User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Բա որ էն հղումը չտաի՞ք ու կյանքում չտեսնեի Մեֆիստոֆելի գործերը...Գալաթեա, շնորհակալություն, Մեֆ...ո՞ր թվին ես ավարտել:

  2. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Տ ր ի բ ո ւ ն

    Մի քիչ ներաշխարհ

    Գալաթեա: Ինչ ես կարծում, դու կկարողանայի՞ր ուրիշ ժամանակում ապրել: Անցյալի մասին է խոսքը: Որքան նկատել եմ, դու բավականին լավ գիտես համաշխարհային պատմությունը… ո՞ր հատվածն է քեզ ավելի հարազատ:
    Տրիբուն: Որ հատվածն ա դուրս գալիս.. Հելլենիզմի ոսկեդար` 500-300 մթա… չնայած` իմ ասած ժամանակաշրջանը ենքան էլ Հելլենիզմ չի կոչվում, ավելի շուտ` հունական քաղաքակրթության ոսկեդար։ Հելլենիզմը, որպես տերմին, սկսում են օգտագործել Մակեդոնացուց սկսած։
    Իսկ այ ապրելու հետ կապված` դժվարանում եմ բան ասել.. հայկական պատմությունից սիրածս ժամանակահատվածը Կիլիկիան ա: Կարճ ասած` ամեն տեղ մի երկու ամիս կարելի էր ապրել, ման գալ, նայել:
    Գալաթեա: Ժամանակի մեքենա է պետք փաստորեն
    Տրիբուն: Վիզ պետք ա։ Աչքի պոչով ուզում եմ նայել, թե հայերը ոնց էին Ավարայրից հետո փղի քյաբաբ ուտում։

    Գալաթեա: Մեր երկրի քաղաքական վերջին զարգացումները, բացի Ակումբի հետ ծանոթանալուց, ուրիշ ի՞նչ քեզ տվեցին, և դրական, և բացասական:
    Տրիբուն: Բացասական` ներվերս կերան, ու պարզեցի, որ մեջս թաքնված ագրեսիվություն կա, հեչ չէի ուզի… իսկ դրական, որ սկսեցի ավելի շատ մտածել երևույթների մասին, որոնց առաջ հատուկ ուշադրություն չէի դարձնում։ Օրինակ, թե որքան հեշտ են ազգայնականության հակվում քաղաքականապես խոցելի ու չկայացած հասարակությունները:
    Գալաթեա: Իմ շատ սիրելի ակումբցիներից մեկը ստորագրություն էր դրել որոշ ժամանակ, ոչ այնքան վաղուց, «Ազգայնականությունը տականքների վերջին հանգրվանն է»: Համամիտ ե՞ս էդ խոսքի հետ։
    Տրիբուն: Ես տականքներին կավելացնեի նաև մոլորյալներին, բայց կոնկրետ տականքների մասով համաձայն եմ միանշանակ:
    Գալաթեա: Դու քեզ ղեկավար դերում պատկերացնում ե՞ս: Կարող ես ոչ թե ասենք մի քանի հոգու ղեկավարես, այլ մի ամբողջ համակարգ ու ի՞նչ է քո կարծիքով լիդերին պետք` իսկապես այդպիսին համարվելու համար:
    Տրիբուն: Մեկ-մեկ պատկերացնում եմ, բայց դրան գոնե մինչև հիմա չեմ ձգտել։ Լիդերը պիտի խարիզմա ունենա Մեկ էլ՝ երևի աստվածատուր ունակություններ` մարդկանց իր հետևից տանելու համար.. դե կարելի էր նաև ավելացնել բանալ ածականներ`խելացի, տրամաբանող, հանուն համակարգի պատրաստ անձնական զոհողությունների: Պետք է կարողանա վճռական պահին որոշումներ ընդունել, պատասխանատվություն վերցնել իր վրա ու չվախենալ դրանից:
    Գալաթեա: Իսկ խարիզման բնատուր է՞, թե ձեռքբերովի:
    Տրիբուն: Երևի ամեն դեպքում բնատուր կլինի Տեսել ե՞ս` մանկապարտեզներում էրեխեք կան, որ սաղին իրենց հետևից տանում են:

    Գալաթեա: Պատմության մեջ օրինակելի լիդեր կա՞ քեզ համար: Եվ հայ և համաշխարհային:
    Տրիբուն: Երևի ամեն դեպքում Նապոլեոն, իսկ հայ` Լևոնը… քո իմացածը չէ Ռուբինյանը:

    Գալաթեա: Դու կարողանում ե՞ս մարդկանց ներել ու ինքդ հաճախ ե՞ս սխալներ անում, որոնց համար քեզ ներել ա պետք: Կարողանում ե՞ս ներողություն խնդրել:
    Տրիբուն: Համարյա միշտ ներում եմ.. կամ ավելի շուտ, հիմնականում սխալները չեմ էլ նկատում, ուշադրություն չեմ դարձնում.. հատկապես, եթե կոպիտ սխալներ չեն… սխալներ անում եմ, ներողություն էլ խնդրում եմ` սկսած մանրուքներից, վերջացրած ավելի լուրջ բաներով.. վիճաբանությունների մեջ կարող եմ ոչ կոմպրոմիսային լինել ու չհամաձայնել, բայց դա երևի սխալ անելու ու ներելու հետ ոչ մի կապ չունի:
    Գալաթեա: Ունե՞ս թերություններ, որոնց մասին քեզ կողքից են ասում, ու այնպիսիք, որոնց մասին մենակ դու գիտես, սենց սուսուփուս էլի
    Տրիբուն: Հա, բայց իմ իմացած թերությունների մասին հո քեզ չեմ ասի, Գալ Կողքից ասում են, որ հաճախ անտարբեր եմ, ամփոփվում եմ, ու չեմ կիսվում ու հետո էլ բոլորին մեղադրում եմ, որ ինձ չեն ուզում հասկանան
    Մեկ-մեկ խոզություն կարող ա անեմ… ասենք` հյուր ա գալիս տուն` ես գնում եմ քնելու Կամ իմ գործերով: Հա.. մի երկու անգամ ասել են, որ սնոբ եմ.. չնայած ինձ համոզում եմ, որ սխալ պատկերացում են կազմել:
    Գալաթեա: Սնոբ լինելը վատ ա?
    Տրիբուն: Չէ. բայց հուշտ ա անում շատերին Ասոցացվում ա ինքնահավանության ու ինքնասիրահարվածության հետ:
    Գալաթեա: Մարդկանց ճանաչելուց ո՞նց ես: Առաջին տպավորությունդ ճիշտ ա՞ լինում:
    Տրիբուն: Դժվարանում եմ ասել Գալ... ինձ մոտ ուղղակի գնահատականներ մարդկանց մասին չեն լինում.. սևուսպիտակ չի ամեն ինչը.. յոլա գնացող եմ Դրա համար էլ չեմ ծանրաբեռնում ուղեղս, որ խորը փորփրեմ, բայց ռուսները կասեին`сук чую сердцем: Սա վերաբերում ա համ տղաներին, համ աղջիկներին, ի դեպ:

    Գալաթեա: Դու մի անգամ Ակումբում մի պուճուրիկ հավեսին պատմվածք դրեցիր, որ շատերին դուր եկավ ու հետո էլ չգրեցիր, պատճառը միայն ժամանակի սղությունն է՞ր, թե՞ դա քոնը չի ուղղակի:
    Տրիբուն: Հենց էդ ա, իմը չի դա Լավ փորձ էր, ինձ էլ դուր եկավ .. բայց երևի առաջինն ու վերջինն էր… կամ էլ` ով գիտի…
    Գալաթեա: Երբեք մի սա երբե՞ք
    Տրիբուն: 100 տոկոս:

    Գալաթեա: Ջան, իսկ ընկերությանն ի՞նչ դեր ես հատկացնում կյանքումդ: Ամենաերկար տևած ընկերությունդ ինչքա՞ն ա եղել: Ու մեկ էլ` աղջիկ ընկերներ ունե՞ս, թե համարում ես, որ տենց բան չի լինում:
    Տրիբուն: Ընկերությանը շատ մեծ տեղ եմ հատկացնում.. շատ..
    Մանկությանս ընկերը, որի հետ ծնվել-մեծացել ենք, հիմա էլ ընկերս ա, ամենամոտ ընկերներիս, որոնց հետ հիմա էլ ընտանիքներով ենք ընկերություն անում՝ գիտեմ 90-91 թվերից:
    Աղջիկ ընկերներ ունեմ, ու շատ եմ սիրում իրենց ու հաստատ լինում ա աղջիկ-տղա իսկական ընկերություն.. գոնե իմ փորձից համոզված կարող եմ ասել:

    Գալաթեա: Հավատում ե՞ս հոգեթերապիայի ուժին: Էն Ֆրեյդ-մրեյդ, լիբիդո-շմիբիգո, էգո և այլն: Ասենք, եթե խնդիր ունենաս հոգեբանական, կգնա՞ս հոգեթերապևտի մոտ` կյանքդ պատմես:
    Տրիբուն: Երևի մինչև հոգեթերապևտին գործը հասնի, մի հատ լավ մոտ ընեկրոջ հետ կկիսվեմ.. կինոներում որ էդ հոգեբանների մոտ գնացողներին նայում եմ` խնդալս գալիս ա.. բայց դե ով գիտի: Մինչև հիմա պրոբլեմ չեմ ունեցել, բայց որ բգիս կանգնի` մեկ էլ տեսար` գնացի: Ֆրեյդի հետ մոտիկից ծանոթ չեմ, բայց լիբիդոյի ուժին հավատում եմ:
    Գալաթեա: Քեզ օգնել ա՞ երբևիցե լիբիդոյի ուժը: Օրինակ հենց գործիդ ընթացքում, կանանց հետ ե՞ս ավելի լավ լեզու գտնում, թե՞ ձեր ցեղի:
    Տրիբուն: Գործի մեջ սեռական խտրականություն չեմ դնում.. էս պահին օֆիսում երեք կնիկ ունեմ Լիբիդո էլ չեմ անում հետները.. լավ էլ աշխատում ենք



    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 12.11.2009, 15:25:

  3. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.11.2009), Ariadna (12.11.2009), Chilly (24.11.2009), Chuk (12.11.2009), cold skin (13.11.2009), Enigmatic (12.11.2009), Kuk (12.11.2009), murmushka (12.11.2009), Norton (12.11.2009), Progart (30.04.2019), Rammer (12.11.2009), REAL_ist (12.11.2009), Yeghoyan (12.11.2009), Արիացի (12.11.2009), Հայկօ (12.11.2009), Մանուլ (12.11.2009), Մարկիզ (12.11.2009), Ուլուանա (12.11.2009), Սելավի (13.11.2009), Տատ (12.11.2009)

  4. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Mephistopheles

    Մի քիչ ներաշխարհ

    Գալաթեա։ Մեֆ, իսկ մարդկանց ճանաչելուց ո՞նց ես։ Առաջին ստացածդ տպավորությունը հաստատվում է՞։
    Mephistopheles: Վատ եմ Գալ ջան, մարդ ճանաչող չեմ... ու գիտեմ դրա մասին.... երբեմն հաստատվում է, երբեմն էլ՝ ոչ... երբեմն էլ խայտառակ եմ լինում...մարդու մասին ինչ ասես չեմ մտածում, պարզվում ա՝ կարգին մարդ էր։

    Գալաթեա։ Մեֆ ջան, իսկ կա՞ ինչ որ քաղաքական կամ պատմական լիդեր, որ քեզ համար օրինակելի է, և հայ, և օտարերկրացի...
    Mephistopheles: Դե... իմ բնույթին որ նայում եմ (ամեն ինչը հարցականի տակ դնելը) դժվար տենց օրինակելի մարդ լինի... բայց զարմանալի թող չթվա՝ Լինքոլնն ու Լևոնը, մեր՝ Տեր-Պետրոսիանը։
    Գալաթեա։ Կբացատրե՞ս, ինչու հենց իրենք։
    Mephistopheles: Գաղափարներն ու մտքերը... իհարկե նրանք անսխալական չեն (ես իրենց սխալներով հանդերձ եմ ընդունում ու նրանք այդպես էլ ներկայանում են), բայց նրանցից սովորել կարելի է.... նրանք մեր միջից են.... համենայն դեպս՝ ես ինձ տեսնում եմ նրանց մեջ։
    Գանդին նույնպես...մոռացել էի Գանդիին։
    Գալաթեա։ Իսկ դու կարող էի՞ր լիդեր լինել: Կա՞ քո մեջ այն, ինչ մարդկանց կարող էր հետևիցդ տանել։
    Mephistopheles: Ոչ, ես քաղաքական լիդեր չեմ կարող լինել... ես ավելի շատ ....ոնց ասեմ...ես ճարտարապետ եմ ... ես կարող եմ իմ գաղափարները պաշտպանել, բայց մասսաներին իր հետևից տանելը բոլորովին այլ հատկություն է, ես կասեի՝ տաղանդ և շատ մեծեր այդ տաղանդը չեն ունեցել։

    Գալաթեա։ Վերջին անգամ ե՞րբ ես էստեղ եղել:
    Mephistopheles: 1997-ին Լևոնի հրաժարականից մի քանի ամիս առաջ:
    Գալաթեա։ 12 տարի... "սռոկ" ա:
    Mephistopheles: Լավ էլ երկար... ուղղակի հրաժարականից հետո մի տեսակ կախ էր սիրտս, բայց հոկտեմբերի 27-ից հետո լրիվ կոտրվեց:
    Դրա համար եմ սենց կպած հետևում իրադարձություններին: Հետո շատ ուրախ ու հպարտ զգացի` տեսնելով ինչ տղերք ու աղջիկներ ունենք հիմա...
    Գալաթեա։ Քո կարծիքով հիմիկվա վիճակը հաշվի առնելով, փոփոխությունների հույս կա՞, առաջիկա ապագայում, որ մենք հասցնենք տեսնել, էլի:
    Mephistopheles: Կա....էն ել շատ... ճանապարհը դեպի հաղթանակ անցնում է պարտությունների միջով....կաևորը` սովորենք պարտություններից: Դա ժողովուրդը պիտի անի...ուրիշ ոչ ոք, Գալ:
    Գալաթեա։ Իսկ մեր ժողովրդի քաղաքացիական ինքնագիտակցությունն ունի՞ էդ մակարդակը:
    Mephistopheles: Մի մասն ունի, մի մասը` չէ...ինչպես ամեն տեղ....ուղղակի ունեցողը պետք է իր ձեռքն առնի նախաձեռնությունը` ինչպես նորմալ երկրներում… և մնացածը հետևներից կամաց-կամաց կգան: Էդ տանողները դուք եք....էս երկիրը ձերն ա`որքան էլ որ քիչ լինեք:
    Գալաթեա։ Դու չես վերադառնա, չէ՞:
    Mephistopheles: Եթե ասեմ չէ` սուտ ասած կլինեմ, բայց որ ասեմ հա` դա էլ ճիշտ չի լինի... հիմա կյանքն ուրիշ է... եթե կարողանանք Հայաստանը դնել ճիշտ ուղու վրա` "ներսի-դրսի" խնդիրը չի լինի, այսինքն դրսում լինելը` "գծից այն կողմ" չի լինի... հիմա այդպես է, բայց առաջ ավելի վատ էր…



    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 12.11.2009, 15:25:

  5. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.11.2009), Ariadna (12.11.2009), Chilly (12.11.2009), Chuk (12.11.2009), Enigmatic (12.11.2009), Kuk (12.11.2009), murmushka (12.11.2009), Norton (12.11.2009), Rammer (12.11.2009), REAL_ist (12.11.2009), Yeghoyan (12.11.2009), Արիացի (12.11.2009), Հայկօ (12.11.2009), Մանուլ (12.11.2009), Մարկիզ (12.11.2009), Սելավի (13.11.2009), Տատ (12.11.2009)

  6. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Տրիբուն, օր երրորդ և վերջին

    Տրիբուն: Հն ջան, անցնե՞նք 3-րդ ռոունդին.. ո՞ւր ա էն ժղշան աղջիկը:
    Գալաթեա: Գնացինք
    Տրիբուն: Օքեյ.. էս պահին ուղիղ 1 ժամ ունենք Ջոգում ես` ինչ վաժնի եմ:
    Գալաթեա: Էլ դու սուս: Պասի մի հատ սիգարետ կպցնեմ ու անցնենք գործի:
    Տրիբուն: Էս ի՜նչ երկար ես կպցնում.. դու ինձնից վաժնի ես, Գալ

    Վնասակար սովորույթներ

    Գալաթեա: Էկա: Ի դեպ, վնասակար սովորույթների մասին: Դու երբվանի՞ց ես ծխում:
    Տրիբուն: Բոլորը սկսում են դպրոցից, իսկ հիմարս սկսել ա ինստիտուտից.. այսինքն` երբ սկսեցի ծխել, սկզբունքորեն էն տարիքում էի, որ կարայի չսկսեի էլ երբեք: Բայց տենց ստացվեց:
    Գալաթեա: Իսկ խմելու հետ սեր ունե՞ս: Եղել ա օրինակ նենց հարբես, որ մյուս օրն ամաչես մարդկանց երեսին նայես: Այսինքն` «վեչեր ուդալսյա» շարքից, էլի:
    Տրիբուն: Սեր չունեմ խմելու հետ, բայց մեկ ու մեջ պատահում ա: Հատկապես կլուբնի օրերին: Հիմնականում` լավ կոնյակ, ընթրիքին` պարտադիր մի բաժակ կարմիր գինի:
    Վերջին անգամ քեֆս լաաաավ-լավ էր մի հինգ ամիս առաջ: Կնոջս հետ կլուբ, երկուսս էլ կիսանջատված վիճակում էինք: Տաքսիի մեջ աչքներս կպավ
    Իսկ իսկականից փիս...մի անգամ նենց, որ մյուս օրը Ծաղկաձորի սաղ պանսիոնատը թքում էր երեսիս ... Էս ինչ մի հատ անկեղծանալ անկեղծացա.. կարող ա՞ հակումներ ունեմ ալկոհոլիզմի, Գալ
    Գալաթեա: դժվար
    Տրիբուն: Հա, բայց խմած մարդկանց տանել չեմ կարողանում: Մի խոսքով, եթե միջին վիճակագրական վիճակս վերցնենք` հիմնականում օյաղ եմ:

    Իդեալական կինն ըստ Տրիբունի

    Գալաթեա: Կնկարագրե՞ս իդեալականին մոտ կնոջը:
    Տրիբուն: Իդեալականին մոտ կին հա ՞ ինչի տենց բան ել ա լինում ա՞: Իդեալական կին հասկացությունն ինքը, Լիլ ջան, իր մեջ տերմինի կոնֆլիկտ ունի, conflict in term
    Գալաթեա: Նու նու..
    Տրիբուն: Ավելի ճիշտ`conflict in definition Նենց որ, երբեք չեմ մտածել էդ ուղղությամբ, թե որն է իդեալական կինը, ու իմ կյանքում հանդիպած բոլոր կանանց ընդունել եմ այնպես ինչպես կան, իսկ իրանք բոլորն ել իրարից շատ տարբեր են եղել.. ու բոլորն էլ շատ լավն էին:
    Մի քանիսը հատկապես լավն էին Էսի չգրես.. կարող ա կնիկս բաժանվի:

    Ակումբը

    Գալաթեա: Ակումբում մականվանդ ընտրությունը պատահական է՞։
    Տրիբուն: Չէ, պատահական չի։ Tribunus plebis գիտես ինչ ա.. հենց դրա հետ էլ կապված էր։ Տրիբուն՝ պլեբսի իրավունքները հաբրգած պատրիկներից պաշտպանելու համար Ինձ պլեբս չեմ համարում, բայց պլեբսի իրավունքները պիտի պաշտպանվեն
    Գալաթեա: Իսկ ստորագրությանդ մեջ առկա տողը, Vox populi, Vox Dei, երբևիցե մեր երկրում իսկապես կկիրառվի՞` հաշվի առնելով ներկայիս վիճակը; Ի՞նչ զարգացում ես տեսնում;
    Տրիբուն: Պիտի կիրառվի! Ե՞րբ... չգիտեմ.. արի էդ երբն անվանենք լուսավոր ապագա Ներկա վիճակը հաշվի առնելով՝ մեր հասարակությունը հստակ շանսեր ունի այդ սկզբունքին գոնե բազային կիրառություն տալու համար, բայց դրա համար ճիգեր են պետք, մեկ էլ անհատներ, որոնք պատասխանատվություն վերցնելուց չեն վախենա։

    Գալաթեա: Կողմ ե՞ս, որ քո հարցազրույցը Մեֆիսի հարցազրույցի հետ հատվի: Այսինքն՝ իրեն նույն հարցերը տամ ու ձեր պատասխանները համադրեմ:
    Տրիբուն: Կողմ եմ

    Գալաթեա: Ինչ որ հարց կա՞, որ դու կուզեիր Մեֆին տալ.. իրեն հարցաքննելուց փոխանցեմ: Հեղինակային իրավունքով
    Տրիբուն: Ե՞րբ ա վերջապես գալու՝ նախնյաց հողը պագնելու:
    Գալաթեա: Էհեն: Իրեն ել կասեմ` քեզ հարց տա, կփոխանակվեք:

    Mephistopheles-ի հարցը Տրիբունին

    Հա... Տրիբունին հարցրու..... ոնց ես՞.......սա շատ բարդ փիլիսոփայական հարց ա.....ես մինչև հիմա չեմ կարողանում դրա պատասխանը տալ:


    Տրիբուն: Մեֆի հարցին պատասխանեմ, հա՞:
    Գալաթեա: Հա
    Տրիբուն: Փառք Աստծո` ոռի

    Գալաթեա: Ակումբում գրանցվելը քեզ ինչ որ բան տվե՞ց: Ասենք եթե իմանայիր` վաղվանից փակվելու ա(թու թու թու), մեկ կլինե՞ր, թե կհամարեիր, որ ինչ-որ բան կորցրել ես:
    Տրիբուն: Ինչ-որ բա՞ն Լիքը բան Գալ… շատ բան ա տվել… կիսվել, զրուցել, ահագին նոր բաների մասին մտածել.. ու ամենակարևորը` լիքը լավ մարդու ճանաչել.. ու եթե փակվի` Չուկին կխփեմ

    Գալաթեա: Դե ինձ ասա` երբ ես գալու Երևան, որ դրանով եզրափակեմ զրույցը
    Տրիբուն: Նոյեմբերին, Լիլ ջան;
    Գալաթեա: Մերսի շատ Տրիբուն ջան, պաչ մաչ քեզ;
    Տրիբուն: Քեզ էլ Լիլ ջան.. մերսի:

  7. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.11.2009), Chilly (13.11.2009), Chuk (12.11.2009), cold skin (13.11.2009), Enigmatic (12.11.2009), Kuk (12.11.2009), murmushka (12.11.2009), Norton (12.11.2009), Progart (30.04.2019), Quyr Qery (09.07.2012), Rammer (13.11.2009), REAL_ist (12.11.2009), Yeghoyan (12.11.2009), Արիացի (12.11.2009), Լուսաբեր (12.11.2009), Հայկօ (12.11.2009), Մանուլ (12.11.2009), Մարկիզ (12.11.2009), Սելավի (13.11.2009), Տատ (12.11.2009)

  8. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Mephistopheles, օր երրորդ և վերջին

    Գալաթեա: Էկա, ողջույն Մեֆ
    Mephistopheles: Բարև, Գալ ջան, սիգոդ վառեցի՞ր
    Գալաթեա: Վառած ա , լավն ե՞ս։
    Mephistopheles: Հա, Գալ, դո՞ւ ոնց ես։
    Գալաթեա: Գիշերը չքնած, սատկած, բայց լավ Դե, լավ, անցանք գործի:

    Վնասակար սովորույթներ

    Գալաթեա: Վերջին անգամ երբ ես հավեսին հարբել, հիշում ե՞ս։
    Mephistopheles: Գալ ջան իմ հարբելը հավեսին չի լինում.... բոլորի համար հավես եմ լինում բայց հետո "վճարում եմ" կերածովս.... կանխիկ... օղի-մողի չեմ կարողանում,արաղ խմող չեմ... արաղ փչացնող եմ, բայց գինի՝ շատ եմ սիրում, էնքան որ քիչ ա մնում՝ լավ ու վատից հասկանամ։
    Գալաթեա: Հմ...կարծում եմ, որ պետք է դառը գինի սիրես...էդպես ա՞։
    Mephistopheles: Էդպես ա։
    Գալաթեա: Ուուխխ, գուշակեցի

    Իդեալական կինն ըստ Mephistopheles-ի

    Գալաթեա: Կնկարագրե՞ս իդեալականին մոտ կնոջը։ Ինչպիսին պետք է լինի, ի՞նչ հատկություններ ունենա, չեմ ասում` իդեալական, որորվետև նման բան չկա
    Mephistopheles: Ըտենց մեկը կա ճանաչում եմ, հետս սովորում էր ինստիտուտում, հետո ամուսնացանք, հիմա միասին ենք ապրում իդեալական էնքանով է, որքան ես եմ...
    Ամենակարևորը դմբո չլինի... սիրունությունը պետքս չի... դմբո չլինի։

    Ակումբը

    Գալաթեա: Ինչո՞ւ ես Ակումբում ընտրել Մեֆիստոֆելես մականունը։
    Mephistopheles: Գրական փիլիսոփայական սատանայի (չարքի) կերպարը դուրս գալիս ա.... դա մեր այն եսն է, որ մենք ամբողջ կյանքում աշխատում ենք խնամքով թաքցնել... հիմնականում՝ չի ստացվում։
    Գալաթեա: Կարծում ես՝ բոլորիս մեջ կա՞:
    Mephistopheles: Անպայման... սա անձնական չընդունես Գալ ջան։
    Գալաթեա: Չէ իհարկե, ջան Այսինքն՝ իսկապես չար մարդը նա է, ով չի կարողացել հաղթել իր սեփական Մեֆիսի՞ն։
    Mephistopheles: Այո... իսկ հաղթանակն ինքնախոստովանման մեջ է... Նարեկացու մասին որ գրում էի է՞... ճշմարտությունն ալտերնատիվ չունի, Գալ ջան։
    Գալաթեա: Բայց էդ դեպքում ստացվում ա, որ չար մարդիկ ավելի շատ են, չէ՞, Մեֆ... Քչերն են գլուխ դնում ինքնախոստովանանքի հետ։
    Mephistopheles: Գալ ջան, ինքնախոստովանանքը շատ պարզ բան է... միստիկ ոչինչ չկա.... շատ պարզ ու հասարակ...հենց սա է, որ բարդ է թվում.. իմիջայլոց՝ ես բացառություն չեմ։
    Գալաթեա: Եթե բացառություն լինեիր, ամենաքիչը մականունդ ուրիշ կլիներ, չէ՞
    Mephistopheles: Ինձնից լավ ասեցիր Գալ ջան

    Գալաթեա: Տրիբունի համար պետք ա հարց մտածես։ Ինքը քեզ համար մտածել ա
    Mephistopheles: Օքեյ, կմտածեմ, բայց հարց տալն ավելի դժվար ա, քան պատասխանելը:

    Տրիբունի հարցը Mephistopheles-ին

    Ե՞րբ ա գալու էստեղ, մայր հողը պագնելու։

    Mephistopheles: Հեղափոխությունից հետո... պագնելու... Տրիբունի հումորը սպանում ա Գալ ջան,, աչքս էդտեղ ա...
    Տրիբունին հարցրու..... ոնց ես՞.......սա շատ բարդ փիլիսոփայական հարց ա.....ես մինչև հիմա չեմ կարողանում դրա պատասխանը տալ;

    Գալաթեա: Ջան, իսկ դու Ակումբից բացի ինչ-որ ուրիշ ինտերնետային խմբում կա՞ս։ Ուրիշ ֆորում, ասենք:
    Mephistopheles: Չէ, Գալ ջան, սա միակն է, ու չեմ էլ ուզում։

    Գալաթեա: Եթե հանկարծ պարզվեր, որ Ակումբը փակվում է, կհամարեի՞ր որ ինչ–որ բան ես կորցրել, թե՞ մեկ կլիներ։
    Mephistopheles: Կարող ա՞ փակվում ա, Գալ
    Գալաթեա: Չէ։ ինչքան գիտեմ Ուզում եմ հասկանալ՝ ինչ–որ դեր խաղո՞ւմ է քեզ համար։ Ի՞նչ է տվել քեզ հեչ։
    Mephistopheles: Դե տենց կատակներ մեկ էլ չանես... սիրտս կանգնելու էր, յաա...
    Իհարկե մեկ չի լինի Գալ ջան... ես շատ եմ սովորել ձեզ (Ակումբին) ինձ շատ բաներ են կապում...

    Գալաթեա: Կարելի ա՞ քո կարծիքով Ակումբը համարել մեր երկրի փոքր մոդել, որն արտացոլում է քիչ թե շատ, թե ինչ ա կատարվում... ինչ մարդիկ կան, ինչ են էդ մարդիկ մտածում և այլն։
    Mephistopheles: Ակումբն արտացոլում է այն երկիրը, որտեղ մենք ԿՈւԶԵՆԱՅԻՆՔ ապրել, կամ կառուցել.... սա պետք է լինի մեր երկրի մակետը (մանրակերտը) ու այս օրինակով մենք մեր երկիրը պիտի կառուցենք։

    Գալաթեա: Մեֆ ջան, վերջ, շատ շնորհակալ եմ, պաչիկ
    Mephistopheles: Գալ ջան քեզ հաջողություն... հանկարծ չփոխվես...սենց շատ լավն ես։
    Գալաթեա: Վայ, մերսի

    Mephistopheles: Դե լավ, անջատեցինք, 2 ժամ ա հաջող ենք ասում... դե անջատի, վայ:
    Գալաթեա: Էս ինչ համառ տղա դուրս էկար բայց
    Mephistopheles: Ասում են MSN-ը որ մեկի վրա անջատում ես վատ նշան ա։
    Գալաթեա:
    Mephistopheles: Հին հայկական ադաթ ա։
    Գալաթեա: Դե լավ Մեֆ ջան... պաչ, բարի գիշեր

  9. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.11.2009), Ambrosine (13.11.2009), Ariadna (13.11.2009), Chilly (13.11.2009), Chuk (12.11.2009), cold skin (13.11.2009), Enigmatic (12.11.2009), helium (13.11.2009), Kuk (13.11.2009), murmushka (12.11.2009), Norton (12.11.2009), Progart (30.04.2019), Quyr Qery (09.07.2012), Rammer (13.11.2009), REAL_ist (12.11.2009), Yeghoyan (12.11.2009), Արիացի (12.11.2009), Լուսաբեր (13.11.2009), Հայկօ (12.11.2009), Մանուլ (12.11.2009), Մարկիզ (12.11.2009), Ուլուանա (12.11.2009), Սելավի (13.11.2009), Վոլտերա (26.08.2013), Տատ (12.11.2009), Քամի (13.11.2009)

  10. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Էհեն, վերջ

    Եվս մեկ անգամ անչափ շնորհակալ եմ Տրիբունին և Mephistopheles-ին հետաքրքիր, անկեղծ պատասխանների համար և ժամանակի, որ իրենք տրամադրեցին՝ Տրիբունը՝ գործի մեջ խրված, իսկ Մեֆը՝ իրենց ժամանակով գիշերվա հազարին

    Ես ձեզ սիրում եմ

  11. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.11.2009), Ariadna (13.11.2009), Chilly (13.11.2009), Chuk (12.11.2009), cold skin (13.11.2009), Mephistopheles (23.11.2009), murmushka (13.11.2009), Quyr Qery (09.07.2012), Rammer (13.11.2009), REAL_ist (12.11.2009), snow (13.11.2009), Արիացի (12.11.2009), Արշակ (14.11.2009), ԿԳԴ (24.11.2009), Հայկօ (12.11.2009), Սելավի (13.11.2009), Տատ (12.11.2009), Տրիբուն (13.11.2009), Քամի (13.11.2009)

  12. #7
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Ինչ լավն էր, շնորհակալություն երեքիդ: Տրիբուն- ափսոս ուշ ես գնում Եր.ան (կամ ես շուտ գնացի այնտեղից)
    Իսկ հարցեր կարելի է՞ տալ: Կպատասխանե՞ք:

  13. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ էն հղումը չտաի՞ք ու կյանքում չտեսնեի Մեֆիստոֆելի գործերը...Գալաթեա, շնորհակալություն, Մեֆ...ո՞ր թվին ես ավարտել:
    1990-ին Տատ ջան

  14. #9
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Ես ավարտել եմ, դու ՝ընդունվել: Դե որ եկար, ասա՝
    Գալաթեա: Ինքնախոստովանանքը ինքնաճանաչման հետ կապ ունի՞: Ու ընդհանրապես, մարդն ի վիճակի՞ է լիակատար ինքնաճանաչման:

    Mephistopheles: Կապ ունի, իհարկե, առանց ինքնախոստովանանքի ինքնաճանաչում չի լինում... եթե դու ինքդ քեզ չես կարողանում քո մասին ճշմարտությունն ասել, որը շատ հաճախ միայն դու գիտես, ապա կարելի է ասել` ինքնախաբեությամբ ես զբաղվում, այսինքն` ինքնաճանաչման մասին խոսք անգամ լինել չի կարող:
    Սա հանգեցնում է բարդույթների... իսկ լիակատար` հնարավոր է… ուղղակի պետք ե ձգտել:
    Համաձայն եմ լրիվ: Հիմա այդ ուղուն եմ կանգնել:
    Բայց...ինչպե՞ս վարվել հետո այդ ինքնաճանաչման հետ: Ասենք, ինքնախոստովանեցիր և ինքնաճանաչեցիր մի վատ, շրջապատի համար անդուր բան, հետո՞: Ցանկացած որոշում հետագա քայլեր է պահանջում, տվյալ դեպքում ՝ փոփոխություն, լավացում...Իսկ եթե ես չեմ ուզում փոխվել, ինձ լավ եմ զգում այդ «վատի» մեջ, ինքս ինձ եմ, էլի պետք է շարունակեմ խաբեությամբ զբաղվե՞լ, այս անգամ ոչ ինքս ինձ, բայց մյուսներին: Թե՞ ազնիվ հայտարարել՝ գիտեք ես այսպիսին եմ: Գուցե բոլորին հեշտ կլինի՞:
    Երևի այդ պատճառով է, որ մարդիկ չեն ձգտում ինքնաճանաչման, դա հետագա ցավալի գործողություն է պահանջում, որին մենք պատրաստ չենք:

  15. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ավարտել եմ, դու ՝ընդունվել: Դե որ եկար, ասա՝

    Համաձայն եմ լրիվ: Հիմա այդ ուղուն եմ կանգնել:
    Բայց...ինչպե՞ս վարվել հետո այդ ինքնաճանաչման հետ: Ասենք, ինքնախոստովանեցիր և ինքնաճանաչեցիր մի վատ, շրջապատի համար անդուր բան, հետո՞: Ցանկացած որոշում հետագա քայլեր է պահանջում, տվյալ դեպքում ՝ փոփոխություն, լավացում...Իսկ եթե ես չեմ ուզում փոխվել, ինձ լավ եմ զգում այդ «վատի» մեջ, ինքս ինձ եմ, էլի պետք է շարունակեմ խաբեությամբ զբաղվե՞լ, այս անգամ ոչ ինքս ինձ, բայց մյուսներին: Թե՞ ազնիվ հայտարարել՝ գիտեք ես այսպիսին եմ: Գուցե բոլորին հեշտ կլինի՞:
    Երևի այդ պատճառով է, որ մարդիկ չեն ձգտում ինքնաճանաչման, դա հետագա ցավալի գործողություն է պահանջում, որին մենք պատրաստ չենք:
    Տատ ջան, ինքնախոստովանում կամ ինքնաճանաչումը դրանք պրագմատիկ բաներ են… առաջին հայացքից դրանք մի քիչ "աղանդավորա-կրոնական" տոներ ունեն բայց դա այդպես չի…ինքնախոստովանում կամ ինքնաճանաչումը դա պարզապես քո սխալի ընդունումն է ու առաջին հերթին դու ես շահողը դրանում, դու ավելի լավ ես ճանաչում ինքդ քեզ ու լավ գիտես քո սահմանները… ես բոլորովին էլ պարտադիր չեմ համարում աշխարհով մեկ խոստովանելը… դրա կարիքը չկա… Մարկ Տվենը մի հատ լավ խոսք ունի "սխալդ պիտի խոստովանես որ հետո կարողանաս նորից անել"… կարծեմ սենց էր, լավ չեմ հիշում…

    …հիմա կարող ես շարունակել նույն սխալներով ու ստերով, ձևացնելով թե քեզ ոչ ոք չի տեսնում, կամ էլ ինքդ քեզ համոզել որ ճիշտ ես արել ու անընդհատ ինքդ քեզ հետ կռիվ տաս փորձելով արդարացնել արածներդ… սրանք ընդհանրապես մարդկանց մեջ բարդույթներ են առաջացնում… բոլորս էլ ճանաչում ենք այդպիսի մարդկանց …

    … ինքնաճանաչումը իմ կարծիքով դա մարդկության "միսսիան" է … մարդկության ամբողջ գործունեությունը ուղղակի թե անուղղակի ուղղված է ինքնաճանաչման և ինքնահաստատմանը … խելոք մարդկ սովորաբար շեշտը դնում են ինքնաճանաչման վրա քանի որ հասկանում են որ դրանով նաև ինքնահաստատվում են (ինքնաճանաչման պրոցեսը հենց ինքնահաստատումն է)… մի քիչ ավելի "ինքնահավաններն ու անսխալականները" մի անգամից անցնում են ինքնահաստատման… բարձր չասես, ես գիտեմ դու ինձ որ կատեգորիայի մեջ ես դնելու… մի ասա, բայց որ շատ ուզես փրայվեթով գրի մարդ չիմանա… էս էլ քեզ ապացույց որ ես իմ "խորհուրդներին" չեմ հետևում…

    … ախչի ջան… էս ինչ փիլիսոփայել փիլիսոփայեցի…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տատ (23.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԴԱՐ–ի ամենաանհավասար հարցազրույցը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.04.2010, 22:07
  2. Վարդան Օսկանյանի հարցազրույցը
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.03.2009, 23:37
  3. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.08.2008, 22:42
  4. Գրառումներ: 48
    Վերջինը: 21.03.2008, 14:12
  5. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.10.2007, 09:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •