Համաձայն եմ Նաիրայի առումով: Ընդհանրապես ժյուրին ինչա խոսում ինքը գոնե հասկանումա??? Նույնիսկ Գլումովը բեմից նյարդայնացավ ժյուրիի խոսքից:
Նաիրան ասումա Իվետան մուտք անելուց ֆալշա երգում: Ես ոչ մի ֆալշ չնկատեցի: Ու հակառակը, Փարելին ամբողջ երգը ծայրից ծայր ֆալշա երգում, ինքը ասումա մենակ ներքևներն ես ֆալշ երգում: Նույնն էլ Գոռի դեպքը: Այդ կնոջ մոտ լսողության պրոբլեմներ են թե դահլիճի հնչողություննա այդքան տարբերվում հեռուստատեսության հնչողությունից??? Հետո էլ ասումա թե չի սիրում ֆալշերից խոսալ:
Առվին Քոչարյանը ընդհանրապես ոչ մի միտք չի արտահայում, կամ կրկնումա մյուսների ասածը կամ շնորհավորում: Եթե շնորհավորելու համար ա ժյուրիում նստած, կարող էր հանգիստ չնստել:
Ամենաշատը Վարդան Պետրոսյանի մեկնաբանություններն էի հավանում, այն էլ այլևս ժյուրիի կազմում չի:
Էջանիշներ