Մեջբերում Կաթիլ-ի խոսքերից Նայել գրառումը
Հիմա մի բան կպատմեմ, որը չնայած կարծում եմ, որ սխալ արարք էր, բայց մոտ մեկ ամիս առաջ ինձ ստիպեց հավատալ, որ կա իրական, անշահախնդիր ու հավեժ ՍԵՐ:
Մեր հարևանի ծնողները, ապրում էին գյուղում: Արդեն ծեր էին, կինը հիվանդ էր: Մոտ 80 տարեկան ամուսինը 5 հարսներից ոչ մեկին թույլ չէր տալիս նեղություն կրել, իր հիվանդ կնոջ մասին հոգ տանելով: Առավոտյան գյուղից զանգեցին ու ասացին, որ պապիկը մահացել է: Բոլորի համար շատ անսպասելի էր, քանի որ ծանր հիվանդը տատն էր: Երբ գնացին գյուղ, պարզվեց, որ տատիկը 3 օր ոչինչ չէր կերել, պապի այն հարցին թե ինչու կինը ոչինչ չի ուտում? Միթե մեռնում է արդեն? Տատը տվել էր դրական պատասխան: Պապը հրաժեշտ էր տվել կնոջը, ասելով որ կսպասի նրան: Ամբողջ օրը փնտրել էին պապին... Գտել էին նկուղում կախված... հաջորդ առավոտյան տատն էլ չարթնացավ...
երանի նրանց որ այդպես սիրել են միմյանց ինձ տվում է նրանք ամբողջ կյանքում երջանիկ են ապրել…