User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Mephistopheles, օր երրորդ և վերջին

    Գալաթեա: Էկա, ողջույն Մեֆ
    Mephistopheles: Բարև, Գալ ջան, սիգոդ վառեցի՞ր
    Գալաթեա: Վառած ա , լավն ե՞ս։
    Mephistopheles: Հա, Գալ, դո՞ւ ոնց ես։
    Գալաթեա: Գիշերը չքնած, սատկած, բայց լավ Դե, լավ, անցանք գործի:

    Վնասակար սովորույթներ

    Գալաթեա: Վերջին անգամ երբ ես հավեսին հարբել, հիշում ե՞ս։
    Mephistopheles: Գալ ջան իմ հարբելը հավեսին չի լինում.... բոլորի համար հավես եմ լինում բայց հետո "վճարում եմ" կերածովս.... կանխիկ... օղի-մողի չեմ կարողանում,արաղ խմող չեմ... արաղ փչացնող եմ, բայց գինի՝ շատ եմ սիրում, էնքան որ քիչ ա մնում՝ լավ ու վատից հասկանամ։
    Գալաթեա: Հմ...կարծում եմ, որ պետք է դառը գինի սիրես...էդպես ա՞։
    Mephistopheles: Էդպես ա։
    Գալաթեա: Ուուխխ, գուշակեցի

    Իդեալական կինն ըստ Mephistopheles-ի

    Գալաթեա: Կնկարագրե՞ս իդեալականին մոտ կնոջը։ Ինչպիսին պետք է լինի, ի՞նչ հատկություններ ունենա, չեմ ասում` իդեալական, որորվետև նման բան չկա
    Mephistopheles: Ըտենց մեկը կա ճանաչում եմ, հետս սովորում էր ինստիտուտում, հետո ամուսնացանք, հիմա միասին ենք ապրում իդեալական էնքանով է, որքան ես եմ...
    Ամենակարևորը դմբո չլինի... սիրունությունը պետքս չի... դմբո չլինի։

    Ակումբը

    Գալաթեա: Ինչո՞ւ ես Ակումբում ընտրել Մեֆիստոֆելես մականունը։
    Mephistopheles: Գրական փիլիսոփայական սատանայի (չարքի) կերպարը դուրս գալիս ա.... դա մեր այն եսն է, որ մենք ամբողջ կյանքում աշխատում ենք խնամքով թաքցնել... հիմնականում՝ չի ստացվում։
    Գալաթեա: Կարծում ես՝ բոլորիս մեջ կա՞:
    Mephistopheles: Անպայման... սա անձնական չընդունես Գալ ջան։
    Գալաթեա: Չէ իհարկե, ջան Այսինքն՝ իսկապես չար մարդը նա է, ով չի կարողացել հաղթել իր սեփական Մեֆիսի՞ն։
    Mephistopheles: Այո... իսկ հաղթանակն ինքնախոստովանման մեջ է... Նարեկացու մասին որ գրում էի է՞... ճշմարտությունն ալտերնատիվ չունի, Գալ ջան։
    Գալաթեա: Բայց էդ դեպքում ստացվում ա, որ չար մարդիկ ավելի շատ են, չէ՞, Մեֆ... Քչերն են գլուխ դնում ինքնախոստովանանքի հետ։
    Mephistopheles: Գալ ջան, ինքնախոստովանանքը շատ պարզ բան է... միստիկ ոչինչ չկա.... շատ պարզ ու հասարակ...հենց սա է, որ բարդ է թվում.. իմիջայլոց՝ ես բացառություն չեմ։
    Գալաթեա: Եթե բացառություն լինեիր, ամենաքիչը մականունդ ուրիշ կլիներ, չէ՞
    Mephistopheles: Ինձնից լավ ասեցիր Գալ ջան

    Գալաթեա: Տրիբունի համար պետք ա հարց մտածես։ Ինքը քեզ համար մտածել ա
    Mephistopheles: Օքեյ, կմտածեմ, բայց հարց տալն ավելի դժվար ա, քան պատասխանելը:

    Տրիբունի հարցը Mephistopheles-ին

    Ե՞րբ ա գալու էստեղ, մայր հողը պագնելու։

    Mephistopheles: Հեղափոխությունից հետո... պագնելու... Տրիբունի հումորը սպանում ա Գալ ջան,, աչքս էդտեղ ա...
    Տրիբունին հարցրու..... ոնց ես՞.......սա շատ բարդ փիլիսոփայական հարց ա.....ես մինչև հիմա չեմ կարողանում դրա պատասխանը տալ;

    Գալաթեա: Ջան, իսկ դու Ակումբից բացի ինչ-որ ուրիշ ինտերնետային խմբում կա՞ս։ Ուրիշ ֆորում, ասենք:
    Mephistopheles: Չէ, Գալ ջան, սա միակն է, ու չեմ էլ ուզում։

    Գալաթեա: Եթե հանկարծ պարզվեր, որ Ակումբը փակվում է, կհամարեի՞ր որ ինչ–որ բան ես կորցրել, թե՞ մեկ կլիներ։
    Mephistopheles: Կարող ա՞ փակվում ա, Գալ
    Գալաթեա: Չէ։ ինչքան գիտեմ Ուզում եմ հասկանալ՝ ինչ–որ դեր խաղո՞ւմ է քեզ համար։ Ի՞նչ է տվել քեզ հեչ։
    Mephistopheles: Դե տենց կատակներ մեկ էլ չանես... սիրտս կանգնելու էր, յաա...
    Իհարկե մեկ չի լինի Գալ ջան... ես շատ եմ սովորել ձեզ (Ակումբին) ինձ շատ բաներ են կապում...

    Գալաթեա: Կարելի ա՞ քո կարծիքով Ակումբը համարել մեր երկրի փոքր մոդել, որն արտացոլում է քիչ թե շատ, թե ինչ ա կատարվում... ինչ մարդիկ կան, ինչ են էդ մարդիկ մտածում և այլն։
    Mephistopheles: Ակումբն արտացոլում է այն երկիրը, որտեղ մենք ԿՈւԶԵՆԱՅԻՆՔ ապրել, կամ կառուցել.... սա պետք է լինի մեր երկրի մակետը (մանրակերտը) ու այս օրինակով մենք մեր երկիրը պիտի կառուցենք։

    Գալաթեա: Մեֆ ջան, վերջ, շատ շնորհակալ եմ, պաչիկ
    Mephistopheles: Գալ ջան քեզ հաջողություն... հանկարծ չփոխվես...սենց շատ լավն ես։
    Գալաթեա: Վայ, մերսի

    Mephistopheles: Դե լավ, անջատեցինք, 2 ժամ ա հաջող ենք ասում... դե անջատի, վայ:
    Գալաթեա: Էս ինչ համառ տղա դուրս էկար բայց
    Mephistopheles: Ասում են MSN-ը որ մեկի վրա անջատում ես վատ նշան ա։
    Գալաթեա:
    Mephistopheles: Հին հայկական ադաթ ա։
    Գալաթեա: Դե լավ Մեֆ ջան... պաչ, բարի գիշեր

  2. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.11.2009), Ambrosine (13.11.2009), Ariadna (13.11.2009), Chilly (13.11.2009), Chuk (12.11.2009), cold skin (13.11.2009), Enigmatic (12.11.2009), helium (13.11.2009), Kuk (13.11.2009), murmushka (12.11.2009), Norton (12.11.2009), Progart (30.04.2019), Quyr Qery (09.07.2012), Rammer (13.11.2009), REAL_ist (12.11.2009), Yeghoyan (12.11.2009), Արիացի (12.11.2009), Լուսաբեր (13.11.2009), Հայկօ (12.11.2009), Մանուլ (12.11.2009), Մարկիզ (12.11.2009), Ուլուանա (12.11.2009), Սելավի (13.11.2009), Վոլտերա (26.08.2013), Տատ (12.11.2009), Քամի (13.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԴԱՐ–ի ամենաանհավասար հարցազրույցը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.04.2010, 22:07
  2. Վարդան Օսկանյանի հարցազրույցը
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.03.2009, 23:37
  3. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.08.2008, 22:42
  4. Գրառումներ: 48
    Վերջինը: 21.03.2008, 14:12
  5. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.10.2007, 09:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •