Իսկ ի՞նչ է սերը...շա՞հ,խաբկա՞նք, համակրա՞նք, տառապա՞նք, գործա՞րք......
Գոյություն ունի մաքուր,իրական սեր այս բարդ կյանքու՞մ, թե ամեն ինչ մնաց հեռու շատ հեռվում...
_______________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
Իսկ ի՞նչ է սերը...շա՞հ,խաբկա՞նք, համակրա՞նք, տառապա՞նք, գործա՞րք......
Գոյություն ունի մաքուր,իրական սեր այս բարդ կյանքու՞մ, թե ամեն ինչ մնաց հեռու շատ հեռվում...
_______________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
իհարկե ունի մաքուր, զուլալ սեր բայց դա մինչև սեռական հասունացման շրջանը
դրանից հետո սաղ խառնվումա իրար
իսկ սերը դա մեկի հոգու արտացոլումնա մյուսի մեջ սա ֆիլմից էր ինձ էլ շատ դուր եկավ
Հոգեվիճակ..
Իսկ սեր գոյություն ունի…ամեն դեպքում այն կա, քանի դեռ մենք հավատում ենք դրան
Ինչին էլ շատ հավատաս, կթվա, որ տենց էլ կա*K*A*T*U*-ի խոսքերից
![]()
բայց քեզ հետ համամիտ եմ, որ կա մաքուր սեր անպայման, ու ես դա զգացել եմ...![]()
...ներկերս վերջացել են...
...չգիտեմ, ոնց նկարագրեմ, բայց ես դա զգացել եմ.... հավատում եմ....
Վերը նշվածները դրանք մարդկային հարաբերության ձևեր են, որը կապ չունի սիրո հետ: Սերը դա մարդու էությունն է, սերը երջանիկ լինելու միակ ճանապարհն է, ցավոք շատերը չեն ուզում հասկանալ դա: Չե որ մենք երջանիկ ենք մեր ընտանիքում որովհետեև սիրում ենք նրանց` նրանք էլ մեզ, երջանիկ ենք երբ զբաղվում ենք սիրած զբաղմունքով, շատ հաճելի է երբ մեզ սիրում է մեր զուգընկերը, բայց երջանիկ ենք երբ մենք էլ ենք սիրում: Իսկ եթե ուզում եք իմանալ ՍԵՐ գոյություն ունի թե ոչ` նաեք ձեր հոգու խրքը ու հասկացեք ունի՞ թե չունի՞Sun-ի խոսքերից
Time is a great teacher, but unfortunately it kills all its pupils
Կյանքն ինքնին սեր է… կյանքը երկրի վրա 1 րոպե անգամ չէր շարունակվի առանց սիրո: Երկիր մոլորակը պտտող միակ ուժը սերն է![]()
Սերը՝ հավերժություն է, անսահմանություն և դրա համար է, որ ամեն ոք այդ հավերժությունից ու անսահմանությունից չափում ու վերցնում է այնքան, որքանի որ նա ունակ է: Ինչպես Ռոմեն Ռոլանն է ասում. <<Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է>> և դրա համար էլ որքան մարդ՝ այնքան կարծիք Սիրո մասին ու բոլորն էլ ճիշտ են իրենց տեսանկյունից, քանզի այդքանն է իրենց հասու եղել հավերժությունից ու անսահմանությունից՝ Սիրու՜ց...<<Սիրիր՝ մնացածն ինքնստինքյան կտրվի...>> - Ռամակրիշնա: Եթե կցանկանաք, շատ այլ իմաստունների մտքեր կմեջբերեմ այստեղ, որոնցից ամեն մեկն ընկալումն է Սիրո ադամանդի հազարավոր կողմերից սոսկ մեկի...
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Սոկրատես
<<Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել` Սեր: Սիրել բոլորին: Հասկացա, որ ուրիշը` ես եմ; և սիրել նրան>>:
<<Ինչքան անմիտ եք դուք` կանայքդ, երևակայելով, թե ձեր մեջ տղամարդկանց դուր է գալիս միայն արտաքինը: Դուք ունեք նաև այն գեղեցկությունը /ներքին/, որը տարիները չեն փչացնում, այլ դարձնում են ավելի կատարյալ>>:
<<Նա է առավել հարուստ, ով գոհ է քչից, քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության հարստության մասին>>:
<<Հարստությունը կիրթ լինելու մեջ է, իմաստության մեջ, առաքինության մեջ...>>
<<Ամուսնացիր` ինչ էլ որ լինի: Եթե լավ կին հանդիպի` կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա>>:
Պլատոն
<<Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>:
Թոմազո Կամպանելա
<<Երբ մոռանա աշխարհն "իմն" ու "քոնը" օգտակարի, ազնիվի ու հաճելիի մեջ, հավատում եմ` դրախտ կդառնա կեցությունը...>>
Գյոթե
<<Խնդում ու թախիծ, խոհերի տագնապ,
Քաղցր տանջանքով մտքի փոթորկում.
Բաբախ հիացքի ու մերթ վշտի ամպ –
Երջանիկ է նա, ում Սերն է տիրում>>:
<<Երազների բարձունք, Սեր` այդ դու ես>>:
Արիստոտել
<<Չի սիրում նա, ով չի սիրում մշտապես>>:
Նիցշե
<<Մեկի հանդեպ սերը բարբարոսություն է, որովհետև այն իրագործվում է մնացած բոլորի հաշվին>>:
Անույ
<<Սիրել` նշանակում է անդադար պայքարել հազարավոր խոչնդոտների դեմ մեր ներսում և մեր շրջապատում>>:
Բեդել
<<Սերը` դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է>>:
Բյուսի Ռաբյուտեն
<<Սիրո համար բաժանումը նույնն է, թե կրակի համար քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքվում>>:
Գրասե
<<Սիրել` նշանակում է դադարել համեմատել>>:
Լակորդեր
<<Սիրել` նշանակում է ապրել սրտով>>:
Էրիխ Ֆրրոմմ
<<Սիրել` նշանակում է տալ և ոչ թե վերցնել>>:
Կաստիլիոնե
<<Ով ուժգին է սիրում, քիչ է խոսում>>:
Տուրնիե
<<Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են>>:
Պասկալ
<<Սիրո մեջ լռությունը բառերից ավելի կարևոր է>>:
<<Հոգու շռայլությամբ աչքի են ընկնում ոչ թե նրանք, ովքեր սիրում են շատ անգամներ, այլ նրանք, ովքեր սիրում են ամբողջ հոգով>>:
Հյուգո
<<Սիրել` նշանակում է գործել>>:
Օվիդիոս
<<Եթե չես ուզում լինել ծույլ, անբան` սիրիր>>:
Լյու Ուոլես
<<Սիրո երջանկությունը գործողության մեջ է. սերը ստուգվում է ուրիշների համար որևէ բան անելու պատրաստակամությամբ>>:
Մոլիեր
<<Սերը մեծագույն ուսուցիչ է>>:
Մորուա
<<Սերը իմացության բանալին է>>:
Ֆոերբախ
<<Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել>>:
Շեքսպիր
<<Սերը` փոթորկի վրա բարձրացված փարոս.
Խավարում ու մեգում չմարող,
Սերը` աստղ, որով նավաստին
Որոշում է տեղն օվկիանոսում>>:
<<Սերը ամենազոր է. աշխարհի վրա չկա ոչ մի վիշտ` նրա պատժից բարձր, ոչ երջանկություն` նրան ծառայելու հաճույքից բարձր>>:
Սենտ Էքզյուպերի
<<Չնայել միմյանց, սակայն նայել մի ուղղությամբ, ահա թե ինչ է նշանակում Սիրել>>:
<<Սրատես է միայն Սիրտը. ամենից գլխավորն աչքերով չես տեսնի>>:
Զանդերս
<<Խանդը ավելի շուտ ազգակից է անբարյացկամությանը, քան սիրուն>>:
Ֆրանկլ
<<Խանդը հիմարություն է, քանի որ այն միշտ ի հայտ է գալիս կամ չափազանց վաղ, կամ չափազանց ուշ>>:
Երուխան
<<Սուտ սերերն ավելի վտանգավոր են, քան ամենեն բացահայտ ատելություններն>>:
Չարլզ Էլիոթ
<<Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում ձեր սև ակնոցները>>:
Ռամակրիշնա
<<Սիրիր՝ մնացածն ինքնստինքյան կտրվի...>>
Ռոմմեն Ռոլլան
<<Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է>>:
Հուսեին աղա իբն Սաիդ![]()
<<Սերը՝ Հավերժություն է, Անսահմանություն>>![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Yevuk (02.01.2010)
Նոր մոտ մի ժամ սիրո թեմաներ էի կարդում ու դրանից ոգևորվելով որոշեցի մի աղջկա զանգել, որին ինքս ինձ խոստացել էի, որ Էս ամիս չեմ զանգելու(մթոմ նեղացել եմ իրանից, էտ պատճառով): Գնացի հեռախոսը վերցրեցի, համարն եմ ուզում հիշեմ, որ զանգեմ.. ոնց որ թե 1 րոպե առաջ համարն անգիր հիշում էի... հետո նայեցի օրացույցին, մինչև ամսվա վերջ 5 օր էր մնացել, նորից հեռախոսը սիրուն դրեցի տեղը.... էս 5 օրն էլ կարելիա մի կերպ համբերել... Էկա էլի համակարգիչիս մոտ, բայց արդեն ոտքերս ինձ չէր ենթարկվում, սիրտս սկսել էր արագ աշխատել, ուզում եմ մկնիկը վերցնեմ, տենում եմ մատերս էլ են դողում... ահավոր վիճակ էր մոտս, լավա սենյակում ուրիշ մարդ չկար......![]()
Իմ փորձից կարամ ասեմ, որ սերը մարդու ամենաթույլ տեղնա, ավելի շուտ սիրահարված վիճակը: Ով որ սիրահարվածա իմ հետ հաստատ համաձայն կլինի:
Վերջին խմբագրող՝ Sam521: 26.01.2007, 11:14:
ԷՅ Յախշի, շատ սիրուն ու ճշգրիտ ներկայացրիր սիրահարվածության իրական վիճակը: Անշուշտ իրավացի ես, սերը թուլացնում է, ոչնչացնում, ոգեշնչում եւ վերականգնում: Սիրահարվածությունից ավելի սիրուն բան չկա աշխարհում: Ավելի սիրուն եվ ավելի դաժան...Սերը միակ թեման է, որի մասին կարելի է հավերժ գրել ու դեռ գրելու բան ունենալ: Սա մի թեմա է, որտեղ բոլորս էլ համոզիչ չենք ու համոզիչ ենք միեւնույն ժամանակ: Որովհետեւ իրական սիրո ժամանակ նույնիսկ ամենախենթ բանը ավելի քան հիմնավորված է թվում...
Любовь уничтожает смерть и превращает ее в пустой призрак, она обращает жизнь из бессмыслицы в нечто осмысленное, из несчастья делает счастье.
Բայց ցավոք սրտի իրական մաքուր-մաքուր սերը շատ հազվագյուտ երեւույթ է , կարող ա ինձ ա թվում, բայց միշտ մի շահ կամ ինչ-որ պահանջներ են հաջորդում սիրուն, դա ցավալի է: Բայց եկեք բոլորս էլ լավին հավատանք:
Ու կարծում եմ, որ միայն արժանի մարդիք են շնորհված այդ ՍԻՐԵԼՈՒ տաղանդով, իհարկե, սիրելու՝ ոչինչ չպահանջելով դրա փոխարեն:
Жизнь стоит того, чтобы жить, но не стоит того, чтобы без конца о ней рассуждать.
ՈՒզում եմ իմ համաձայնությունը հայտնել ասածիդ հետ կապվածIdealistka-ի խոսքերից
Շատ ճիշտ բառեր են - Միայն արժանի մարդիկ են շնորհված անշահախնդիր ՍԻՐԵԼՈՒ տաղանդով Այո, արժանի, արժանացած մարդիկ, քանզի ինչպես Էրիխ Ֆրոմմն է ասում իր <<Սիրելու արվեստը>> գրքում. (բառացի չէ մեջբերումը) Սերն արվեստ է ու ինչպես ամեն մի արվեստի դեպքում, այնպես էլ այստեղ, որպեսզի մարդ կարողանա հաջողության հասնել, պետք է հասու լինի այդ արվեստի գաղտնիքներին ու տիրապետի այն կատարելապես: Այո, բոլոր մարդիկ էլ իրենց Սրտերում իսկզբանե ունեն Սիրո այդ Աստվածային Անշեջ Հրից, բայց միայն քչերն են Նրա ձայնը լսում ու հետևում Նրա խորհուրդներին ու հաջողության հասնում, ինչպես բոլորն էլ կարող են յուղաներկեր ու նկարչության վրձիններ գնել, բայց ամեն յուղաներկ ու վրձին ունեցող հանճարեղ նկարիչ չէ... Դրան հասնելու համար պետք են նախադրյալներ ու քրտնաջան աշխատանք: Բացի այդ կան հազարավոր "կեղծ սիրո" տեսակներ, որոնք մարդիկ սխալմամբ են "սեր" կոչում, իսկ իրականում այդպիսիք չեն: Մանրամասն կարող եք ծանոթանալ ու անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերել այս ոլորտի հետ կապված հարցերի վերաբերյալ հենց Էրիխ Ֆրոմմի <<Սիրելու արվեստը>> գրքից: Ցանկացողներին կարող եմ էլեկտրոնային փոստով ուղարկել այդ գրքի ռուսերեն տարբերակը
(սա այդ գրքի գովազդը չհամարեք)
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Սերը ոսկե շղարշ է, որի տակ ցանկանում ենք թաքցնել մեր էգոիստական /եսասիրական, ոչ եսամոլական/ ցանկությունները, դրանք մատուցելով որպես անշահախնդիր ու անձնազոհ զգացում:Առանց "ես-ի" չկա սեր, իսկ որտեղ ես, այնտեղ էլ էգոիզմ:
Ես ավելին եմ եղել քան դու կարծում էիր...
Ո՜նց կուզեի, որ դու էլ ավելին լինեիր, քան կայիր....
Կա մի թուլություն,
Որ Ինձնից վանել
Չեմ կարողանում:
Քո չարուտյան դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Քեզ դեր չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել...
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
.............
Ավելացվել է 1 րոպե անց
Կա մի թուլություն,
Որ Ինձնից վանել
Չեմ կարողանում:
Քո չարուտյան դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Քեզ դեր չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել...
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
.............
![]()
Համո Սահյան
Ավելացվել է 8 րոպե անց
Տող արցունք դառնամ
Հստակ ու բարի,
Երկնքում լողամ
Քո լուրթ աչqերի:
Ա՜խ արցունք դառնամ,
Որ աչքերս լան,
Ես լացից մեռնեմ,
Նրանք հովանան:
............
Հովհաննես Շիրազ
Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 13.02.2007, 04:32: Պատճառ: Գրառման ավելացում։
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ