User Tag List

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Մարդիկ փոխվու՞մ են

  1. #16
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Ես մինչև քսան տարեկանը այլ մարդ էի, իսկ հիմա լրիվ ուրիշ եմ, թե բնավորություն, թե էություն, անգամ դեմքիս ժպիտը ուրիշ է
    Այնպես որ, միանշանակ կարող եմ ասել ,,այո,, փոխվում են մարդիկ, ու այդ փոփոխությանը նպաստում է մարդու շրջապատը, մտածելակերպը: Չեմ ասի լրիվ ուրիշ մարդ դառնալու հնարավորություն կա, բայց հաստատ կասեմ շատ բան կարող է փոխվել մարդու կյանքում, եթե ինքը դա ցանկանա, այդ ամեն ինչը կախված է հենց իրենից՝ մարդուց ու իր մտածելու հնարավորությունից:

  2. #17
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մարդն անընդհատ գտնվումա ինքնակատարելագործման փուլի մեջ ու եթե մարդուն պատկերացնենք մարդուն, որպես ընկույզ, ապա ընկույզի կեղևը անընդհատ թափվում է ու նորն է ի հայտ գալիս ու այդպես շարունակ:

    Բայց կորիզը միշտ մնում է տեղում ու հենց էդ կորիզի հիման վրա էլ մարդը պահպանումա իր էությունը, մի բան, որ անգամ մեծ ցանկության դեպքում մարդ չի կարող փոխել:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (10.11.2009)

  4. #18
    Պատվավոր անդամ Yevuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,117
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Իսկ իմ կարծիքով մարդիկ փոխվում են, քանի որ նույն մարդը 8 և 18 տարեկանում չի կարող նույնը լինել… Հենց այն օրինակը կարելի քննարկել, երբ ասում են «Երբեք մի ասա երբեք»: Երիտասարդ տարիքում մարդը ունենում է շատ սկզբունքներ, որոնց երբեք, ինչ էլ լինի, չի դավաճանի, սակայն տարիների ընթացքում նա փոխվում է, և այդ բոլոր սկզբունքները, որոնք ժամանակին նա երբեք չէր խախտի, արդեն սկսում է խախտել…

    Ըստ տարիքի՝ մարդու մոտ առաջանում են նորանոր մտքեր, նա կատարելագործվում է, նա փոխվում է…

    Սակայն մարդկանց մոտ կան շատ նախասիրություններ, որոնք կյանքի ընթացքում երբեք չեն փոխվում:

    Ըստ այդմ, մարդը իր կյանքի ընթացքում այո՛, փոխվում է, սակայն կա մի գիծ, որը մնում է անփոփոխ, դա էլ երևի մեր էությունն է, որը մեզ մոտ ոչ թե ձևավորվել է փոքր տարիքից, այլ այն մենք ունեցել ենք ի ծնե:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lionne_en_Chasse (16.11.2009), Ուլուանա (10.11.2009)

  6. #19
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մարդի՞կ....... միայն մարդիկ չեն փոխվում «ամեն բան հոսում է, ամեն բան փոխվում»` «Panta rhei»: Փոխվում են արժեքները, փոխվում են ժամանակները ու մտածելակերպերը, փոխվում են դերերը, դեմքերը, փոխվում են ու սկսում ես զարմանալ, մի՞թե դու այն էիր ինչ որ մի ժամանակ: Մի ժամանակ դու սիրում էիր, հիմա ատում... ամեն բան փոխվում է: Մարդը նույնպես միշտ գտնվում է փոփոխման մեջ, չկա փոփոխություն` շարժում` չկա կյանք «շարժման մեջ է կյանքը»` «In motu vita est»: Եթե չփոխվի տվյալ մարդը կփոխվի շրջապատող աշխարհը ու մյուս մարդկանց հայացքները, որը էլ կստիպի նաև «անփոփոխ» մարդու փոփոխությանը...... եթե դու չես փոխվում, դու գոյություն չունես...
    Այնուամենայնիվ` ամեն, բան հոսում է ամեն բան փոխվում, չկա փոփոխություն` չկա կյանք

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lionne_en_Chasse (16.11.2009), Yeghoyan (09.11.2009), Yevuk (09.11.2009), Գևոր (09.11.2009), Մանոն (10.11.2009), Սելավի (10.11.2009)

  8. #20
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Իմ կարծիքով մարդ փոխվում է: Փոխվելուն կարող է նպաստել նոր միջավայրը, տարբեր իրավիճակներ, բայց կան բաներ (և լավ և վատ), որը մարդ իր մեջ երբեք չի կարա փոխի, երևի դրանք նրա էության մի մասն են կազմում:
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  9. #21
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Այո, փոխվում են:

    Թե լավից վատ, թե վատից լավ...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  10. #22
    - Գևոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    187
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Ամեն ինչն էլ գտնվում է անըդհատ փոփոխման ու շարժման մեջ,
    "Մարդիկ նման են հարափոփոխ ամպի, մնալով միշտ նույնը, անըդհատ փոփոխվում են":
    Ինչ վերաբբերվում է "Միջուկին" ))

    բոլորիս միջուկն էլ նույնն է ու նման ) -էգոն

    անփոփոխ են միայն փոփոխությունները

  11. #23
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մարդիկ հարմարվում են: Հարմարվում են փոփոխություններ անելով իրենց սովորություններում, նախասիրություններում, սովորում են նոր վիճակներում նորովի դրսևորվել: Նորը ժամանակի ընթացքում հնանում և թարմացնելու կարիք է առաջանում… մարդն ապրում, հասունանում, իմաստնանում է: Բայց չի փոխվում …
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գևոր (09.11.2009), Կաթիլ (10.11.2009)

  13. #24
    - Գևոր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.07.2009
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    187
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    փոխվում ենք ու միաժամանակ նույնն ենք մնում ).. պարադոքսներ են, ինչքան էլ որ տարօրինակ լինի... թե ինչով ենք նույնը մնում, կամ ինչով փոխվում, իրականում դրանք էլ կարևոր չեն, որովհետև եթե ընդունես, որ քո էությամբ "այսպիսին ես", այդպես էլ կլինի,
    եթե ընդունես, որ կարող ես փոխվել, նույնպես կլինի...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.11.2009), Ուլուանա (10.11.2009)

  15. #25
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ ինչ որ մի մտածելակերպ կա չէ մեջդ, որ ոնց առաջին դասարանում էր նենց էլ հիմայա ու ամենայն հավանականությամբ կմնա նույնը? Այ դրա մասին եմ խոսում:
    Բայց կարծում եմ դա ավելի շուտ մարդու էությունն է, այդ մտածելակերպի միանմանությունը էությունից է, որ բխում է, այլ ոչ բնավորությունից։

  16. #26
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Կան բնավորության հաստատուն գծեր և փոփոխական գծեր: Եթե մարդը ի բնե խոհուն է, խելացի է հաստատ ախմախ չի դառնա.. օրինակ Կամ եթե սուսիկ-փուսիկ է փոքր ժամանակ, դժվար թե մեծանալով դառնա ղարաչի... չնայած արտաքուստ կարող է երևալ այդպիսին, բաըց դա ուղղակի ներքինը ծածկելու համար է...

    Բարդույթը ծածկել փորձելն էլ է բարդույթ
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tanamasi (09.11.2009), Գևոր (10.11.2009), Մանոն (10.11.2009), Ուլուանա (10.11.2009)

  18. #27
    A Little Fly Tanamasi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    392
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Կան բնավորության հաստատուն գծեր և փոփոխական գծեր: Եթե մարդը ի բնե խոհուն է, խելացի է հաստատ ախմախ չի դառնա.. օրինակ Կամ եթե սուսիկ-փուսիկ է փոքր ժամանակ, դժվար թե մեծանալով դառնա ղարաչի... չնայած արտաքուստ կարող է երևալ այդպիսին, բաըց դա ուղղակի ներքինը ծածկելու համար է...

    Բարդույթը ծածկել փորձելն էլ է բարդույթ
    Սուսիկ-փուսիկությունը խառնվածքի գիծ է

  19. #28
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Խառնվածք, բնավորություն... հոմանիշներ են
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  20. #29
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Փոխվում է մարդը, անշուշտ: Ու դա գալիս է նախ շրջապատից, միջավայրից, որտեղ ինքն ապրում է, որովհետև, քանի որ մարդը սոցիալական էակ է, նրա զարգացումը տեղի է ունենում մենակ մարդկանց հետ շփվելով, իսկ զարգացումն ինքնին նշանակում է փոփոխություն, հետևաբար, ուզենք թե չուզենք, մենք փոփոխվում ենք: Իսկ փոփոխությունն ավելի արտահայտիչ երևում է սոցիալական միջավայրը փոխելիս: Յուրաքանչյուրդ էլ զգացած կլինեք, որ, օրինակ, երկար ժամանակ գտնվելով մի խմբում` հետո կտրուկ փոխում եք խումբը (ասենք, իմ օրինակի վրա` բուհական միջավայրից դեպի աշխատանքային միջավայր), արդեն մարդիկ լրիվ ուրիշ են, ուրիշ է մտածելակերպը, ու արդեն ստիպված ես դու քո մեջ փոխվելու (ինչքան էլ չուզես, դա ենթագիտակցական գործընթաց ա), որպեսզի օտար չդառնաս նոր միջավայրում:
    Այսպիսով` մարդը միշտ փոխվում է, դա կյանքում շարունակական ռեակցիա է ու դրա հիմնական պատճառը մարդկային հասարակությունն է, նրանում առկա սոցիալական գործընթացները:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դեկադա (12.12.2009), Մանոն (10.11.2009)

  22. #30
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մարդիկ փոխվու՞մ են

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Խառնվածք, բնավորություն... հոմանիշներ են
    Հոմանիշներ չեն, խառնվածքը ընդհանրապես տարբեր է բնավորությունից: Խառնվածքի հիմքը նյարդային համակարգի յուրահատուկ կառուցվածքն է, կարելի է ասել որ խառնվածքը նյարդային համակարգի կառուցվածքի արդյունքն է, խառնվածքը պայմանավորված է մի շարք հատկանիշներով (սենզիտիվությամբ, ինտրովերտությամբ, էքստրովերտությամբ և այլն) և հիմք է հանդիսանում բնավորության համար: Իսկ բնավորությունը հոգեկանի որոշակի նմանատիպ դրսևորումն է նմանատիպ պայմաններում, որը բնորոշում է մարդու անհատականությունը:
    Իսկ սուսիկ - փուսիկությունը ավելի շատ բնավորության գիծ է քան խառնվածքի, խառտնվածքները հիմնական 4-ն են, իսկ բնավորթւոյան գծերը` ավելի շատ

  23. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lionne_en_Chasse (16.11.2009), _Հրաչ_ (10.11.2009), Գևոր (10.11.2009), Լուսաբեր (10.11.2009), Մանոն (10.11.2009), Շինարար (10.11.2009)

Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իմ կյանքի մարդիկ...
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.12.2016, 04:07
  2. Մարդիկ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 15.11.2013, 17:01
  3. Նա: Բլուրը: Մարդիկ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.05.2013, 15:00
  4. Ոչ սովորական մարդիկ
    Հեղինակ՝ ԱնԱիդա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 61
    Վերջինը: 19.04.2013, 16:17
  5. Արձակ. Աղաղակող մարդիկ
    Հեղինակ՝ tvsevak, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.04.2012, 01:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •