կաճ ասած, էտ "սեր" կոչեցյալը ոնց որ ատամի ցավ լինի, սաղ ասում են հասկանում ենք,
բայց չգիտեն ոնց ա ցավում: Նեց որ չարժե մեկին պատմեն թե ինչ ես զգում, որովհետև բացի քեզնի դա ոչ մեկ չի հասկանա, դաժե ում որ սիրում ես `ինքն էլ չի հասկանա:
կաճ ասած, էտ "սեր" կոչեցյալը ոնց որ ատամի ցավ լինի, սաղ ասում են հասկանում ենք,
բայց չգիտեն ոնց ա ցավում: Նեց որ չարժե մեկին պատմեն թե ինչ ես զգում, որովհետև բացի քեզնի դա ոչ մեկ չի հասկանա, դաժե ում որ սիրում ես `ինքն էլ չի հասկանա:
Բարձրահասակ (01.05.2009)
Եթե իրական սեր, ինչ շահի կամ գործարքի մասին է խոսքը՞
Սերը շատ լայն հասկացություն է… Հայրենիքը ուրիշ ձև են սիրում, ծնողին ուրւշ ձև, բնությանը` ուրիշ…
Սերը չի կարող նույնը լինել երբեք… ամեն անգամ սիրում են նորովի, ոչ նման նախկին զգացմունքին… ամեն մեկը սիրում է այնպես,ինչպես մենակ ինքն է կարողանում… ու իրեն միշտ թվում է, որ իր պես ուժգին ու կատարյալ ոչ ոք չի կարող սիրել…![]()
Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 14.05.2008, 15:19:
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
Վերջին խմբագրող՝ nnaarreek: 03.04.2008, 23:37: Պատճառ: Գրառման ավելացում
Սեր, մնաս բարով, էլ քեզ չեմ նայի,
Չեմ բախի դուռդ ունայն քամու պես,
Բայց կուզենայի հավիտյան լացի
Եվ զգացմունքներ արցունքները սրտից...
********Գնա՛մոռացիր, և բախտը քեզ հետ,
Հյուսիր քւ բույնը ում հետ, որ կուզես,
Թող օջախիս մեջ կրակ չհուրհրա,
Թախծոտ սրտիս մեջ թող քամին ոռնա...
********Թողնում եմ վիշտս այդ գունատ թղթի սև տողերի տակ
Թողնում եմ սերս թո խորունկ սրտին հիշատակ....![]()
Sometimes one pays most for the things one gets for nothing ...
Բարձրահասակ (01.05.2009), ԿԳԴ (28.04.2009)
Սէրը երկայնամիտ է` քացր է. սէրը չէ նախանձվում, չէ գոռոզանում, չէ հպարտանում: Չէ լրբանում, իրը չէ որոնում. չէ գրգռվում, չարը չէ մտածում. Անիրաւութեան վերայ չէ ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտութեան հետ. Ամեն բանի դմանում է.ամեն բան հաւատում է, ամեն բանի համար յոյս ունի, ամեն բանի համբերում է: Սերը ԵՐԲԵՔ ՉԻ ՎԵՐՋԱՆԱԼ.....
թուղթ առ Կորնթացիս ԳԼ. ԺԳ 4-8
Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ
Պարտականությունն առանց սիրո մարդուն դարձնում է դյուրագրգիռ
Պատասխանատվությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհարգալից
Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք
Ճշմարտությունն առանց սիրո մարդուն դարձնում է քննամոլ
Բարեկրթությունն առանց սիրո մարդուն դարձնում է երկերեսանի
Խելամտությունն առանց սիրո մարդուն դարձնում է խորամանկ
Սիրալիրությունն առանց սիրո մարդուն դարձնում է կեղծավոր
Կարգապահությունն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր
Իրավասությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհողդողդ
Իշխանությունն առանց սիրո մարդուն դարձնում է բռնակալ
Պատիվն առանց սիրո մարդուն դարձնում է ամբարտավան
Հարստությունն առանց սիրո մարդուն դարձնում է ագահ
Հավատն առանց սիրո մարդուն դարձնում է մոլեռանդ
ՍԵՐԸ__իմ կարծիքով տառապալից հիվանդություն է,որը առանց անձի ցանկության հիվանդացնում է սրտին:ՍԵՐԸ զոհեր չի պահանջում,քանզի զոհվելով չես հասնի սիրուն այլ հոգատարություն և ճիշտ վարմունք իր նկատմամբ:ՓՈԽԱԴԱՐՁ ՍԵՐԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է:
Սիրել խենթի պես, սիրել հասկանալով հանդերձ, ու նա երբեք քոնը չի լինի…
Սիրել մոլեգնորեն՝ չսպասելով ոչ մի պատասխանի… ՍԻՐԵԼ, ՉՍԻՐՎԵԼ և ընդամենը ՍԻՐԵԼ:
Նրա հայացքը որոնել ուրիշների շարքերում, հետևել նրա շարժումներին, երազել նրա մասին, հասկանալ նրա մտքերը, թափանցել աչքերի խորքերը, հեռվից վայելել նրա օծանելիքի արբեցնող բուրմունքը, պատկերացնել երբեք չկայացած, սակայն հավերժացած համբույրը: Հրճվել նրա նենգ և ծաղրեցուցիչ ժպիտից, Աստվածացնել նրան, պաղատել ինչպես կուռք, սիրել նրա էությունը, ՍԻՐԵԼ, ՍԻՐԵԼ և ընդամենը ՍԻՐԵԼ: Սակայն ոչ միայն սիրել, այլ նաև ատել, ատել թշնամու պես, չցանկանալով բայց նրա վատը…ԱՏԵԼ, ԱՏԵԼ, ՉՍԻՐՎԵԼ և ընդամենը ՍԻՐԵԼ…![]()
Բարի օր երեխեք ջան, ոտներս խերով լինի Ձեր ֆորումում… երեխեք ջան մի հատ նորմալ խորհուրդ տվեք էլի ի՞նչ անեմ, արդեն 3 տարի ա անպատասխան սիրում եմ մի հատ աղջկա…………………………
Մի երկու հարցի որ պատասխանես, կփորձեմ օգնել
1. Քանի՞ տարեկան ես:
2. Քանի՞ տարեկան է աղջիկը:
3. Ինչքա՞ն ժամանակ եք իրար ճանաչում, ի՞նչ հարաբերությունների մեջ եք միմյանց հետ:
Morpheus_NS (01.05.2009), Հայկօ (03.05.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ