User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Մարդիկ փոխվու՞մ են

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քանի անգամ այս միտքը նշել եմ ֆորումում և ցանկանում եմ կրկնել նաև հիմա։ Իրական ազատությունը այն է, որ մարդ կարողանում է թույլ չտալ, որ շրջակա աշխարհը փոխի իրեն։


    Իրոք սա այսպես է։ Վերջնական հաշվով մարդ փոխվում է իր իսկ ուզելով։ Մարդ կարող է չփոխվել, եթե ունենա ցանկություն և պատճառներ չփոխվելու։

    Ամբողջ աշխարհի մարդկությունը սիրում է մեծարել տարբեր մարդկանց։ Բայց ինձ համար մարդկային պատմության մեջ իրական մեծություններ համարվում են այն մարդիկ ովքեր կարողացել են թույլ չտալ աշխարհին և հասարակությանը փոխել իրենց։ Սա իրոք դժվար է, բայց ոչ անհնար։
    Ինչպե՞ս կարող է մարդը թույլ չտալ աշխարհին և հասարակությանը իրեն չփոխել: Մարդը այդքան ուժ չունի: Փոփոխությունները ըստ մեր ցանկության չեն կատարվում, հա կան կտրուկ փոփոխություններ, որը դու ըստ քո կամքի ես կատարում, բայց բացի դրանից մարդն ինքնին դինամիկ էակ է, նա անընդհատ էլ փոփոխվում է՝ըստ ժամանակի, որոշ ժամանակ հետո նա ինքն էլ է զարմանում՝ ոնց եկավ հասավ այդ փոփոխության: Այսպիսի խոսք կա՝ Ինչու՞ մնալ այնպիսին ինչպես կաս, եթե կա հնարավորություն դառնալ ավելի լավը:
    Чеширский КотЭ

  2. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս կարող է մարդը թույլ չտալ աշխարհին և հասարակությանը իրեն չփոխել: Մարդը այդքան ուժ չունի:
    Ես չեմ խոսում ընդհանրապես փոփոխությունների մասին, այլ նկատի ունեմ այն իրավիճակները, երբ մարդ դառնում է ավելի դաժան, անխիղճ, անընկերասեր.... ու այդ փոփոխության մեջ մեղադրում է իրեն շրջապատող աշխարհին։

    Իսկ հարցիդ, թե ինչպես կարող է աշխարհը չփոխել մարդուն, բերեմ մի օրինակ։ Ես մի ընկեր ունեմ, որը ինձանից մեծ է 60 տարով։ Երբ նա ընդամենը 20 տարեկան էր ընկել էր նացիստների համակենտոնացման ճամբար։ Նա պատմում է, որ իրենց հատուկ տանում էին դիտելու մասսայական մահապատիժներ։ Նա պատմում է, որ այդ տեսարանը առաջին անգամ տեսնողների մեծ մասը ուժեղ շոկ էր տանում, իսկ ոմանք նույնիսկ ուշաթափվում էին։ Սակայն երկրորդ, երրորդ, չորրորդ.... անգամները դիտելուց հետո դա նցանց համար դառնում էր նորմալ բան և նրանք չէին ունենում ոչ մի տարօրինակ զգացողություն։ Փաստորեն շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները պատճառ հանդիսացան, որ այդ մարդիկ փոխվեն։

    Իսկ այս դեպքը պատմողը և իր ընկերները հասկանալով այդ վտանգը և իրենց մաշկի վրա զգալով, որ իրենց համար էլ դա սովորական բան է դառնում, ամեն բան արել են իրենց խղճի ձայնը չլռեցնելու համար։ Նրանք միշտ կարդացել են Աստվածաշունչը և միշտ իրենց հիշեցրել, որ մարդասպանությունն ու դաժանությունը դատարապարտելի և անմարդկային արարքներ են։ Եվ այդ կանոնավոր ինքնակրթման շնորհիվ նրանք կարողացել են վառ պահել իրենց խիղճը, մարդասիրությունը և այլ լավ հատկություններ, որոնք պարզապես կարող էին անհետանալ։

    Այնպես, որ մարդ կարող է թույլ չտալ աշխարհին և հասարակությանը իրեն չփոխել, քանի որ մարդ ունի այդքան ուժ

    Մեջբերում *e}|{uka*-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսպիսի խոսք կա՝ Ինչու՞ մնալ այնպիսին ինչպես կաս, եթե կա հնարավորություն դառնալ ավելի լավը:
    Դեպի լավը փոխվելը միշտ էլ ողջունելի է։ Իհարկե անհանար է նաև ինչ որ առումներով դեպի վատը չփոխվելը, բայց մարդ պետք է գոնե ամենակարևոր հարցերում չփոփոխվել դեպի վատը։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    *e}|{uka* (28.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ կյանքի մարդիկ...
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.12.2016, 04:07
  2. Մարդիկ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.11.2013, 17:01
  3. Նա: Բլուրը: Մարդիկ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.05.2013, 15:00
  4. Ոչ սովորական մարդիկ
    Հեղինակ՝ ԱնԱիդա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 19.04.2013, 16:17
  5. Արձակ. Աղաղակող մարդիկ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.04.2012, 01:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •