User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ձեր կարծիքով ո՞վ կհաղթի Հայ Սուպերստար 4 նախագծում

Քվեարկողներ
101. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ռաիսա Ավանեսյան (Իրան)

    55 54.46%
  • Րաֆֆի Օհանյան (Սիրիա)

    46 45.54%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1458 հատից

Թեմա: «Հայ Սուպերսթար 4»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    [Scouser] Farfalla-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Գրառումներ
    575
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Հայ Սուպերսթար 4»

    Մասնակիցները Իէն Գիլանի համերգին են սպասում

    “Հայ Սուպերսթար 4”-ը Սփյուռքից Երեւան բերեց տաղանդավոր հայ երիտասարդների, բացի այդ նախագծում շեշտվում ու հնչում է ռոքը: Համաշխարհային այս ֆորմատը “Շանթ” հեռուստաընկերությունը ձեռք է բերել 2005 թվականին:
    Ռոքի սիրահար է նաեւ Bravo.am-ը: Կայքը հանդիսանում է մարտի 26-ին եւ 27-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում կայանալիք Իէն Գիլանի համերգների պաշտոնական տեղեկատվական հովանավորը: Հաշվի առնլով “Հայ Սուպերսթար 4”-ի ռոքային ոգին, որոշեցինք զրուցել նախագծում դեռեւս պայքարը շարունակող 4 մասնակիցների հետ:
    Չորրորդ “Հայ Սուպերսթարի” ռոքային ոգին պայմանավորված է նաեւ նախագծի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանի երաժշտական նախասիրություններով: “The Beautified Project” ռոք-խմբի կիթառահարը եւ վոկալիստը նշում է, որ հայերը ռոքի սիրահար են: “Շեշտում ենք ռոք “Սուպերսթարը”, որովհետեւ Հայաստանում ռաբիզ, էստրադային նախագծերն են շատ: “Շանթ”-ը ապացուցեց, որ երբ մարդկանց առաջարկում են ռոք լսել, հաճույքով լսում են: Սխալ է այն կարծիքը, որ մարդիկ ռոք չեն սիրում, սատանայական ոճ է, նման բան չկա: Հայերը ռոքի սիրահար են”,- ասաց Անդրե Սիմոնյանը:

    “Բերանո՞վ ես ասում, “Deep Purple”-ի Գիլանն է գալիս…” Սուրեն Առուստամյան

    “Հայ Սուպերսթար 4”-ի մասնակից Սուրեն Առուստամյանը երեւանցի է, 14 տարեկանում “սուզվել” է երաժշտության մեջ, կիթառ է նվագում, Երեւանի պետական կոնսերվատորիայի կիթառի բաժինն այս տարի կավարտի: Ռոքից այն կողմ աշխարհ չի տեսնում: “Երեք տարեկան էի, քեռիս “Deep Purple”, “Led Zeppelin” ռոք-խմբերի, Էլվիս Փրեսլիի եւ այլ լեգենդար մարդկանց ձայնագրությունները դնում էր, լսում էի ու շատ էր դուր գալիս: Ռոք, բլյուզ ոճերն եմ սիրում: Տանը շատ հին, վատ վիճակում կիթառ ունեինք, դրանով սկսեցի պարապել, երբ որ զգացի խորանում եմ, ավելի լավ կիթառ ձեռք բերեցի”,- պատմեց Սուրենը:
    Նա 17 տարեկանից սկսել է երգել.“Սկզբում ինձ թվում էր` լավ չի ստացվում, հետո բացվեցի: Ակումբներում ռոք, բլյուզ եմ երգում: Ռոքը սեր է, տխրություն, ուրախություն, բողոք: Տրամադրություն չունեմ, գնում նստում եմ սենյակումս, ռոք եմ միացնում, սկսում լսել, լսել… Մտածում եմ, որ երաժշտությունը չլիներ` ինչ էի անելու”:
    Սուրեն Առուստամյանը ասում է, որ Իէն Գիլանին շատ է սիրում. “Հայ Սուփերսթարի” ժամանակ էլ “Smoke Օn the Water” հայտնի հիթն է կատարել: “Մենակ դա երգելու համար կարելի էր մասնակցել այս նախագծին. “Smoke”-ը երգել ու դուրս գալ: “Deep Purple”-ը ռոքի լեգենդ է, իրենց կիթառահար Ռիչի Բլեքմորին էլ եմ շատ սիրում, ով էլ խմբի անդամ չէ: Գերբնական բան է “Deep Purple”-ը, բերանով ես ասո՞ւմ` “Deep purple” … Շատ լավ է, որ նորից Գիլանը Հայաստանում ելույթ է ունենալու: Գիտեմ, որ համերգներ են տվել եւ ողջ հասույթը ուղարկել աղետի գոտու վերականգնման համար”:
    “Սուպերսթար”-ի “աստղը” նշեց, որ “ամեն ինչի պատրաստ է լեգենդի հետ երաժշտական շփում ունենալու համար”. “Երազանքի նման մի բան է: Այնպես կնվագեմ ու կերգեմ, որ համոզեմ”:

    Ռաիսա Ավանեսյանը վախեցել է “Wasted Sunsets” երգել

    Երբ սկսել են գովազդել “Հայ Սուպերսթար 4”-ը, Ռաիսա Ավանեսյանը Իրանում է եղել. “Հայրս առաջինը տեսավ, ասաց, որ անպայման մասնակցեմ: Ես էլ էի շատ ցանկանում, մայրս եկավ ինձ հետ”:
    Ռաիսան էլ է նախագծի ընթացքում “Deep Purple”-ի ստեղծագործություններից կատարել: 21 տարեկան է, կլարնետ է նվագում, բայց հոգեհարազատ է երգելը: “Wasted Sunsets” երգը կատարելուց հետո լրիվ դատարկվեցի, ինչ որ կար մեջս, ամենը տվեցի: Մեր երաժշտական պրոդյուսեր Գիսանե Պալյանն ասաց, որ “Deep Purple”-ի այդ երգը երգեմ, շատ վախեցա, որ չեմ կարողանա: Բայց ժյուրին կատարումս լավագույններից մեկը համարեց: Բալադային ռոք ոճում էլ եմ ուզում ինձ փորձել: Սոուլ ոճն եմ շատ սիրում, բայց մեր տանը մի անկյունում` եղբորս ննջասենյակում, առավոտից երեկո ռոք է հնչում, ես էլ սկսեցի սիրել”, – ասաց նա:
    Ռաիսա Ավանեսյանը նշում է, որ ռոքը իր երգացանկի մասն է կազմելու. “Ասում են` քիչ են հայ ռոք-երգչուհիները: Ես հասկացել եմ, որ ռոքը շատ դժվար է, այնքան պետք է երգի մեջ լինել, որ կարողանաս ճիշտ կատարել”:
    Նախագծի ավարտից հետո երգչուհին չի շտապելու Իրան վերադառնալ. “Առաջին հերթին պետք է Իէն Գիլանի համերգին գնամ, հետո “Սուպերսթար”-ով համերգ պետք է տանք”:

    Երբ Գոռ Հարությունյանը մտերմացավ ռոքի հետ…

    Գոռ Հարությունյանը 19 տարեկան է, ավարտել է Երգի պետական թատրոնը, ջութակ նվագել էլ գիտի: Եթե չիրականանար “Հայ Սուպերսթար 4” նախագիծը, Գոռն այսօր Հոլանդիայում ֆուտբոլ խաղալիս կլիներ: Բայց քանի որ ֆուտբոլ խաղալիս էլ է երգում, երգարվեստը հաղթեց. “Շատ եմ սիրում ֆուտբոլը: Խաղացել եմ “Փյունիկ”-ում: Որոշել էի մեկնել եւ կարիերաս արտասահմանում շարունակել: Բայց ուրախ եմ, որ այսօր հասել եմ այստեղ”:
    Գոռը ռոքի հետ մտերմացել է այս նախագծի շրջանակներում. կատարել է Ֆրեդի Մերկուրիի, “Էմփիրեյ” խմբի երգացանկից ստեղծագործություններ: “Մինչ այդ շատ էի լսում, բայց չէի փորձել երգել: Եթե մի բան երգում ես, պետք է ապրես դրանով, հակառակ դեպքում չես կարող փոխանցել այն, ինչ ցանկանում ես: Փոփ, սոուլ էլ եմ սիրում: Ռոքի մեջ բողոք կա, ես դա նկատել եմ: Բայց ես բողոք չունեմ. չորսս, որ մնացել ենք նախագծում, շատ բախտավոր ենք”,- ասաց նա:
    Գոռ Հարությունյանը փոփ ժանրում է իրեն լավ դրսեւորում, բայց կարծում է, որ ռոքը պետք է պահել. “Ինչպես Եգոր Գլումովն է ասել` տղամարդուն սազում է ռոքը: Մեր Սուրենը այնպես կատարեց “Smoke On the Water”-ը, դրայվ կար մեջը: Իէն Գիլանի ելույթը մեզ համար մեծ պատիվ է, հրաշալի է, որ բեմից շփվելու է մեզ հետ”:

    Իէն Գիլանից մինչեւ Ռուբեն Հախվերդյան

    Նախագծում դեռեւս պայքարը շարունակող չորրորդ մասնակիցն էլ Րաֆֆի Օհանյանն է: 20 տարեկան է, ծնվել է Սիրիայում, Հայաստանում է 13 տարեկանից, ծրագրավորում է սովորում, դրա մեջ էլ է արվեստ տեսնում, այս տարի պետք է ավարտի: Րաֆֆին “The Beautified Project” հայկական ռոք-խմբի երգերից է կատարել. “Երգը միամիտ չի մտել կյանքս, առաջին ելույթս չորս տարեկանում է եղել. մանկապարտեզում ռետինի մասին էի երգում` ես քո ընկերն եմ, սխալներդ եմ ջնջում”, – երգեց Րաֆֆին ու խոստովանեց, որ ինքն էլ փոքր-փոքր, բայց շատ սխալներ է անում: “Շատ էմոցիոնալ եմ, շուտ բորբոքվում եմ, դրանից փոքր բանը կարող է մեծ պատմություն դառնալ: “Սուպերսթար”-ում ինձ համեստ եմ պահում: Ռուբեն Հախվերդյանը կիթառով նվագում, երգում է, չգիտեմ` դա ինչքանով է ռոք, բայց շատ եմ սիրում, հոգեհարազատ է: Ռոք ասելով` “Deep Purple” ենք հասկանում”,- ասաց Րաֆֆին:

    “Հայ Սուպերսթար 4”-ի պրոդյուսեր Անդրե Սիմոնյանը նշում է, որ այս նախագիծը Հայաստանում անհրաժեշտություն է: “Եթե այլ երկրներում “Սուպերսթարը” պարզապես լավ հաղորդում է, մեր երկրում այդպես չէ: Ճահճում գտնվող շոու-բիզնես ունենք: Սա ապացուցում է, որ ժողովրդի մեջ շատ ավելի լավ երգիչ-երգչուհիներ կան, քան նրանք, որ մեզ պարտադրվել են, որպես “աստղեր”: Օտար երկրներում նախագծից հետո մասնակիցները բազմաթիվ առաջարկներ են ստանում, Հայաստանում նման բան չկա: “Շանթ հեռուստաընկերությունն է մեծ համերգներ կազմակերպելու, տեսահոլովակներ նկարահանելու…: Միշտ իրենց մեջքին ենք լինելու, որ չկորեն”,- ասաց Անդրե Սիմոնյանը:
    Ի դեպ, հենց ապրիլին “Սուպերսթարը” մեծ համերգ է նախատեսում: Կենդանի ձայնի մասին խոսելն ավելորդ է: Մինչ այդ սպասում են Իէն Գիլանի համերգներին: “Գիլանին գովել էլ պետք չէ, ռոք ժանրի մեջ աստված է: Շատ լավ է, որ սրտացավ մարդիկ կան, ցանկանում են այդ երազանքն իրականացնել եւ Երեւանում համերգ կազմակերպել”, – ասաց Անդրե Սիմոնյանը:

    Աղբյուրը` Bravo.am
    Тихо, не слышно ни часов, ни чаек...

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.02.2010), armuk (25.02.2010), h.s. (25.02.2010), Minerva (26.02.2010), Norton (25.02.2010), Smokie (26.02.2010), Yellow Raven (25.02.2010), Yevuk (25.02.2010), Ձայնալար (25.02.2010), Մանուլ (25.02.2010), Շաքէ (27.02.2010), Ռուֆուս (25.02.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ սուպերսթար 5
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 85
    Վերջինը: 01.05.2012, 13:54
  2. Հիսուս Քրիստոս սուպերսթար (հայերեն թարգմանություն)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Թարգմանություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 17.07.2011, 00:10
  3. Հայ սուպերսթար 2
    Հեղինակ՝ Hayrenaser, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 28
    Վերջինը: 10.10.2009, 15:33
  4. Հիսուս Քրիստոս սուպերսթար
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 12.08.2008, 17:06
  5. Առաջին հայ սուպերսթար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 26.08.2006, 21:32

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •