Ինչ ասեմ շատերի կողմից այդքան սիրված խենթուկ-սիրունիկ Եվուլիկը դուրս եկավ...
Առաջաբանի առումով ասեմ, որ արդեն սովոր եմ, և կարծում եմ բոլոր մարդիկ էլ պետք է սովոր լինեն, որ նման նախագծերի ժամանակ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ են լինում... երբեմն հաճելի երբեմն էլ ... ավելի ճիշտ շատ հաճախ տհաճ և անարդար: Բոլոր սուպերսթարերում էլ ես ՈՒՐԻՇ հաղթող էի տեսնում... ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ այս սուպերսթարում այդ ՈՒՐԻՇԸ հաստատ Եվան չէր:
Հուսով եմ ինձ չեք մեղադրի տաղանդներին անտեսելու մեջ: Ես սկզբում Եվային հավանում էի... պատճառն այն էր որ առաջին օրը, որ իրան տեսա ինքը ուղղակի լավ ճաշակ, ձայն և մռութ արտաքին ունեցող հավես աղջիկ էր ու տեղով շատ օրիգինալ էր.. անչափփփփ. հետո ինքը դարձավ ԿՈՄԵՐՑԻՈՆ... ու որբոլորն ասում են գժուկ... իմ կարծիքով դա արհեստական է ու անձամբ ինձ Եվայի քիչ կատարումներ են դուր եկել համերգների ժամանակ: Այնուամենայնիվ Գոռը մի քանի համերգ առաջ պետք է դուրս գար, երբ որ Յուլիյան դուրս եկավ: Բայց սա այլ պատմություն է: Մարիամն էլ նույն օրը պետք է Գոռի ձեռքը բռներ ու գնար չնայած որ այդ օրվա կատարումը իր լավագույն կատարումներից էր:
Կարևոր ասածս այն է, որ նման մրցույթներում կարևոր չի արդեն ինձ համար թե ինչ հերթականությամբ են մարդիկ դուրս գալիս: Ես իմ մի քանի ֆավորիտներն ունեի որոնցից մեկն արդեն նախագծում չի: Ու իմ կարծիքով կարևորը ՎԵՐՋն ա... եթե դուք համարում եք որ ԵՎԱՆ լավագույնն էր... խնդրեմ: Ռաիսան շատ ավելի ուժեղ է: Այս ամենի հետ մեկտեղ Ես ինձ համար հաղթողին ընտրել եմ` ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ու կապ չունի այսօր կհանեին Եվային, Գոռին թե Մարիամին թե էլի ինչ-որ մեկին, որովհետև բոլորն էլ պետք է ի վերջո դուրս գան:
Հ.Գ. Չնայած այս ամենին կարծում եմ, որ Սուրենը ինչպես և մնացած սուպերսթարերում իմ սիրած մասնակիցները կզբաղեցնի երկրորդ, երրորդ հորիզոնականները իր տեղը զիջելով ուրիշին: ինչպես ԱՆՆԱ ԱՎԵՏՅԱՆԸ, ինչպես ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԸ, ինչպես ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ և ուրիշ արժանի երեխեք: Այս դեպքում վիճակըամենից ողբալին կլինի եթե ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐ ճանաչվի Հայ ՍՈՒՊԵՐաղջիկների ՍՐՏԱԿԵՐ իսպանական-մաչո ԳՈՌը իր "հրաշք" COVER-ով ԿՌՈՒՆԿի: Ես գրեթե համոզված եմ որ այդպես էլ լինելու է: ՈՒՐԱԽ կլինեմ եթե սխալվեմ: Ուրախ կլինեմ նաև եթե ՄԱՐԻԱՄԸ չլինի: Մնացածից ով էլ լինի չեմ համարի "ողբերգություն", շատերն են արժանի և վերջապես:
3 245 900 մարդ (ըստ հոկտեմերի ԱՎԾ տվյալների) 3 245 901 կարծիք: TAKE IT EASY
![]()
Էջանիշներ