User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեր կարծիքով ո՞վ կհաղթի Հայ Սուպերստար 4 նախագծում

Քվեարկողներ
101. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ռաիսա Ավանեսյան (Իրան)

    55 54.46%
  • Րաֆֆի Օհանյան (Սիրիա)

    46 45.54%
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1458 հատից

Թեմա: «Հայ Սուպերսթար 4»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում armuk-ի խոսքերից Նայել գրառումը
    զարմանում եմ, հիմա որ հասել է ամենակարևոր պահը, հակա-Ռաիսայական կրքերեն բորբոքվել ակումբում բայց մինչև մի շաբաթ առաջ անհնդատ գրվում էր- "Ռաիսան հոյակապ էր":
    Ուղղակի
    Ոչ մի կրքեր էլ չեն բորբոքվել, պարզապես Րաֆֆիին համակրողները զուսպ էին ու ոչինչ չէին գրում, մինչև ժյուրիով բանով էդ տղուն չսկսեցին բշտել: Սովորական առողջ քննադատությունից վատ ես զգում, դէ հիմա պատկերացրա ինչքան վատ ա երբ եթերում սրանից սուր բաներ ա ասվում Րաֆֆիի հանդեպ ու ասողը ժյուրին ու նույն Ռաիսան են:
    էսպես չի մնա

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hda (09.03.2010), Rhayader (09.03.2010), Արիացի (09.03.2010), Մանուլ (09.03.2010), Նաիրուհի (09.03.2010)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի կրքեր էլ չեն բորբոքվել, պարզապես Րաֆֆիին համակրողները զուսպ էին ու ոչինչ չէին գրում, մինչև ժյուրիով բանով էդ տղուն չսկսեցին բշտել: Սովորական առողջ քննադատությունից վատ ես զգում, դէ հիմա պատկերացրա ինչքան վատ ա երբ եթերում սրանից սուր բաներ ա ասվում Րաֆֆիի հանդեպ ու ասողը ժյուրին ու նույն Ռաիսան են:
    Կարծում եմ, որ այդ լարվածությունը սկսվեց Րաֆֆիից, բայց ենթադրենք որ ժյուրին իսկապես վատ է իրեն պահել, ինչու՞ մենք էլ մեզ նույն կերպ վարենք:
    Ու ընդհանրապես զարմանում եմ այս թեմայում, որտև անձերի նկատմամբ «չարացածություն» ես տեսնում:
    Հա, ես էլ եմ էս թեմայում «չարացածությամբ» աչքի ընկել, բայց երբեք ոչ այդ նախագծի մասնակիցների, որոնցից յուրաքանչյուրը ունի որոշակի տաղանդ, անհատականություն, այլ ժողովրդի քվեի վրա, շաբլոնությունից դուրս գալ չուզելու վրա, իմ ընկալմամբ կաղապարվելու վրա, իրական մեծ տաղանդներին չնկատելու ընդունակության վրա (սրանք բոլորն, անշուշտ, իմ պատկերացմամբ):
    Հանգիստ թողեք անձերին, խնդրում եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (09.03.2010)

  5. #3
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ այդ լարվածությունը սկսվեց Րաֆֆիից, բայց ենթադրենք որ ժյուրին իսկապես վատ է իրեն պահել, ինչու՞ մենք էլ մեզ նույն կերպ վարենք:
    Ու ընդհանրապես զարմանում եմ այս թեմայում, որտև անձերի նկատմամբ «չարացածություն» ես տեսնում:
    Հա, ես էլ եմ էս թեմայում «չարացածությամբ» աչքի ընկել, բայց երբեք ոչ այդ նախագծի մասնակիցների, որոնցից յուրաքանչյուրը ունի որոշակի տաղանդ, անհատականություն, այլ ժողովրդի քվեի վրա, շաբլոնությունից դուրս գալ չուզելու վրա, իմ ընկալմամբ կաղապարվելու վրա, իրական մեծ տաղանդներին չնկատելու ընդունակության վրա (սրանք բոլորն, անշուշտ, իմ պատկերացմամբ):
    Հանգիստ թողեք անձերին, խնդրում եմ:
    Ես մասնակիցների վրա չեմ չարացած: Բայց էդ տղուն խմբակային հարձակման ենթարկածների վրա չարացած եմ: Չարացած եմ նաև կողքից ուրախացողների ու կրակի վրա յուղ լցնողների վրա: Ժյուրիի վրա էլ եմ չարացած անթաքույց կողմնակալ ու ժյուրիին ոչ վայել պահվածքի համար:

    Մասնակիցներին թող հանդիսատեսը գնահատի, ես մի ձայն ունեմ էդ արդեն ասել եմ որ Րաֆֆին եմ տալիս: Եթե ձայն մինուս անելու հնարավորություն ունենայի ոչ մեկից չէի անի: Այ սենց իմ դիրքորոշումը ներկայացնեմ:
    էսպես չի մնա

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.03.2010), Enigmatic (09.03.2010), Աթեիստ (09.03.2010), Մանուլ (09.03.2010)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մասնակիցների վրա չեմ չարացած: Բայց էդ տղուն խմբակային հարձակման ենթարկածների վրա չարացած եմ: Չարացած եմ նաև կողքից ուրախացողների ու կրակի վրա յուղ լցնողների վրա: Ժյուրիի վրա էլ եմ չարացած անթաքույց կողմնակալ ու ժյուրիին ոչ վայել պահվածքի համար:

    Մասնակիցներին թող հանդիսատեսը գնահատի, ես մի ձայն ունեմ էդ արդեն ասել եմ որ Րաֆֆին եմ տալիս: Եթե ձայն մինուս անելու հնարավորություն ունենայի ոչ մեկից չէի անի: Այ սենց իմ դիրքորոշումը ներկայացնեմ:
    Հետդ և համաձայն եմ, և համաձայն չեմ:
    Մի կողմից իսկապես ժյուրին էդպես չպիտի վարվի:
    Իսկ մյուս կողմից ունենք մի վիճակ, երբ կան մտահոգ մարդիկ, ովքեր ուզում են մեր այսպես կոչված շոուբիզնեսը ճահճից կտրել ու առաջ տանել: Չէ, ճահիճ չի նշանակում, որ ասենք Րաֆֆին վատն ա: Բնավ: Իր տեսակի մեջ լավն ա: Ուղղակի էդ տեսակը չափից ավելի շատ ա մեր բեմում: Ըստ էության միօրինակ ա մեր բեմը: Ու մի կողմից մեկ էլ էդ մարդիկ տեսնում են, որ ահա, շանս կա տեղից պոկելու, ասենք մի քիչ էլ ռոքային ճյուղը զարգացնելու, բայց լայն հասարակությունը չի թողնում, փաստորեն: Ինչևէ, այդ զարգացումն ապահովելու համար թերևս այլ ֆորմատի մրցույթ կամ այլ տիպի ծրագիր ա պետք իրականացրել, երևի թե հասարակության քվեով նման աճի հասնել հնարավոր չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (09.03.2010), Sagittarius (09.03.2010), Աթեիստ (09.03.2010), Հարդ (09.03.2010)

  9. #5
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մյուս կողմից ունենք մի վիճակ, երբ կան մտահոգ մարդիկ, ովքեր ուզում են մեր այսպես կոչված շոուբիզնեսը ճահճից կտրել ու առաջ տանել: Չէ, ճահիճ չի նշանակում, որ ասենք Րաֆֆին վատն ա: Բնավ: Իր տեսակի մեջ լավն ա: Ուղղակի էդ տեսակը չափից ավելի շատ ա մեր բեմում: Ըստ էության միօրինակ ա մեր բեմը:
    Մեր բեմը միօրինակ ա, բայց հիմնականում բանի պետք չի, չէ՞: Րաֆֆին լավն ա իր տեսակում: Ինչի՞ պիտի առաջ չգնա: Թող էդ վատերի մեջ լավն էլ երևա, ի՞նչ վատ կլինի :

    Ես հասկանում եմ, որ Ռաիսան ու Սուրենը ուրիշ ոճ են ներկայացնում, որը պակասում ա հիմա: Սուրենին շաատ եմ հավանում: Ռաիսային էլ էի հավանում, բայց էս վերջերս մի տեսակ հակակրանք ա առաջացել նրա հանդեպ... Րաֆֆին շատ են ցածրացնում համ ժյուրին, համ ստեղի մի որոշ զանգված: Ռաիսան էլ իր հերթին ա «Սուրեն-Սուրեն» գոռալով ման գալիս... դրա համար էլ էդքան էլ դուրս չի գալիս հիմա: Չնայած ընդունում և հաստատում եմ, որ հզոր ձայն ունի ու արժանի ա հաղթանակի... Էդ հակակրանքը իր անձի հանդեպ ա առաջացել, որ մրցույթի հետ քիչ կապ ունի:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  10. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Մանուլ-ի խոսքերից Նայել գրառումը

    Չգիտեմ Մանուլ ջան, գուցե շատ սուբյեկտիվ եմ, բայց ես Րաֆֆիի երգերը լսելուց ոչ մի էական տարբերություն չեմ զգում մեր եթերից հնչող այլ երգերի հետ:
    Թե՛ Սուրենի, թե՛ Ռաիսայի դեպքում տեսնում եմ այդ տարբերությունը:
    Այստեղ մի քանիսը խոսել են կատարման ժամանակ որոշ թերությունների մասին, որոնք անշուշտ կան, բոլորի մոտ: Միայն թե անթերի ոչ մեկը չի երգում, այդ թվում հանրահայտ երգիչները: Ու էս առումով շատ ճիշտ կլիներ (իմ համեստ կարծիքով) որ անցնեին թե ձևով, ոճով, թե կատարման վարպետությամբ իսկապես տարբերվողները:

    Իմ համեստ կարծիքով Րաֆֆին լինելու է բազումներից մեկը, ոչ մի բանով չտարբերվող (խոսքը անձի մասին չէ, այլ նրա երգի): Եթե կսխալվեմ, ապա դա կլինի իմ այն սխալ կանխատեսումներից մեկը, որոնց սխալ լինելը միայն ուրախացնելու է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ungrateful (09.03.2010)

  12. #7
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ համեստ կարծիքով Րաֆֆին լինելու է բազումներից մեկը, ոչ մի բանով չտարբերվող (խոսքը անձի մասին չէ, այլ նրա երգի): Եթե կսխալվեմ, ապա դա կլինի իմ այն սխալ կանխատեսումներից մեկը, որոնց սխալ լինելը միայն ուրախացնելու է:
    Ճիշտն ասած` ես չեմ բացառում, որ Րաֆֆին կդառնա էդ բազումներից մեկը: Առաջին սուպերսթարում Լիլիթ Հովհաննիսյան կար, որ դրական առումով տարբերվող էր, բայց հիմա ինքն էլ մեր շոուբիզնեսի հերթական աստղիկներից մեկն ա:
    Բայց Աստված չանի, որ Րաֆֆին էլ տենց ապագա ունենա :

    Ինչևէ, չեմ կարծում, որ հաղթողը հիմա կարևոր է: Եթե Րաֆֆին դառնալու է բազումներից մեկը, ուրեմն հաղթի, թե չհաղթի, կդառնա:
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  13. #8
    փոխլրացնող Մանուլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2009
    Հասցե
    Երևան, Հայաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,452
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ Մանուլ ջան, գուցե շատ սուբյեկտիվ եմ, բայց ես Րաֆֆիի երգերը լսելուց ոչ մի էական տարբերություն չեմ զգում մեր եթերից հնչող այլ երգերի հետ:
    Մի հատ ճշտում. խոսքդ հենց երգերի՞ մասին էր: Այսինքն` տարբերություն չկա էն երգերի միջև, որ Րաֆֆին երգում ա էս նախագծի ընթացքում, ու էն երգերի միջև, որոնք հնչում են, ասենք, Հ1-ի եթերո՞ւմ:
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջի այլոց, Մանե ջան, էտ Լիքները, հենց մեր ընտրածներն էին:
    Էդ լիքներին հենց ինչ-որ մեկերն են ընտրել, ոչ թե մենք : Ուղղակի շատերին դուր են գալիս, դրա համար էլ դեռ կենդանի են :
    Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:

  14. #9
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մի կրքեր էլ չեն բորբոքվել, պարզապես Րաֆֆիին համակրողները զուսպ էին ու ոչինչ չէին գրում, մինչև ժյուրիով բանով էդ տղուն չսկսեցին բշտել: Սովորական առողջ քննադատությունից վատ ես զգում, դէ հիմա պատկերացրա ինչքան վատ ա երբ եթերում սրանից սուր բաներ ա ասվում Րաֆֆիի հանդեպ ու ասողը ժյուրին ու նույն Ռաիսան են:
    Էլմօ ջան, Ռաիսան ու Սուրոն կարան մեր երգի դեմքը փոխեն դեպի լավը, բայց ոնց որ տեսնում եմ մեր հանրությունը դեռ պատրաստ չի դրան… մենք փոփոխություն սիրող ժողովուրդ չենք մեր "նամուսն ու ադաթը" մեզ թույլ չի տալիս… մենք գերադասում ենք լայել Սիրուշոյի ու Ռեվազի ոտներին քան թե լասել թե ինչ են երգում… դրա համար էլ "քելե-քելեն" ու "ծիրանի կուտը" համարվում ա երգ մեր շոու բիզնեսը էս օրի ա, կանսեռվեքն էլ երգում են, Արմենչիկն էլ դահլիճներ ա լցնում … Րաֆֆին վատը չի, բայց նա ապահով, փոփոխություն չնախատեսող երգիչ ա…

    … Ռաիսան ու Սուրոն հանգիստ կարան record deal անեն արտասահմանում ու չզարմանաք եթե լինի… big fish in a small pond…

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.03.2010), Farfalla (09.03.2010), Rammstein (09.03.2010), Հարդ (09.03.2010)

  16. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    … Ռաիսան ու Սուրոն հանգիստ կարան record deal անեն արտասահմանում ու չզարմանաք եթե լինի… big fish in a small pond…
    Դե, եթե Սիլվա Հակոբյանը կարողացել ա, խամյակս էլ կկարողանա նամանավանդ որ արտասահմանում էկզոտիկա սիրում են:
    Ժող, որ Սուրոյի վրա էդքան զարմացել եք, ինքն իսկապես շատ աչքի ա ընկնում հայաստանում ու պ0պսայի աշխարհում, որը դուք էստրադա ու շոուբիզ եք անվանում, բայց գնացեք ԱՄՆ ու ամեն երրորդ փաբային բլյուզ-երաժիշտ իրան ծալած կունենա: Էնպես որ հայ երաժիշտներին լիքը բան չի հերիքում արտասահմանում էական հաջողությունների հասնելու համար:
    Ես հայկական երեք ռոք-խումբ գիտեմ, որոնք ասելու բան ունեն. Բամբիռ, Ալտեր Էգո, Օուքսենհեմ: Իսկ պ0պսան ասելու բան երբեք էլ չի ունեցել (հուսով եմ՝ չի էլ ունենա):
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 09.03.2010, 01:58:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը

    Rhayaderջան, ես ոչ Բամբիռ, Ալտեր Էգո, Օուքսենհեմին, ոչ Սիլվա Հակոբյանին ոչ էլ քո խամյակին եմ ճանաչում… բայց շատ լավ գիտեմ ԱՄՆ-ի բլյուզ փաբերում ինչ են նվագում… ու դրա համար էլ սիրում ու գնահատում ենք Սուրոյին… նախանձություն մի արա

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.03.2010), Farfalla (09.03.2010), ministr (09.03.2010), Norton (09.03.2010), Տրիբուն (09.03.2010)

  19. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Նախանձությու՞ն: Ի՞նչ հիմքով) ես իմ արտասահմանյան record deal-ն ունեմ)
    Մեֆիստոֆել, լավ էլի: Հիմքեր ունեմ համարելու, որ երաժշտական ինդուստրիայից ավելի լավ եմ հասկանում, քան դու: Ու, քո ռեակցիայից դատելով, փաբերից էլ: Ու բավականաչափ լավ եմ ճանաչում քեզ, որ իմանամ, որ դու սրան կհակաճառես: Ու բավականաչափ լավ եմ ճանաչում ինձ, որ իմանամ, որ ինչ էլ հակաճառես, իմ համար պարզ կլինի, որ քեզ բան չես ապացուցի ու ժամանակ չեմ վատնի քո հակաճառածին պատասխանելու վրա:
    Եթե կարաս հակադրվես փաստերով կամ ապացույցներով, արա, իսկ եթե ակումբյան ավանդությամբ ասելու ես «չէ որովհետև ես գիտեմ թե ոնց ա», ապա ավելի լավ ա ժամանակ չծախսես պատասխանելու վրա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  20. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմքեր ունեմ համարելու, որ երաժշտական ինդուստրիայից ավելի լավ եմ հասկանում, քան դու:
    Ինչ խոսք, այս խոսքերը խիստ համոզիչ են:
    Լրացուցիչ մեկնաբանություններից զերծ եմ մնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (09.03.2010)

  22. #14
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախանձությու՞ն: Ի՞նչ հիմքով) ես իմ արտասահմանյան record deal-ն ունեմ)
    Մեֆիստոֆել, լավ էլի: Հիմքեր ունեմ համարելու, որ երաժշտական ինդուստրիայից ավելի լավ եմ հասկանում, քան դու: Ու, քո ռեակցիայից դատելով, փաբերից էլ: Ու բավականաչափ լավ եմ ճանաչում քեզ, որ իմանամ, որ դու սրան կհակաճառես: Ու բավականաչափ լավ եմ ճանաչում ինձ, որ իմանամ, որ ինչ էլ հակաճառես, իմ համար պարզ կլինի, որ քեզ բան չես ապացուցի ու ժամանակ չեմ վատնի քո հակաճառածին պատասխանելու վրա:
    Եթե կարաս հակադրվես փաստերով կամ ապացույցներով, արա, իսկ եթե ակումբյան ավանդությամբ ասելու ես «չէ որովհետև ես գիտեմ թե ոնց ա», ապա ավելի լավ ա ժամանակ չծախսես պատասխանելու վրա:
    Rhayader ջան եթե դու ինդուստրիան ճանաչում ես տենց լավ ոնց որ ինձ ես ճանաչում… ուրեմն չեմ վիճի… մի հատ էլ հարց էլի… դու ինձ որտեղից ես ճանաչում… ես քեզ չեմ ճանաչում ու ես ամեն ինչ հիմնում եմ Սուրոյի երգի ու իմ իմացության վրա, որը բացառված չի որ քոնինից ցածր լինի… ուղղակի որ ասում ես "Հիմքեր ունեմ համարելու, որ երաժշտական ինդուստրիայից ավելի լավ եմ հասկանում, քան դու" ու հետո թե "Ու բավականաչափ լավ եմ ճանաչում քեզ, որ իմանամ, որ դու սրան կհակաճառես" ինձ մոտ սկսում են մեծ կասկածներ առաջանալ…

    …իսկ եթե շոուբիզնեսի մեջ ես, հաստատ նախանձում ես
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 09.03.2010, 04:22:

  23. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Rhayader ջան եթե դու ինդուստրիան ճանաչում ես տենց լավ ոնց որ ինձ ես ճանաչում… ուրեմն չեմ վիճի… մի հատ էլ հարց էլի… դու ինձ որտեղից ես ճանաչում…
    Մարդուն շատ ճանաչել պետք չի, որ իմանաս իր դատարկ տեղը վիճելու սիրո մասին: Իսկ երաժշտական ինդուստրիան ճանաչում եմ, որովհետև վերջին հինգ տարվա մեջ ուղղակիորեն ու անուղղակիորեն առնչվում եմ իրա հետ: Իսկ նախանձելու առումով պատասխանելն էլ ավելորդ է (ամեն մարդ իր արշինով է չափում ու «I pity thee» բլա բլա բլա):
    Որ այս բանավեճում ես ճիշտ եմ, ցույց է տալիս այն, որ ես քննադատում եմ ձեր երաժիշտներին (լինի դա Ռաիսա, Սուրեն կամ մեկ ուրիշը), տարբեր հիմնավորումներ բերելով, իսկ դուք, փոխանակ հակառակ հիմնավորումներ բերելու, փորձում եք կպնել իմ գրածին (ժամանակին ես բավականին շատ եմ արտահայտվել ակումբի «կեղտ բռնելու» ավանդությանը): Ու ռեպեր+շնորհակալություններ միայն համակարծիք լինելու համար, անկախ գրառման պարունակությունից) այնպես որ պետք չի բողոքել, թե ռեպերի համակարգն իր նպատակին չի ծառայում: Ռեպ հավաքում է ոչ թե արժեքավոր գրառումներ, այլ շատ գաղափարակիցներ ունեցողը:
    Ինչևէ, եթե քո ու շոուբիզնեսի հարցում ես բավականին ճիշտ դուրս եկա, ապա ինքս ինձ երևի այնքան էլ լավ չէի ճանաչում: Որովհետև կպատասխանեմ:
    Վերադառնանք թեմային:
    Բոբ Դիլանի անունը շոշափվեց: Բոբ Դիլանն ունի խիստ օրիգինալ, բայց չոր, սահմանափակ դիապազոնով վոկալ: Եթե նա փորձեր երգել Deep Purple-ի «Too Many Wasted Sunsets»-ը, արդյունքն ավելի վատ կլիներ, քան Ռաիսայինը: Ընդհանրապես, չկա որևէ երգիչ, որը կարողանա բոլոր երգերը կատարել: Ես տեխնիկապես երեք օկտավա դիապազոն ունեմ, բայց Revolution Renaissance-ի «Last Night On Earth»-ը մոտս անկենդան, դատարկ է ստացվում: Օրիգինալ երգում Կիսկեի էներգետիկայի քսան տոկոսն էլ չկա: Ինչու՞: Որովհետև իմ տիսիտուրան չի: Եթե մարզվեմ այդ տիսիտուրայում, միգուցե մի քանի տարուց երգեմ:
    Բայց ի՞նչ կապ ունի Դիլանը Ռաիսայի հետ: Բացարձակապես ոչ մի: Բոբ Դիլանը ֆոլկ-կիթառահար-երգիչների ավանդության շարունակող է: Նա դուրս չէր գալիս բեմ, որ սրա-նրա երգը կատարեր, կախված նրանից, որը հեռուստադիտողների ավելի մեծ մասսա կգրավի: Դիլանը սեփական երգերն էր կատարում, որոնք պարտադիր չէ՝ բարդ լինեին (քիչ չէին մեկ կամ երկու ակորդի վրա հիմնված երգերը), բառերը հաճախ կրում էին իմպրովիզացիոն բնույթ: Դիլանը զրուցում էր իր հանդիսատեսի հետ: Պ0պսայի ու անդերգրաունդի միջև ամենամեծ էական տարբերություններից մեկը հենց այդ «հայելային պատի» գոյությունն է: Դիլանն իր երազներն ու արկածներն էր պատմում, զգուշացնում էր, թե ինչի կբերի պատերազմը, հրաժեշտ էր տալիս սիրած աղջկան: Ոչ թե բեմ էր դուրս գալիս, որ երգի Բեքսթրիթ Բոյսի կամ ինչ-որ ուրիշի հայտնի կատարումը, որը կհուզի մարդկանց: Դիլանը մարդկանց ինչ-որ բան տալիս էր: Ի՞նչ են տալիս սուպերսթարցիները: Եթե Բոբ Դիլանը գար Հայ Սուպերսթար ու կատարեր, ասենք, Րաֆֆիի երգացանկը, ես, համաձայն եմ, դաժանորեն կքննադատեի: Բայց, մյուս կողմից, դա արդեն Բոբ Դիլանը չէր լինի: Ընդհանրապես Դիլանը չէր լինի: Դիլանի երգերի բառերով նրա կենսագրություն կարելի է գրել: Որովհետև նրա չափ անկեղծ երաժիշտ չկա: Բլին, նրա երգերի բառերով կարելի է նույնիսկ ԻՄ կենսագրություն գրել Չուկը նրան մեջբերեց, հավանաբար, փնտրելով երաժշտության բաժնում իմ բացած թեմաների մեջ: Բայց դա սխալ ընտրություն էր
    Իմանալով «կպնողականության» նկատմամբ ձեր սերը, նշեմ. ես դեմ եմ ոչ թե քավեր-տարբերակների կատարմանը, այլ սեփական երգերի բացակայությանը: Համակարգին, որը կազմված է դրա վրա: Այո, պ0պսայի աշխարհում Ռաիսան արտաքին տվյալների բացակայության պատճառով շանսեր չունի: Բայց ի՞նչ է Հայ Սուպերստարը, եթե ոչ պ0պսայի սերնդափոխությանը նպաստող հաղորդում: Իհարկե ֆենոմենալ է նրա այսքան առաջ գնալը: Բայց, օբյեկտիվորեն, ավելի լավ է բեմին տեսնել երգել չկարողացող սիրուշոներ ու էմիներ, քան երգել չկարողացող Ռաիսա: Անձամբ ես նախընտրում եմ այդ բեմին ընդհանրապես ոչ մեկին չտեսնել:
    Մենք մեր Բոբ Դիլանին ունենք՝ Ռուբենը: Առիթը բաց չէիք թողնում կծել նրան ու քննադատել: Մենք Արմեն Գրիգորյանին ունեինք, որին կանչեցինք Հայաստան համերգ տալու, հետո քշեցինք, որովհետև «պարտիան հրամայեց»: Մինչև հիմա ամոթ եմ զգում դրա համար: Որովհետև երևի պետք է հոգալ անտաղանդների մասին, քանզի վասնզի տաղանդավորներն իրենք իրենց մասին կհոգան: Բայց, ինչպես ասում են, մատաղը կերել է աղը, իսկ անտաղանդները՝ տաղանդավորներին
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ սուպերսթար 5
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 01.05.2012, 13:54
  2. Հիսուս Քրիստոս սուպերսթար (հայերեն թարգմանություն)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.07.2011, 00:10
  3. Հայ սուպերսթար 2
    Հեղինակ՝ Hayrenaser, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 10.10.2009, 15:33
  4. Հիսուս Քրիստոս սուպերսթար
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 12.08.2008, 17:06
  5. Առաջին հայ սուպերսթար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.08.2006, 21:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •