Երևի էս One_Way_Ticket–ի առաջին գրառում(ներ)ն էր. որ կարդացի, ու դուրս շատ եկավ: Հանգստություն ու ճիշտ բան կար էս ամենի մեջ:
Երևի էս One_Way_Ticket–ի առաջին գրառում(ներ)ն էր. որ կարդացի, ու դուրս շատ եկավ: Հանգստություն ու ճիշտ բան կար էս ամենի մեջ:
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 19.11.2009, 03:54:
Էդպես էլ հարց չմտածեցի, որ տամ , բայց ուրիշների տված հարցերի պատասխանները հաճույքով կարդացի։ One_Way_Ticket–ի գրառումները հազվագյուտ հանգստությամբ ու հավասարակշռվածությամբ են շնչում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Enigmatic (26.11.2009), Kita (20.11.2009), One_Way_Ticket (20.11.2009)
Հետաքրքիր հարցազրույց էր ))
Ելնելով վերջին հարցազրույցի ֆորմատից՝ ենթադրում եմ, որ էլի՞ հարցեր կարող ենք տալ:
1. Թիքեթ ջան, ինչքան հիշում եմ, Բլոտի առաջին խաղը (Գյումրվա համով բարբառով) քո ձեռքի գործն էր: ՈՒրիշ նման հետաքրքիր պրոյեկտներ արել ե՞ս:
2. Փաստորեն 8 տարի առաջ արդեն նպատակ ունեյիր Ավստրալիա մեկնելու, հիմա էլ՝ մոտ ապագայում, էլի պատրաստվում ես փոխել բնակավայրդ (ինչպես վերջերս ակնարկել էիր):
Իսկ ո՞ր դեպքում կդիտարկես Հայաստանում վերաբնակվելու տարբերակը: Ընդհանրապես թույլատրո՞ւմ ես նման միտք:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Tiger29 (22.08.2017)
2008-ին փորձեցի խաղի ցանցային տարբերակը գրել, բայց փորձի ու ֆինանսների բացակայության պատճառով չկարողացա առաջ տանել: Իսկ հետո ծրագրավորման նկատմամբ էնտուզիազմս ընդհանրապես կորավ, վաղուց արդեն դա ինձ համար ընդամենը ստաբիլ ու համեմատաբար հեշտ գումար վաստակելու միջոց է:
Պրակտիկորեն չեմ թույլատրում նման միտք մի քանի պատճառով, որոնց մասին չեմ ուզում խոսել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ