Բարև ակումբցիներին... Երկար ժամանակ է չէի այցելել ակումբ: հետաքրքիր կարծիքների հետ ծանոթացա: Մի քիչ տխրեցի ընդհանուր ոճից ու տրամբանությունից: Հանդիպեցի կարծիքներ, որոնց հետ մասնակիորեն կարող եմ համաձայնվել, կան նաև այնպիսիները, որոնց չեմ էլ ցանկանում անդրադառնալ: Որտեղից այդ թշնամանքն ու նախանձը, որ հանդիպում էր երբեմն: Ինչու են ոմանք կարծում, որ իրենք ու իրենց հետ համակարծիք բոլոր մարդիկ ճշմարիտ, իսկ մյուսներն ովքեր չեն կիսում իրենց կարծիքը, սխալվում են չարաչար: Հիրավի աղանդաորական մոտեցում: Չնդունել այլակարծություն, հեգնել, խայթել ու դատապարտել: Խնդրում եմ ներողամիտ լինեն մարդիկ, ում վիրավորեցի ակամա, առանց որևէ դիտաորության: Կարծում եմ պետք է շնորհաորել բոլոր մասնակիցներին: Ամենքն էլ լավն էին յուրովի, ու արժանի էին գովեստի: Բոլոր կատարումներն էլ շատ լավն էին: Ապրի Րաֆֆին, ապրեն բոլորն ովքեր հաղթահարեցին այդ դժվարություններով լեցուն ճանապարհը: Հաղթեց հայ երիտասարդ, ով հրաշալի երգում էր Սայաթ Նովա: Հաղթեց նա, ով կարողացավ մինչև վերջին վայրկյանն իրեն պահել հայ երիտասարդին վայել գրավչությամբ: Բացարձակացնել պետք չի, բոլոր մասնակիցներն էլ ունեին թերություններ' երգչական առումով, ամենքն էլ արեցին այն ինչին ընդունակ էին: Կեցցեք մեր լավ եղբայրներ և քույրեր: Եկեք ուրախանանք, որ այսքան շատ տաղանդավոր և շնորհալիներ կան մեր շարքեում, և որ դեռ այս ամենը շարունակվելու է, ու դեռ կլինեն զուլալ ու պարզ մարդիկ, ովքեր կկարողանան փոխանցել մեր և համամարդկային մշակութային արժեքների ժառանգությունը: Շնորհավորում եմ բոլորիս:
Էջանիշներ