User Tag List

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Մարդիկ փոխվու՞մ են

  1. #31
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Պարզապես պաշտոնը և փողը խթանում են, որ էդ մարդու իրական կերպարը երևա։
    Էս մտքի տակ ստորագրում եմ։ Ես էլ եմ միշտ համարել, որ էդպիսի պայմաններում հայտնվելիս մարդը ոչ թե փոխվում է, այլ պարզապես իր իրական էությունն է բացահայտում, որը մինչև այդ՝ հանգամանքների բերումով դրսևորվելու հնարավորություն չէր ունեցել։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Ժամանակին մի ուրիշ ֆորումում էս հարցին պատասխանել եմ, ուզում եմ ուղղակի մեջբերել գրածս՝ չնչին փոփոխություններով.

    Կարծում եմ՝ ամեն մարդ ունի ինչ–որ միջուկ, որն էլ հենց իր էությունն է ու փոփոխության ենթակա չէ, համենայնդեպս, ոչ մեկ կյանքի ընթացքում։ Բայց կյանքի ընթացքում մարդը կարող է բազմապիսի փոփոխությունների ենթարկվել։ Հիմնականում փոխվում է տարբեր երևույթների նկատմամբ մարդու վերաբերմունքը։
    Իրականում մարդը, որպես կանոն, շատ ավելի դանդաղ ու շատ ավելի քիչ է փոխվում, քան իրեն է թվում։ Ինձ թվում է՝ մենք հիմնականում գերագնահատում ենք մեզ հետ տեղի ունեցած փոփոխության չափը. որոշ փորձությունների, դժվարությունների միջով անցնելուց ու հաղթահարելուց հետո մենք հաճախ ենք ունենում այն զգացողությունը, որ լրիվ ուրիշ մարդ ենք դարձել, որ շատ հատկանիշներ մեր մեջից իսպառ վերացել են, փոխարենը առաջացել են նորերը և այլն, սակայն գալիս է ժամանակ, երբ զգում ենք, որ, չնայած ամեն ինչին, այնքան էլ չենք փոխվել, երբեմն նույնիսկ թվում է, թե բոլորովին չենք փոխվել... Հաճախ լինում է նաև հակառակը. այն ամենից հետո, ինչ վերապրել ենք, մեզ թվում է, թե պետք է ահագին փոխված լինեինք, բայց ցավով հայտնաբերում ենք, որ բոլորովին էլ չենք փոխվել, սակայն հետո համապատասխան առիթի դեպքում, կարող ենք մեզ այնպես դրսևորել, որ ինքներս էլ զարմանանք ու հասկանանք, որ, այնուամենայնիվ, լավ էլ փոխվել ենք...

    Իրականում մենք ոչ մի պահի նույնը չենք, ինչ որ նախորդ պահին էինք, և դա միանգամայն տրամաբանական է, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ամեն ակնթարթ մենք կամա թե ակամա լցվում ենք որոշակի նոր ինֆորմացիայով, որն էլ մեզ այս կամ այն չափով «ուրիշ» է դարձնում։ Ես հասկացել եմ, որ լուրջ արժանիքները, որոնք մեզ ի ծնե բնորոշ չեն, շատ ավելի դժվարությամբ են ձեռքբերվում, քան մեզ հաճախ թվում է, ու նույնիսկ եթե մենք դրանք կարծես յուրացնում ու դրսևորում ենք, ապա, միևնույն է, իրականում դրանք, իմ կարծիքով, երբեք էլ մեր էության մասը չեն դառնում՝ ներքուստ։ Այդ «շատ»–ի զգացողությունը զգալի չափով պայմանավորված է փոփոխության արտաքին շերտով, որը ճգնաժամային պահերին կարող է այնպես մաքրվել–գնալ, որ մարդ ինքն էլ իր վրա զարմանա։ Իսկ նստվածք տալու համար ժամանակ է պետք ու գիտակցված, բայց ոչ պարտադրված ջանքեր։ Կարծում եմ՝ հենց այդ չափից շատ ջանալն է առաջացնում փոփոխության այն խաբուսիկ շերտը, որի մասին արդեն ասացի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (10.11.2009), Chuk (10.11.2009), Tig (11.11.2009), Գևոր (11.11.2009), Դեկադա (12.12.2009)

  4. #33
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոմանիշներ չեն, խառնվածքը ընդհանրապես տարբեր է բնավորությունից: Խառնվածքի հիմքը նյարդային համակարգի յուրահատուկ կառուցվածքն է, կարելի է ասել որ խառնվածքը նյարդային համակարգի կառուցվածքի արդյունքն է, խառնվածքը պայմանավորված է մի շարք հատկանիշներով (սենզիտիվությամբ, ինտրովերտությամբ, էքստրովերտությամբ և այլն) և հիմք է հանդիսանում բնավորության համար: Իսկ բնավորությունը հոգեկանի որոշակի նմանատիպ դրսևորումն է նմանատիպ պայմաններում, որը բնորոշում է մարդու անհատականությունը:
    Իսկ սուսիկ - փուսիկությունը ավելի շատ բնավորության գիծ է քան խառնվածքի, խառտնվածքները հիմնական 4-ն են, իսկ բնավորթւոյան գծերը` ավելի շատ
    Չեմ կարծում թե մեկը մյուսից անկախ են: Բայց եթե ուզում եք որ անփոփոխ մասը հանդիսանա խառնվածքը, թող լինի խառնվածքը, դրանից հարցի էությունը չի փոխվում

    Կարմիր կովը կաշին չի փոխում Եթե մարդիկ ի վիճակի լինեին լուրջ փոխվելու, ապա նույն լուրջ սխալը երկրորդ անգամ թույլ չէին տա.. էլ չեմ ասում երրորդ անգամ և վերջապես իրենք իրենց խոստովանեին ` դե հիմա ես էլ սենց եմ ինչ անեմ:

    Մարդու բնավորության անփոփոխ մասը կարծում եմ հիմնված է նրա գենետիկ կոդի առանձնահատկությունների վրա` հաճախ ունենալով ժառանգական բնույթ:
    Վերջին խմբագրող՝ ministr: 10.11.2009, 03:02:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.11.2009), Դատարկություն (10.11.2009), Կաթիլ (10.11.2009)

  6. #34
    Սկսնակ անդամ Շողիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.11.2009
    Հասցե
    Օդեսա
    Տարիք
    46
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հասկացել եմ, որ լուրջ արժանիքները, որոնք մեզ ի ծնե բնորոշ չեն, շատ ավելի դժվարությամբ են ձեռքբերվում, քան մեզ հաճախ թվում է, ու նույնիսկ եթե մենք դրանք կարծես յուրացնում ու դրսևորում ենք, ապա, միևնույն է, իրականում դրանք, իմ կարծիքով, երբեք էլ մեր էության մասը չեն դառնում՝ ներքուստ։
    Լիովին համամիտ եմ, բայց թույլ տուր մի լրացում անեմ: Ասվածը ոչ միայն արժանիքնրին կարող է վերաբերվել: Կարող ենք ունենալ ձեռքբերովի բացասական գծեր, որոնք ինչպես ընդունված է ասել "կյանքն է ստիպել" կամ "կյանքն է այդպիսին դարձրել" իսկ իրականում դրանց պարտադրված դրսևորումները մեր էությունը չեն կազմում:
    Սա չի նշանակում, թե ես ուզում եմ կյանքի վրա գցել մարդկային բացասական փոփոխությունները: Ես նաև համամիտ եմ այն մտքի հետ, որ արտաքին միջավայրը շատ հաճախ բացահայտում է մեր իսկական էությունը...

  7. #35
    Սկսնակ անդամ Շողիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.11.2009
    Հասցե
    Օդեսա
    Տարիք
    46
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդիկ ի վիճակի լինեին լուրջ փոխվելու, ապա նույն լուրջ սխալը երկրորդ անգամ թույլ չէին տա.. էլ չեմ ասում երրորդ անգամ և վերջապես իրենք իրենց խոստովանեին ` դե հիմա ես էլ սենց եմ ինչ անեմ:

    Դիպուկ է ասված

  8. #36
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան, լրիվ համամիտ եմ, բայց երբեմն լինում են իրավիճակներ, որոնց պատճառով կամ հետևանքով մարդիկ սկսում են գործել ոչ էնպես, ինչպես մինչև էդ իրավիճակը: Օրինակ, գուցե ոչ ամենահարմարը, երբ մարդը ավտովթարի է ենթարկվում ու ինչ-որ մեկը մահանում է, իսկ նրան բանտ են նստեցնում: Էնտեղի պայմանները ստիպում են դառնալ ուրիշ՝ ավելի դաժան, ավելի "չվստահող" և այլն, իսկ մարդը կարող էր շատ բարի ու բարեսիրտ լինել, վստահեր ու սիրեր ընկերներին ու բոլորին: Օրինակս գուցե ծայրահեղ էր, բայց շատ իրավիճակներ են լինում, երբ մենք գործում ենք ոչ այնպես ինչպես մինչև այդ իրավիճակը ու դա դառնում է մեր նոր որակներից մեկը: Իսկ Նոր որակ ձեռք բերել, նշանակում է փոխվել: Երևի:
    Եսիմ, Արմին, չգիտեմ, ամեն դեպքում կարծում եմ, որ մարդկային հիմնական որակները ի ծնե են մարդու մեջ, գենետիկորեն, կարող է և մարդը, պայմանների ազդեցության տակ անի ինչ որ բան, ինչ չէր անի եթե հայտնված չլիներ էդ վիճակում, բայց ամբողջովին, միևնույնն է, իր բնույթը չի փոխի, էդ նույնն է, որ դեղերի ազդեցության տակ ինչ որ վատ բան անես։ Կարող է, կյանքի փորձը մարդուն դարձնի ավելի զգուշավոր, ավելի հեռատես, բայց ասենք նախանձ մարդը հաստատ ինչ էլ լինի նախանձ կմնա, կամ շատ բարի մարդը հաստատ չի չարանա, միգուցե պահի ազդեցության տակ վրիժառության զգացում առաջանա մոտը (ասենք մարտի 1-ի զոհերի հարազատները չեն կարող շարունակել շատ բարի լինել իրենց հարազատներին սպանողների նկատմամբ, չեմ քաղաքականացնում, պարզապես ամենաթարմ օրինակը դա հիշեցի), բայց դա չի նշանակում, որ էդ մարդիկ չարացան, ընդհանուր առմամբ, եթե մարդը բարի է ի ծնե, նա էդպիսին էլ կմնա։
    When life gives you lemons, make lemonade

  9. #37
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Եսիմ, Արմին, չգիտեմ, ամեն դեպքում կարծում եմ, որ մարդկային հիմնական որակները ի ծնե են մարդու մեջ, գենետիկորեն, կարող է և մարդը, պայմանների ազդեցության տակ անի ինչ որ բան, ինչ չէր անի եթե հայտնված չլիներ էդ վիճակում, բայց ամբողջովին, միևնույնն է, իր բնույթը չի փոխի, էդ նույնն է, որ դեղերի ազդեցության տակ ինչ որ վատ բան անես։ Կարող է, կյանքի փորձը մարդուն դարձնի ավելի զգուշավոր, ավելի հեռատես, բայց ասենք նախանձ մարդը հաստատ ինչ էլ լինի նախանձ կմնա, կամ շատ բարի մարդը հաստատ չի չարանա, միգուցե պահի ազդեցության տակ վրիժառության զգացում առաջանա մոտը (ասենք մարտի 1-ի զոհերի հարազատները չեն կարող շարունակել շատ բարի լինել իրենց հարազատներին սպանողների նկատմամբ, չեմ քաղաքականացնում, պարզապես ամենաթարմ օրինակը դա հիշեցի), բայց դա չի նշանակում, որ էդ մարդիկ չարացան, ընդհանուր առմամբ, եթե մարդը բարի է ի ծնե, նա էդպիսին էլ կմնա։
    Նույն մարդիկ կարող են չարանալ ամբողջ աշխարհի հանդեպ: Ու էդ դեպքում ես չեմ կարող ասել, որ մարդիկ չար էին ի ծնե, այլ կյանքը, իրավիճակը, դժբածտությունը նրանց չարացրեց: «Աշխարհը նրանց նեղացրեց ու նրանք չարացան աշխարհի հանդեպ»:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (10.11.2009)

  11. #38
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն մարդիկ կարող են չարանալ ամբողջ աշխարհի հանդեպ: Ու էդ դեպքում ես չեմ կարող ասել, որ մարդիկ չար էին ի ծնե, այլ կյանքը, իրավիճակը, դժբածտությունը նրանց չարացրեց: «Աշխարհը նրանց նեղացրեց ու նրանք չարացան աշխարհի հանդեպ»:
    Չգիտեմ, չգիտեմ, միգուցե, բայց ինձ թվում ա էդ էն չարանալը չի, ամեն դեպքում։
    When life gives you lemons, make lemonade

  12. #39
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, չգիտեմ, միգուցե, բայց ինձ թվում ա էդ էն չարանալը չի, ամեն դեպքում։
    Ան, արի քեզ սեփական օրինակով ասեմ: Մեր բարեկամներից մեկը, մի կին, որը ցավոք հիմա չկա, կյանքի առաջին 60 տարին էն հասարակության կողմից չար անվանված մարդկանցից էր: Չափազանց խիստ էր, կոպիտ, կռվարար... մի խոսքով իրա հետ յոլա գնալ հեչ հնարավոր չէր: Ցավոք սրտի իրա որդին պատահարի զոհ դարձավ ու երիտասարդ հասակում մահացավ: Թե նա, թե նրա ամուսինը՝ որն էլի կռվարար էր, էնպես կետրվեցին, որ նախ երկուսն էլ չդիմացան ու ամուսինը 20 օր, իսկ ինքը 6 ամիս անց մահացան: Այդ վերջին 6 ամիսների ընթացքում այդ կինն այնքան էր բարիացել, կյանքն էնքան ուրիշ կեղմից էր սկսել ընկալել, որ սիրտդ ճմլվում էր ու ուզում էիր նորից էն չար, անիծող ու կռվարար կինը հետ գա: Եթե մարդը նույնիսկ ծերության օրորք, երբ արդեն իսկ բնավորությունը քարացել է, կարողանում է փոխվել, ուրեմն ցանկացած տարիքում, ցանկացած հատկանիշ կարելի է փոխել:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (11.11.2009), Սելավի (10.11.2009)

  14. #40
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, արի քեզ սեփական օրինակով ասեմ: Մեր բարեկամներից մեկը, մի կին, որը ցավոք հիմա չկա, կյանքի առաջին 60 տարին էն հասարակության կողմից չար անվանված մարդկանցից էր: Չափազանց խիստ էր, կոպիտ, կռվարար... մի խոսքով իրա հետ յոլա գնալ հեչ հնարավոր չէր: Ցավոք սրտի իրա որդին պատահարի զոհ դարձավ ու երիտասարդ հասակում մահացավ: Թե նա, թե նրա ամուսինը՝ որն էլի կռվարար էր, էնպես կետրվեցին, որ նախ երկուսն էլ չդիմացան ու ամուսինը 20 օր, իսկ ինքը 6 ամիս անց մահացան: Այդ վերջին 6 ամիսների ընթացքում այդ կինն այնքան էր բարիացել, կյանքն էնքան ուրիշ կեղմից էր սկսել ընկալել, որ սիրտդ ճմլվում էր ու ուզում էիր նորից էն չար, անիծող ու կռվարար կինը հետ գա: Եթե մարդը նույնիսկ ծերության օրորք, երբ արդեն իսկ բնավորությունը քարացել է, կարողանում է փոխվել, ուրեմն ցանկացած տարիքում, ցանկացած հատկանիշ կարելի է փոխել:
    Լավ, Արմ, կենաց ծնվեց Որեմն խմենք էն բանի համար, որ աստված չանի, կյանքի էնպիսի իրավիճակներում հայտնվենք, որ կամա թե ակամա էդքան գլոբալ փոփոխությունների ենթարկվենք
    When life gives you lemons, make lemonade

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սելավի (10.11.2009)

  16. #41
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, արի քեզ սեփական օրինակով ասեմ: Մեր բարեկամներից մեկը, մի կին, որը ցավոք հիմա չկա, կյանքի առաջին 60 տարին էն հասարակության կողմից չար անվանված մարդկանցից էր: Չափազանց խիստ էր, կոպիտ, կռվարար... մի խոսքով իրա հետ յոլա գնալ հեչ հնարավոր չէր: Ցավոք սրտի իրա որդին պատահարի զոհ դարձավ ու երիտասարդ հասակում մահացավ: Թե նա, թե նրա ամուսինը՝ որն էլի կռվարար էր, էնպես կետրվեցին, որ նախ երկուսն էլ չդիմացան ու ամուսինը 20 օր, իսկ ինքը 6 ամիս անց մահացան: Այդ վերջին 6 ամիսների ընթացքում այդ կինն այնքան էր բարիացել, կյանքն էնքան ուրիշ կեղմից էր սկսել ընկալել, որ սիրտդ ճմլվում էր ու ուզում էիր նորից էն չար, անիծող ու կռվարար կինը հետ գա: Եթե մարդը նույնիսկ ծերության օրորք, երբ արդեն իսկ բնավորությունը քարացել է, կարողանում է փոխվել, ուրեմն ցանկացած տարիքում, ցանկացած հատկանիշ կարելի է փոխել:
    Սա էլ էն դեպքնա որ ասում եմ մարդ կոտրվումա: Կոտրվելը հենց էդ կայուն մասի ոչնչացումնա, որը հաճախ բերումա ֆատալ հետևանքների:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գևոր (11.11.2009)

  18. #42
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Վերջապես մի հարցում կարողացա ձեզ համոզել:
    Միանալով Արիադնայի ասածին ու Մինիստրի հետևությանը, իսկապես թող չլինեն կոտրելու կամ կոտրվելու իրավիճակներ ու թող բոլոր մարդիկ մնան հաստատուն՝ ժայռի պես:

  19. #43
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Փոխվում են իրավիճակները, փոխվում են մարդիկ:
    Մարդը նման ա տաք պլաստիլինի, կարելի է ամեն ինչ պատրաստել իրենից, պետք է միայն որոշ կետերին մատով սեղմել, հարցը նրանումն է, ով ի՞նչ նպատակով է դա անում :
    Чеширский КотЭ

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.11.2009), Empty`Tears (11.11.2009), Tig (11.11.2009), Գևոր (11.11.2009), Սելավի (13.11.2009)

  21. #44
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2009
    Գրառումներ
    58
    Բլոգի գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մարդիկ փոխվում են կյանքի դաժան հարվածներից, կյանքնա փոխվում ուստի փոխվում են մարդիկ,փոխվում են այն ժամանակ երբ ձգտում են մի բանի ու չեն հասնում:

  22. #45
    - Գևոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    187
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Հաջողությունները նույնպես փոխում են մարդուն.
    Ցանկությունները ու երզնանքները, նպատակները, սխալները...ամեն ինչ կարող է փոխել մարդուն. բայց միաժամանակ ոչինչ չի կարող նրան փոխել, եթե նա դա չի ուզում.
    Միակ "բանը, որ կարող է փոխել մարդուն դա սեփական "ԵՍ"-ի որոշումներն ա- ինչքան էլ որ արտքին գործոններին վերագրենք

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.11.2009), Jarre (28.11.2009)

Էջ 3 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ կյանքի մարդիկ...
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.12.2016, 04:07
  2. Մարդիկ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.11.2013, 17:01
  3. Նա: Բլուրը: Մարդիկ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.05.2013, 15:00
  4. Ոչ սովորական մարդիկ
    Հեղինակ՝ ԱնԱիդա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 19.04.2013, 16:17
  5. Արձակ. Աղաղակող մարդիկ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.04.2012, 01:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •