Երեկ սուպերստարի համերգի էի: Սկզբում չէի ուզում գնալ, բայց համոզեցին ու ճիշտ էլ արեցին. լավ համերգ էր:
Դե Աննային, Մարիամին ու Սյուզաննային չանդրադառնամ, տպավորիչ չէին: Գոռի երգելու ժամանակ դահլիճից դուրս էի գալիսՅուլիան էլ շատ վատ կատարեց, ես իրենից ավելին էի սպասում:
Եվան արդարացրեց իմ սպասելիքները - չափից դուրս վատ էր երգումBeggin երգը էն աստիճանի այլանդակեց , որ քիչ էր մնում կոշիկս շպրտեի գլխին: Երկրորդ երգն էլ Oh Darling-ն էր, որոշեց, որ պետք ա բեմից իջնի ու շարքերի արանքով քայլի: Դե ես էլ հենց շարքի ծայրին էի նստած, Եվան մեջտեղով անցնում էի ու մարդկանց ձեռքերին էր խփում, հասավ ինձ, ձեռքը առաջ բերեց, որ խփի, ես անտարբեր անշարժ նստած էի, մանթո ընկավ, հետ վազեց բեմ
![]()
Րաֆֆին լավ էր երգում, բայց լրիվ պապսա է դառել էս տղեն, երգած երգերից ոչ մեկը լավը չէր...
Անցնենք լավ կատարումներին.
Հայկ - ճիշտ էինք ասում, որ Հայկը ոչ թե երգիչ ա այլ արտիստ: Պետք ա տեսնեիք, ոնց էր խոսում դահլիճի հետ, ոնց էր աշխատում հանդիսատեսի հետ, երգելու ժամանակ դահլիճից մի աղջկա կանչեց բեմ, հետը պարեցԲայց երգելը առանձնապես չտպավորվեց:
Իվետա - էս աղջիկը գնալով ավելի լավն ա դառնում, արտակարգ էր երգում, համ էլ սիրունացել էր
Դե Ռաիսան ու Սուրենն էլ բարձունքներում էին, լավ տժժցրեցին![]()
Էջանիշներ