Եկեք այստեղ բացահայտենք, լսենք, ուսումնասիրենք ու քննարկենք տարբեր ժողովուրդների ազգային երգերն ու մեղեդիները։
Ինձ, օրինակ, շատ են դուր գալիս կելտական ու Ամերիկայի բնիկների՝ հնդկացիների ազգային մեղեդիները։ Դե, դեռ չեմ հասցրել շատ ժողովուրդների ազգային երաժշտությունը բացահայտել, բայց լսածներիցս առայժմ այս երկուսը կարող եմ առանձնացնել։
Նախ նշեմ, որ «կելտական» բնորոշումը միանշանակ չի համարվում, բավական վիճահարույց տերմին է. այն ընդգրկում է իռլանդականը, շոտլանդականը, ուելսականը... Միաժամանակ իռլանդացիներն ու շոտլանդացիներն իրենք աշխատում են խուսափել «կելտական» բառից, քանի դեռ ստիպված չեն օգտագործել այն՝ շուկայական ոլորտի հետ կապված անհրաժեշտությունից դրդված։ Ինչևէ, այդ հարցում չխորանանք։ Համենայնդեպս, այն երաժշտությունը, որի մասին խոսում ենք, գոնե պայմանականորեն ընդունված է անվանել կելտական։
Ահա կելտական երաժշտության մի քանի նմուշ. էնքան մաքուր ու հանգստավետ են.
Էջանիշներ