկլեոտիդֆոսֆատ» բառը հայերենի ոչ մի բարբառում կամ եսիմինչում չպիտի գրվի «նիքվդինամիտատէնինտինվըքլէվդիտֆվսֆադ», ու դրա պատճառը միայն էն չի, որ «ո»-երի փոխարեն «վ» են գրել, «ւ»-ի փոխարեն էլ` «ը» («նուկլեո»-ն դառել ա «նվըքլէվ» , տեսնես էդ ո՞նց են կարդում ):

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (10.04.2011)

  13. #54
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավետ ջան, ուղղագրության բազմաչարչար հարցը էլի չբարձրացնենք, էլի։ Չնայած մեր մեջ ասած՝ ես ավանդական ուղղագրության կողմնակից եմ...

    Դե էս թեմայի բաժինը ես չեմ ընտրել...
    Ուղղագրութեան հարց չշօշափեց, այլ՝ օտար բառերի տառադարձումը: Բոլոր հայերը գրում են գիր, մեկը կարդում gir, միւսը kir: Ուրեմն՝ բոլորը ճիշտ են գրում հայերէն բառերը:

  14. #55
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

    Լիլիթ ջան, ո՞րտեղ տեսար, որ ուղղագրությունից խոսեմ:

    Ես ասում եմ, որ «նիկոտինամիդադենինդինուկլեոտիդֆոսֆատ» բառը հայերենի ոչ մի բարբառում կամ եսիմինչում չպիտի գրվի «նիքվդինամիտատէնինտինվըքլէվդիտֆվսֆադ», ու դրա պատճառը միայն էն չի, որ «ո»-երի փոխարեն «վ» են գրել, «ւ»-ի փոխարեն էլ` «ը» («նուկլեո»-ն դառել ա «նվըքլէվ» , տեսնես էդ ո՞նց են կարդում ):
    Ավետ ջան, ներողություն, իրոք տառադարձում բառը մտքումս ասոցացվել էր ուղղագրության հետ...
    Իսկ ինչ վերաբերում է միատեսակ գրելուն... Արևելահայերենում էլ մենք շատ օտար անուններ գրում ենք այնպես, ինչպես դրանք հնչում են, ոչ թե գրվում։ Ցայտուն օրինակ է, ասենք, Մայքլ անունը կամ շատ ֆրանսերեն բառեր, որ դժվարանում էլ եմ ասել, թե ինչպես պիտի գրեինք, եթե առաջնահերթությունը գրությանը տայինք։ Այնպես որ արևելահայերենն էլ չունի տառադարձման միանշանակ կանոններ, ուղղակի մենք համեմատաբար շահում ենք, որովհետև կարդում ենք գրեթե այնպես, ինչպես գրում ենք։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  15. #56
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. թեման փակվում է լեզվական ուղղությամբ շեղվելու և այդպիսով իրեն սպառած լինելու պատճառով։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.04.2011), kitty (11.04.2011)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բացատրական բառարան
    Հեղինակ՝ Simon, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 189
    Վերջինը: 08.02.2014, 15:34
  2. Հայերենի Հաճախականային Բառարան
    Հեղինակ՝ Հանուման, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 24.01.2010, 00:34
  3. Ըստերևույթական բառարան
    Հեղինակ՝ Եկվոր, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 156
    Վերջինը: 04.08.2009, 06:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •