User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

  1. #16
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Ի՞նչ կենդանի ես սիրում եւ Երեւանի ո՞ր հատվածն ես սիրում:

  2. #17
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Հանդիպման ինչու չես գալիս?
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  3. #18
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Հիմա ապրում ես Երևանում: Արդյոք ռուսախոս ե՞ս, հայերենը լրիվ տիրապետում ես, թե խոսքիդ լիքը խառնում ռուսերենը:

    Փողոցը կանաչ լույսով անցնողներից ե՞ս: Նույնիսկ եթե կարմիրին ավտո չկա, անպայման կռուտոյություն կանես ու կամաչե՞ս կանգնած սպասել կանաչին:
    Հիմար հարց է, բայց ես ցնցված էի այս անգամ, ու սկսեցի այն տիպաժներին ուղադրություն դարձնել, որոնք հանգիստ սպասում են՝ լիքը կարգին ջահելներ:

  4. #19
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Որ շատ փող ունենայիր կցանկանայիր տիեզերական տուրիստ լինել, դրա մեջ ի՞նչ հետաքրքիր բան ես տեսնում/ կամ չես տեսնում...
    Եթե այո, ապա չե՞ս վախենում հետ գալու ճանապարհից:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  5. #20
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,870
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Շնորհակալություն բոլորին իմ համեստ անձի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

  6. #21
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,870
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    կանֆետ սիրո՞ւմ ես
    Մեծ սիրահար չեմ, բայց որ լինում է, ուտում եմ: Դառը շոկոլադ եմ ամենաշատ սիրում:

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասնագիտությունդ սիրում ես?
    Կարելի է ասել` սիրում եմ: Շատ բան կոնկրետ գործից է կախված, երբեմն անհետաքրքիր է լինում, բայց ստիպված ես անել, բարեբախտաբար հիմիկվա աշխատանքումս նման դեպքերը բացառություն են, ոչ թե օրինաչափություն: Մասնագիտությանս (ծրագրավորող) հիմնական առավելությունն այն է, որ Հայաստանի պայմաններում նորմալ գնահատվում է:

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու աշխատում ես ըստ քո մասնագիտության?
    Ինչպես հետևում է նախորդ հարցի պատասխանից, այո:

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Որն ես համարում քո կյանքի ամենամեծ երջանկությունը
    Ընտանիքս: Երբ երկրաշարժի ժամանակ կորցրեցի ծնողներիս, չհայտնվեցի "բոռտին", այլ մեծացա լիարժեք ընտանիքի մեջ, որտեղ երբեք, ոչ մի վայրկյան ինձ ավելորդ չզգացի:

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչն ես համարում քո կյանքի նպատակը
    Այն. որ մի օր մտնեմ տուրիստական գործակալություն, վերցնեմ գլոբուսը, պտտեմ, պտտեմ, ասեմ` "ստեղ սաղ եղել եմ, ուրիշ տվեք"
    Իսկ եթե լուրջ, կյանքի նպատակ որպես այդպիսին չունեմ: Աննպատակ ապրում եմ, էլի

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    ու ինչի ես ձգտում ամենաշատը քո կյանքում՞
    Դե քանի որ գլոբալ նպատակ չունեմ, գլոբալ ձգտումներ էլ չունեմ: Ձգտում եմ լուծել առկա խնդիրները: Օրինակ, բանակի խնդիրը Եվ այնպես անել, որ ապագա երեխաներս այդպիսի խնդիրներ չունենան (օրինակ, Հայաստանի քաղաքացի չլինեն ):

  7. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.11.2009), Ambrosine (18.11.2009), Ariadna (20.11.2009), Enigmatic (26.11.2009), Norton (18.11.2009), Rhayader (18.11.2009), Ungrateful (18.11.2009), Yeghoyan (18.11.2009), Yevuk (18.11.2009), Արիացի (18.11.2009), Դատարկություն (18.11.2009), Երկնային (19.11.2009), Լուսաբեր (18.11.2009), Նարե (18.11.2009), Ուլուանա (18.11.2009), Ուրվական (18.11.2009), Ռուֆուս (18.03.2010), Քամի (18.11.2009), Ֆոտոն (18.11.2009)

  8. #22
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,870
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Գյումրի ե՞րբ ես գալու
    Այս տարի դեռ մեկ-երկու անգամ կգամ: Կոնկրետ դեռ չգիտեմ, այս շաբաթ դժվար թե, գուցե մյուս շաբաթ: Չեմ խոստանում, որ ձեզ կհանդիպեմ, բայց և բացառված չէ

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչն ես ամենաշատը գնահատում կյանքում
    Դժվարանում եմ միանշանակ պատասխանել: Օրինակ, շատ եմ գնահատում խոսքին տեր կանգնելու ունակությունը: Ասե՞լ ես: Արա: Չէի՞ր անելու: Չասեիր: Իհարկե, ոչ միշտ է ստացվում, բայց պետք է հնարավորինս մոտենալ այդ ցուցանիշին: Շատ եմ գնահատում եմ մարդուն անկեղծ օգնություն ցուցաբերելը (այսինքն, երբ օգնում ես զուտ նրա համար, որ քեզ լավ զգաս, թե չէ վերջին հաշվով մարդ ամեն ինչ էլ իր համար է անում):

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ էլ ուզում եմ իմանամ, որ բուհն ես ավարտել:
    Բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտել եմ ԵՊՀ-ի ԻԿՄ ֆակուլտետում (հույս ունեմ հապավումները անծանոթ չեն): Այժմ ասպիրանտ եմ Սլավոնական համալսարանի նույնանուն ֆակուլտետում:

    Մեջբերում masivec-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասիվի հետ ոնց ես՞
    Հիանալի Երկու տարի չորրորդ մասսիվում եմ ապրել: 53ա (այժմյան 123) երթուղայինով դասի էի գնում... Ամառները բավական լավ էր, գիշերները շոգը չէր խանգարում քնել: Բայց խանութների պակաս կար: Ափսոս, վերջերս առիթ չի լինում մասսիվ գնալ, շատ վաղուց չեմ եղել:

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.11.2009), Ariadna (20.11.2009), Enigmatic (26.11.2009), Rhayader (18.11.2009), Ungrateful (18.11.2009), Yeghoyan (18.11.2009), Yevuk (18.11.2009), Լուսաբեր (18.11.2009), Նարե (18.11.2009), Ուլուանա (18.11.2009), Ռուֆուս (18.03.2010)

  10. #23
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,870
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Մեջբերում ԿԳԴ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հնարավորություն ունենայիր ժամանակը հետ տալու և նորից սկսելու, ի՞նչ կփոխեիր կյանքիդ մեջ:
    Էնքաաան բան Բոլորին կասեի երկրաշարժի ժամին դուրս վազել: Տնեցիներին կհամոզեի 90-ականներին հնարավորինս շատ անշարժ գույք գնել: Ինձ Ռուսաստանի քաղաքացի ձևակերպել: Բայց դե երեխու խոսքերին ով էր բանի տեղ դնողը, այնպես որ ամեն ինչ նույն կերպ կլիներ Իսկ ավելի հասուն ժամանակ ինքս այնպիսի որոշում դեռևս չեմ ընդունել, որի համար այսօր զղջում եմ: Մանր-մունր սխալները հեչ, դրանք միշտ էլ պատահում են:

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    1. խնդրում եմ մոտ 1 րոպե նայիր ԿԳԴ-ի ավատրին, և հետո փորձիր նկարագրել, թե ինչ՞ զգացում ունեցար:
    Մոտս սեքսի հետ ասոցիացվեց

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    2. նույնը կրկրնիր իմ ավատրի հետ
    Հայաստանի հաբռգած մասսան խնջույք է անում

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ով ես, բայց այսպիսի հարց. one way ticket - դեպի ու՞ր կգնեիր այդպիսի տոմս
    Դժվար հարց է: Եթե նկատի ունես մշտական բնակության, ապա այսօրվա պատկերացումներովս ոչ մի տեղ էլ չէի գնի: Հայաստանում իհարկե լիքը թերություններ կան, բայց և այնպես ապրում եմ հարազատներիս կողքին, խոսում հարազատ լեզվով, հանդիսանում տիտուլային ազգի ներկայացուցիչ: Միակ ալտերնատիվան համարում եմ Ռուսաստանը: Համ մոտիկ է Հայաստանին, համ էլ էլի ահագին հարազատ է` թե լեզուն, թե մարդիկ:
    Իսկ այ ժամանակավոր ապրելու համար կգնամ արևմուտք (ներառյալ Ավստրալիան և Նոր Զելանդիան), երբ բանակի հարցը լուծվի: Համ գումար կկուտակեմ, համ նորություն կմտցնեմ կյանքիս մեջ, պետքական փորձ ձեռք կբերեմ, համ էլ երեխաներս լավ քաղաքացիություն կունենան` պարտադիր զինծառայության և վիզաների հետ կապված խնդիրներ չեն ունենա, վաղն էլ եթե որոշեն գնալ Հայաստանից, շատ ավելի հեշտությամբ դա կանեն:

  11. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.11.2009), Ariadna (20.11.2009), cold skin (19.11.2009), dvgray (19.11.2009), Enigmatic (26.11.2009), Rhayader (18.11.2009), Yeghoyan (19.11.2009), Երկնային (19.11.2009), Լուսաբեր (18.11.2009), Ռուֆուս (18.03.2010), Քամի (18.11.2009)

  12. #24
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Արտահերթ հարց կարելի է՞

    1. Քիչ մը շաբլոնային հարց...
    Ի՞նչ տվեց քեզ ակումբը և ի՞նչ խլեց քեզնից: Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, էլի կգրանցվե՞իր. ցանկացած պատասխանի դեպքում՝ ինչու՞
    2. Ասում ես, որ չես ուզում՝ երեխաներդ ՀՀ քաղաքացի լինեն, որ չծառայեն... դա նշանակու՞մ է, որ պատրաստվում ես լքել Հայաստանը: Որտե՞ղ ես պատկերացնում կամ պլանավորում ապագադ: Ի՞նչ պետք է լինի, որ մնաս այստեղ /ոնց-որ թե ուշացա... վերևում պատասխանեցիր/:
    3. Ո՞րն է սիրածդ գիրքը:
    4. Սև՞, թե՞ սպիտակ:
    5. Սիրում ե՞ս ուշադրության կենտրոնում լինել:

    Իմ հարցերին պատասխանելուց ԿԳԴ-ի ավատարին չնայես
    Վերջին խմբագրող՝ Ambrosine: 18.11.2009, 16:54:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #25
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,870
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Մեջբերում Farfalla-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայտնի մարդկանցից ու՞մ հետ կուզենայիր ծանոթանալ
    Ընդհանրապես, հայտնի մարդիկ, որպես կանոն, ծանր բնավորություն են ունենում: Ոչ մեկի հետ էլ չէի ուզենա ծանոթանալ: Ավելի լավ է նրանց աշխատանքին հետևել կողքից:

    Մեջբերում cold skin-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզվեցինք որ ուղևորի ծոցագրպանում շատ հարմար է, սիրում ես ճամփորդել…Արկածասեր ե՞ս
    Դե հատուկ արկածներ չեմ փնտրում, բայց և չեմ խուսափում (միայնակ ճանապարհորդելը տեղով արկած է): Օրինակ, անցյալ Նոր Տարուն Օդեսսայում էի, ընկերուհիս զգուշացրեց, որ ծովափ չարժի գնալ, ձմռանը այնտեղ շատ ամայի է և ճգնաժամի պատճառով զգալիորեն աճել է հանցագործությունների թիվը: Ընդհանրապես, եթե տեղի բնակիչն է ասում վտանգի մասին, որպես կանոն, դա շատ ավելի լուրջ է, քան երբ հեռվից հեռու մեկ մի բան լսել, ասում է: Բայց դե ոնց կլինի, ծովի կարոտ հայ եմ: Իհարկե գնացի: Իրոք, բավական ամայի էր, հիանալի տեղ մանյակների համար: Անընդհատ աչալուրջ էի, որ պետք լինի, կարողանամ արագ փախչել: Մի աղջիկ հեծանվով անցավ, ինչ-որ բան հեռվից ասաց, չհասկացա թե ինչ, գուցե զգուշացնում էր, որ զգույշ լինեմ (տավտոլոգիա): Հետո երբ ընկերուհուս ասացի, որ գնացել էի ծովափ, ասաց "դե փառք աստծո, նորմալ վերադարձել ես", ուրիշ մեկն էլ հաստատեց, որ բավական վտանգավոր է այդտեղ:

    Մեջբերում cold skin-ի խոսքերից Նայել գրառումը
    պատմի՛ր հետաքրիքիր, դեռևս չլսված արկած քո ճամփորդություններից…
    Դե ամենաչլսվածը թերևս Մոսկվա-Մինսկ չվերթն էր: Ում հետաքրքրում է, կարող է բլոգումս կարդալ:
    Կարող եմ մի դեպք պատմել վերոհիշյալ Օդեսսայի ուղևորությունից, չնայած դա արկած չէ, բայց զվարճալի է: Ինտերնետում նայեցի, ռուսական ֆիլմ էին ցուցադրում կինոթատրոններում` Стиляги, 50-ական թվականներին Խորհրդային Միությունում ամերիկյան ոճով ապրել ցանկացողների մասին (լավ է, ուկրաինացիք գոնե ռուսական ֆիլմերը դեռ չեն թարգմանում, պարզապես ուկրաիներեն սուբտիտրեր են դնում): Գնացի կինոթատրոն, տոմս գնեցի: Ցույց տվեցին, որ միջանցքով գնալ: Ես էլ մի քիչ գնացի, տեսնեմ ձախ կողմում վարագույր: Քաշեցի վարագույրը, դահլիճն էր, մտա ներս: Ժամանակին ֆիլմը սկսվեց: Բայց սյուժեն ինչ-որ տաօրինակ է: Մտածում եմ` էս մարդիկ լավ էլ ապրում էին 50-ականներին Առանց չափազանցության, ֆիլմի կեսից ավելն անցել էր, երբ ես հասկացա, որ ուրիշ ֆիլմ եմ դիտում: Իմ ֆիլմը կապույտ դահլիճում էր, իսկ ես "սև մուտքից" մտել էի կարմիր դահլիճ, որտեղ նույն ժամին սկսվում էր մեկ այլ ռուսական ֆիլմ (Любовь-морковь 2): Ֆիլմը վատը չէր, իսկ Стиляги-ն մեկ այլ օր այնուամենայնիվ դիտեցի:

    Շատ ավելի տհաճ բան տեղի ունեցավ Սանկտ-Պետերբուրգ առաջին այցելությանս ժամանակ: Մետրոյի մուտքի մոտ կանգնած մարդու էի սպասում, ֆոտոխցիկս էլ գրպանումս էի դրել (մարտ ամիսն էր, և դեռ հաստ պուխավիկով էի): Հետո երբ արդեն ում որ սպասում էի եկավ, քայլեցինք, զգացի, որ ֆոտոխցիկս չկա (լուսանկարներն էին ափսոս, թե չէ առանց այն էլ նոր խցիկ էի պատրաստվում գնել): Թե ինչ էր նրա հետ տեղի ունեցել, ես գլխի ընկա բավական արագ: Հետաքրքիրն այն է, որ հյուրանոցիս համարում քաղաքի ուղեցույց կար, որտեղ մասնավորապես նշվում էր, որ պետք է զգույշ լինել գրպանագողերից, հատկապես Նեվսկի պողոտայի վրա և մետրոների մուտքերի մոտ: Սակայն ես համոզված էի, որ ինձնից չեն կարողանա գողանալ, կամ գրպանս կամ փակ է, կամ ձեռքս այնտեղ է: Լավ, ինչ արած: Նշանակում է` պետք է "թեժ" տեղերում կրկնակի զգույշ լինել: Հաջորդ օրը երեկոյան ձեռքս մոտեցրեցի գրպանիս... Գրպանս բաց էր, փողերը չկային: Մոտս մնացել էր մի քանի կոպեկ (որը նույնիսկ մետրոյի մի ուղևորության չէր հերիքի) և մաստերքարտս, որի վրա սակայն շատ գումար պիտի մնացած չլիներ իմ հաշվարկներով: Գնացի հյուրանոց (այդտեղից քայլելու ճանապարհ էր) և սկսեցի հետագա անելիքիս մասին մտածել: Բնավորությունս այնպիսին է, որ պարտքով փող կուզեմ մենակ ծայրահեղ դեպքում, սա այդ դեպքը չէր: Փողերը պետք է պահել ծոցագրպանում, ուրիշ փրկություն չկա: Թանգարանների և տեսարժան բայրերի վրա խնայելը չի կարելի: Սակայն պետք է խնայել մնացած ամեն ինչի վրա: Անցա "Միմինոյի ռեժիմի"` "Кофе сколько стоит? - одиннадцать - А чай? - семь - Чаю хочу." Ռեստորան հասկացությունը բնականաբար մոռանում ենք: Նախաճաշին (որի արժեքը մտնում էր հյուրանոցում մնալու արժեքի մեջ) ուտել հնարավորինս շատ, շվեդական սեղան էր: Խանութից աղցան, պանիր, երշիկ գնել, հյուրանոցի համարում ուտել:
    Առավոտյան դատարկ գրպանով դուրս եմ գալիս, փնտրում եմ վերջին հույսը` բանկոմատ: Արտասահմանյան բանկոմատներում հաշվի մնացորդ հնարավոր չէ ստուգել, որոշակի գումար եմ փորձում դուրս բերել և նյարդայնորեն սպասում եմ: Այոոո, տվեց: Դնում եմ բաղձալի թղթի կտորներ ծոցագրպանս, շարունակում ճանապարհը: Այդ օրը (կարծեմ այդ օրն էր) այցելեցի Կունստկամերա թանգարան: Մտնում եմ ներս, հանում փողերս գրպանիցս, գնում տոմսը, մնացած փողերը դնում տեղը, գնում եմ կուռտկաս գարդերոբ հանձնելու: Այդ պահին որոշում եմ ռիսկի չդիմել և փողերը այցելության ժամանակահատվածի համար տեղափոխել շալվարիս գրպանը: Մտցնում եմ ձեռքս ծոցագրպանս... փողերը չկան: Դժվար է նկարագրել վիճակս: Ջղայնությունն ու հուսահատությունը խառնվել են իրար: Լավ, հիմա՞ ինչ եղան: Վերադառնում եմ տոմսարկղի մոտ, ոչ մի տեղ չկա: Լավ, տոմսը գնել եմ, մտնեմ նայեմ ինչ կա չկա թանգարանում, հետո կմտածեմ ինչ եմ անելու: Սակայն այդ վիճակով իհարկե ընդունակ չէի թանգարանից ինչ-որ բան հասկանալու, հետո էլ անկապ թանգարան էր (չգիտեմ ինչու է այն համարվում Պետերբուրգի լավագույն թանգարաններից մեկը): Բավական շուտ վերադառնում եմ գարդերոբ, վերցնում կուռտկաս, ճարահատյալ ուսումնասիրում գրպանները: Առաջինում չկա, երկրորդում չկա.... ֆուուուուուուուխ, գրպաններից մեկից գտա, ծոցագրպանի տեղը ուրիշ գրպան էի դրել:

    Մի քանի օր այդպես ապրեցի: Մի կողմից նաև հետաքրքիր էր, արդեն ինձ ավելի շատ տեղի բնակիչ էի զգում, քան զբոսաշրջիկ: Վերջին օրը արդեն բջջայինիս փողերն էլ վերջացան, վերալիցքավորելը շատ ճոխություն կլիներ: Երեկոյան ահավոր սոված թռնում եմ Մոսկվա, որտեղից էլ պիտի թռնեմ Երևան: Քանի որ կարճ թռիչք էր, հույս չունեի, որ ուտելիք կտան: Սակայն մարդու բախտը չի կարող միշտ չբերել: Բուտերբրոդ ու հյութ տվեցին: Ծամելիս "կյանքը կամաց-կամաց կարգավորվում է" զգացում էր մոտս:

  14. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.11.2009), cold skin (19.11.2009), Enigmatic (26.11.2009), helium (19.11.2009), Norton (20.11.2009), Yeghoyan (19.11.2009), Բարեկամ (19.11.2009), Լուսաբեր (18.11.2009), Նարե (18.11.2009), Ուլուանա (18.11.2009), Ռուֆուս (18.03.2010), Տատ (19.11.2009), Քամի (19.11.2009), Ֆոտոն (19.11.2009)

  15. #26
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,870
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    փոքր ժամանակ ասում էիր /բոլորն էլ ասել են/, որ մեծանամ ..................... եմ դառնալու:
    դարձա՞ր, եթե այո, ապա ի՞նչ, եթե ոչ, ապա ինչու՞
    Ծովագնաց էի դառնալու Նոր կղզիներ էի հայտնագործելու: Ժյուլ Վեռն շատ էի կարդում: Աշխարհագրությունը սիրածս առարկան էր: 7-8 տարեկան էի, գրեթե բոլոր երկրների մայրաքաղաքները գիտեի ներառյալ Աֆրիկայի տրաքած երկրները: Իսկ սիրածս մայրցամաքը Հարավային Ամերիկան էր, առաջին հերթին այդտեղ էի ուզում գնալ: Եվ մի օր կգնամ Ընդհանրապես, ես թեզիս ունեմ, որ մարդը մեծանում է իր մանկության երազանքները կատարելու համար:

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.11.2009), cold skin (19.11.2009), Enigmatic (26.11.2009), Kita (19.11.2009), Rhayader (19.11.2009), Yeghoyan (19.11.2009), Բարեկամ (19.11.2009), Լուսաբեր (19.11.2009), Ուլուանա (19.11.2009), Ռուֆուս (18.03.2010), Տատ (19.11.2009), Քամի (19.11.2009), Ֆոտոն (19.11.2009)

  17. #27
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,870
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որնա ամենալավ պահը (կամ մարդը) որ եղելա քո կյանքում, ու որ մինչև հիմա էլ հիշում ես հոգիդ ջերմությամբա լցվում?
    Մի քիչ մտածեցի, չկարողացա միանշանակ առանձնացնել այդ ամենալավ պահը (կամ մարդուն): Օրինակ, լավագույն պահերից էր 2002թ. դպրոցականների ծրագրավորման միջազգային օլիմպիադայի փակումը, երբ մեդալ ստացա: Հայաստանի թիմը 1996թ.-ից մասնակցում էր և դեռ ոչ մեկը մեդալ չէր բերել: Արդեն լրջորեն քննարկում էին մասնակցությունը դադարեցնելու հարցը, մի վերջը կերպ համաձայնվեցին երկու մասնակից, մի ղեկավար ուղարկել (սովորական 4 մասնակցի և երկու ղեկավարի փոխարեն): Եվ այո, ստացվեց: Դրանից հետո արդեն շատ ավելի լավ արդյունքների են հասել հայերը հաջորդ տարիներին:

    Մեջբերում Վահիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճանապարհորդություն դեպի Բահամներ, թե՞ 1 միլիարդ դոլար, բայց միայն այն պայմանով, որ ամբողջ կյանքդ պետք է մնաս Հայաստանում
    Այնքան էլ պարզ չէ հարցի իմաստը: Դեպի Բահամներ ճանապարհորդությունը իրենից եսիմ ինչ չի ներկայացնում, որ ուզեմ, մոտ ապագայում կարող եմ գնալ առանց հիպոթետիկ առաջարկի (բայց չեմ ուզում): Հարցի երկրորդ մասը ավելի հետաքրքիր է` կհամաձայնվեի՞ արդյոք 1 մլրդ դոլլար վերցնել և երբեք Հայաստանից դուրս չգալ: Երևի թե ոչ: Ասենք, թե ունեցա այդ գումարը: Կկառուցեի լավագույն դղյակը Հայաստանում, կգնեի լավագույն մեքենաները, ամեն օր կուտեի ուզածս ուտելիքները... և շատ արագ կզզվեի ապրելուց

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.11.2009), cold skin (19.11.2009), Enigmatic (26.11.2009), Yeghoyan (19.11.2009), Բարեկամ (19.11.2009), Ռուֆուս (18.03.2010), Տատ (19.11.2009), Քամի (19.11.2009)

  19. #28
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,870
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ կենդանի ես սիրում
    Առանձնապես սեր չունեմ կենդանիների նկատմամբ: Երևի թե ամենաշատը (համեմատական կարգով) ձկներ եմ սիրում:

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    եւ Երեւանի ո՞ր հատվածն ես սիրում:
    Ընդհանրապես, գնալով ավելի շատ եմ սկսում սիրել Երևանը: Լավն է մեր քաղաքը (ափսոս շատ կեղտոտ է): Հաղթանակի այգին եմ շատ սիրում: Իտալիայի դեսպանատան դիմացի այգին եմ սիրում: Բաղրամյան փողոցը: Մոսկավյան, Խանջյան փողոցների երկայնքով ձգվող այգիների շարանը (հատկապես ուշ ժամերին, երբ մարդաշատ չեն):

    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանդիպման ինչու չես գալիս?
    Ես գիտեի, որ մեկն ու մեկը անպայման այդ հարցը կտա
    Ընդհանրապես, շփվող մարդ չեմ: Նոր ծանոթությունների կարիք առանձնապես չեմ զգում: Սակայն մյուս կողմից ակումբում կան մարդիկ, որոնց գրառումները միշտ հետաքրքրությամբ եմ կարդում և հետաքրքիր կլիներ այդ մարդկանց "իրական կյանքում" տեսնել: Հազվադեպ լինում է, որ հավեսս բռնում է, նայում եմ հանդիպումների թեման, նախատեսվող հանդիպում չի լինում: Եթե հանդիպում կլինի շաբաթ կամ կիրակի օր (աշխատանքային օրերին դժվար թե), որտեղ կուզենաք ինձ տեսնել, մի երկու օր առաջ տեղյակ պահեք ՊՄ-ով (եթե դժվար չէ), կաշխատեմ գալ:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.11.2009), Enigmatic (26.11.2009), Kita (19.11.2009), Yeghoyan (19.11.2009), Ուլուանա (19.11.2009), Ռուֆուս (18.03.2010), Քամի (20.11.2009)

  21. #29
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,870
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ապրում ես Երևանում: Արդյոք ռուսախոս ե՞ս, հայերենը լրիվ տիրապետում ես, թե խոսքիդ լիքը խառնում ռուսերենը:
    Ընդհանրապես ռուսախոս չեմ: Ընտանիքում ռուսախոս մարդ չի եղել (չնայած ռուսական կրթություն ունեին), ինքս էլ հայկական դպրոցում եմ սովորել:
    Սակայն իմ դպրոցական տարիներին առանց ռուսերենին լավ տիրապետելու շատ դժվար էր: Հեռուստատեսությունը ռուսերեն, գրքերը ռուսերեն: Այդ պատճառով ռուսերենը մեծ տեղ ուներ իմ կյանքում, հաճախ արդեն ռուսերեն էի մտածում: Հիմա, երբ հայերենը ներթափանցել է գրեթե բոլոր ոլորտներ (օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում ակումբի ստեղծող(ներ)ին), ռուսերեն մտածողությունը ահագին դուրս է մղվել միջիցս: Բայց այնուամենայնիվ ռուսերենը չափազանց հարուստ լեզու է, և հաճախ ռուսերեն արտահայտության անալոգը հայերենում չկա: Փորձեք օրինակ թարգմանել перестараться բառը Նույնիսկ այս թեմայում հարցերին պատասխանելիս մի երկու նման դեպք եղավ: "Լավ է, ուկրաինացիք գոնե ռուսական ֆիլմերը դեռ չեն թարգմանում" արտահայությունում իրականում ուզում էի ասել "...украинцы еще не додумались...": Կամ "սակայն այդ վիճակով իհարկե ընդունակ չէի թանգարանից ինչ-որ բան հասկանալու"-ի մեջ ուզում էի ասել "...мне было не до музея...":

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փողոցը կանաչ լույսով անցնողներից ե՞ս: Նույնիսկ եթե կարմիրին ավտո չկա, անպայման կռուտոյություն կանես ու կամաչե՞ս կանգնած սպասել կանաչին:
    Հիմար հարց է, բայց ես ցնցված էի այս անգամ, ու սկսեցի այն տիպաժներին ուղադրություն դարձնել, որոնք հանգիստ սպասում են՝ լիքը կարգին ջահելներ:
    Այո, կանաչի տակով անցնողներից եմ: Ընդ որում, արդեն երկու տարուց ավել, այն ժամանակ, երբ դեռ այդ "կարգին ջահելների" ճնշող մեծամասնությունը չէին կանգնում: Հազարից մեկ էր լինում, որ այլ կանգնողի տեսնեի:
    Ինչ վերաբերվում է մեքենաներ չլինելու դեպքին, ապա այնքան էլ պարզ չէ, թե որն է այդտեղ կռուտոյությունը` կանգնելը թե անցնելը Ինչևէ, միանշանակ ասել չեմ կարող: Եթե չեմ շտապում, ամենայն հավանականությամբ կկանգնեմ: Չնայած եթե նեղ փողոց է, կարող է և անցնեմ: Առաջ գրեթե միշտ էի կանգնում, որ ուրիշներին օրինակ ծառայեմ: Մի անգամ օրինակ այսպիսի դեպք եղավ: Անցնում էի խաչմերուկը, հետս նաև երկու աղջիկ էին անցնում: Աջից մտնող մեքենան չէր պատրաստվում ճանապարհը զիջել: Աղջիկները կանգնեցին, ես շարունակեցի գնալ, մեքենային ձեռքով նշան արեցի, որ զիջի: Երբ վարորդը դժգոհ դեմք ընդունեց, ցույց տվեցի հետիոտների լուսացույցը: Հաջորդ խաչմերուկին կարմիր էր, կանգնեցի: Աղջիկները մոտեցան, մեկը ուզում էր անցնել, մյուսը ձեռքից բռնեց, չթողեց, մինչև վերջ կանգնեցին, սպասեցին:

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (20.11.2009), Ariadna (20.11.2009), Enigmatic (26.11.2009), Yeghoyan (19.11.2009), Ուլուանա (19.11.2009), Ռուֆուս (18.03.2010), Տատ (19.11.2009), Քամի (20.11.2009)

  23. #30
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,870
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հարցազրույց One_Way_Ticket–ի հետ

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ շատ փող ունենայիր կցանկանայիր տիեզերական տուրիստ լինել, դրա մեջ ի՞նչ հետաքրքիր բան ես տեսնում/ կամ չես տեսնում...
    Եթե այո, ապա չե՞ս վախենում հետ գալու ճանապարհից:
    Այսօր նույնիսկ եթե այդքան փող ունենայի, չէի գնա տեխնիկայի դեռևս թերզարգացածության պատճառով: Այ եթե մի օր տիեզարանավը լինի նույնքան անվտանգ, որքան այսօր ինքնաթիռն է, ապա անշուշտ: Հետաքրքիր բան շատ կա` ուրիշ բնություն, ուրիշ էակներ (կամ դրանց բացակայություն), ուրիշ կշիռ (կամ անկշռություն) և այլն:

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ տվեց քեզ ակումբը
    Հիմնականում տվեց մի նոր ժամանցի ձև: Մինչ այդ հայկական ոչ մի ֆորումի (ոչ միայն հայալեզու) չէի մասնակցել: Որ ասեմ, թե ուրիշ ինչ-որ բան է տվել (աշխարհայացքիս վրա է ազդել, կամ նման մի բան), երևի թե սուտ կլինի:

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    և ի՞նչ խլեց քեզնից
    Ոչինչ էլ չի խլել: Եվ ճիշտն ասած` չեմ էլ պատկերացնում, թե ինչ կարող էր խլել:

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ, էլի կգրանցվե՞իր. ցանկացած պատասխանի դեպքում՝ ինչու՞
    Իհարկե այո, քանի որ այն ինձնից ոչինչ չի խլել

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞րն է սիրածդ գիրքը
    Դժվար է ասել, քանի որ տարիքից է կախված: Ժամանակին (10-րդ դասարանում) շատ էր տպավորել Ջեկ Լոնդոնի "Մարտին Իդեն"-ը: Հետո համադասարանցուս խորհուրդ տվեցի կարդալ: Առաջին կուրս էի, ուշ երեկոյան դուռը ծեծում են (այն ժամանակ մենակ էի ապրում): Բացում եմ, այդ համադասարանցիս ներխուժում է, առանց ձայն հանելու գնում է լուսամուտի մոտ և սկսում է ծխել: Արթուր, ի՞նչ է եղել: Ձայն չկա: ԱՐԹՈՒՐ, Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ: Փոքր պաուզայից հետո` "Մարտին Իդենը"-ը վերջացրի...
    Սակայն համոզված չեմ, որ եթե հիմա կարդայի, կհավանեի: Հիմա երբ որ կարդում եմ, ֆանտաստիկա եմ կարդում: Շատ եմ սիրում Կլիֆֆորդ Սայմակ:

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Սև՞, թե՞ սպիտակ
    Սպիտակ: Միանշանակ: Ես ռասիստ եմ (կատակ էր ):

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրում ե՞ս ուշադրության կենտրոնում լինել
    Նայած ինչ պայմաններում: Օրինակ, եթե հենց այս թեման դիտարկենք, հաճելի է: Սակայն եթե քսան հոգով շուրջս հավաքվեին ու սկսեին հարցեր տալ, դիսկոմֆորտ կզգայի: Ընդհանուր առմամբ, ավելի շատ չեմ սիրում, քան սիրում եմ:

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.11.2009), Ariadna (20.11.2009), Enigmatic (26.11.2009), helium (19.11.2009), Yeghoyan (19.11.2009), Դեկադա (06.12.2009), Երկնային (19.11.2009), Լուսաբեր (19.11.2009), Ռուֆուս (18.03.2010), Տատ (19.11.2009), Քամի (20.11.2009)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վայ One_Way_Ticket -ի ու V!k-ի ծնունդն ա էսօր
    Հեղինակ՝ Ameli, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.07.2011, 18:27
  2. One_Way_Ticket ծնունդդ շնորհավո՜ր
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 48
    Վերջինը: 28.06.2010, 17:36
  3. One_Way_Ticket, ծնունդդ շնորհավոր
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 27.06.2009, 23:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •