Չգիտեմ ,երևի սա է համապատասխան թեման ...
ուրեմն սենց , խորհուրդ հիմնականում կցանկանայի ստալա աղջիկներից, դե եթե լավ առաջարկ լինի նաև տղեքից
իմ ու միակիս հարաբերությունները խզված են կարելի է ասել,հոգեվարք ապրող սեր է դառել ,բայց ես չեմ ուզում կորցնել այն ինչ ունեմ , ինչ քայլով կարելի է սիրտը շահել թեկուզ մի քիչ , շատ ռոմանտիկա պետք չէ ,մի տեսակ ձևական չլինի ,ավելի ռեալ...
![]()
Արվեստն արարել կարող է միայն ընտրյալը,
Արվեստը սիրել՝ յուրաքանչյուր մարդ
Խորհուրդ կտամ նախ և առաջ ինքդ քո մեջ լավ վերլուծես ձեր բաժանման պատճառները, այսինքն՝ բուն պատճառը, այլ ոչ՝ դրդապատճառը:
Եթե նա էլ քեզ է այդպես սիրում, ապա կընդառաջի քո փորձը՝ երկուսով հասկանալու, որքանով էր ճիշտ ու տեղին հարաբերությունների խզումը.գուցե՞ վաղուց արդեն սպասում է հանդիպման, որոշ հարցերի պարզաբանմանը, ինչն, իհարկե, տվյալ դեպքում ուղղակի քեզ տեսնելու առիթ կհանդիսանաԴե սա հնարավոր տարբերակնրեից լավագույնն է իհարկե
Միակ խորհուրդս՝ նրան տեսնես, զրուցես, ընդ որում պարզ, անմիջական, առանց ավելորդությունների ու ձևականությունների, ասես, թե ինչ ես զգում, ինչ ես մտածում, միգուցե հենց այդ խոսակցության ընթացքում էլ կկարողանաս պարզել՝ որքանով ես դու նրա միակը, ու արդյոք, այն ինչ դու հիմա ես զգում, սեր է այլ ոչ պարզապես չհամակերպում անցածի հետ:
Բայց, նորից եմ կրկնում, մինչ նրան հանդիպելը, հանդիպիր քո սրտին ու մտքին «երես առ երես»![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Սիրել մեկին նշանակում է ուրախանալ նրա հետ ու տխրել նրա հետ, և անել ամեն ինչ, որպեսզի նա իրեն երջանիկ զգա: (C) FactorX
աութսայդերների մեջ աութսայդեր
Էս ինչ բարդ իրավիճակ է ։ Գիտեմ մի բան , եթե իսկապես սիրում ես անպայման կվերականգնվեն հարաբերությունները ։ Ուղղակի փորձի զգաս ինչ է պետք անել ։ Այլապես եթե ես ասեմ օրինակ կակաչներ նվիրի , իսկ նա կակաչ չի սիրում , կստացվի վատ խորհուրդ էր ։ Ուղղակի փորձիր "ԶԳԱԼ" , մնացածն ինքն իրեն կլինի ։
Հ.Գ. Երբ ամեն ինչ լավ լինի , մեզ ասա , լա՞վ![]()
Կարծում եմ հեղինակը չարաչար սխալվում է սիրուն այդպիսի բացասական պիտակներ կպցնելով
Սերն է ամենամեծ բարոյականւթյունըև սիրո բացակայության կամ եսասիրության պատճառով է մարդ ստանում այդպիսի որակներ,
իսկ մանավանդ ստրկությունը դա սեր չի, իրական սերը ազատություն է
Ավելացվել է 3 րոպե անց
Կրկին անկեղծ սիրո խոստովանություն արա
այնպես որ զգա իր կարևորությունը քո կյանքում, լուրջ եմ ա սում![]()
Վերջին խմբագրող՝ Էդուարդ_man: 21.11.2007, 13:21: Պատճառ: Գրառման ավելացում
Պետք է հասցնել մինչև մայրամուտ...
Շնորհակալություն խորհուրդների համար
նախ ասեմ ,որ հիմա էլ իրար հետ շփվում ենք ,օրինակ 4 ժամ առաջ իրա հետ էի, :
Ասեմ ,որ սկզբում իմ մեղքն է եղել ,երբ սկսեցինք վիճել ,ու եղավ մի պահ ,որ ես էլ իմ կողմից իմ համաձայնությունը տվեցի <<վերջի>>,քանի որ ուզում էի ,որ իմ ասածը անցնի ու ես էլ գնացի այդ քայլին / հիմար պրինցիպ էր/ . . . Հետո եկավ մի պահ ,որ զղջացինք եղած թյուրիմացության համար ,բայց քանի որ տղաները նման հարցում ավելի ճիշտ են կողմնորոշվում, ես բացի իմ ընկերներից ոչ մեկին չհայտնեցի մեր բաժանման մասին ,նույնիս մերոնց ու այդպես արդեն 2 ամիս 1 օր է , իսկ նա այդ ամենի մասին պատմել էր մորը , քրերին ու այլ հարազատների ,որ մեր մեջ վերջացած է ,ու հիմա ուղղակի ինքը իրա սխալ գործածի արգասիքներն ա առաջ տանում ,քանի որ իմ մասին իրա հարազատները բացասական կարծիք ունեն ու ինքը ,այսպես ասած <<երես չունի >> ,որ ասի ,թե ուզում է միանալ իմ հետ ,մի կողմից էլ մեր լարված վիճակը մի քիչ սառեցրել է իմ նկատմամաբ ունեցած իր նախկին ահռելի զգացմունքը ...
մի խոսքով իմ բազմազան ջանքեր զուր են անցնում ,ամեն օր գրեթե խոսում եմ հետը այդ թեմայով , ասեմ նաև ,որ լինում է ժամանակ ,երբ քայլում ենք , ես իրա ձեռքը բռնում եմ ,ինքը չի հրաժարվում ,լինում են ժամեր ,որ մոռնում է եղածը ու կարծես նախկինի պես է ինձ վերաբերում ,հետո ասես ,նորից թունավորվում է ու վանում ,կռվում...
Էդուարդ ջան,Անկեղծ նորից խոստովանել եմ և ավելի քան տասնյակ անգամ
Դայանա ջան, էլ բան չեմ գրի մինչև չդզվենք,Աստված տա
Սելեն ջան ,քեզ էլ շնորհակալություն ,բայց մի բան 101 տոկոս ասեմ ,որ ես եմ իրա միակը դեռ ,ոչ ոք չի կարող մրցակից լինել ինձ , այլ անձի առկայությունը բացառվում է
Անն87 քո խորհուդը ես փորձել եմ ,բայց իրա կամքը ուժեղ ա, հետո ասում ա ,որ շատ ա կարոտում ,բայց ցույց չի տվել ,եղել է նախադեպ ..
Սերը սուտ ա…
Սերը հայերն են հնարել,որ սեքսի համար չվճարեն:![]()
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Կփոխանցեմ Մոեմին:/ուզում էի, որ ով չգիտեր, թե Մոեմը այս հարցի շուրջ ինչ է մտածում, իմանար, վայ/
Ինձ թվում է՝ սեր, որպես առանձին զգացմունք գոյություն չունի: Դա մի շարք զգացմունքների, զգացումների ամբողջություն է, համախումբ: Իսկ թե ով ինչ է հասկանում այդ զգացմունքների ու զգացումների տակ, դա արդեն անհատական է:
Հ. Գ. Դասից էլի ուշացա![]()
Սակայն այնքան միեւնույն է...
<<Սերը մի անտեսանելի աշխարհ է, և մենք բոլորս լողում ենք այնտեղ` յուրաքանչյուրս մեր նավով, և մեզանից յուրաքանչյուրը իր նավի հրամանատարն է և տանում է նավը իր սեփական ընթացքով...>>
Մ.Մ.Պրիշվին
<< Սերը ամենահզոր զգացմունքն է, որն ընդհանրապես հրաշքներ է գործում, որը ստեղծում է նոր մարդկանց, ի հայտ է բերում մեծագույն մարդկային արժեքներ...>>
Ա.Ս.Մակարենկո
<< Սերն է միայն, որ թանկ է հարստությունից, փառքից և իմաստությունից... թանկ է կյանքից, որովհետև այն նույնիսկ կյանքը չի խնայում և չի վախենում մահից...>>
Ա.Ի.Կուպրին
<< Սերը քնքուշ բույս է և չի ապրում երկար, եթե նրան պարարտացնում են արցունքներով...>>
Ջեյմս Ֆենիմոր Կուպեր
<< Լինել սիրված դա ավելին է, քան լինել հարուստ, քանզի լինել սիրված նշանակում է լինել երջանիկ...>>
Կ.Տիլյե
<< Ավելի լավ է թող այն լինի ալեկոծվող ծով ձեր հոգիների ափերի միջև... Երգեք, պարեք միասին և ուրախացեք, բայց թող ձեզանից յուրաքանչյուրը լինի միայնակ, ինչպես միայնակ են վինի լարերը, թեև նրանցից հնչում է մի երաժշտություն...>>
Ջեբրան
<< Սիրո առաջին նշանը տղամարդկանց մոտ անհամարձակությունն է, կանանց մոտ` համարձակությունը...>>
Վ. Հյուգո
<<Կնոջ հանդեպ սերը մեզ համար ունի անփոխարինելի նշանակություն, այն նման է մսին ցանած աղին. Ներծծվելով սրտում, պահպանում է այն փչանալուց...>>
Վ. Հյուգո
<< Սերը նման է ծառի: Այն աճում է ինքն իրեն, խորն արմատներ է ձգում մեր ամբողջ էության մեջ և հաճախ շարունակում է կանչել ու ծաղկել նույնիսկ մեր սրտի ավերակների վրա...>>
Վ. Հյուգո
<< Հավետ եղել է այնպես, որ սիրո խորությունը ճանաչվել է բաժանման պահին...>>
Ջեբրան
Սիրեք և սիրվեք...![]()
Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 08.12.2007, 18:00:
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Yevuk (02.01.2010)
Հեռու՜ ես անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտս փայփայում թաքուն,
Փռվա՜ծ է լույսդ շուրջս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հե՜զ հոգում...
Քո հեռու երկրի ուղին չգիտեմ.-
Գուցե ես ինքս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հրամայել եմ, որ վրաս իշխես...
Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել…
Վ. ՏԵՐՅԱՆ
Անանց կարոտն է իմ սիրտը տանջում,
- Արդյոք ու՞ր ես դու, արդյոք ու՞ր ես դու,
Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում,
- Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու...
Ելնում եմ դարձյալ անվե՜րջ ճանապարհ,
- Կժպտաս արդյոք, լուսեղեն երազ.
Կցրես սրտիս թախիծը խավար,
Կնետես անուշ ցոլքերդ վրաս...
Թափառում եմ ու կարոտով կանչում,
- Արդյոք կգտնե՞մ աշխարհում անհուն,-
Բոլոր խոսքերում քո ձա՜յնն է հնչում,
- Բայց անհայտ ես դու, դու չունես անուն...
Վ. ՏԵՐՅԱՆ
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ