User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեր կարծիքով ո՞վ կհաղթի Հայ Սուպերստար 4 նախագծում

Քվեարկողներ
101. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ռաիսա Ավանեսյան (Իրան)

    55 54.46%
  • Րաֆֆի Օհանյան (Սիրիա)

    46 45.54%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1458 հատից

Թեմա: «Հայ Սուպերսթար 4»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ էս ամեն ինչը վերջում սենց զզվելի ա դառնալու, դեռ կասկածում էի էն ժամանակ, երբ ամեն մեկի դուրս գալուց նախագծի որոշ աղջիկներ Գյուրջինյանի գլխավորությամբ կոկորդիլոսի արցունքների տեղատարափ էին սկսում դրանով իսկ արհեստականացնելով ամեն ինչ: Բայց հետոն ավելի ահավոր է. հետո չգիտեմ խի ժյուրիի անդամները մի մարդու նման սկսում են Սուրենին սարքել բառիս բուն իմաստով պաշտամունքի առարկա, դրանով իսկ կորցնելով օբյեկտիվության զգացումը: Հետո կազմակերպիչները ոչ միայն թույլ են տալիս մասնակիցներին, այլև հենց իրանք են գնում էդ մասնակիցներից կարծիք հարցնում, թե քո կարծիքով էս անգամ ով ա դուրս գալու ու դա ցույց տալիս բոլոր հեռուստադիտողներին: Հետո Ռաիսան ու Սուրենը սկսում են իրենց մրցակիցների մեջ տարբերություն դնել ու գերադասել միմյանց մյուս մասնակիցներից: Բայց սխալը էն ա, որ իրանք էս իրենց կարծիքը հնչեցնում են հեռուսաեթերով հազարավոր լսարանի առաջ. "Ուզում եմ ես ու Սուրենը մնանք", էս կարգի արտահայտություններով: Հետո Գոռը էս երկուսին ինադ ընկած իր գեղցիությանը զոհ գնալով, սկսում ա բացահայտորեն գերադասել մյուս մասնակցին՝ Րաֆֆիին, պնդելով, թե ինքը ամեն ինչ կանի, որ Րաֆֆին հաղթի: Հետո էլ, ժյուրիից բացի, Ֆորշն ա գալիս ու կրկին եթերով գոռում ա. "Սուրեն յու ար զը բեսթ" ու դրանից բացի իր երեխայի կարծիքն ա փոխանցում հեռուստադիտողներին: Հետո Սուրենը թռնում ա ու Ռաիսան կրկին հայտնում ա իր հեղինակավոր կարծիքը. "Ես չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց Սուրենը Րաֆֆիից լավ էր երգում":
    Ու արդյունքում էս ամեն ինչը երգի մրցույթից վերածվում է նախընտրական քարոզարշավի
    Ես չէի կասկածում, որ կգա էն օրը, երբ ժյուրին բացեիբաց կհայտնի իր անկեղծ կարծիքը, իսկ մարդիկ դրա մասին կարտահայտվեն այնպես, ինչպես դու, Ռաիսայի անկեղծությունն էլ տգեղ կհամարեն:
    Հիմա շատերը կմտածեն, բա Գոռին ինչի՞ եմ ասում, որ տգեղ բան արեց, Ռաիսային չեմ ասում: Շատ պարզ պատճառով. Ռաիսան անկեղծ ուզում էր, որ Սուրենը հաղթի, որովհետեւ հավանում էր Սուրենի կատարումները, իսկ Գոռը որոշեց, որ Րաֆֆին պիտի հաղթի, որովհետեւ «մեր ախպերն ա»: Լավ ա, բան չունեմ Րաֆֆիի հաղթանակի դեմ, եթե իհարկե դա լինի ոչ թե ախպերության, այլ լավ երգելու շնորհիվ:

    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երաժիշտը ոչ երաժշտից տարբերվում է այնքանով, որ ունի բնությունից տրված երաժշտական առանձնահատուկ լսողություն: Երաժշտական լսողությունը երաժշտին թույլ է տալիս լսել ավելին քան կարող է լսել ոչ երաժիշտը: Սա երաժշտություն բաժինն է, խոսքը գնում է երգիչ կատարողների կատարողական հմտությունների վերաբերյալ կարծիք հայտնելու մասին, այլ ոչ թե համակարգչի, լեզվի, գրականության կամ գիտության վերաբերյալ, վոկալիստ-երաժիշտը տեղյակ լինելեվ երգեցողության նրբություններին կարծում եմ իրավունք ունի երաժշտություն բաժնում հայտնել մասնագիտական կարծիք:

    ……

    Ինչպես Ռաիսան, այնպես էլ Րաֆֆին ունեն աննախադեպ ձայնային տվյալներ եւ տաղանդ: Սակայն, Րաֆֆին ավելի շատ է կարողանում ցուցադրել իր պոտենցիալը քան Ռաիսան: Րաֆֆիի երգեցողությունը շատ ավելի գրագետ է քան Ռաիսայինը, Ռաիսան անկասկած, բացառիկ տաղանդով է օժտված, բայց տաղանդը քիչ է, սխալ երգեցողության հետեվանքով, կարելի է տաղանդը անիմաստ վատնել եւ ձայնալարերի առողջության հետ կապված մեծ պրոբլեմներ ունենալ:
    Եթե Ռամշտայն խմբի վոկալիստ Թիլլ Լինդեմանի մասին կարծիք հարցնենք մասնագետներին, վստահ եմ, շատ շատերը կասեն, որ ինքը գրագետ չի երգում, եւ այլն: Նույնիսկ ինքը` Թիլլը չի ժխտում, որ ինքը ոչ պրոֆեսիոնալ ա: Բայց ես սիրել եմ ու սիրում եմ:
    Ասածս ի՞նչ կցուցանե, որ եթե մեկի երգեցողությունը մարդուն դուր ա գալիս, ապա պրոֆեսիոնալիզմ, գրագետիզմ ու մնացած իզմերը կարելի ա տանել թափել:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 03.03.2010, 12:27:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (03.03.2010), E-la Via (03.03.2010), Farfalla (03.03.2010), Yellow Raven (04.03.2010), Yevuk (03.03.2010), Նարե (03.03.2010), Ռուֆուս (03.03.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ սուպերսթար 5
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 01.05.2012, 13:54
  2. Հիսուս Քրիստոս սուպերսթար (հայերեն թարգմանություն)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.07.2011, 00:10
  3. Հայ սուպերսթար 2
    Հեղինակ՝ Hayrenaser, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 10.10.2009, 15:33
  4. Հիսուս Քրիստոս սուպերսթար
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 12.08.2008, 17:06
  5. Առաջին հայ սուպերսթար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.08.2006, 21:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •