Legolas (02.01.2010)
Խորհուրդ տալ չեմ սիրում,որովհետև հենց ես եմ հայտնվում էտ իրավիճակում, սկի ինձ իմ խորհուրդը չի օգնում:Լավ կլիներ որ մտածեիր ,որ եթե դու իրա համար էտքան բան արել ես ու նոլ վնիմանի, ումեմն արժանի չի քո սիրուն բան , բայց ոնց տեսնում եմ տենց չես կարենում : Քո համար միհատ բան մտածեցի , լա նաֆսյակի փորձա , կարողա օգնի
Հո ամեն մարդ չի՞ որ կարա քո նման տենց թույն , տենց երկար ու անպատասխան սիրի, ուրեմն ինչ որ ասոբի բան կա քո մեջ չէ , մի վատնի այն անիմաստ ու անհույս մտքերով , գործի , ինչ որ մեկը , ավելի լավը , այնտեղ , քեզ ա սպասում:
Լեգ, ամենայն հարգանքով քո հանդեպ պիտի հակաճառեմ: Չի կարելի մարդուն տենց բան ասել: Սեփական փորձից եմ ասում, երբ մեկի նենց ես սիրում, որ համընդհանուր ֆորումում գրում ես, էն էլ էս աստիճանի անկեղծ, էդ արտահայտությունը "ավելի արժանին" սպանում ա էդ սիրող մարդուն: Ոչ մեկ չգիտի, թե իրա սերն ինչքան կտևի, ու քանի դեռ սիրում ա, թող սիրի ու չընկճվի, ոչ էլ անհանգստանա փոխադարձության համար: Միշտ էլ աշխարհում լինում են անպատասխան սիրող մարդիկ ու էդ շատ նորմալ երևույթ ա, բայց միշտ էլ կա վեց միլիարդից մեկ շանս, որ կսիրես մեկի ով հենց քեզ ա սիրումու էդ չի նշանակում, որ էն անպատասխան սերը սխալ էր կամ սեր չէր: Նենց որ Արխանգելո ջան, ինչպես արդեն ասել եմ, սիրի ու երջանիկ եղի նրանով, որ տենց սիրել գիտես, գուցե հիմա քո սիրո օբյեկտը գլխի չի ընկնում, բայց հնարավոր է, որ աշխահրում էլ երբեք ու ոչ ոք իրան էնքան չսիրի, որքան դու:
Կարող է լինել էնպես, որ դու մեկ ուրիշի սիրես ու երջանիկ լինես, իսկ կարող է, որ հենց այս աղջիկը մի օր հասկանա, թե ինչքան անսահման ա քո սերն ու քեզ սիրի: Էնպես որ սիրում ենք ու չենք ամաչում:
![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 02.01.2010, 22:24:
http://arxangelo.info իմ անձնական բլոգը
Դայ ջան , մերսի որ անտարբերության սյանը չգամեցիր իմ գրառումը ու պատասխանեցիր , ու դատելով շնորհակալություններից տվեցիր ավելի ճիշտ խորհուրդ:
Բայց ես քանի հիշում եմ Արխանգելոն էս վիճակում ա , ու եթե ոնց որ դու ես ասում "թող սիրի ու չընկճվի, ոչ էլ անհանգստանա փոխադարձության համար" պիտի սկսի թույն թույն ասենք բանաստեղծություններ գրել սիրո մասին,որը նրան փառք կբերի: Այլապես վախենամ ընկճվի: Իսկ եթե նույնիսկ հույս կա,որ էտ աղջիկը կարողա սիրի , հա լրիվ ճիշտ ես ասում , ես գրելուց նկատի ունեի այդ հույսի իսպառ բացակայություն:
Նայի, դու ասում ես անպատասխանա սերդ, հետո ասում ես որ հասկանում ես իրան մոռանալա պետք, բայց դու ոչ մի բան չես անում իրան մոռանալու համար: Շարունակում ես իրա հետ շփվել, ինչի՞ համար ես դու շարունակում իր հետ շփվել:
Հետաքրքիր մարդիկ եք, ես էդ աղջկան չեմ հասկանում, իմանալով հանդերձ քո զգացմունքների մասին, ու ավելի վատ որ դրանք անպատասխան են, ինչիա՞ շարունակում քո հետ խոսել թեկուզ ինտերնետով, կամ դու ինչի՞ ես նման բան թույլ տալիս, հետո կասես վրես ղժումա, կամ մի բան ասեմ կղժան/քո խոսքերն են մի թեմայում, որը հենց այդ աղջկան էր վերաբերում/, դու թույլ ես տալիս որ ինքը քո վրա ղժժա:
Մոռանալու համար ամեն օր էդ մարդու հետ խոսալ կամ տեսնելը սխալ տարբերակա: Դու դա հասկանում ես, քո ասելով գիտակցում ես, բայց շարունակում ես սխալ անել: Ինչի՞
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
http://arxangelo.info իմ անձնական բլոգը
Սերը զույգ մը ծաղիկ էԴ.Վարուժան)
Սերը վշտերով ցանված դաշտ է, որի միջից մարդ անցնում է ինքն իրեն հետ հանդիպելու համար:...Սերը դժվարին է:Սերը ոչ տալ է և ոչ առնել. սերը ամբողջովին լինել է: (Կոստան Զարյան)
Սերը թվաբանություն է 4 գործողությամբ. հիմարություն գումարած դատարկություն, հանած ողջախոհություն, բազմապատկված անբովանդակությամբ և անկայունությամբ- արդյունքը բաժանված անհաջող բանաստեղծություններ գրողների վրաԳ.Մահարի)
Սերը խաղ մե, որուն կմասնակցեն 2 հոգի:Այս խաղին մեջ տանող չկա,երկուսն ալ կտարվին:Տանողը 3րդն է, որը կխառնվի խաղին,երբ խաղվ...վերջացած էԳ.Մահարի)
Լեգ ջան, թեկուզ հեչ գլուխգործոց էլ չգրի, էդ աղջիկն էլ իրան չսիրի ու առհասարակ, ոչ մի լավ բան չլինի` կապված էդ աղջկա հետ, մեկ ա, սիրելը լավ աՄանվանդ, երբ դադարում ես սիրել, հետ ես նայում ու զգում ես, թե ինչ մեղմ ասած "անմխիթար" վիճակում ես եղել:
Բայց պետք չի փոշմանել սիրելու համար, ոչ էլ ափսոսալ, ոչ էլ ինչ-որ սահմաններ գրծել սա լավն ա, նա վատն ա: Սիրում են ու վերջ:
Իսկ ես կասեմ անփոխադարձ սերը անուղղելի ռոմանտիզմ ու մազոխիզմ ա կամ իդեալական առիթ սուբլիմացիայի համար: Տանջանքը անընդմեջ դոզաներով մարդու դեմքին տխրահռչակ շառմ ա նկարում, ներվերի մասին էլ խոսք չկա:
Կան այնպիսի դեպքեր , երբ հույսը շատ հիմար զգացում է, երբ պետք չի սպասել ինչ որ զարգացման: Այդ դեպքում ուղղակի պետք է համակերպվել և լինել ուղղակի կողքը: Եթե հեշտ է հեռանալը, անհապաղ պետք է անել դա, կյանքը թանկ բան ա, որ դնես կես դար տառապես չկայացած սիրո փլատակների վրա: Կլինի դժվար, կլինի ցավոտ , կդառնաս ավելի ուժեղ: Բայց կարող ա այդքան ցավոտ չլինի, բայց կարող ա լավ լինի հետո: Փորձեք, «բայց կարող ա»-ի համար արժե փորձել:
Чеширский КотЭ
Ես էլ մի բան հիշեցի.
"Սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ էլ կորցնի անապատում…"
http://arxangelo.info իմ անձնական բլոգը
Ասում են` իսկական սերն անպատասխան չի լինում,չգիտեմ որքանով է ճիշտ,մտածել է պետք...համենայնդեպս, ես փորձում եմ առաջնորդվել սիրում եմ,ուրեմն երջանիկ եմ կարգախոսով:Սերը պիտի երջանկություն բերի,եթե այն ձեզ դժբախտացնու է,ուրեմն,որքան էլ որ դժվար լինի,պիտի փորձել ազատվել դրանից,նման սիրո մեջ ինչ-որ բան սխալ է:
_DEATH_ (04.01.2010)
Գարսիա Մարկեսը մի շատ գեղեցիկ խոսք ունի, ինչը ես կապում եմ սիրո հետ: Նա ասում է.«Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նա ով արժանի է, երբեք թույլ չի տա, որ դու լաց լինես»: Ուրեմն չարժի տառապել անպատասխան սիրո համար, նա արժանի չէ ոչ ձեր տառապանքներին, ոչ ձեր արցունքներն:
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ