User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Հարգելի ակումբցիներ, ներկայացնում եմ Ակումբի երկու սիրված անդամների՝ Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցները:

    Հարցազրույցները կտեղադրվեն հատվածաբար:

    Հարցերի մեծ մասը տրվել է և՛ Տրիբունին, և՛ Mephistopheles-ին: Փորձել եմ ներկայացնել երկու՝ իրար նման և իրարից շատ տարբեր մարդկանց հայացքները նույն երևույթների մասին:

    Հարցազրույցը կարող է հիշեցնել սովորական զրույց, քանի ընկերներիս հետ խոսելիս օֆիցիալ նոտայից խուսափելու համար ներառվել են սևագրային հատվածներ



    Տրիբուն, օր առաջին

    Կրթություն, աշխատանք

    Գալաթեա: Քեզ կարող եմ չէ՞ մի երկու հարց տալ:
    Տրիբուն: Տուր, բայց մի երկու
    Գալաթեա: Բայց չեմ ուզում է գործիդ խանգարեմ:
    Տրիբուն; Ուղիղ 45 րոպե հաստատ չես խանգարի
    Գալաթեա: Հա՞
    Տրիբուն: Հա հա, բայց 45 րոպեից կարող ա կտրուկ ասեմ ՍՏՈՊ
    Գալաթեա; Ես չեմ նեղանա, աներես եմ:
    Տրիբուն; Ինձ նման; Մենակ դժվար հարցեր չտաս, խայտառակ լինեմ…ձեռիս տակ էլ հանրագիտարան չկա։
    Գալաթեա; Հեշտից եմ սկսում Որտե՞ղ ես սովորել, ինչո՞ւ ես հենց այդտեղ ընդունվել ու ի՞նչ ես անկնկալել դառնալ, երբ որ մեծանաս
    Տրիբուն; Քեզ համար ա հեշտ Ես պիտի կես ժամ պատասխանեմ: Սովորել եմ սկզբում Ժողում, հիմիկվա Տնտեսագիտական Համալսարանում, ինչի հենց այնտեղ, քանի որ ողջ ընտանիքս ինժեներ ու մաթեմատիկոս էր(բավականին հաջողված) իսկ ես թարմ բան էի ուզում` չնայած հայրս դեմ էր: Ընդունվելուց առաջ ապրում էի Լաոսում (չծիծաղես, լուրջ եմ ասում) ու լուրջ զրուցեցինք հորս հետ, ինքն իրենն ասեց ես` իմը, վերջում արեցի այնպես ինչպես որոշել էի: Հետո մի տարի` Ֆլորիդա Սթեյթ Յունիվերսիթի, հետո թեկնածուական, հա, մեկ ել ընդունվել էի Ամերիկյան Համալսարանի MBA, բայց գնացի ԱՄՆ ու Ամերիկյանը թարգեցի Ինչ էի ուզում դառնալ, որ մեծանամ.. չեմ հիշում.. երևի էդ ուղղությամբ երբեք էլ չեմ մտածել.. դե տանկիստ, լյոտչիկ, կոսմոնավտի մասին չենք խոսում
    Գալաթեա: Տրիբուն ձյա, իսկ Լաոսում ի՞նչ գործ ունեիր: Ինչ գործ ունի քո պես տղեն մի երկրում, որի մայրաքաղաքի անունը Վիենտյան ա:
    Տրիբուն: Նախ հենց նրա համար էի այնտեղ, որ մայրաքաղաքը մեծ հայ աստղագետ Վիենտյան-ի անունով են դրե ։ Երկրորդ, ստիպված էի, քանի որ ծնողներս այնտեղ էին արդեն 3 տարի։ Հայրս նախագծում էր դրանց ռադիո/հեռուստակայանը ու հետո էլ շինարարությանն ու սկզբնական շահագործման աշխատանքներին էր հետևում.. դրանից առաջ էլ` 2 տարի Սայգոնում էր.. մի խոսքով, մեր ընտանիքում աշխարհի ծայրում ապրելն ու աշխատելը ոնց որ բարի տրադիցիա լինի։

    Գալաթեա: Քույր կամ եղբայր ունե՞ս ու եթե այո, իրե՞նք ինչ մասնագիտություն են ընտրել:
    Տրիբուն: Քույր ունեմ, ինձնից 1.5 տարի փոքր, երաժիշտ ա.. դաշնամուր ա չալում գիտությամբ։ Ահագին սովորեց-մովորեց, հիմա էրեխեքին ա պահում Բայց քույրս առանձնապես աշխատել չի էլ սիրել երբեք, ինքը էն դեմքերից ա (տիպիկ հայ աղջիկ) որ իրեն պիտի պահեն։ Վատ բան չմտածես, շատ եմ սիրում քրոջս ու արտակարգ հարաբերություններ ունենք, բայց դե իմ քույրն էլ տենց ա
    Գալաթեա: Քո սովորած բոլոր ԲՈւՀ-երից ո՞րն է ավելի ճիշտ եղել քեզ համար: Որտե՞ղ ես իսկապես ուսանող քեզ զգացել ու գիտելիք ստացել, որն հետո պետք ա եկել:
    Տրիբուն: Ամեն մեկն իր տեղն ուներ։ Լավագույն տարիներս անցել են Ժողում.. արտակարգ ընկերական շրջապատ։ Բայց մասնագիտական առումով, թերիոտ կրթություն էր, հատկապես այն տարիների համար, երբ ես էի սովորում ու տնտեսագիտության ասպարեզում.. դե նայի, 1991-1996.. հենց նոր որոշել էին, որ կոմունիզմը վատ բան է, բայց թե ինչ է շուկայական տնտեսությունը, ոչ մեկն առանձնապես չէր հասկանում։ Ուսումը մի տեսակ ինքնահոսի էր թողնված։ Բայց, ամեն դեպքում, չեմ ուրանում առաջին ինստիտուտը.. կոնկրետ չեմ կարող ասել թե ինչ տվեց, բայց վերջում մի բան ստացվեց, գոնե անձամբ ինձ համար: ԱՄՆ-ում սովորելը նորություն էր. դժվար էր, բայց լիարժեք ուսանողական կյանքի չէր նմանվում։ Ասեմ, որ երկու սեմեստրը պարզապես բացեց աչքերս, հասկացա, թե ինչքան բան չգիտեմ։ Ու հետո՝ էլի Երևանում, արդեն 99-2000 թվերն էր, ու կարելի էր զարգացնել գիտելիքները, նենց որ, Գալ, ամեն մեկն իր տեղն ուներ: Եթե կրթության համակարգերի տարբերությունների մասին խոսենք, ապա մի քանի օր կծախսենք
    Գալաթեա: Լավ, ուսանողների պահով ասա:
    Տրիբուն: Ուսանողների միջև տարբերությունները հիմնականում մաքուր ու կոկիկ հագնված լինելու մեջ էր։ Գոնե զուտ վիզուալ առումով.. չսանրված մազերով, ճմրթած մայկեքով, կրունկի տակ ընկած շալվարներով, ցեխոտ.. վիետնամկեքը ոտքերին գցած.. սա միջին ամերիկուհի ուսանողն է։ Բացառություն էին սևերը, որոնք միշտ սիրուն ու կոկիկ էին հագնված.. մերոնց պես: Մի տեսակ արհեստական անփութության մթնոլորտ կա դրանց մոտ, տիպա “ա նամ վսյո ռավնո”: Սկզբից հետաքրքիր ա.. նույնիսկ ուզում ես դու էլ իրանց նման լինես.. հետո զգում ես, որ քոնյ չի.. մաքուր են, լողացած են.. բայց ճմռթած են ու անշուք: Հա.. դասի ժամանակ սեղանի տակից Կոլա հանելն ու ֆշշսցնելով բացելն ու լակելն էլ վրից Կոմպլեքսներ չունեն.. կարող են դասախոսին դեբիլ հարց տալ, ու դեմք ընդունել, միթոմ շատ լուրջ հարց են տվել:
    Գալաթեա: Քո կարծիքով էն, որ դու ջահել ժամանակներից շփվել ես օտարազգիների ու այլ կուլտուրաների հետ, քեզ օգնե՞լ է ավելի հեշտ հասկանալ մարդկանց, երևույթները, թե՞ նույնը կարող է լինել նաև միայն Հայաստանում ապրելու դեպքում;
    Տրիբուն: Իսկ քո կարծիքո՞վ Գալ
    Գալաթեա: Ես գիտեմ, որ հա… Ուզում եմ միքիչ փիլիսոփայես:
    Տրիբուն: Լավ: Միանշանակ օգնել ա.. ուրիշ կերպ չեր ել կարող լինել .. մենակ Հայաստանում ապրելով մենք հաճախ առաջնորդվում ենք ստերեոտիպներով, որոնք հիմնականում սուբյեկտիվ են.. հիմնավորված չեն.. մենք սիրում ենք, օրինակ, սերբերին, չգիտեմ ինչի. կամ բուլղարներին ու հույներին.. բայց, ասենք, աֆղաններին չենք սիրում.. որ հարցնես ինչի .. ոչ մեկ նորմալ չի կարող պատասխանել.. մարդկանց ու տարբեր մշակույթների հետ շփվելը ընդլայնում է մտահորիզոնը.. շատ բաներ բառերով չեն բացատրվում.. բայց աշխարհին ուրիշ աչքերով ես սկսում նայել: Հետո, մեր մեջ ասած, դառնում ես մարդասեր .. գոնե ես ինձ այդպիսին եմ համարում։

    Գալաթեա: Ներկա մասնագիտությանդ մասին կպատմե՞ս: Ի՞նչ ես անում, որտե՞ղ ես հիմա: Սիրու՞մ ես աշխատանքդ:
    Տրիբուն: Տնտեսագետ.. ավելի կոնկրետ` պետական ֆինանսների գծով միջազգային փորձագետ, դիվելոփմենթ իքոնոմիստ: Կարճ ասած` աղքատ երկրներին խորհրդատվություն, միջազգային ֆինանսական կառույցներից հետ ընկած երկրերի համար` ֆինանսական ներարկումների ծրագրավորում, բանակցություններ ու հետո իրականացում: Աշխատանքս սիրում եմ, ահագին ժամանակ ա էդ գործի մեջ եմ, 10 տարի ուղիղ: Սկսել եմ Հայաստանից բնականաբար։ Հիմա Միջին Ասիայում եմ: Հիմանականում` Ղազախստան ու Ղրղզստան: Մեկ ու մեջ` Տաջիկստան: Գալ ջան.. էսօրվա վերջին հարցը տուր էլի .. պիտի գնամ, հանդիպում ունեմ:
    Գալաթեա: Ֆսյո ջան, գնա, լիիիքը պաչ:


    Mephistopheles, օր առաջին

    Կրթություն, աշխատանք

    Գալաթեա:
    Մեֆ, ողջույն, լավն ե՞ս:
    Mephistopheles: Լավն եմ:
    Գալաթեա: Ուխ ուխ:
    Mephistopheles: Կազմ ու պատրաստ եմ:
    Գալաթեա:
    Մեֆ ջան, եթե ուզում ես քնել, գնա, որ հետո ինձ չքֆրտես:
    Mephistopheles: Ես մենակ Սերժին եմ քրֆում, Գալ ջան
    Գալաթեա:
    Դե լավ, ուրեմն սկսենք բոլորին հետաքրքրող մի քանի չոր տեղեկություններից: Որտեղ ես հիմա ապրում ու երբ ես էդտեղ հայտնվել:
    Mephistopheles: Ապրում եմ USA, Լոս Անջելես, 1990-ից:
    Գալաթեա:
    Մեֆ ջան, ես հեսա մի հատ էս դեբիլ հնդիկին գրեմ ու գամ, հա՞:
    Mephistopheles: Հնդիկ: Էդ հնդկերեն ես գրում:
    Գալաթեա:
    ՉԷ, Դուբայի հնդիկ ա, անգլիախոս:
    Mephistopheles: Կբարևես:
    Գալաթեա:
    Անունը Ամոլ ա, Մեֆ, քեզ պետք ա: Համ էլ դեբիլ ա:
    Mephistopheles: Գանդիի խաթեր դիմացի:

    Գալաթեա: Ի՞նչ մասնագիտություն ունես, ու արդյո՞ք մասնագիտությամբ ես աշխատում:
    Mephistopheles: Ճարտարապետ եմ: Աշխատում եմ մասնագիտությամբ:
    Գալաթեա:
    Ճարտարապետաշինարարականն ե՞ս ավարտել: Էս ինչ երկար բառ ա տո:
    Mephistopheles: Հա, հեչ մի ասա… ընդեղ ել էստեղ ել:
    Գալաթեա:
    Էդտեղ Կալիֆորնիայի համալսարանում ե՞ս սովորել:
    Mephistopheles: Չե, SCI-Arc (Southern California Institute of Architecture) M. Arch masters in Architecture:
    Գալաթեա:
    Ի՞նչ ես կարծում, հայ ու ամերիկացի ուսանողների միջև շատ վառ ե՞ն տարբերությունները: Ինչու՞մ են հիմնականում արտահայտվում:
    Mephistopheles: Ամերիկացիներն ավելի էնտուզիստ են ու նվիրված... մեզ մոտ դա մի քիչ պակասում է....
    Գալաթեա:
    Իսկ արտաքին տեսքը՞:
    Mephistopheles: Մենք ավելի ավանդապաշտ ենք... մի տեսակ վախ կա մերոնց մեջ, որ հանկարծ "հայկական" չենք լինի...որն էլ կաշկանդում ե մեզ, բայց ասեմ որ ի դեմս ձեզ ես էդ ազատությունն արդեն տեսնում եմ:
    Գալաթեա: Այսինքն կարող ենք ասել, որ էդտեղ դու քեզ ավելի շատ ես ուսանող զգացել քան էստեղ` նաև գիտելիքներ ստանալու մակարդակով:
    Mephistopheles: Ես կասեի ավելի տարբեր է եղել, բայց երբեք վատ... հայաստանյան իմ կրթությանը ես պարտական եմ: Մեր կրթական սիստեմը վատը չէր: Գալաթեա: Իսկ դու ի՞նչ նեղ սպեցիալիզացիա ունես: Կոնկրետ ի՞նչ ես նախագծում:
    Mephistopheles:Բնակելի տներ և կոմերցիալ (հիմնականում` փոքր մասշտաբի):
    Գալաթեա:
    Կա՞ ինչ-որ ճարտարապետական ուղղություն, պատմական կամ ժամանակակից, որ դու ամենաշատն ես սիրում ու օգտագործում ես նախագծերումդ:
    Mephistopheles: Ես հիմնականում մոդեռն/ժամանակակից ուղղության կողմնակից եմ, եթե ակումբում իմ էջը նայես` այնտեղ մի քանի օրինակ կա:
    Գալաթեա:
    Երեխաներ ունե՞ս, Մեֆ: Mephistopheles: Այո: Մի տղա` Արծվին և աղջիկ` Լիլիթը:
    Գալաթեա:
    Վայ, ինչ լավ անուն ունի աղջիկդ:
    Mephistopheles: Էլ նի գավարի....որտեղից էլ գտել եմ…
    Գալաթեա:
    Դու կգտնեե~~ս.. սովորում ե՞ն տղադ ու աղջիկդ:
    Mephistopheles: Տղաս` քոլեջ/high school/, աղջիկս էլ, բայց աղջիկս նաև սովորում է Մոնակոյի Monakoi Privess Grace Academi de Danse, Klasic ballet, ուսանողական թոշակով:
    Գալաթեա:
    Ուխ Լիլիթ ա է
    Mephistopheles: Հեչ մի ասա, կյանքներս կերավ:
    Գալաթեա:
    USA-ում ե՞ն ծնվել, Մեֆ, թե էստեղ:
    Mephistopheles: USA, բայց տղես հետս մենակ հայերեն ա խոսում (չգիտեմ ինչի):
    Գալաթեա:
    Լավ...մի քիչ ուրիշ կարգի հարցերի անցնենք եթե չես քնում դեռ Մեֆ ջան
    Mephistopheles: Կամաց-կամաց քնում եմ, բայց մի 15 րոպե կարող եմ դեռ:
    Գալաթեա: Լավ ջան, մնա հետո.. վաղն ել կարող ենք շարունակել: Ուծյու Մեֆ ջան, պաչ:

    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Chuk: 12.11.2009, 01:43: Պատճառ: Վրիպակներ

  2. Գրառմանը 32 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.11.2009), Ambrosine (13.11.2009), Ariadna (12.11.2009), CactuSoul (12.11.2009), Chilly (24.11.2009), Chuk (12.11.2009), Enigmatic (11.11.2009), Kuk (12.11.2009), Lion (11.11.2009), murmushka (12.11.2009), Norton (11.11.2009), One_Way_Ticket (11.11.2009), Philosopher (11.11.2009), Quyr Qery (08.07.2012), Rammer (12.11.2009), REAL_ist (11.11.2009), snow (13.11.2009), Sona_Yar (12.11.2009), Yeghoyan (12.11.2009), Արիացի (12.11.2009), Արշակ (12.11.2009), Երկնային (12.11.2009), Երվանդ (11.11.2009), Հայկօ (11.11.2009), Մանուլ (11.11.2009), Մարկիզ (12.11.2009), Նարե (11.11.2009), Սելավի (12.11.2009), Տատ (12.11.2009), Փոքրիկ (12.11.2009), Քամի (12.11.2009), Ֆոտոն (12.11.2009)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    շարունակություն

    Տրիբուն, օր երկրորդ

    Տրիբուն: Հելլո Լիլլո:
    Գալաթեա: Հայ, Տրիբուն ձյա:
    Տրիբուն: Հավո՞ւ իզ լայֆ, հոնե՞յ։
    Գալաթեա: Ֆայն: Ստարթինգ ֆրոմ թումորոու վիլլ բի բեթըր
    Տրիբուն: Գուդ, գուդ, սվիթհարթ, էնիսինգ իմփորթանթ իզ գոննա հեփփեն թումորովո՞ւ։
    Գալաթեա: Յեա Սասը էստեղ չէր, վաղը գալիս ա, կարոտել եմ։
    Տրիբուն: Աա՜։ Օքեյ։ Լիքը բարևներ։ Կարաս մի հատ էլ իմ կողմից մուղամով պաչես
    Գալաթեա: Անպայման Դու լավն ես, չէ՞։
    Տրիբուն: Լավն եմ։ Ու քեզ համար՝ 2 ժամ ,ջան,.. սկսածը շարունակելու համար, եթե ուզում ես:
    Գալաթեա: Ուխխ, երկրորդ ռաունդ: Էն կուպալնիկով, սիրուն ֆիգուրայով աղջիկը 2 թիվը բռնած իրան ժղշեց էս կողմ էն կողմ:
    Տրիբուն: Ծափե՜ր։ Բայց բալա ա Գալ ! 4 համար կլինի՝ մինիմում:

    Նախասիրություններ

    Գալաթեա:Տրիբուն ձյա, քեզ համար երաժշտությունն ի՞նչ դեր ա խաղում կյանքում:
    Տրիբուն: Գալ, պիտի մտածեմ։ Մի երկու ամիս.. Էս վիճակով 2-րդ ռաունդը հետաձգում եմ...
    Շուտկա ! Բայց պիտի պրիմիտիվ պատասխան տամ.. ռոմանտիզմից հեռու եմ, ֆանտազիայից թույլ, երաժշտությունն ինձ համար հանգիստ է, ակտիվ հանգիստ:
    Մեկ-մեկ կարող ա ձենս գլուխս գցած ավտոյի մեջ Ջո Կոկեր երգեմ: Մինիմում ամիսը 2 անգամ` կլուբ: Եթե չի ստացվում՝ գոնե մեկ անգամ:
    Գալաթեա: Իսկ սիրած գիրք ունե՞ս, որ ինչքան կարդաս` չես հոգնի, ու մեկ ել նույն ձևի սիրած կինո, որ անգիր գիտես, բայց մեկա՝ էլի կնայես:
    Տրիբուն: Ամենասիրած կինոյից սկսեմ` 3+2
    Սիրած գրքերից` Մորիս Դրյուոնի "Անիծված թագավորներ" կամ “արքաներ” սերիան` 7 գրքից, "Ալեքսանդր Մեծ"-ը, Դրայզերի “Ֆինանսիստը”, Տարլեի "Նապոլեոն Բոնապարտ"-ը։ Ինձ համար՝ պարզ, հոգիս չտանջող, հետաքրքիր գրականություն։ Հա.. Հարրի Պոտտերին էլ եմ սիրում:
    Գալաթեա: Ուխ ուխ Ա ծիպեր յա Գերմիոնա:
    Տրիբուն: Նէէետ, ջան, իմ սիրածը Պոլումնա Լավգուդն ա.. չգիտեմ՝ ինգլիշով ճիշտ եմ սփելլ անում, թե չէ.. ռուսերեն եմ կարդացել:
    Գալաթեա: Լունա Լավգուդ: Կոնկրետ ի՞նչն է դուրդ գալիս իր մեջ:
    Տրիբուն: Ուշքս գնում ա անջոների ու յանը տարածների համար։ Համ էլ՝ հզոր աղջիկ ա, հատկապես՝ վերջում, որ էդքան ժամանակ քաղբանտարկյալ էր ու չէր ծակվել:

    Գալաթեա: Ի դեպ, Հարրի Փոթերի մասին լիքը իրարամերժ կարծիքներ կան...օրինակ ասում են, որ էդ գիրքն իրականում վտանգավոր է ու երեխեքի հոգեբանությանը վնաս է տալիս, կարծում ես` ճշմարտություն կա՞ դրա մեջ:
    Տրիբուն: Չէ, հակառակը։ Գիրքը լավ ընկերության մասին ա, հավատարիմ, նվիրված, չդավաճանող ու դավաճանին պատժող: Գիրքը սիրո հզորության մասին ա: Ի՞նչ վնաս պիտի տա: Էն, որ էրեխեքը պալոչկա-պալոչկա են խաղու՞մ Դե կներես.. հայկական դևի մասին հեքիաթներից ես անքուն գիշերներ եմ անցկացրել.. էլ չասեմ՝ Հենզելի ու Գրետելի կամ Կապույտ Մորուքի մասին հեքիաթները:

    Գալաթեա: Եթե ասենք մի օր տարբերակ լիներ քո սիրած ֆիլմերից մեկում խաղալ, ո՞ր մեկում կխաղայիր ու ու՞մ դերը;
    Տրիբուն: "Մատանիների Տիրակալ"-ում ծառի դերը "Transformers"-ում Optimus Prime-ի դերն էլ վատը չի;
    Գալաթեա: Վայ, էն հին ու իմաստուն ծառի՞, որ քայլում-մայլում ա;
    Տրիբուն;: Հա.. բա հո էն չորացած, տեղը կանգած ծառի դերը չէի ուզենա..
    Գալաթեա: Բայց ինչի՞ հենց էդ;
    Տրիբուն; Ինչի վատ դեր ա՞, սաղ օրը իր հավեսին քնած ա.. մեկ էլ աչքերը բացում ա ու երկրի կեսը ոտատակ ա տալիս.. էմոցիա կա.. էքսպրեսիա
    Գալաթեա: Երեխաներդ կիսում ե՞ն կինոների ու գրքերի հանդեպ ճաշակդ Հարրի Պոտտեր, Մատանիների Տիրակալ:
    Տրիբուն; Հաաաաա.. էն էլ ոնց։ Մեզ մոտ շաբաթը մի երկու օր պարտադիր համատեղ կինոդիտումներ են, ու եթե նոր լավ բան կա, ուրեմն կինոթատրոն բոլորով ենք գնում։

    Սերեր

    Տրիբուն: Ազատ թեմայով շարադրություն ե՞մ գրելու էս ռաունդում:
    Գալաթեա: Չէ Ասա, առաջին անգամ երբ ես սիրահարվել:
    Տրիբուն: Վայ, սկսվեցին բարդ հարցերը ..
    Գալաթեա: Շատ չեմ խորանա էդ թեմայով, ջան Մի թեթև:
    Տրիբուն: Նախ Գալ ջան, Ակումբում մի հատ թեմա կար՝ սիրել ու սիրահարվելու տարբերությունների մասին։ Ես տենց ել մինչև հիմա առանձնապես տարբերությունը չեմ հասկացել Դոդ ե՞մ:
    Մնգոյում մի աղջիկ կար, անունը Մագդա, կպել էի տնեցիներին, որ փախցնենք Հետո դպրոցում մի աղջիկ կար, իրար ձեռք էինք բռնում… ահագին նուրբ, մի քիչ էլ էն կողմ Հետո ինստիտուտում, մմմ.. երևի էս էլ անվանենք առաջին սեր։Մի աղջիկ կար, իրար սիրում էինք կամ սիրահարում էինք (ով ոնց ուզում ա՝ հասկանա)։ Էդ ժամանակ ես 18 էի:
    Գալաթեա: Իրենցից որևէ մեկին եղել է՞ հետո հանդիպես: Համամիտ ե՞ս, որ նախկին սեր չի լինում:
    Տրիբուն: Եղել ա։ Վերջինին։ Մի քանի անգամ։ Թե ինչ եմ զգացել հանդիպման պահին, հիմա չեմ հիշում, բայց երևի ինչ-որ քնքշություն հաստատ զգացել եմ:
    Նախկին սե՞ր։ Ինչի՞ չէ, լինում ա, էն էլ՝ մի քանի հատ

    Mephistopheles, օր երկրորդ

    Mephistopheles Բարիլիս, Գալ:
    Գալաթեա: Ողջույն, Մեֆ, լավն ե՞ս:
    Mephistopheles Շատ լավն եմ, մերսի:
    Գալաթեա: Համ էլ՝ ես էդ գիտեի
    Mephistopheles Դե ես որ ինձ չգովեմ, ինձ գովող չի լինի:
    Գալաթեա: Սուտ Մեֆ ջան, ես թռնեմ սուրճս սարքեմ, գամ ու անցնենք գործի:
    Mephistopheles Օքեյ, հարց չկա:

    Նախասիրություններ

    Գալաթեա: Ի՞նչ դեր ա խաղում երաժշտությունը քո կյանքում… կկարողանայի՞ր առանց դրա:
    Mephistopheles: Ոչ, չեմ կարող առանց երաժշտության... կասեմ` շատ մեծ դեր է խաղում
    Գալաթեա: Ակումբում բոլորին պարզ է, որ Լեննոնի երաժշտությունը սիրում ես, իսկ իրեն որպես մարդ ինչպե՞ս ես վերաբերում… ո՞վ էր` հանճա՞ր, տարօրինակ մա՞րդ, թե՞ պարզապես լավ երաժիշտ:
    Mephistopheles: Լեննոնը կոնտրովերսիալ անձնավորություն էր...մարդ էր` իր բոլոր թերություններով և արժանիքներով... նա ուներ մի շատ կարևոր հատկություն` ամեն ինչը հարցականի տակ դնելը, որն էլ հանդիսացավ նրա հմայքը.. այդպիսին էր մի ամբողջ սերունդ:
    Գալաթեա: Իսկ ինչո՞վ է հարցականի տակ դնելը լավ:
    Mephistopheles: Նրանով, որ մարդուն ստիպում է մտածել... ի դեպ` բոլոր մեծերն էլ հենց այդպիսին են եղել... Լե Կորբուզյեն, իմպրեսիոնիստները, Էյնշտեյնը, Դարվինը... ես համեմատություն չեմ անում, զուգահեռներ եմ անցկացնում... Նրանք բոլորն էլ փոխեցին իրենց բնագավառի դեմքը:
    Գալաթեա: Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ ճարտարապետությունը կարող է հասնել այնպիսի կատարելության, որ դառնա քարացած երաժշտություն... եթե ընդունենք, որ նման բան կա, Լեննոնը քո կարծիքով ի՞նչ կկառուցեր… Այսինքն՝ իր երաժշությունը որպես ճարտարապետական մարմնավորում ի՞նչ տեսք կստանար… ախմախ հարց էր, չէ՞
    Mephistopheles: Լեննոնն ավելի լավ ա երգի ու երգ գրի... բայց եթե լուրջ` ապա երաժշտության ու ճարտարապետության կապն այդքան ուղղակի է ու պարզունակ, նմանություն շատ կա...բայց դրանք ֆիզիկական կամ ծավալական չեն...
    Չկա ճարտարապետ, որ երաժշտության նկատմամբ լինի անտարբեր...իսկ կապի մասին շատ երկար կարելի է խոսել, բայց եթե մի բառով ասեմ` երկուսն էլ ամբողջական են դառնում մարդու մեջ:
    Գալաթեա: Սիրած գրող, գիրք ունե՞ս: Կա՞ ինչ-որ գրական գործ, որ շատ անգամներ կարդացել ես, ու էլի կկարդաս` առանց ձանձրանալու:
    Mephistopheles: Սարոյան, Մարկ Տվեն, Նարեկացի (բայց ես նրան մի քիչ ուրիշ ձև եմ հասկանում), Չեխով, Հեմինգուեյ, Էդգար Պո: Հա.. ու մեկ էլ Կիկոսի Մահը
    Գալաթեա: Ի՞նչ նկատի ունես Նարեկացու պահով.. ուրիշ ձև` այսի՞նքն;
    Mephistopheles: Այսինքն` նրա "ի խորոց սրտին" բոլորովին էլ խոսք չէր "ընդ Աստծո"... այլ զուտ ինքն իրեն խոստովանություն... դա ամենադժվար բաներից մեկն է:

    Գալաթեա: Ինքնախոստովանանքը ինքնաճանաչման հետ կապ ունի՞: Ու ընդհանրապես, մարդն ի վիճակի՞ է լիակատար ինքնաճանաչման:
    Mephistopheles: Կապ ունի, իհարկե, առանց ինքնախոստովանանքի ինքնաճանաչում չի լինում... եթե դու ինքդ քեզ չես կարողանում քո մասին ճշմարտությունն ասել, որը շատ հաճախ միայն դու գիտես, ապա կարելի է ասել` ինքնախաբեությամբ ես զբաղվում, այսինքն` ինքնաճանաչման մասին խոսք անգամ լինել չի կարող:
    Սա հանգեցնում է բարդույթների... իսկ լիակատար` հնարավոր է… ուղղակի պետք ե ձգտել:

    Գալաթեա: Անցնենք կինոյի աշխարհ։ Կա՞ ինչ–որ մի ֆիլմ, որի ձայնը եթե անջատեն, դու կարող ես դերասանների փոխարեն խոսել, անգիր ասել տեքստերը։
    Mephistopheles: Էդ աստիճան չէ, Գալ ջան... միգուցե "Ոսկե Հորթը", բայց սիրած կինոներ ունեմ... «Ութ ու կես»՝ Ֆելլինի, Փարաջանովի ֆիլմերը, "The Good, the Bad and the Ugly"..., "Անորսալի վրիժառուները", "12 աթոռ"... բնույթով տարբեր են...
    Գալաթեա: Ուհու, ահագին։ Իլֆի Ու Պետրովի հանդեպ անտարբեր չես, փաստորեն։ Քեզ հայերեն թարգմանությունը դուր գալիս է՞ "Ոսկե Հորթ" ֆիլմի։
    Mephistopheles: Այո... մեր լավագույն թարգմանություններից է... Համլետն էլ, Սմակտունովսկու... հա "Պոտյոմկին զրահանավն" էլ եմ սիրում... Չարլզ Չապլինի ֆիմերը..
    Գալաթեա։ Լսել ե՞ս էն խոխմա պատմությունը, որ Չապլինի նմանակների մրցույթ ա եղել, ինքն էլ ա թաքուն մասնակցել, 3-րդ տեղն ա գրավել։
    Mephistopheles: Հա...ասում են՝ հեչ նման չի եղել..

    Սերեր

    Գալաթեա: Հիշում ե՞ս` երբ ես առաջին անգամ սիրահարվել:
    Mephistopheles: Այո:
    Գալաթեա: Կասե՞ս:
    Mephistopheles: Ամենաառաջին անգամ ինձ են "սիրահարված եղել" երբ 10 տարեկան էի.... բայց երկրորդ անգամ դա ինձ համար մի քիչ ցավալի վերջացավ... ոչ ոքի մեղքն էլ չէր.... գնացի բանակ, նա էլ չսպասեց...
    Գալաթեա: Հետո տեսել ե՞ս իրեն, բանակից գալուց հետո:
    Mephistopheles: Այո...բայց ձևացրի իբր ոչինչ չի եղել.... հպարտությունս թույլ չտվեց, հետո հասկացա, որ դա այդպես էլ պետք է լիներ... ու թերևս սա ավելի "անցավ" էր, քան մի այլ ձևով.. մենք աճեցինք բոլորովին այլ ուղղություններով։


    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 12.11.2009, 03:30:

  4. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.11.2009), Ariadna (12.11.2009), CactuSoul (12.11.2009), Chilly (24.11.2009), Chuk (12.11.2009), cold skin (12.11.2009), Enigmatic (12.11.2009), Kuk (12.11.2009), murmushka (12.11.2009), Norton (12.11.2009), One_Way_Ticket (12.11.2009), Philosopher (12.11.2009), Quyr Qery (08.07.2012), Rammer (12.11.2009), REAL_ist (12.11.2009), snow (13.11.2009), Yeghoyan (12.11.2009), Արիացի (12.11.2009), Արշակ (12.11.2009), Երվանդ (12.11.2009), Լուսաբեր (12.11.2009), Հայկօ (12.11.2009), Մանուլ (12.11.2009), Մարկիզ (12.11.2009), Սելավի (12.11.2009), Տատ (12.11.2009), Փոքրիկ (13.11.2009), Քամի (12.11.2009), Ֆոտոն (12.11.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,094
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Ոչի՞նչ որ քոմենթ խցկվի արանքում Գրագետ էր ու կենդանի: Բայց կարդալիս պատասխանները միաձուլված ես ընկալում, չես առանձնացնում մի տեսակ որն ումն էր, չնայած դրանից պատասխաններն իմանալու ցանկությունը չէր կորում:

  6. #4
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Բա որ էն հղումը չտաի՞ք ու կյանքում չտեսնեի Մեֆիստոֆելի գործերը...Գալաթեա, շնորհակալություն, Մեֆ...ո՞ր թվին ես ավարտել:

  7. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Տ ր ի բ ո ւ ն

    Մի քիչ ներաշխարհ

    Գալաթեա: Ինչ ես կարծում, դու կկարողանայի՞ր ուրիշ ժամանակում ապրել: Անցյալի մասին է խոսքը: Որքան նկատել եմ, դու բավականին լավ գիտես համաշխարհային պատմությունը… ո՞ր հատվածն է քեզ ավելի հարազատ:
    Տրիբուն: Որ հատվածն ա դուրս գալիս.. Հելլենիզմի ոսկեդար` 500-300 մթա… չնայած` իմ ասած ժամանակաշրջանը ենքան էլ Հելլենիզմ չի կոչվում, ավելի շուտ` հունական քաղաքակրթության ոսկեդար։ Հելլենիզմը, որպես տերմին, սկսում են օգտագործել Մակեդոնացուց սկսած։
    Իսկ այ ապրելու հետ կապված` դժվարանում եմ բան ասել.. հայկական պատմությունից սիրածս ժամանակահատվածը Կիլիկիան ա: Կարճ ասած` ամեն տեղ մի երկու ամիս կարելի էր ապրել, ման գալ, նայել:
    Գալաթեա: Ժամանակի մեքենա է պետք փաստորեն
    Տրիբուն: Վիզ պետք ա։ Աչքի պոչով ուզում եմ նայել, թե հայերը ոնց էին Ավարայրից հետո փղի քյաբաբ ուտում։

    Գալաթեա: Մեր երկրի քաղաքական վերջին զարգացումները, բացի Ակումբի հետ ծանոթանալուց, ուրիշ ի՞նչ քեզ տվեցին, և դրական, և բացասական:
    Տրիբուն: Բացասական` ներվերս կերան, ու պարզեցի, որ մեջս թաքնված ագրեսիվություն կա, հեչ չէի ուզի… իսկ դրական, որ սկսեցի ավելի շատ մտածել երևույթների մասին, որոնց առաջ հատուկ ուշադրություն չէի դարձնում։ Օրինակ, թե որքան հեշտ են ազգայնականության հակվում քաղաքականապես խոցելի ու չկայացած հասարակությունները:
    Գալաթեա: Իմ շատ սիրելի ակումբցիներից մեկը ստորագրություն էր դրել որոշ ժամանակ, ոչ այնքան վաղուց, «Ազգայնականությունը տականքների վերջին հանգրվանն է»: Համամիտ ե՞ս էդ խոսքի հետ։
    Տրիբուն: Ես տականքներին կավելացնեի նաև մոլորյալներին, բայց կոնկրետ տականքների մասով համաձայն եմ միանշանակ:
    Գալաթեա: Դու քեզ ղեկավար դերում պատկերացնում ե՞ս: Կարող ես ոչ թե ասենք մի քանի հոգու ղեկավարես, այլ մի ամբողջ համակարգ ու ի՞նչ է քո կարծիքով լիդերին պետք` իսկապես այդպիսին համարվելու համար:
    Տրիբուն: Մեկ-մեկ պատկերացնում եմ, բայց դրան գոնե մինչև հիմա չեմ ձգտել։ Լիդերը պիտի խարիզմա ունենա Մեկ էլ՝ երևի աստվածատուր ունակություններ` մարդկանց իր հետևից տանելու համար.. դե կարելի էր նաև ավելացնել բանալ ածականներ`խելացի, տրամաբանող, հանուն համակարգի պատրաստ անձնական զոհողությունների: Պետք է կարողանա վճռական պահին որոշումներ ընդունել, պատասխանատվություն վերցնել իր վրա ու չվախենալ դրանից:
    Գալաթեա: Իսկ խարիզման բնատուր է՞, թե ձեռքբերովի:
    Տրիբուն: Երևի ամեն դեպքում բնատուր կլինի Տեսել ե՞ս` մանկապարտեզներում էրեխեք կան, որ սաղին իրենց հետևից տանում են:

    Գալաթեա: Պատմության մեջ օրինակելի լիդեր կա՞ քեզ համար: Եվ հայ և համաշխարհային:
    Տրիբուն: Երևի ամեն դեպքում Նապոլեոն, իսկ հայ` Լևոնը… քո իմացածը չէ Ռուբինյանը:

    Գալաթեա: Դու կարողանում ե՞ս մարդկանց ներել ու ինքդ հաճախ ե՞ս սխալներ անում, որոնց համար քեզ ներել ա պետք: Կարողանում ե՞ս ներողություն խնդրել:
    Տրիբուն: Համարյա միշտ ներում եմ.. կամ ավելի շուտ, հիմնականում սխալները չեմ էլ նկատում, ուշադրություն չեմ դարձնում.. հատկապես, եթե կոպիտ սխալներ չեն… սխալներ անում եմ, ներողություն էլ խնդրում եմ` սկսած մանրուքներից, վերջացրած ավելի լուրջ բաներով.. վիճաբանությունների մեջ կարող եմ ոչ կոմպրոմիսային լինել ու չհամաձայնել, բայց դա երևի սխալ անելու ու ներելու հետ ոչ մի կապ չունի:
    Գալաթեա: Ունե՞ս թերություններ, որոնց մասին քեզ կողքից են ասում, ու այնպիսիք, որոնց մասին մենակ դու գիտես, սենց սուսուփուս էլի
    Տրիբուն: Հա, բայց իմ իմացած թերությունների մասին հո քեզ չեմ ասի, Գալ Կողքից ասում են, որ հաճախ անտարբեր եմ, ամփոփվում եմ, ու չեմ կիսվում ու հետո էլ բոլորին մեղադրում եմ, որ ինձ չեն ուզում հասկանան
    Մեկ-մեկ խոզություն կարող ա անեմ… ասենք` հյուր ա գալիս տուն` ես գնում եմ քնելու Կամ իմ գործերով: Հա.. մի երկու անգամ ասել են, որ սնոբ եմ.. չնայած ինձ համոզում եմ, որ սխալ պատկերացում են կազմել:
    Գալաթեա: Սնոբ լինելը վատ ա?
    Տրիբուն: Չէ. բայց հուշտ ա անում շատերին Ասոցացվում ա ինքնահավանության ու ինքնասիրահարվածության հետ:
    Գալաթեա: Մարդկանց ճանաչելուց ո՞նց ես: Առաջին տպավորությունդ ճիշտ ա՞ լինում:
    Տրիբուն: Դժվարանում եմ ասել Գալ... ինձ մոտ ուղղակի գնահատականներ մարդկանց մասին չեն լինում.. սևուսպիտակ չի ամեն ինչը.. յոլա գնացող եմ Դրա համար էլ չեմ ծանրաբեռնում ուղեղս, որ խորը փորփրեմ, բայց ռուսները կասեին`сук чую сердцем: Սա վերաբերում ա համ տղաներին, համ աղջիկներին, ի դեպ:

    Գալաթեա: Դու մի անգամ Ակումբում մի պուճուրիկ հավեսին պատմվածք դրեցիր, որ շատերին դուր եկավ ու հետո էլ չգրեցիր, պատճառը միայն ժամանակի սղությունն է՞ր, թե՞ դա քոնը չի ուղղակի:
    Տրիբուն: Հենց էդ ա, իմը չի դա Լավ փորձ էր, ինձ էլ դուր եկավ .. բայց երևի առաջինն ու վերջինն էր… կամ էլ` ով գիտի…
    Գալաթեա: Երբեք մի սա երբե՞ք
    Տրիբուն: 100 տոկոս:

    Գալաթեա: Ջան, իսկ ընկերությանն ի՞նչ դեր ես հատկացնում կյանքումդ: Ամենաերկար տևած ընկերությունդ ինչքա՞ն ա եղել: Ու մեկ էլ` աղջիկ ընկերներ ունե՞ս, թե համարում ես, որ տենց բան չի լինում:
    Տրիբուն: Ընկերությանը շատ մեծ տեղ եմ հատկացնում.. շատ..
    Մանկությանս ընկերը, որի հետ ծնվել-մեծացել ենք, հիմա էլ ընկերս ա, ամենամոտ ընկերներիս, որոնց հետ հիմա էլ ընտանիքներով ենք ընկերություն անում՝ գիտեմ 90-91 թվերից:
    Աղջիկ ընկերներ ունեմ, ու շատ եմ սիրում իրենց ու հաստատ լինում ա աղջիկ-տղա իսկական ընկերություն.. գոնե իմ փորձից համոզված կարող եմ ասել:

    Գալաթեա: Հավատում ե՞ս հոգեթերապիայի ուժին: Էն Ֆրեյդ-մրեյդ, լիբիդո-շմիբիգո, էգո և այլն: Ասենք, եթե խնդիր ունենաս հոգեբանական, կգնա՞ս հոգեթերապևտի մոտ` կյանքդ պատմես:
    Տրիբուն: Երևի մինչև հոգեթերապևտին գործը հասնի, մի հատ լավ մոտ ընեկրոջ հետ կկիսվեմ.. կինոներում որ էդ հոգեբանների մոտ գնացողներին նայում եմ` խնդալս գալիս ա.. բայց դե ով գիտի: Մինչև հիմա պրոբլեմ չեմ ունեցել, բայց որ բգիս կանգնի` մեկ էլ տեսար` գնացի: Ֆրեյդի հետ մոտիկից ծանոթ չեմ, բայց լիբիդոյի ուժին հավատում եմ:
    Գալաթեա: Քեզ օգնել ա՞ երբևիցե լիբիդոյի ուժը: Օրինակ հենց գործիդ ընթացքում, կանանց հետ ե՞ս ավելի լավ լեզու գտնում, թե՞ ձեր ցեղի:
    Տրիբուն: Գործի մեջ սեռական խտրականություն չեմ դնում.. էս պահին օֆիսում երեք կնիկ ունեմ Լիբիդո էլ չեմ անում հետները.. լավ էլ աշխատում ենք



    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 12.11.2009, 15:25:

  8. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.11.2009), Ariadna (12.11.2009), Chilly (24.11.2009), Chuk (12.11.2009), cold skin (13.11.2009), Enigmatic (12.11.2009), Kuk (12.11.2009), murmushka (12.11.2009), Norton (12.11.2009), Progart (30.04.2019), Rammer (12.11.2009), REAL_ist (12.11.2009), Yeghoyan (12.11.2009), Արիացի (12.11.2009), Հայկօ (12.11.2009), Մանուլ (12.11.2009), Մարկիզ (12.11.2009), Ուլուանա (12.11.2009), Սելավի (13.11.2009), Տատ (12.11.2009)

  9. #6
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Mephistopheles

    Մի քիչ ներաշխարհ

    Գալաթեա։ Մեֆ, իսկ մարդկանց ճանաչելուց ո՞նց ես։ Առաջին ստացածդ տպավորությունը հաստատվում է՞։
    Mephistopheles: Վատ եմ Գալ ջան, մարդ ճանաչող չեմ... ու գիտեմ դրա մասին.... երբեմն հաստատվում է, երբեմն էլ՝ ոչ... երբեմն էլ խայտառակ եմ լինում...մարդու մասին ինչ ասես չեմ մտածում, պարզվում ա՝ կարգին մարդ էր։

    Գալաթեա։ Մեֆ ջան, իսկ կա՞ ինչ որ քաղաքական կամ պատմական լիդեր, որ քեզ համար օրինակելի է, և հայ, և օտարերկրացի...
    Mephistopheles: Դե... իմ բնույթին որ նայում եմ (ամեն ինչը հարցականի տակ դնելը) դժվար տենց օրինակելի մարդ լինի... բայց զարմանալի թող չթվա՝ Լինքոլնն ու Լևոնը, մեր՝ Տեր-Պետրոսիանը։
    Գալաթեա։ Կբացատրե՞ս, ինչու հենց իրենք։
    Mephistopheles: Գաղափարներն ու մտքերը... իհարկե նրանք անսխալական չեն (ես իրենց սխալներով հանդերձ եմ ընդունում ու նրանք այդպես էլ ներկայանում են), բայց նրանցից սովորել կարելի է.... նրանք մեր միջից են.... համենայն դեպս՝ ես ինձ տեսնում եմ նրանց մեջ։
    Գանդին նույնպես...մոռացել էի Գանդիին։
    Գալաթեա։ Իսկ դու կարող էի՞ր լիդեր լինել: Կա՞ քո մեջ այն, ինչ մարդկանց կարող էր հետևիցդ տանել։
    Mephistopheles: Ոչ, ես քաղաքական լիդեր չեմ կարող լինել... ես ավելի շատ ....ոնց ասեմ...ես ճարտարապետ եմ ... ես կարող եմ իմ գաղափարները պաշտպանել, բայց մասսաներին իր հետևից տանելը բոլորովին այլ հատկություն է, ես կասեի՝ տաղանդ և շատ մեծեր այդ տաղանդը չեն ունեցել։

    Գալաթեա։ Վերջին անգամ ե՞րբ ես էստեղ եղել:
    Mephistopheles: 1997-ին Լևոնի հրաժարականից մի քանի ամիս առաջ:
    Գալաթեա։ 12 տարի... "սռոկ" ա:
    Mephistopheles: Լավ էլ երկար... ուղղակի հրաժարականից հետո մի տեսակ կախ էր սիրտս, բայց հոկտեմբերի 27-ից հետո լրիվ կոտրվեց:
    Դրա համար եմ սենց կպած հետևում իրադարձություններին: Հետո շատ ուրախ ու հպարտ զգացի` տեսնելով ինչ տղերք ու աղջիկներ ունենք հիմա...
    Գալաթեա։ Քո կարծիքով հիմիկվա վիճակը հաշվի առնելով, փոփոխությունների հույս կա՞, առաջիկա ապագայում, որ մենք հասցնենք տեսնել, էլի:
    Mephistopheles: Կա....էն ել շատ... ճանապարհը դեպի հաղթանակ անցնում է պարտությունների միջով....կաևորը` սովորենք պարտություններից: Դա ժողովուրդը պիտի անի...ուրիշ ոչ ոք, Գալ:
    Գալաթեա։ Իսկ մեր ժողովրդի քաղաքացիական ինքնագիտակցությունն ունի՞ էդ մակարդակը:
    Mephistopheles: Մի մասն ունի, մի մասը` չէ...ինչպես ամեն տեղ....ուղղակի ունեցողը պետք է իր ձեռքն առնի նախաձեռնությունը` ինչպես նորմալ երկրներում… և մնացածը հետևներից կամաց-կամաց կգան: Էդ տանողները դուք եք....էս երկիրը ձերն ա`որքան էլ որ քիչ լինեք:
    Գալաթեա։ Դու չես վերադառնա, չէ՞:
    Mephistopheles: Եթե ասեմ չէ` սուտ ասած կլինեմ, բայց որ ասեմ հա` դա էլ ճիշտ չի լինի... հիմա կյանքն ուրիշ է... եթե կարողանանք Հայաստանը դնել ճիշտ ուղու վրա` "ներսի-դրսի" խնդիրը չի լինի, այսինքն դրսում լինելը` "գծից այն կողմ" չի լինի... հիմա այդպես է, բայց առաջ ավելի վատ էր…



    շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 12.11.2009, 15:25:

  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.11.2009), Ariadna (12.11.2009), Chilly (12.11.2009), Chuk (12.11.2009), Enigmatic (12.11.2009), Kuk (12.11.2009), murmushka (12.11.2009), Norton (12.11.2009), Rammer (12.11.2009), REAL_ist (12.11.2009), Yeghoyan (12.11.2009), Արիացի (12.11.2009), Հայկօ (12.11.2009), Մանուլ (12.11.2009), Մարկիզ (12.11.2009), Սելավի (13.11.2009), Տատ (12.11.2009)

  11. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Տրիբուն, օր երրորդ և վերջին

    Տրիբուն: Հն ջան, անցնե՞նք 3-րդ ռոունդին.. ո՞ւր ա էն ժղշան աղջիկը:
    Գալաթեա: Գնացինք
    Տրիբուն: Օքեյ.. էս պահին ուղիղ 1 ժամ ունենք Ջոգում ես` ինչ վաժնի եմ:
    Գալաթեա: Էլ դու սուս: Պասի մի հատ սիգարետ կպցնեմ ու անցնենք գործի:
    Տրիբուն: Էս ի՜նչ երկար ես կպցնում.. դու ինձնից վաժնի ես, Գալ

    Վնասակար սովորույթներ

    Գալաթեա: Էկա: Ի դեպ, վնասակար սովորույթների մասին: Դու երբվանի՞ց ես ծխում:
    Տրիբուն: Բոլորը սկսում են դպրոցից, իսկ հիմարս սկսել ա ինստիտուտից.. այսինքն` երբ սկսեցի ծխել, սկզբունքորեն էն տարիքում էի, որ կարայի չսկսեի էլ երբեք: Բայց տենց ստացվեց:
    Գալաթեա: Իսկ խմելու հետ սեր ունե՞ս: Եղել ա օրինակ նենց հարբես, որ մյուս օրն ամաչես մարդկանց երեսին նայես: Այսինքն` «վեչեր ուդալսյա» շարքից, էլի:
    Տրիբուն: Սեր չունեմ խմելու հետ, բայց մեկ ու մեջ պատահում ա: Հատկապես կլուբնի օրերին: Հիմնականում` լավ կոնյակ, ընթրիքին` պարտադիր մի բաժակ կարմիր գինի:
    Վերջին անգամ քեֆս լաաաավ-լավ էր մի հինգ ամիս առաջ: Կնոջս հետ կլուբ, երկուսս էլ կիսանջատված վիճակում էինք: Տաքսիի մեջ աչքներս կպավ
    Իսկ իսկականից փիս...մի անգամ նենց, որ մյուս օրը Ծաղկաձորի սաղ պանսիոնատը թքում էր երեսիս ... Էս ինչ մի հատ անկեղծանալ անկեղծացա.. կարող ա՞ հակումներ ունեմ ալկոհոլիզմի, Գալ
    Գալաթեա: դժվար
    Տրիբուն: Հա, բայց խմած մարդկանց տանել չեմ կարողանում: Մի խոսքով, եթե միջին վիճակագրական վիճակս վերցնենք` հիմնականում օյաղ եմ:

    Իդեալական կինն ըստ Տրիբունի

    Գալաթեա: Կնկարագրե՞ս իդեալականին մոտ կնոջը:
    Տրիբուն: Իդեալականին մոտ կին հա ՞ ինչի տենց բան ել ա լինում ա՞: Իդեալական կին հասկացությունն ինքը, Լիլ ջան, իր մեջ տերմինի կոնֆլիկտ ունի, conflict in term
    Գալաթեա: Նու նու..
    Տրիբուն: Ավելի ճիշտ`conflict in definition Նենց որ, երբեք չեմ մտածել էդ ուղղությամբ, թե որն է իդեալական կինը, ու իմ կյանքում հանդիպած բոլոր կանանց ընդունել եմ այնպես ինչպես կան, իսկ իրանք բոլորն ել իրարից շատ տարբեր են եղել.. ու բոլորն էլ շատ լավն էին:
    Մի քանիսը հատկապես լավն էին Էսի չգրես.. կարող ա կնիկս բաժանվի:

    Ակումբը

    Գալաթեա: Ակումբում մականվանդ ընտրությունը պատահական է՞։
    Տրիբուն: Չէ, պատահական չի։ Tribunus plebis գիտես ինչ ա.. հենց դրա հետ էլ կապված էր։ Տրիբուն՝ պլեբսի իրավունքները հաբրգած պատրիկներից պաշտպանելու համար Ինձ պլեբս չեմ համարում, բայց պլեբսի իրավունքները պիտի պաշտպանվեն
    Գալաթեա: Իսկ ստորագրությանդ մեջ առկա տողը, Vox populi, Vox Dei, երբևիցե մեր երկրում իսկապես կկիրառվի՞` հաշվի առնելով ներկայիս վիճակը; Ի՞նչ զարգացում ես տեսնում;
    Տրիբուն: Պիտի կիրառվի! Ե՞րբ... չգիտեմ.. արի էդ երբն անվանենք լուսավոր ապագա Ներկա վիճակը հաշվի առնելով՝ մեր հասարակությունը հստակ շանսեր ունի այդ սկզբունքին գոնե բազային կիրառություն տալու համար, բայց դրա համար ճիգեր են պետք, մեկ էլ անհատներ, որոնք պատասխանատվություն վերցնելուց չեն վախենա։

    Գալաթեա: Կողմ ե՞ս, որ քո հարցազրույցը Մեֆիսի հարցազրույցի հետ հատվի: Այսինքն՝ իրեն նույն հարցերը տամ ու ձեր պատասխանները համադրեմ:
    Տրիբուն: Կողմ եմ

    Գալաթեա: Ինչ որ հարց կա՞, որ դու կուզեիր Մեֆին տալ.. իրեն հարցաքննելուց փոխանցեմ: Հեղինակային իրավունքով
    Տրիբուն: Ե՞րբ ա վերջապես գալու՝ նախնյաց հողը պագնելու:
    Գալաթեա: Էհեն: Իրեն ել կասեմ` քեզ հարց տա, կփոխանակվեք:

    Mephistopheles-ի հարցը Տրիբունին

    Հա... Տրիբունին հարցրու..... ոնց ես՞.......սա շատ բարդ փիլիսոփայական հարց ա.....ես մինչև հիմա չեմ կարողանում դրա պատասխանը տալ:


    Տրիբուն: Մեֆի հարցին պատասխանեմ, հա՞:
    Գալաթեա: Հա
    Տրիբուն: Փառք Աստծո` ոռի

    Գալաթեա: Ակումբում գրանցվելը քեզ ինչ որ բան տվե՞ց: Ասենք եթե իմանայիր` վաղվանից փակվելու ա(թու թու թու), մեկ կլինե՞ր, թե կհամարեիր, որ ինչ-որ բան կորցրել ես:
    Տրիբուն: Ինչ-որ բա՞ն Լիքը բան Գալ… շատ բան ա տվել… կիսվել, զրուցել, ահագին նոր բաների մասին մտածել.. ու ամենակարևորը` լիքը լավ մարդու ճանաչել.. ու եթե փակվի` Չուկին կխփեմ

    Գալաթեա: Դե ինձ ասա` երբ ես գալու Երևան, որ դրանով եզրափակեմ զրույցը
    Տրիբուն: Նոյեմբերին, Լիլ ջան;
    Գալաթեա: Մերսի շատ Տրիբուն ջան, պաչ մաչ քեզ;
    Տրիբուն: Քեզ էլ Լիլ ջան.. մերսի:

  12. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (13.11.2009), Chilly (13.11.2009), Chuk (12.11.2009), cold skin (13.11.2009), Enigmatic (12.11.2009), Kuk (12.11.2009), murmushka (12.11.2009), Norton (12.11.2009), Progart (30.04.2019), Quyr Qery (09.07.2012), Rammer (13.11.2009), REAL_ist (12.11.2009), Yeghoyan (12.11.2009), Արիացի (12.11.2009), Լուսաբեր (12.11.2009), Հայկօ (12.11.2009), Մանուլ (12.11.2009), Մարկիզ (12.11.2009), Սելավի (13.11.2009), Տատ (12.11.2009)

  13. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Mephistopheles, օր երրորդ և վերջին

    Գալաթեա: Էկա, ողջույն Մեֆ
    Mephistopheles: Բարև, Գալ ջան, սիգոդ վառեցի՞ր
    Գալաթեա: Վառած ա , լավն ե՞ս։
    Mephistopheles: Հա, Գալ, դո՞ւ ոնց ես։
    Գալաթեա: Գիշերը չքնած, սատկած, բայց լավ Դե, լավ, անցանք գործի:

    Վնասակար սովորույթներ

    Գալաթեա: Վերջին անգամ երբ ես հավեսին հարբել, հիշում ե՞ս։
    Mephistopheles: Գալ ջան իմ հարբելը հավեսին չի լինում.... բոլորի համար հավես եմ լինում բայց հետո "վճարում եմ" կերածովս.... կանխիկ... օղի-մողի չեմ կարողանում,արաղ խմող չեմ... արաղ փչացնող եմ, բայց գինի՝ շատ եմ սիրում, էնքան որ քիչ ա մնում՝ լավ ու վատից հասկանամ։
    Գալաթեա: Հմ...կարծում եմ, որ պետք է դառը գինի սիրես...էդպես ա՞։
    Mephistopheles: Էդպես ա։
    Գալաթեա: Ուուխխ, գուշակեցի

    Իդեալական կինն ըստ Mephistopheles-ի

    Գալաթեա: Կնկարագրե՞ս իդեալականին մոտ կնոջը։ Ինչպիսին պետք է լինի, ի՞նչ հատկություններ ունենա, չեմ ասում` իդեալական, որորվետև նման բան չկա
    Mephistopheles: Ըտենց մեկը կա ճանաչում եմ, հետս սովորում էր ինստիտուտում, հետո ամուսնացանք, հիմա միասին ենք ապրում իդեալական էնքանով է, որքան ես եմ...
    Ամենակարևորը դմբո չլինի... սիրունությունը պետքս չի... դմբո չլինի։

    Ակումբը

    Գալաթեա: Ինչո՞ւ ես Ակումբում ընտրել Մեֆիստոֆելես մականունը։
    Mephistopheles: Գրական փիլիսոփայական սատանայի (չարքի) կերպարը դուրս գալիս ա.... դա մեր այն եսն է, որ մենք ամբողջ կյանքում աշխատում ենք խնամքով թաքցնել... հիմնականում՝ չի ստացվում։
    Գալաթեա: Կարծում ես՝ բոլորիս մեջ կա՞:
    Mephistopheles: Անպայման... սա անձնական չընդունես Գալ ջան։
    Գալաթեա: Չէ իհարկե, ջան Այսինքն՝ իսկապես չար մարդը նա է, ով չի կարողացել հաղթել իր սեփական Մեֆիսի՞ն։
    Mephistopheles: Այո... իսկ հաղթանակն ինքնախոստովանման մեջ է... Նարեկացու մասին որ գրում էի է՞... ճշմարտությունն ալտերնատիվ չունի, Գալ ջան։
    Գալաթեա: Բայց էդ դեպքում ստացվում ա, որ չար մարդիկ ավելի շատ են, չէ՞, Մեֆ... Քչերն են գլուխ դնում ինքնախոստովանանքի հետ։
    Mephistopheles: Գալ ջան, ինքնախոստովանանքը շատ պարզ բան է... միստիկ ոչինչ չկա.... շատ պարզ ու հասարակ...հենց սա է, որ բարդ է թվում.. իմիջայլոց՝ ես բացառություն չեմ։
    Գալաթեա: Եթե բացառություն լինեիր, ամենաքիչը մականունդ ուրիշ կլիներ, չէ՞
    Mephistopheles: Ինձնից լավ ասեցիր Գալ ջան

    Գալաթեա: Տրիբունի համար պետք ա հարց մտածես։ Ինքը քեզ համար մտածել ա
    Mephistopheles: Օքեյ, կմտածեմ, բայց հարց տալն ավելի դժվար ա, քան պատասխանելը:

    Տրիբունի հարցը Mephistopheles-ին

    Ե՞րբ ա գալու էստեղ, մայր հողը պագնելու։

    Mephistopheles: Հեղափոխությունից հետո... պագնելու... Տրիբունի հումորը սպանում ա Գալ ջան,, աչքս էդտեղ ա...
    Տրիբունին հարցրու..... ոնց ես՞.......սա շատ բարդ փիլիսոփայական հարց ա.....ես մինչև հիմա չեմ կարողանում դրա պատասխանը տալ;

    Գալաթեա: Ջան, իսկ դու Ակումբից բացի ինչ-որ ուրիշ ինտերնետային խմբում կա՞ս։ Ուրիշ ֆորում, ասենք:
    Mephistopheles: Չէ, Գալ ջան, սա միակն է, ու չեմ էլ ուզում։

    Գալաթեա: Եթե հանկարծ պարզվեր, որ Ակումբը փակվում է, կհամարեի՞ր որ ինչ–որ բան ես կորցրել, թե՞ մեկ կլիներ։
    Mephistopheles: Կարող ա՞ փակվում ա, Գալ
    Գալաթեա: Չէ։ ինչքան գիտեմ Ուզում եմ հասկանալ՝ ինչ–որ դեր խաղո՞ւմ է քեզ համար։ Ի՞նչ է տվել քեզ հեչ։
    Mephistopheles: Դե տենց կատակներ մեկ էլ չանես... սիրտս կանգնելու էր, յաա...
    Իհարկե մեկ չի լինի Գալ ջան... ես շատ եմ սովորել ձեզ (Ակումբին) ինձ շատ բաներ են կապում...

    Գալաթեա: Կարելի ա՞ քո կարծիքով Ակումբը համարել մեր երկրի փոքր մոդել, որն արտացոլում է քիչ թե շատ, թե ինչ ա կատարվում... ինչ մարդիկ կան, ինչ են էդ մարդիկ մտածում և այլն։
    Mephistopheles: Ակումբն արտացոլում է այն երկիրը, որտեղ մենք ԿՈւԶԵՆԱՅԻՆՔ ապրել, կամ կառուցել.... սա պետք է լինի մեր երկրի մակետը (մանրակերտը) ու այս օրինակով մենք մեր երկիրը պիտի կառուցենք։

    Գալաթեա: Մեֆ ջան, վերջ, շատ շնորհակալ եմ, պաչիկ
    Mephistopheles: Գալ ջան քեզ հաջողություն... հանկարծ չփոխվես...սենց շատ լավն ես։
    Գալաթեա: Վայ, մերսի

    Mephistopheles: Դե լավ, անջատեցինք, 2 ժամ ա հաջող ենք ասում... դե անջատի, վայ:
    Գալաթեա: Էս ինչ համառ տղա դուրս էկար բայց
    Mephistopheles: Ասում են MSN-ը որ մեկի վրա անջատում ես վատ նշան ա։
    Գալաթեա:
    Mephistopheles: Հին հայկական ադաթ ա։
    Գալաթեա: Դե լավ Մեֆ ջան... պաչ, բարի գիշեր

  14. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.11.2009), Ambrosine (13.11.2009), Ariadna (13.11.2009), Chilly (13.11.2009), Chuk (12.11.2009), cold skin (13.11.2009), Enigmatic (12.11.2009), helium (13.11.2009), Kuk (13.11.2009), murmushka (12.11.2009), Norton (12.11.2009), Progart (30.04.2019), Quyr Qery (09.07.2012), Rammer (13.11.2009), REAL_ist (12.11.2009), Yeghoyan (12.11.2009), Արիացի (12.11.2009), Լուսաբեր (13.11.2009), Հայկօ (12.11.2009), Մանուլ (12.11.2009), Մարկիզ (12.11.2009), Ուլուանա (12.11.2009), Սելավի (13.11.2009), Վոլտերա (26.08.2013), Տատ (12.11.2009), Քամի (13.11.2009)

  15. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Էհեն, վերջ

    Եվս մեկ անգամ անչափ շնորհակալ եմ Տրիբունին և Mephistopheles-ին հետաքրքիր, անկեղծ պատասխանների համար և ժամանակի, որ իրենք տրամադրեցին՝ Տրիբունը՝ գործի մեջ խրված, իսկ Մեֆը՝ իրենց ժամանակով գիշերվա հազարին

    Ես ձեզ սիրում եմ

  16. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (12.11.2009), Ariadna (13.11.2009), Chilly (13.11.2009), Chuk (12.11.2009), cold skin (13.11.2009), Mephistopheles (23.11.2009), murmushka (13.11.2009), Quyr Qery (09.07.2012), Rammer (13.11.2009), REAL_ist (12.11.2009), snow (13.11.2009), Արիացի (12.11.2009), Արշակ (14.11.2009), ԿԳԴ (24.11.2009), Հայկօ (12.11.2009), Սելավի (13.11.2009), Տատ (12.11.2009), Տրիբուն (13.11.2009), Քամի (13.11.2009)

  17. #10
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Ինչ լավն էր, շնորհակալություն երեքիդ: Տրիբուն- ափսոս ուշ ես գնում Եր.ան (կամ ես շուտ գնացի այնտեղից)
    Իսկ հարցեր կարելի է՞ տալ: Կպատասխանե՞ք:

  18. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Շնորհակալ եմ հաճելի և իրական հարցազրույցի համար: Շատ լավն էր
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  19. #12
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ լավն էր, շնորհակալություն երեքիդ: Տրիբուն- ափսոս ուշ ես գնում Եր.ան (կամ ես շուտ գնացի այնտեղից)
    Իսկ հարցեր կարելի է՞ տալ: Կպատասխանե՞ք:
    Տատ ջան, բա որ ես էլ հենց նոր կարդացի, որ դու 22 տարեկան սիրուն աղջիկ ես, ոնց եմ փոշմանել, որ շուտ չեմ եկել: Ես մինչև հիմա գիտեի տղա ես:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.11.2009), Տատ (13.11.2009)

  21. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,981
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ էն հղումը չտաի՞ք ու կյանքում չտեսնեի Մեֆիստոֆելի գործերը...Գալաթեա, շնորհակալություն, Մեֆ...ո՞ր թվին ես ավարտել:
    1990-ին Տատ ջան

  22. #14
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Ես ավարտել եմ, դու ՝ընդունվել: Դե որ եկար, ասա՝
    Գալաթեա: Ինքնախոստովանանքը ինքնաճանաչման հետ կապ ունի՞: Ու ընդհանրապես, մարդն ի վիճակի՞ է լիակատար ինքնաճանաչման:

    Mephistopheles: Կապ ունի, իհարկե, առանց ինքնախոստովանանքի ինքնաճանաչում չի լինում... եթե դու ինքդ քեզ չես կարողանում քո մասին ճշմարտությունն ասել, որը շատ հաճախ միայն դու գիտես, ապա կարելի է ասել` ինքնախաբեությամբ ես զբաղվում, այսինքն` ինքնաճանաչման մասին խոսք անգամ լինել չի կարող:
    Սա հանգեցնում է բարդույթների... իսկ լիակատար` հնարավոր է… ուղղակի պետք ե ձգտել:
    Համաձայն եմ լրիվ: Հիմա այդ ուղուն եմ կանգնել:
    Բայց...ինչպե՞ս վարվել հետո այդ ինքնաճանաչման հետ: Ասենք, ինքնախոստովանեցիր և ինքնաճանաչեցիր մի վատ, շրջապատի համար անդուր բան, հետո՞: Ցանկացած որոշում հետագա քայլեր է պահանջում, տվյալ դեպքում ՝ փոփոխություն, լավացում...Իսկ եթե ես չեմ ուզում փոխվել, ինձ լավ եմ զգում այդ «վատի» մեջ, ինքս ինձ եմ, էլի պետք է շարունակեմ խաբեությամբ զբաղվե՞լ, այս անգամ ոչ ինքս ինձ, բայց մյուսներին: Թե՞ ազնիվ հայտարարել՝ գիտեք ես այսպիսին եմ: Գուցե բոլորին հեշտ կլինի՞:
    Երևի այդ պատճառով է, որ մարդիկ չեն ձգտում ինքնաճանաչման, դա հետագա ցավալի գործողություն է պահանջում, որին մենք պատրաստ չենք:

  23. #15
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,981
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Տրիբունի և Mephistopheles-ի համատեղ հարցազրույցը

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ավարտել եմ, դու ՝ընդունվել: Դե որ եկար, ասա՝

    Համաձայն եմ լրիվ: Հիմա այդ ուղուն եմ կանգնել:
    Բայց...ինչպե՞ս վարվել հետո այդ ինքնաճանաչման հետ: Ասենք, ինքնախոստովանեցիր և ինքնաճանաչեցիր մի վատ, շրջապատի համար անդուր բան, հետո՞: Ցանկացած որոշում հետագա քայլեր է պահանջում, տվյալ դեպքում ՝ փոփոխություն, լավացում...Իսկ եթե ես չեմ ուզում փոխվել, ինձ լավ եմ զգում այդ «վատի» մեջ, ինքս ինձ եմ, էլի պետք է շարունակեմ խաբեությամբ զբաղվե՞լ, այս անգամ ոչ ինքս ինձ, բայց մյուսներին: Թե՞ ազնիվ հայտարարել՝ գիտեք ես այսպիսին եմ: Գուցե բոլորին հեշտ կլինի՞:
    Երևի այդ պատճառով է, որ մարդիկ չեն ձգտում ինքնաճանաչման, դա հետագա ցավալի գործողություն է պահանջում, որին մենք պատրաստ չենք:
    Տատ ջան, ինքնախոստովանում կամ ինքնաճանաչումը դրանք պրագմատիկ բաներ են… առաջին հայացքից դրանք մի քիչ "աղանդավորա-կրոնական" տոներ ունեն բայց դա այդպես չի…ինքնախոստովանում կամ ինքնաճանաչումը դա պարզապես քո սխալի ընդունումն է ու առաջին հերթին դու ես շահողը դրանում, դու ավելի լավ ես ճանաչում ինքդ քեզ ու լավ գիտես քո սահմանները… ես բոլորովին էլ պարտադիր չեմ համարում աշխարհով մեկ խոստովանելը… դրա կարիքը չկա… Մարկ Տվենը մի հատ լավ խոսք ունի "սխալդ պիտի խոստովանես որ հետո կարողանաս նորից անել"… կարծեմ սենց էր, լավ չեմ հիշում…

    …հիմա կարող ես շարունակել նույն սխալներով ու ստերով, ձևացնելով թե քեզ ոչ ոք չի տեսնում, կամ էլ ինքդ քեզ համոզել որ ճիշտ ես արել ու անընդհատ ինքդ քեզ հետ կռիվ տաս փորձելով արդարացնել արածներդ… սրանք ընդհանրապես մարդկանց մեջ բարդույթներ են առաջացնում… բոլորս էլ ճանաչում ենք այդպիսի մարդկանց …

    … ինքնաճանաչումը իմ կարծիքով դա մարդկության "միսսիան" է … մարդկության ամբողջ գործունեությունը ուղղակի թե անուղղակի ուղղված է ինքնաճանաչման և ինքնահաստատմանը … խելոք մարդկ սովորաբար շեշտը դնում են ինքնաճանաչման վրա քանի որ հասկանում են որ դրանով նաև ինքնահաստատվում են (ինքնաճանաչման պրոցեսը հենց ինքնահաստատումն է)… մի քիչ ավելի "ինքնահավաններն ու անսխալականները" մի անգամից անցնում են ինքնահաստատման… բարձր չասես, ես գիտեմ դու ինձ որ կատեգորիայի մեջ ես դնելու… մի ասա, բայց որ շատ ուզես փրայվեթով գրի մարդ չիմանա… էս էլ քեզ ապացույց որ ես իմ "խորհուրդներին" չեմ հետևում…

    … ախչի ջան… էս ինչ փիլիսոփայել փիլիսոփայեցի…

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տատ (23.11.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ԴԱՐ–ի ամենաանհավասար հարցազրույցը
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.04.2010, 22:07
  2. Վարդան Օսկանյանի հարցազրույցը
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.03.2009, 23:37
  3. Նախագահ Սարգսյանի հարցազրույցը թուրքական Ռադիկալ թերթին
    Հեղինակ՝ P.S., բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 61
    Վերջինը: 30.08.2008, 22:42
  4. Գրառումներ: 48
    Վերջինը: 21.03.2008, 14:12
  5. Moj-ի Հարցազրույցը Vishapakah-ին
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 09.10.2007, 09:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •