Սերը ցավ է ու տառապանք, դրախտ ու դժոխք, զմայլանք, ամոթ: Դա կյանքի ուրախությունն է ու թախիծը, ազատությունն ու ստրկությունը, հոգու խաղաղությունն ու խռովքը:
Ս. Մոեմ
Սերը ցավ է ու տառապանք, դրախտ ու դժոխք, զմայլանք, ամոթ: Դա կյանքի ուրախությունն է ու թախիծը, ազատությունն ու ստրկությունը, հոգու խաղաղությունն ու խռովքը:
Ս. Մոեմ
Սակայն այնքան միեւնույն է...
Երբևէ մտածե՞լ եք, թե արդյո՞ք կենդանիները սիրում են, ունե՞ն կարոտի զգացում կամ տառապու՞մ են անպատասխան սիրուց… թե՞ այդ ամենը միայն մարդուն է տրված և այդ մեծագույն գանձի՝ Սիրո համար, հարկ է լինում, որ նա վճարի նաև տառապանքով. չէ՞ որ ամեն բանի համար պետք է վճարել և եթե մեծագույն գանձն է տրված՝ դրան համապատասխան էլ պետք է լինի վճարը՝ տառապանքը...
Ահա զույգ բադիկներ լողում են կողք-կողքի ու թե մեկը թեքվի մի կողմ՝ մյուսն իսկույն կհետևի նրան, իսկ թե մյուսը թեքվի ու այլ կողմ գնա՝ այն մեկը կգնա իսկույն նրա ետևից ու թե մի քիչ իրարից հեռանում են՝ այնպես սրտատրոփ ու արագ են գնում զույգին հասնելու՝ ասես հազարավոր կիլոմետրեր էին հեռացել ու տարիներ շարունակ իրար չէին տեսել ու կարոտել էին... Մինչ նայում էի այս բադիկներին ու մտածում, թե արդյո՞ք սեր է նրանցն ու գիտե՞ն նրանք էլ կարոտել ու տառապել, հանկարծ մի փոքրիկ ձկնիկ ջրից դուրս ցատկեց և այդպես մի քանի անգամ՝ ասես ուզում էր ինքնասպան լիներ, բայց նա կրկին ընկավ նույն լճակի մեջ՝ շարունակելով իր կյանքն ու չկարողանալով դուրս պրծնել նրանից... մի՞թե տառապանքն էր նրան ստիպել դիմել այդ քայլին... չգիտեմ, չեմ հասկանում...
Ահա երկու աղունիկներ (ուզում էի ասեի աղավնյակներ), որ այնքա՜ն ուշադիր են միմյանց հանդեպ ու թե մեկը թռչում է մի ճյուղից մյուսը, մյուսն իսկույն հետևում է նրան. մի՞թե հոգնել չունեն իրարից ու իրար այդպես անխոս տրվելուց, նվիրվելուց... Իսկ ինչու՞ մարդիկ այդպես չեն, եթե չենք կասկածում, որ նրանք գիտեն սիրել ու կասկածում ենք, որ կենդանիներն էլ կարող են սիրել... Իսկ այ կարոտել կամ տառապել գիտե՞ն արդյոք կենդանիները... և այս մտքիս վրա ձկնիկն այն կրկին փորձեր էր անում դուրս ցատկել լճից չգիտեմ պատասխանելո՞վ հարցիս, թե՞ պարզապես... թե՞ պարզապես իմ երևակայությունն էր այս ամենը հյուսում:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպե՞ս են կենդանիներն իրենց կյանքի ընկեր, զույգ ընտրում - առանց սիրո՞ կասեք – այդ դեպքում ինչու՞ են նրանք իրար նկատմամբ այդքան ուշադիր ու հոգատար, քան մարդիկ՝ որ միանում են իբր թե սիրով կամ այն մարդկանց նման որ իբր զույգ են ու միասին, բայց առևտուր անելիս ուտելիքի համար իրենց վճարում են ամեն մեկն իրեն գնածի դիմաց, քանզի հաստատ գիտեն՝ կարճ է լինելու կապն ու զուտ ֆիզիկական, էլ ինչու՞ հոգալ կողակցի համար. եթե նա էլ չլինի՝ չէ՞ որ կան ուրիշները. ու չունեն նրանք հոգուց-հոգի, սրտից-սիրտ տանող և ո՛չ մի կապ:
Ցավում եմ նման մարդկանց ու ողջ մարդկությանը, որ հեռու ենք Բնությունից, Ներդաշնակությունից, Ներքին մեր Խաղաղությունից ու ամենակարևորը՝ Իսկական Սիրուց՝ որը և խոնարհ ծառայությունն է...
Տուն վերադառնալու ճանապարհին հանդիպեցի մի տարեց զույգի. կինը հաշմանդամի սալյակի մեջ նստած էր, իսկ ամուսինը հրում, առաջ էր տանում սալյակն ու կնոջ հետ այդպես միասին այգում զբոսնում էին նրանք ու մտածեցի. գուցե ամեն բա՞ն չէ կորցված ու դեռ կա՞ փրկություն մարդկանց համար, քանզի կա՜ն, քի՛չ են, բայց կա՜ն դեռ մարդիկ, որ ունեն Սիրտ ու կարող են դեռ Սիրել...
07.10.07. 13:17
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Կարծում եմ հեղինակը չարաչար սխալվում է սիրուն այդպիսի բացասական պիտակներ կպցնելով
Սերն է ամենամեծ բարոյականւթյունըև սիրո բացակայության կամ եսասիրության պատճառով է մարդ ստանում այդպիսի որակներ,
իսկ մանավանդ ստրկությունը դա սեր չի, իրական սերը ազատություն է
Ավելացվել է 3 րոպե անց
Կրկին անկեղծ սիրո խոստովանություն արա
այնպես որ զգա իր կարևորությունը քո կյանքում, լուրջ եմ ա սում![]()
Վերջին խմբագրող՝ Էդուարդ_man: 21.11.2007, 13:21: Պատճառ: Գրառման ավելացում
Պետք է հասցնել մինչև մայրամուտ...
Շնորհակալություն խորհուրդների համար
նախ ասեմ ,որ հիմա էլ իրար հետ շփվում ենք ,օրինակ 4 ժամ առաջ իրա հետ էի, :
Ասեմ ,որ սկզբում իմ մեղքն է եղել ,երբ սկսեցինք վիճել ,ու եղավ մի պահ ,որ ես էլ իմ կողմից իմ համաձայնությունը տվեցի <<վերջի>>,քանի որ ուզում էի ,որ իմ ասածը անցնի ու ես էլ գնացի այդ քայլին / հիմար պրինցիպ էր/ . . . Հետո եկավ մի պահ ,որ զղջացինք եղած թյուրիմացության համար ,բայց քանի որ տղաները նման հարցում ավելի ճիշտ են կողմնորոշվում, ես բացի իմ ընկերներից ոչ մեկին չհայտնեցի մեր բաժանման մասին ,նույնիս մերոնց ու այդպես արդեն 2 ամիս 1 օր է , իսկ նա այդ ամենի մասին պատմել էր մորը , քրերին ու այլ հարազատների ,որ մեր մեջ վերջացած է ,ու հիմա ուղղակի ինքը իրա սխալ գործածի արգասիքներն ա առաջ տանում ,քանի որ իմ մասին իրա հարազատները բացասական կարծիք ունեն ու ինքը ,այսպես ասած <<երես չունի >> ,որ ասի ,թե ուզում է միանալ իմ հետ ,մի կողմից էլ մեր լարված վիճակը մի քիչ սառեցրել է իմ նկատմամաբ ունեցած իր նախկին ահռելի զգացմունքը ...
մի խոսքով իմ բազմազան ջանքեր զուր են անցնում ,ամեն օր գրեթե խոսում եմ հետը այդ թեմայով , ասեմ նաև ,որ լինում է ժամանակ ,երբ քայլում ենք , ես իրա ձեռքը բռնում եմ ,ինքը չի հրաժարվում ,լինում են ժամեր ,որ մոռնում է եղածը ու կարծես նախկինի պես է ինձ վերաբերում ,հետո ասես ,նորից թունավորվում է ու վանում ,կռվում...
Էդուարդ ջան,Անկեղծ նորից խոստովանել եմ և ավելի քան տասնյակ անգամ
Դայանա ջան, էլ բան չեմ գրի մինչև չդզվենք,Աստված տա
Սելեն ջան ,քեզ էլ շնորհակալություն ,բայց մի բան 101 տոկոս ասեմ ,որ ես եմ իրա միակը դեռ ,ոչ ոք չի կարող մրցակից լինել ինձ , այլ անձի առկայությունը բացառվում է
Անն87 քո խորհուդը ես փորձել եմ ,բայց իրա կամքը ուժեղ ա, հետո ասում ա ,որ շատ ա կարոտում ,բայց ցույց չի տվել ,եղել է նախադեպ ..
Կփոխանցեմ Մոեմին:/ուզում էի, որ ով չգիտեր, թե Մոեմը այս հարցի շուրջ ինչ է մտածում, իմանար, վայ/
Ինձ թվում է՝ սեր, որպես առանձին զգացմունք գոյություն չունի: Դա մի շարք զգացմունքների, զգացումների ամբողջություն է, համախումբ: Իսկ թե ով ինչ է հասկանում այդ զգացմունքների ու զգացումների տակ, դա արդեն անհատական է:
Հ. Գ. Դասից էլի ուշացա![]()
Սակայն այնքան միեւնույն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ