Հեռուստացույցով ասել էին արդեն....ինչքան շատ, այդքան լավ...դե հենց այսպես բառացի չէին ասել, բայց Վարդգես պապն ու Գոհար տատը հասկացել էին հենց այսպես և ահա թե ինչու նրանց մոտ միտք առաջացավ կտրոններ հավաքել ու ընտանեկան բիզնես սկսել:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թոշակից բացի ինչ-որ կերպ նրանք կարողացել էին նպաստ «կպցնել», գուցե հավատայինք, որ կտրոններին համապատասխանող ողջ առևտուրը հենց իրենք էին վայելում, բայց դե տատիկին երբեք պետք չի եկել մաշկի «սկռաբ», իսկ պապիկը վաղուց արդեն ....լավ ինչևէ...
Ամեն դեպքում կտրոններում առկա խիստ կասկածելի և բազմաբովանդակալից գնումները հնարավորություն էին տալու գումար վաստակել : Ասել է թե շահող կտրոն, Հրանտ Թոխատյանը գովազդում համոզիչ է թվում և իսկապես թվում է, թե կտրոն պահանջելու դեպքում շահելու եք դուք, շահելու է պետությունը: Թե ինչ եք շահելու դուք, երբ շահի պետությունը և եթե պետությունը իսկապես ժողովուրդն է, ինչ ունեն նրանք միմյանցից շահելու, կարելի է ծամել շատ երկար և նույնիսկ ընթացքում նարդի խաղալ:
Այսպես սկսվում է իսկական թոհուբոհ...
Սպիտակ խանութում մի կաթիլ «ՀԴՄ»-ի պատմությունն է: Ժաննան գովազդի համաձայն ոչ թե սոսկ պահանջում, այլ իսկապես կտրոն էպահանջում: Խանութի Ջուլիկը ,գլուխը տարուբերելով, տալիս է, հետո կրակն ընկնում ու քթի տակ փնթփնթում: ժաննան ափերից դուրս է գալիս, ալիքներ է տալիս.
_Ի՞նչ ա Ջուլի՛կ, արդար աշխատող ե՞ս, բա դե չեկ տու՛ր, չե՛կ
_Տվել եմ
_Հա, բա չէ, որ չասեի չէիր տալու
_Ա՛յ կնիկ պահանջել ես, տվել եմ, էլ ուզածդ ի՞նչ ա...
_Պահանջեմ-չպահանջեմ պիտի տաս
Շատ անիմաստ խոսակցություն էր, բայց Վաղարշակ պապին մեջ մտավ.
_Էհ ժաննա՛ ջան, ինչ էլ թեմա ես գտել վիճելու: Քո կարծիքով էս պետությունը մի լավ բան կանի՞ ժողովրդի համար: Բա տենց բան ա՞ եղել, որ մի բանից էս ժողովուրդը շահեր: Բա որ ասում են շահում է պետությունը...ինչի, որ իմանայինք էս թալաններից պետությունը շահում ա, հենց էդ շահած-պահած պետության շնորհիվ էլ ժողովուրդը պիտի շահեր:Էհ բալա՛ ջան, սուտ-մուտ բաներ են: Մարդը մի խանութ ա դրել, հեսա հարկերով խեղդելու են, քաշվեն մի կողմ, էն բիզնեսմեններն էլ...էս մեր երկրի «շեֆերը» ոչ մի հարկ էլ չեն տալու...ու էն տղեն է...էն Հրանտիկը...էտ որ տենց ասում ա շահող կտրոն....թու...դրա նամուսը...դա էդ գովազդի համար ավելի շատ ա ստանում, քան որ պետությունը պիտի շահի....ես դրա բյուջեն...ՀԴՄների մեկը...
Անցնենք առաջ...Հա-յաս-տան...մոռացի՛ր անցյալդ որ գնաց, հավատա՛ լոկ սերը քեզ մնաց, թող Աստված օրհնի որդոց հայոց: Սա Վաղարշակ պապու սիրած երգն էր...ինչևէ...
Նույն օրը նմանատիպ իրարանցում էր «Արուսի բուդկում»:
Բայց նորից վեճը Ժաննայի հետ էր: Նախ նշենք, որ Ժաննան երբևե «Արուսի բուդկից» գնումներ չէր անում, բայց այս անգամ ինչ-որ յուրատեսակ ստուգումների էր անցել և ուզում էր հասկանալ օրենքը գործում է, թե ոչ: Արուսը չսպասեց ժաննայի պահանջին և վերջինիս գնած լուցկու համար ՀԴՄ կտրոն տվեց: Ժաննան իհարկե զրկվեց սադրելու հնարավորությունից և այդ կտրոնը պահեց ի հիշատակ իր ամենա մանրա-մանրածախ գնումի համար:Ավելացնենք, որ մինչ ժաննան կլքեր խանութը , տեղի ունեցավ սպասելին:
Երբ Արուսը պատրաստվում էր Անոյենց Սաքոյի գնած երկու հատ մատնաքաշի համար ՀԴՄ կտրոն տալ, վերջինս հրաժարվեց, բա թե.
_Արու՛ս ջան, ես էնքան էլ հասկանում չեմ տհե պաներից, բայց ստի ինչ-որ բան նի տո ա, չեկը հանիլ մի...
Ժաննան, ականատես լինելով այս դիպվածին, նորից ձայնը գլուխը գցեց.
_Հաճախորդը պահանջում է , թե ոչ, Արու՛ս, դու պարտավոր ես նրան կտրոն տալ: Թե չէ այսպես ստացվում է մեկի համար օրենքը գործում է, մյուսի համար՝ ոչ:
_Չի շահում մարդը, չի շահում պետությունը,-վերջապես հեգնեց Արուսը...
Ժաննան շրխկացրեց դուռը, դուրս եկավ:
Նույն օրը երեկոյան ամբողջ թաղը վերջապես իմացավ, որ ժաննայի ամուսինը աշխատում է հարկայինում:
Թաղում դժվար ժամանակներ սկսվեցին, քանի որ ըստ ոմանց այնուամենայնիվ բանբասանքների Ժաննայի պահվածքը բխում էր այն բանից, որ ինչպես ասում էին հարկայինում աշխատողներին օրենքի խստապահանջ գործելու դեպքում խոստացել էին աշխատավարձի բարձրացում, չնայած թաղում ինչ-որ մեկը տարածել էր լուր այն մասին, որ ժաննայի ամուսինը` Արմենը, ինքն էլ կտրոն չէր պահանջել մի անգամ սպիտակ խանութից ծխախոտ գնելիս, և երբ ամեն դեպքում Ջուլիկը նրան չէր տվել ՀԴՄ կտրոնը` մոռանալով, որ հենց նա է ժաննայի հարկային ամուսինը, վերջինս նրան տուգանել էր և դարձել թաղի պերսոնա նոն գրատան, չնայած որ Ժաննան էր քաշում նրա բեռը:
Մի խոսքով այս օրենքի գործի դրման առաջին իսկ օրից ոչ ոք այնքան լավ չէր հասկանում՝ հիմա դա լավ է, թե վատ, շահող է, անշահախնդիր, ձեռնտու է, թե ոչ և արդյոք ի բարօրրություն պետության , թե ի չարօրրություն ժողովրդի:
Ամեն դեպքում առաջին անգամ որևէ մի տեղ, դա կլիներ խանութում,թե բենզալցակայանում, կար պահանջ, որը բավարարվում էր և ամենակարևորը մի քանի հազար հայ համախմբվել էր մեկ պահանջի շուրջ` Հ_Դ_Մ Հ_Դ_Մ...
Հարկային դաշտի նորաթուխ տեռորը ներխուժում է թաղ, բակ, սպիտակ խանութ, «Արուսի բուԴկա», բայց ոչ երբևիցե Բրիտվա Աշոտի օբեկտ, որը հսկում են ասենք Աֆրիկյան փղերը...
Երեխաները գրազ են գալիս կտրոնի վրա...դե սա արդեն չափազանցված է, բայց նմանատիպ անեկդոտներ են արդեն հորինվում:
Ահա այսպիսի մի դիպված:
_Վալո՛, ինքա՞ն ես շահել:
_Հինգ հազար դրամ:
_Յա, վատ չի...հինգ հազար դրամ ... եթե դու շահել ես, ուրեմն տասնհինգ էլ լցվել ա բյուջե:
Մյուսը.
_Լավ, ինչի՞ եք էդքան ծանր տանում էդ կտրոնների պատմությունը: Ամբողջ աշխարհում տարածված բան ա: Մարդը առևտուր ա անում, կտրոնը տալիս են...հա ի՞նչ:
_Յա, Մանու՛շ, չես հասկանում...ստեղ ինչ որ բան էն չի...
_Հենց վերևները մի բան են անում, մի բան էն չի...էս ինչ ստերիոտիպեր են...
_Ռեֆլեքս ա դառել...
Սպիտակ խանութը փակվեց...
Ասում են` «սաղ» ժաննայի մարդն էր: Ժաննայի փոքրիկ տղան ` Աշոտը, բակում այլևս չի խաղում:Նրան կոչում են ՀԴՄ...իսկ հինգամյա երեխան այնքան էլ չի հասկանում, թե ՀԴՄ-ն որն է:
Հեռուստացույցով խաղարկություն է: Համլետը փոխեց ալիքը...սերիալ, սերիալ, սերիալ, անջատեց հեռուստացույցը ու քնեց:
Այն, ինչ ասում եմ սոսկ փաստերի վերարտադրում չէ, կամ պատմվածք հորինելու փորձ:Այստեղ ես ունեմ երկու իրական հերոս, որոնք, ինչպես իրենք են ասում, բառից բուն իմաստով կորցրին ` համարյա շահելիս...իսկ այն ժամանակ երբ շահեց պետությունը, իսկ նրանք՝ ոչ /գովազդի համաձայն/, Հրանտն ակամա նրանց ատելի դարձավ, ժաննան էլ` աչքի գրող...
Այսպես ուրեմն...
Քիչ մնաց մոռանայի...
Վարդգես պապին ու Գոհար տատին /հիշում եք չէ՞, էն որ հարևաններից կտրոններ էին հավաքում, որ վերջում մի կարգին կլորիկ գումար շահեն:/ Բայց երբ հանկարծ հարկայինը տեսավ նրանց կտրոնները, վճռեց, որ եթե այս ծերունիները օգտվում են սուպերմարկետներից և հսկայածավալ գնումներ են անում, ուրեմն նրանք պետք է զրկվեն...փարոսից...
Այսպես...
Շահում եք դուք, շահում է պետությունը...
Միամի՛տ մարդիկ, աղքատ այնքան, որ գոնե կտրոնով էլ մի բան շահեք, էլի լավ ա...
Այս խաղն այլևս չկա, բայց չկա և նպաստ կոչվածը...
Եվ միակ խելոքը, որ գտնվեց այս պատմության մեջ, դա Աշոտիկն էր՝ Ժաննայի ու Արմենի հինգամյա որդին, որը վերջապես հարցրեց իր հարկային հորը.
_իսկ ի՞նչ է պետությունը....
Էջանիշներ