Շատ լավ էլ ստացվել է՝ մանավանդ այդ զգացմունքի արտացոլման ու բացահայտման տեսանկյունից ու հիշեցնում է Գյոթեի մի բանաստեղծություն, որին շատ նման է իմաստով գրածդ, բայց դա հետո կներկայացնեմ, որպեսզի համեմատեք...
Շատ չնչին ու աննկատ փոփոխություն եմ մտցրել տողերումդ, որը փոփոխությամբ կտեղադրեմ հիմա այստեղ և վստահ եմ չեն ձանձրանա Ակումբցիները մեկ անգամ ևս կարդան Gjuk-ի այս տողերն Սիրո բնույթի մասին.
Սերը՝ մի հեքիաթ է չիրականացած,
Եռագույն հաճույք է` մի սրտում ծնված:
Սերը՝ տառապանք է, հիվանդություն,
Հրաբուխ է, խանդ է, քաղցր ստրկություն:
Սերը կուրացնում է, խորտակում է մեզ,
Միացնում, փորձում, դարձնում է հեզ:
Սերը՝ դա կարոտ է, անքուն գիշերներ,
Պարգև է, պատիժ է, դառը արցունքներ:
Սերը՝ մի մարմին է, մի սիրտ է, մի հոգի,
Երբ չունես պահանջ ուրիշ ոչ մեկի:
Սերը՝ դավաճան է. մնում ես մենակ
Եվ քեզ զգում ես կիսատ ու դատարկ:
Սերը՝ չխոսկան է՝ լալկվում է լեզուն,
Եվ միայն ժպտում են աչքերդ փայլուն:
Սերը ափսոսանք է, հիասթափություն,
Թուլություն է, ուժ է և հավերժություն:
Սերը՝ դա մի լույս է՝ կյանքի ստվերի մեջ,
Փրկություն է, հույս է, սպասումներ անվերջ:
Սերը՝ հանելուկ է շատ տաղանդավոր,
Խաղ է, խենթություն է՝ ժամանակավոր…
Gjuk





Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Մեջբերել
Էջանիշներ