User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Արաբական գրականություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արաբական գրականություն

    Յուսուֆ Իդրիսի «Ֆարֆուրները» պիեսը

    Գլխավոր գործող անձիք են Սիդը և նրա ծառան՝ Ֆարֆուրը: Պիեսն այնպես է ստեղծված, որպեսզի կենդանի դերասանական իմպրովիզացիայի տպավորություն ստեղծվի: Հեղինակը գործողության սկզբում հայտնում է, որ ինքը պիեսը գրառել է միայն սևագիր՝ որոշելով գլխավոր գործող անձանց դերերը:Սիդը, Հեղինակի կամքվ, պետք է լինի տերը, իսկ Ֆարֆուրը՝ նրա ծառան: Հեղինակը ժամանակ չունի, նա շտապում է. դերասանները ստպված են շարունակությունը հորինել հենց բեմի վրա: Նրանք սկսում են նրանից, որ Սիդի համար անուն ենընտրում, հետո մասնագիտություն և կին: ի վերջո, նրանք կանգ են առնում գերեզմանափորի մասնագիտության վրա, բայց բահով պետք է փորի Ֆարֆուրը, իսկ Սիդը ղեկավարում է: Սիդը ոչինչ չի ցանկանում անձամբ անել, նույնիսկ կին նրա համար ընտրում է ֆարֆուրը: Ընդ որում, Սիդին հասնում են երկու գեղեցկուհի կանայք, իսկ Ֆարֆուրին՝ մի տգեղը: Սակայն աստիճանաբար Ֆարֆուրը սկսում է ըմբոստանալ: Երբ Սիդը նրան հրամայում է մարդ սպանել, որ թաղելու գործ ունենան, Ֆարֆուրը վճռականորեն հրաժարվում է: Սպանության գործը իր վրա է վերցնում Սիդը: Ֆարֆուրը դրանից հետո լքում է Սիդին, այսպես ավարտվում է առաջին գործողությունը:
    Երկրորդ գործողության մեջ նրանք նորից են հանդիպում: Ըստ Սիդի հազարամյակներ են անցել, իսկ ըստ Ֆարֆուրի ընդամենը ներկայացման ընդմիջումն է ավարտվել: Ֆարֆուրը հրաժարվում է այլևս ծառայել Սիդին, նրանք փորձում են համագործակցության նոր ձևեր փնտրել: Սակայն այդպես էլ լավագույն տարբերակ չեն կարողանում գտնել: Ելք չունենալով` օգնության են դիմում Հեղինակին, սակայն Հեղինակը այլևս գոյություն չունի, քանի որ նրանք սկսել են ինքնուրույն մտածել: Վերջում գալիս է բեմի աշխատողը, նա շտապում է, քանի որ կինը ծննդաբերում է, նա հանգցնում է լույսերը, սկսում է բեմը հավաքել, չի կրող սպասել ներկայացմեն ավարտին: այդ ժամանակ Սիդը և ֆարֆուրը կանգնած են աթոռներին, գլուխները պարանի օղակների մեջ, քանի որ լուծում չգտնելով որոշել էին ինքնասպան լինել, բայց չէին վճռում, բեմի աշխատողնեը նրանց տակից հանում է աթոռները, երկուսն էլ մահանում են` վերածվելով միկրոմասնիկների` Սիդը` միջուկի, իսկ Ֆարֆուրը` նրա շուրջը պտտվող էլեկտրոնի, մահից հետո էլ փաստորեն խնդիրը չի լուծվում: Պիեսն ավարտվումէ Ֆարֆուրի կոչով` ուղղված հանդիսատեսին, որ գտնեն լուծումը, քանի որ այն կա, հնարավոր չի, որ չլինի:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 14.11.2009, 18:25:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (08.01.2011), Sambitbaba (24.11.2014), Yeghoyan (14.11.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արաբական և թուրքական երաժշտություն
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 39
    Վերջինը: 17.11.2013, 17:36
  2. Արաբական Միացյալ Էմիրություններ
    Հեղինակ՝ Dubai Travel, բաժին` Տուրիզմ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 25.06.2013, 23:02
  3. Արաբական ֆենոմենը կամ ինչ ասել է «մուբարաքել»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 02.04.2011, 15:36
  4. Ձմեռային գրականություն...
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 28.01.2011, 19:35
  5. Արաբական Յուշանուերներ
    Հեղինակ՝ HNK511, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.03.2008, 19:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •