Լու՞րջ: Ակու՜նք իմաստության, մտքովս չէր անցնի, գիտեք: Նմանատիպ կորելացիաները միշտ չի, որ հիմնավոր են լինում: Արի ու տես՝ Սուրենը ո՛չ իր հեռախոսի համարն էր ասում, ոչ էլ հասցեն, այլ բեմի վրա բավական պատասխանատու (գոնե իր համար) գործով էր զբաղված: Ավելի վատ իր համար, եթե կարծում ես, որ էդ երգը տան հասցեի պես մի բան էր (չնայած վերջինս՝ ի տարբերություն որոշ երգերի, ես ինչ-որ շուշուտ մոռանում
):
Իմ կարծիքով` ինքը երգի մեջ այդքան էլ չէր մտել, դրա համար էլ խառնեց: Կատարող լինելուց բացի բեմի վրա պիտի արտիստ լինես, իսկ արտիստը (մանավանդ այդ) երգի միջոցով պատմություն է ներկայացնում մարդկանց: Իսկ «պատմելու» դեպքում շփոթելն անհնար էր: Էդ խոսում ա արտիստիզմի ու պրոֆեսիոնալիզմի պակասի մասին (ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, երկրորդ անգամ չեմ կրկնելու. տրագեդիա չեմ սարքում, ոչ էլ 100 տոկոսանոց արդյունք էի ակնկալում, ուղղակի փաստերն եմ արձանագրում): Էդ խոսում ա նաև այն մասին, որ Սուրենը կատարում էր ոչ թե "Smoke on the water" ստեղծագործությունը, այլ փորձում էր կրկնել Դիփ Փարփլի տղաների կատարումը՝ նոտա առ նոտա:Էդ նույնը վերաբերում ա հատկապես նաև ղռռռացող, թոքերը պայթացնող, իրենց ձայնին «տղամարդկային» հնչերանգ հաղորդել փորձող աղջիկներին: Իրանց աչքին երևում ա մենակ կատարումը, իսկ ստեղծագործության վրա կարծես թքած ունենան. տեսնես՝ օրինակ, էն թմբլիկ, սիրունիկ աղջիկը (անունը չեմ հիշում) գոնե փորձել էր մտածել, թե "Wasted Sunsets"-ն ընդհանրապես ինչ էր ուզում ասել... Իսկ էդ բացը Մերի Ջեյնի նախշերով թևնոցներ կապելով ու մոտոյի վրա նստելով դժվար թե լրացնել լինի... Մի խոսքով, շատ չշեղվեմ. պետք չի կպնել, ես հատուկ նշել էի, որ միայն Սուրենի համար եմ ասում (մնացածների վրիպակների համար ծոցատետր չեմ պահում
), որովհետև հենց ինքը դրանից առաջ մի քանի անգամ (օրագրերում) նշել էր, թե ինչ կարևոր երգ է կատարում:
Մի խոսքով, էս թեման ինձ համար հազարերորդական կարևորություն ա ներկայացնում, ուղղակի նախորդ համերգի թեմատիկան օրագրերից մեկով պատահաբար լսել էի ու փորձեցի ամեն գնով հետևել: Գնացի Կոկոյի «Քուին ըվ դը բլյուզ» ալբոմը վայելելու, բայ:
![]()
Էջանիշներ