Ես ավարտել եմ, դու ՝ընդունվել: Դե որ եկար, ասա՝
Գալաթեա: Ինքնախոստովանանքը ինքնաճանաչման հետ կապ ունի՞: Ու ընդհանրապես, մարդն ի վիճակի՞ է լիակատար ինքնաճանաչման:

Mephistopheles: Կապ ունի, իհարկե, առանց ինքնախոստովանանքի ինքնաճանաչում չի լինում... եթե դու ինքդ քեզ չես կարողանում քո մասին ճշմարտությունն ասել, որը շատ հաճախ միայն դու գիտես, ապա կարելի է ասել` ինքնախաբեությամբ ես զբաղվում, այսինքն` ինքնաճանաչման մասին խոսք անգամ լինել չի կարող:
Սա հանգեցնում է բարդույթների... իսկ լիակատար` հնարավոր է… ուղղակի պետք ե ձգտել:
Համաձայն եմ լրիվ: Հիմա այդ ուղուն եմ կանգնել:
Բայց...ինչպե՞ս վարվել հետո այդ ինքնաճանաչման հետ: Ասենք, ինքնախոստովանեցիր և ինքնաճանաչեցիր մի վատ, շրջապատի համար անդուր բան, հետո՞: Ցանկացած որոշում հետագա քայլեր է պահանջում, տվյալ դեպքում ՝ փոփոխություն, լավացում...Իսկ եթե ես չեմ ուզում փոխվել, ինձ լավ եմ զգում այդ «վատի» մեջ, ինքս ինձ եմ, էլի պետք է շարունակեմ խաբեությամբ զբաղվե՞լ, այս անգամ ոչ ինքս ինձ, բայց մյուսներին: Թե՞ ազնիվ հայտարարել՝ գիտեք ես այսպիսին եմ: Գուցե բոլորին հեշտ կլինի՞:
Երևի այդ պատճառով է, որ մարդիկ չեն ձգտում ինքնաճանաչման, դա հետագա ցավալի գործողություն է պահանջում, որին մենք պատրաստ չենք: