User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Երիտասարդ մահվան համար

  1. #1
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երիտասարդ մահվան համար

    Ողջույն բոլորին, ես վերադարձա, ինձ սպասում էի՞ք, թե՞ արդեն մոռացել եք
    կարոտել եմ ձեր քննադատություններին, դե անցեք գործի



    Մինչ դուռը կփակվեր` հասցրեց լսել իր ետևից գոռացող պետի ձայնը. « Մեկ անգամ էլ Ձեզ հայելու մեջ նայեք, նոր եկեք էլի: Էս ծերանոց է, ի՞նչ է»: Բայց իրեն ի՞նչ է եղել, որ հայելում նայեր: Ախր տեսքը վատը չէր, իրենով շատերն են հիանում, նույնիսկ մի քանիսն էլ չեն հավատում, որ այս տարիքին է: Ա՜, տարիքը, ախր ինքը որոշել էր ուշադրություն չդարձնել, որ հայտարարության մեջ նշված էր մինչև 25 տարեկան:
    Խելքը տվել էր այդ ցնդած պետի ասածներին ու մոռացել էր անձրևանոցը բացել, ահագին թրջվել էր: Լավ, հիմա կբացի: Էս անտեր ջրափոսը հենց այստեղ պիտի լիներ ու այս մեքենան հենց հիմա պիտի անցներ… Ամբողջ ջրացեխը շրպպացրեց վրան ու անտարբեր անցավ: Հիմա կանգնել էր ապուշ կտրած ու չգիտեր, թե ինչ անի:
    Ոտց գլուխ ցեխ է դառել, միայն զարմանքից չռված աչքերն էին դեմքին մաքուր մնացել: Թաշկինակը հանել ու փորձում էր մի քիչ տեսքի բերել իրեն, իսկ կողքից անցնողների քմծիծաղն ավելի էր բարկացնում : Նայում էր սրա նրա ետևից ու չգիտեր գոռալ, լալ թե շարունակել լռին մաքրել ցեխը… Սպասիր, սպասիր, ախր սա իր ավտոբուսն էր: Կանգնի’ր, կանգնի’ր… Անցավ` իրեն թողնելով մենակ, ցեխոտ, անճար… Ախր իրենց թաղամաս հասնող միակ ավտոբուսն էր: Լավ, երթուղայինով կգնա, տաքսու փող չունի, մնացածն էլ ոտքով կգնա: Ահա, այս համարը հարմար է, ինչ էլ լիքն է: Մոտեցավ, որ նստի, չթողեցին, տեղ չկա, չե՞ս տսնում: Վարորդ էլ իր հերթին գոռաց. Էդպես ցեխոտ ու թաց ո՞ւր ես մտնում: Լավ, հաջորդով կգնա: Բայց այս ի՞նչ են իմացել, նույն պատմությունը երկրոդի, երրորդի հետ: Դե հերն էլ անիծած, ինքն էլ ոտքով կգնա: Աստված իմ, այտեղից տուն ոտքո՞վ, երբ է հասնելու: Մեկ է, կգնամ, լավ, հիմա գոնե անձրևանոցս բացեմ, եթե ոչ ջրից, ապա գոնե քամուց կպաշտպանվեմ: Իզուր չեն ասում, ձմռան շունչ էր փչում: Քայլում էր ու քամու հետ կռիվ տալիս, որ ուզում էր անձրևանոցը ձեռքից խլել: Ինքը երկու ձեռքով ամուր բռնել էր, թույլ չէր տա, որ քամին իրեն հաղթի, գոնե մի հաղթանակ էլ ինքն ունենար… սա ինչ էր, ամբողջ անձրևանոցը «շորահան» եղավ, ու դատարկ երկաթե ձողն էր ձեռքին մնացել, հերթական ծաղր: Դեն նետեց ձողը, փաթաթվեց թաց վերնազգեստի մեջ ու շարունակեց ճանապարհը:
    Արդեն մթնում էր, մթի հետ էլ քաղաքը ծածկվում էր մառախուղի մեջ: Ի՞նչ անել, մնա՞լ այստեղ, մոտ բարեկամներից մեկի տանը, թե տուն հասնի..Չէ, որոշել է, պիտի գնա: Քայլերը կարծես ավելի հաստատակամ էին դառնում: Գնում էր ու մտքում ինքն իր հետ խոսում, կռվում, հաշտվում: Նկատեց ոտքերի տակ ընկնող պայծառ լույսն ու կողքին ուժեղ հարված զգաց…
    … Աչքերը բացեց իր տնքոցի ձայնից, խուլ ու ցավոտ տնքոց… Որտե՞ղ էր,: Մեջքն այնպես էր ցավում, ասես մսաղացով աղացած լինեին: Դեմքից արյունը հոսել ու լերդացել էր, հիմա մաշկը ձգվել էր, ցավում էր, ցավում էր նաև ճակատը, երևի պատռվել էր: Ցանկացավ ձեռքը տանել, շոշափել, թե ինչ է եղել, ձեռքը տեղից շպոկվեց: Չէր ցավում, բայց կարծես 100 փութ լիներ: Որտե?ղ էր ինքը, համտարած խավար էր ու… ոչ, ոչ, լռություն չէր, ջրի ձայն էր գալիս, բայց հիմա անձրև չկա, իսկ ի՞նչ է դա… Գետը, ուրեմն ինքը կամուրջից է ցած ընկել, ինչպե՞ս… Կողքից մի զույգ փայլող աչքեր անցան ու հիշեց լույսը: Պարզ է, մեքենան է հարվածել, բայց ինչքա՞ն ժամանկ է անցել, մե՞կ, երկու՞, քանի՞ ժամ.. Իսկ այդ ինչ փայլող աչքեր էին: Նայեց այդ կողմն ու արդեն խավարին սովորած աչքերով տեսավ կողքին կանգնած շանը: Ո՞վ էս, բարեկա՞մ, թե պարզապես զոհին սպասող սոված կենդանի: Փորձեց կանգնել, բայց ոտքը բոլորովին չէր զգում: Գլուխը մի կերպ թեքեց ու տեսավ. ոտքերը գետի մեջ էին: Տեսնես սառն է ջուրը, դե իհարկե, բայց ինքը դա չէր զգում: Գոնե ամբողջովին գետն ընկած լիներ, հիմա արդեն կամ խեղդված կլներ, կամ էլ ցրտից սիրտը դադարած կլիներ բաբխելուց: Մահվան հարցում էլ մարդ բախտ չունի: Ինչ աներ: Արդեն գիտեր, թե ինչ է կատարվել իր հետ. Մեքենայի հարվածից ընկել էր կամուրջից ու ողնաշարը ջարդվել է: Մինչև լույս իրեն ոչ- ոք չի գտնի, իսկ մինչ այդ լույսը դժվար թե ինքը դիմանար: Բայց ինչպես երևում է, այդ մահն էլ չի շտապում տեղ հասնի: Ամբողջ մարմնի փոխարեն մղկտացնող ցավ էր զգում: Գոնե կարողանար գետն ընկնել: Լարվեց, շրթունքները սեղմեց ու փորձեց գոռալ: Մի սարսափելի ցավ զգաց ուղեղում, գոռաց ու… Ամպերի տակից երկու զույգ աչքեր էին փայլփլում: Մի զույգն անհնդհատ փոխում էր իր դիրքը, իսկ մյուս զույգն անշարժ էր: Գոնե անշարժ լույսը շուտ մարեր, լուսաբացի հույս կլիներ:
    … Դիակը գտան կեսօրին` այն էլ շատ պատահական: Ախր այստեղով ո?վ է անցնում: Միլիցիայի աշխատակիցները դժկամությամբ հասան դեպքի վայրի: Էս ցրտին ո?վ էր հավես ունեցել, որ որոշել է մեռնել : Հասան տեղ ու մի պահ ամաչեցին իրենց մտքից: Դիակին նայելիս ահավոր տպավորություն էին ստանում: Դեմքն ամբողջովին հոշոտված էր, և չէին էլ կարողանում տարիքը որոշել: Գրպաներում ու պայուսակում անձը հաստատող ոչ մի փաստաթուղթ չկար: ՉԷին կարողանում հասկանալ, թե ով կլին, քանի տարեկան: Հաստատ թափառաշրջիկ չէր: Մեկը հաստատում էր, որ 60 տարեկան է, մյուսը 50:
    -Նայեք ձեռքերին, հազիվ երեսուն տարեկան լինի, երիտասարդի ձեռքեր են, միլիցիայի աշխատակիցներից մեկն էր:
    Հա, բոլորն էլ համոզվեցին, որ մեռնողը իսկապես երիտասարդ էր, բայց ու?մ համար, մահվա՞ն, հաստատ ոչ աշխատատեղ տրամադրող պետի համար…
    Վերջին խմբագրող՝ Dayana: 10.11.2009, 12:00:
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  2. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (11.11.2009), Ambrosine (10.11.2009), Chilly (10.11.2009), Lion (10.11.2009), Mariam1556 (10.11.2009), Nadine (10.11.2009), Tig (10.11.2009), VisTolog (10.11.2009), Yellow Raven (10.11.2009), Yevuk (10.11.2009), Դատարկություն (10.11.2009), Ծով (10.11.2009), Կաթիլ (11.11.2009), Մանոն (11.11.2009), Մանուլ (10.11.2009), Շինարար (10.11.2009), Ռուֆուս (11.11.2009), Սլիմ (11.11.2009)

  3. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երիտասարդ մահվան համար

    Լիլին վերադարձել ա

    Հետաքրքիր էր շատ, բայց էս անգամ ձեր գրածից չարտասվեցի, այլ սարսռեցի:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (10.11.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երիտասարդ մահվան համար

    Լավն էր, ապրես: Թեև տխուր էր և ինչ-որ տեղ... սարսռեցնող: Ամեն դեպքում ես տեսա նոր ոճ, որը հայ գրականության մեջ կարծես թե չեմ հանդիպել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #4
    Մշտական անդամ lili-4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.01.2007
    Գրառումներ
    484
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երիտասարդ մահվան համար

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլին վերադարձել ա

    Հետաքրքիր էր շատ, բայց էս անգամ ձեր գրածից չարտասվեցի, այլ սարսռեցի:
    Վերադառնալուս ամենամեծ <մեղավորը> դու ես, սպասիր, խոստանում եմ, որ արտասվելուն էլ կհասնենք
    Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
    Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dayana (10.11.2009), VisTolog (10.11.2009)

  8. #5
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երիտասարդ մահվան համար

    Մեջբերում lili-4-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերադառնալուս ամենամեծ <մեղավորը> դու ես, սպասիր, խոստանում եմ, որ արտասվելուն էլ կհասնենք
    Հենց որ էնպիսի ստեղծագործություն տեղադրեք, որ ժպիտ առաջացնի բարի, ասեք ես էլ կարդամ, ոչ սարսռալ եմ ուզում, ոչ էլ արտասվել, բայց կարդալ շատ եմ ուզում
    When life gives you lemons, make lemonade

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (11.11.2009)

  10. #6
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2009
    Գրառումներ
    943
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երիտասարդ մահվան համար

    Ինձ դուր եկավ, իրական էր
    Полюбить так короля, своровать так миллион
    Король +

  11. #7
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երիտասարդ մահվան համար

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր, ապրես: Թեև տխուր էր և ինչ-որ տեղ... սարսռեցնող: Ամեն դեպքում ես տեսա նոր ոճ, որը հայ գրականության մեջ կարծես թե չեմ հանդիպել...
    Լիոն ջան, սա Լիլի-ի ոճն է , իր նախորդ գրածներն էլ կարդա…
    Վերադարձդ բարի, Լիլի-4 ջան, հիմա անցնեմ քննադատությանը չէ՞
    Որ ճիշտն ասեմ, նախորդ գրածներիդ հետ համեմատած՝ մի քիչ թույլ էր, չնայած հետաքրքրությամբ կարդացվեց, բայց այն տպավորությունն ունեցա, կարծես անհեթեթ մահով ինչ-որ մեկը մահացավ, ում ոչ ձայնը լսվեց, ոչ հասցրեց մի բան անել իր վիճակից դուրս գալու հանար: Միգուցե ես չեմ սիրում նման անճարակ մարդկանց, դրա համար նույնիսկ նեղվեցի ինչ-որ տեղ… Չգիտեմ, գուցե առաջին տպավորությունն էր, հետո էլի կարդամ՝ այլ բաներ նկատեմ: Բայց ասենք հենց այդ անճարակ մարդու զգացողության նկարագրությունը լավ էր, որի վրա թեև ավելի շատ էիր կանգ առել, քան՝ տիրող իրականության զազրելիության:
    Սպասում եմ մյուսներին:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (11.11.2009), Ֆոտոն (11.11.2009)

  13. #8
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Երիտասարդ մահվան համար

    Միշտ զգուշությամբ եմ կարծիք հայտնում, քանի որ ինձ չեմ համարում գրականության մասնագետ: Բայց մի բան օգնում է՝ գրում ես քո զգացածը՝ դուր է գալիս թե ոչ: Կոնկրետ այս դեպքում... դուրս եկավ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վարձով բնակարան երիտասարդ ընտանիքի համար
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 09.11.2011, 18:01
  2. Դրամաշնորհներ ասպիրանտների և երիտասարդ գիտաշխատողների համար
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 03.08.2011, 16:40
  3. Աշխատանք` երիտասարդ լրագրողների համար
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Աշխատանք
    Գրառումներ: 15
    Վերջինը: 17.06.2009, 15:37
  4. Աշխատանք` երիտասարդ լրագրողների համար
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 25.02.2009, 18:21
  5. Մահվան Ճամփորդ
    Հեղինակ՝ Simon, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.12.2006, 17:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •