Իսկ ի՞նչ է սերը...շա՞հ,խաբկա՞նք, համակրա՞նք, տառապա՞նք, գործա՞րք......
Գոյություն ունի մաքուր,իրական սեր այս բարդ կյանքու՞մ, թե ամեն ինչ մնաց հեռու շատ հեռվում...
_______________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
Իսկ ի՞նչ է սերը...շա՞հ,խաբկա՞նք, համակրա՞նք, տառապա՞նք, գործա՞րք......
Գոյություն ունի մաքուր,իրական սեր այս բարդ կյանքու՞մ, թե ամեն ինչ մնաց հեռու շատ հեռվում...
_______________
Լավը և նույնիսկ լավագույնը արագ հագեցնում է, եթե դառնում է առօրեական:
Հոգեվիճակ..
Իսկ սեր գոյություն ունի…ամեն դեպքում այն կա, քանի դեռ մենք հավատում ենք դրան
Ինչին էլ շատ հավատաս, կթվա, որ տենց էլ կա*K*A*T*U*-ի խոսքերից
![]()
բայց քեզ հետ համամիտ եմ, որ կա մաքուր սեր անպայման, ու ես դա զգացել եմ...![]()
...ներկերս վերջացել են...
...չգիտեմ, ոնց նկարագրեմ, բայց ես դա զգացել եմ.... հավատում եմ....
Վերը նշվածները դրանք մարդկային հարաբերության ձևեր են, որը կապ չունի սիրո հետ: Սերը դա մարդու էությունն է, սերը երջանիկ լինելու միակ ճանապարհն է, ցավոք շատերը չեն ուզում հասկանալ դա: Չե որ մենք երջանիկ ենք մեր ընտանիքում որովհետեև սիրում ենք նրանց` նրանք էլ մեզ, երջանիկ ենք երբ զբաղվում ենք սիրած զբաղմունքով, շատ հաճելի է երբ մեզ սիրում է մեր զուգընկերը, բայց երջանիկ ենք երբ մենք էլ ենք սիրում: Իսկ եթե ուզում եք իմանալ ՍԵՐ գոյություն ունի թե ոչ` նաեք ձեր հոգու խրքը ու հասկացեք ունի՞ թե չունի՞Sun-ի խոսքերից
Time is a great teacher, but unfortunately it kills all its pupils
Կյանքն ինքնին սեր է… կյանքը երկրի վրա 1 րոպե անգամ չէր շարունակվի առանց սիրո: Երկիր մոլորակը պտտող միակ ուժը սերն է![]()
Սերը՝ հավերժություն է, անսահմանություն և դրա համար է, որ ամեն ոք այդ հավերժությունից ու անսահմանությունից չափում ու վերցնում է այնքան, որքանի որ նա ունակ է: Ինչպես Ռոմեն Ռոլանն է ասում. <<Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է>> և դրա համար էլ որքան մարդ՝ այնքան կարծիք Սիրո մասին ու բոլորն էլ ճիշտ են իրենց տեսանկյունից, քանզի այդքանն է իրենց հասու եղել հավերժությունից ու անսահմանությունից՝ Սիրու՜ց...<<Սիրիր՝ մնացածն ինքնստինքյան կտրվի...>> - Ռամակրիշնա: Եթե կցանկանաք, շատ այլ իմաստունների մտքեր կմեջբերեմ այստեղ, որոնցից ամեն մեկն ընկալումն է Սիրո ադամանդի հազարավոր կողմերից սոսկ մեկի...
![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Սոկրատես
<<Ես բանտում հասկացա այն, ինչը չէի կարողանում մինչև վերջ մտածել` Սեր: Սիրել բոլորին: Հասկացա, որ ուրիշը` ես եմ; և սիրել նրան>>:
<<Ինչքան անմիտ եք դուք` կանայքդ, երևակայելով, թե ձեր մեջ տղամարդկանց դուր է գալիս միայն արտաքինը: Դուք ունեք նաև այն գեղեցկությունը /ներքին/, որը տարիները չեն փչացնում, այլ դարձնում են ավելի կատարյալ>>:
<<Նա է առավել հարուստ, ով գոհ է քչից, քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության հարստության մասին>>:
<<Հարստությունը կիրթ լինելու մեջ է, իմաստության մեջ, առաքինության մեջ...>>
<<Ամուսնացիր` ինչ էլ որ լինի: Եթե լավ կին հանդիպի` կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա>>:
Պլատոն
<<Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>:
Թոմազո Կամպանելա
<<Երբ մոռանա աշխարհն "իմն" ու "քոնը" օգտակարի, ազնիվի ու հաճելիի մեջ, հավատում եմ` դրախտ կդառնա կեցությունը...>>
Գյոթե
<<Խնդում ու թախիծ, խոհերի տագնապ,
Քաղցր տանջանքով մտքի փոթորկում.
Բաբախ հիացքի ու մերթ վշտի ամպ –
Երջանիկ է նա, ում Սերն է տիրում>>:
<<Երազների բարձունք, Սեր` այդ դու ես>>:
Արիստոտել
<<Չի սիրում նա, ով չի սիրում մշտապես>>:
Նիցշե
<<Մեկի հանդեպ սերը բարբարոսություն է, որովհետև այն իրագործվում է մնացած բոլորի հաշվին>>:
Անույ
<<Սիրել` նշանակում է անդադար պայքարել հազարավոր խոչնդոտների դեմ մեր ներսում և մեր շրջապատում>>:
Բեդել
<<Սերը` դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է>>:
Բյուսի Ռաբյուտեն
<<Սիրո համար բաժանումը նույնն է, թե կրակի համար քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքվում>>:
Գրասե
<<Սիրել` նշանակում է դադարել համեմատել>>:
Լակորդեր
<<Սիրել` նշանակում է ապրել սրտով>>:
Էրիխ Ֆրրոմմ
<<Սիրել` նշանակում է տալ և ոչ թե վերցնել>>:
Կաստիլիոնե
<<Ով ուժգին է սիրում, քիչ է խոսում>>:
Տուրնիե
<<Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից, որոնք լռում են>>:
Պասկալ
<<Սիրո մեջ լռությունը բառերից ավելի կարևոր է>>:
<<Հոգու շռայլությամբ աչքի են ընկնում ոչ թե նրանք, ովքեր սիրում են շատ անգամներ, այլ նրանք, ովքեր սիրում են ամբողջ հոգով>>:
Հյուգո
<<Սիրել` նշանակում է գործել>>:
Օվիդիոս
<<Եթե չես ուզում լինել ծույլ, անբան` սիրիր>>:
Լյու Ուոլես
<<Սիրո երջանկությունը գործողության մեջ է. սերը ստուգվում է ուրիշների համար որևէ բան անելու պատրաստակամությամբ>>:
Մոլիեր
<<Սերը մեծագույն ուսուցիչ է>>:
Մորուա
<<Սերը իմացության բանալին է>>:
Ֆոերբախ
<<Մարդուն ճանաչելու համար պետք է նրան սիրել>>:
Շեքսպիր
<<Սերը` փոթորկի վրա բարձրացված փարոս.
Խավարում ու մեգում չմարող,
Սերը` աստղ, որով նավաստին
Որոշում է տեղն օվկիանոսում>>:
<<Սերը ամենազոր է. աշխարհի վրա չկա ոչ մի վիշտ` նրա պատժից բարձր, ոչ երջանկություն` նրան ծառայելու հաճույքից բարձր>>:
Սենտ Էքզյուպերի
<<Չնայել միմյանց, սակայն նայել մի ուղղությամբ, ահա թե ինչ է նշանակում Սիրել>>:
<<Սրատես է միայն Սիրտը. ամենից գլխավորն աչքերով չես տեսնի>>:
Զանդերս
<<Խանդը ավելի շուտ ազգակից է անբարյացկամությանը, քան սիրուն>>:
Ֆրանկլ
<<Խանդը հիմարություն է, քանի որ այն միշտ ի հայտ է գալիս կամ չափազանց վաղ, կամ չափազանց ուշ>>:
Երուխան
<<Սուտ սերերն ավելի վտանգավոր են, քան ամենեն բացահայտ ատելություններն>>:
Չարլզ Էլիոթ
<<Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում ձեր սև ակնոցները>>:
Ռամակրիշնա
<<Սիրիր՝ մնացածն ինքնստինքյան կտրվի...>>
Ռոմմեն Ռոլլան
<<Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե այն մարդը, որն այն զգում է>>:
Հուսեին աղա իբն Սաիդ![]()
<<Սերը՝ Հավերժություն է, Անսահմանություն>>![]()
Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք...Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է...
Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...
Yevuk (02.01.2010)
Նոր մոտ մի ժամ սիրո թեմաներ էի կարդում ու դրանից ոգևորվելով որոշեցի մի աղջկա զանգել, որին ինքս ինձ խոստացել էի, որ Էս ամիս չեմ զանգելու(մթոմ նեղացել եմ իրանից, էտ պատճառով): Գնացի հեռախոսը վերցրեցի, համարն եմ ուզում հիշեմ, որ զանգեմ.. ոնց որ թե 1 րոպե առաջ համարն անգիր հիշում էի... հետո նայեցի օրացույցին, մինչև ամսվա վերջ 5 օր էր մնացել, նորից հեռախոսը սիրուն դրեցի տեղը.... էս 5 օրն էլ կարելիա մի կերպ համբերել... Էկա էլի համակարգիչիս մոտ, բայց արդեն ոտքերս ինձ չէր ենթարկվում, սիրտս սկսել էր արագ աշխատել, ուզում եմ մկնիկը վերցնեմ, տենում եմ մատերս էլ են դողում... ահավոր վիճակ էր մոտս, լավա սենյակում ուրիշ մարդ չկար......![]()
Իմ փորձից կարամ ասեմ, որ սերը մարդու ամենաթույլ տեղնա, ավելի շուտ սիրահարված վիճակը: Ով որ սիրահարվածա իմ հետ հաստատ համաձայն կլինի:
Վերջին խմբագրող՝ Sam521: 26.01.2007, 11:14:
Հիմա մի բան կպատմեմ, որը չնայած կարծում եմ, որ սխալ արարք էր, բայց մոտ մեկ ամիս առաջ ինձ ստիպեց հավատալ, որ կա իրական, անշահախնդիր ու հավեժ ՍԵՐ:
Մեր հարևանի ծնողները, ապրում էին գյուղում: Արդեն ծեր էին, կինը հիվանդ էր: Մոտ 80 տարեկան ամուսինը 5 հարսներից ոչ մեկին թույլ չէր տալիս նեղություն կրել, իր հիվանդ կնոջ մասին հոգ տանելով: Առավոտյան գյուղից զանգեցին ու ասացին, որ պապիկը մահացել է: Բոլորի համար շատ անսպասելի էր, քանի որ ծանր հիվանդը տատն էր: Երբ գնացին գյուղ, պարզվեց, որ տատիկը 3 օր ոչինչ չէր կերել, պապի այն հարցին թե ինչու կինը ոչինչ չի ուտում? Միթե մեռնում է արդեն? Տատը տվել էր դրական պատասխան: Պապը հրաժեշտ էր տվել կնոջը, ասելով որ կսպասի նրան: Ամբողջ օրը փնտրել էին պապին... Գտել էին նկուղում կախված... հաջորդ առավոտյան տատն էլ չարթնացավ...
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Սերը նման է նորատունկ ծառի ,որին պիտի խնամել-աստված չանի հանկարծ չորանա:Ապրել առանց սիրո -այսինքն ապրել ապարդյուն:![]()
Կա մի թուլություն,
Որ Ինձնից վանել
Չեմ կարողանում:
Քո չարուտյան դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Քեզ դեր չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել...
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
.............
Ավելացվել է 1 րոպե անց
Կա մի թուլություն,
Որ Ինձնից վանել
Չեմ կարողանում:
Քո չարուտյան դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Քեզ դեր չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել...
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
.............
![]()
Համո Սահյան
Ավելացվել է 8 րոպե անց
Տող արցունք դառնամ
Հստակ ու բարի,
Երկնքում լողամ
Քո լուրթ աչqերի:
Ա՜խ արցունք դառնամ,
Որ աչքերս լան,
Ես լացից մեռնեմ,
Նրանք հովանան:
............
Հովհաննես Շիրազ
Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 13.02.2007, 04:32: Պատճառ: Գրառման ավելացում։
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
սերը նենց բան ա, որ ոչ մեկ չի կարա ասի ինչ ա. ուխակի պիտի զգաս ու վերջ. սերը քեզնից անկախ ա ստացվում, են որ դու չես ուզում, բայց վերջը լավ ա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ