User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Mephistopheles

    Մի քիչ ներաշխարհ

    Գալաթեա։ Մեֆ, իսկ մարդկանց ճանաչելուց ո՞նց ես։ Առաջին ստացածդ տպավորությունը հաստատվում է՞։
    Mephistopheles: Վատ եմ Գալ ջան, մարդ ճանաչող չեմ... ու գիտեմ դրա մասին.... երբեմն հաստատվում է, երբեմն էլ՝ ոչ... երբեմն էլ խայտառակ եմ լինում...մարդու մասին ինչ ասես չեմ մտածում, պարզվում ա՝ կարգին մարդ էր։

    Գալաթեա։ Մեֆ ջան, իսկ կա՞ ինչ որ քաղաքական կամ պատմական լիդեր, որ քեզ համար օրինակելի է, և հայ, և օտարերկրացի...
    Mephistopheles: Դե... իմ բնույթին որ նայում եմ (ամեն ինչը հարցականի տակ դնելը) դժվար տենց օրինակելի մարդ լինի... բայց զարմանալի թող չթվա՝ Լինքոլնն ու Լևոնը, մեր՝ Տեր-Պետրոսիանը։
    Գալաթեա։ Կբացատրե՞ս, ինչու հենց իրենք։
    Mephistopheles: Գաղափարներն ու մտքերը... իհարկե նրանք անսխալական չեն (ես իրենց սխալներով հանդերձ եմ ընդունում ու նրանք այդպես էլ ներկայանում են), բայց նրանցից սովորել կարելի է.... նրանք մեր միջից են.... համենայն դեպս՝ ես ինձ տեսնում եմ նրանց մեջ։
    Գանդին նույնպես...մոռացել էի Գանդիին։
    Գալաթեա։ Իսկ դու կարող էի՞ր լիդեր լինել: Կա՞ քո մեջ այն, ինչ մարդկանց կարող էր հետևիցդ տանել։
    Mephistopheles: Ոչ, ես քաղաքական լիդեր չեմ կարող լինել... ես ավելի շատ ....ոնց ասեմ...ես ճարտարապետ եմ ... ես կարող եմ իմ գաղափարները պաշտպանել, բայց մասսաներին իր հետևից տանելը բոլորովին այլ հատկություն է, ես կասեի՝ տաղանդ և շատ մեծեր այդ տաղանդը չեն ունեցել։

    Գալաթեա։ Վերջին անգամ ե՞րբ ես էստեղ եղել:
    Mephistopheles: 1997-ին Լևոնի հրաժարականից մի քանի ամիս առաջ:
    Գալաթեա։ 12 տարի... "սռոկ" ա:
    Mephistopheles: Լավ էլ երկար... ուղղակի հրաժարականից հետո մի տեսակ կախ էր սիրտս, բայց հոկտեմբերի 27-ից հետո լրիվ կոտրվեց:
    Դրա համար եմ սենց կպած հետևում իրադարձություններին: Հետո շատ ուրախ ու հպարտ զգացի` տեսնելով ինչ տղերք ու աղջիկներ ունենք հիմա...
    Գալաթեա։ Քո կարծիքով հիմիկվա վիճակը հաշվի առնելով, փոփոխությունների հույս կա՞, առաջիկա ապագայում, որ մենք հասցնենք տեսնել, էլի:
    Mephistopheles: Կա....էն ել շատ... ճանապարհը դեպի հաղթանակ անցնում է պարտությունների միջով....կաևորը` սովորենք պարտություններից: Դա ժողովուրդը պիտի անի...ուրիշ ոչ ոք, Գալ:
    Գալաթեա։ Իսկ մեր ժողովրդի քաղաքացիական ինքնագիտակցությունն ունի՞ էդ մակարդակը:
    Mephistopheles: Մի մասն ունի, մի մասը` չէ...ինչպես ամեն տեղ....ուղղակի ունեցողը պետք է իր ձեռքն առնի նախաձեռնությունը` ինչպես նորմալ երկրներում… և մնացածը հետևներից կամաց-կամաց կգան: Էդ տանողները դուք եք....էս երկիրը ձերն ա`որքան էլ որ քիչ լինեք:
    Գալաթեա։ Դու չես վերադառնա, չէ՞:
    Mephistopheles: Եթե ասեմ չէ` սուտ ասած կլինեմ, բայց որ ասեմ հա` դա էլ ճիշտ չի լինի... հիմա կյանքն ուրիշ է... եթե կարողանանք Հայաստանը դնել ճիշտ ուղու վրա` "ներսի-դրսի" խնդիրը չի լինի, այսինքն դրսում լինելը` "գծից այն կողմ" չի լինի... հիմա այդպես է, բայց առաջ ավելի վատ էր…



    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 12.11.2009, 15:25:

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.11.2009), Ariadna (12.11.2009), Chilly (12.11.2009), Chuk (12.11.2009), Enigmatic (12.11.2009), Kuk (12.11.2009), murmushka (12.11.2009), Norton (12.11.2009), Rammer (12.11.2009), REAL_ist (12.11.2009), Yeghoyan (12.11.2009), Արիացի (12.11.2009), Հայկօ (12.11.2009), Մանուլ (12.11.2009), Մարկիզ (12.11.2009), Սելավի (13.11.2009), Տատ (12.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԴԱՐ–ի ամենաանհավասար հարցազրույցը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.04.2010, 22:07
  2. Վարդան Օսկանյանի հարցազրույցը
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.03.2009, 23:37
  3. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.08.2008, 22:42
  4. Գրառումներ: 48
    Վերջինը: 21.03.2008, 14:12
  5. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.10.2007, 09:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •