Այդպիսի երգիչ չկա որ "բոլոր ոճերով էլ լավ երգի" դրան երգիչ չեն ասում… եթե կան ապա դրանք "պալատական" երգիչներ են որոնք թագավորի պատվերով ինչ ուզես կերգեն, որովհետև դեմք չունեն, ասելիք չունեն երաժշտույան մեջ, … և եթե "Հայսուպերսթարը" այս հատկությունների համար է ստեղծված, ապա պատք է փակել… հանցագործություն է անդեմությունը խրախուսելը, մենք առանց այդ էլ դրանով ենք տառապում…
ես որևէ մասնակցի չեմ ուզում նսեմացնել, բայց ժողովրդական քվեարկությունից շատ տաղանդավոր էրեխեք դուրս մնացին… էրեխեքը մեղք չեն, իրենք իրենց տեղը եթե Հայաստանում չգետնեն ապա դրսում կգտնեն, ուղղակի ցավալի է որ այս տեսակ ցածր որակի երաժշտական պահանջարկ կա Հայաստանում… սա էլ հենց պատասխանում է այն հարցին թե ինչու են հայաստանում անորակ ռբիսը ծախկում ու բարգավաճում… որովհետև սիրում ենք ու փող ենք տարիս դրան
Ի դեպ Դորիանսի Գոռը նույնպես մասնակցել է սուպերսթար 1ինին, ու նույնպես հաղթահարել է փուլերը, հետո եթե չեմ սխալվում իր իսկ ցանկությամբ դուրս է եկել նախագծից:
Իսկ նույն Ձեր նշած Եվրատեսիլի մրցույթում մի աղջիկ կար, կարծեմ ինչ որ հեքիաթային փերիական երգ էր երգում: Ձեր տրամաբանությունից ելնելով նա էլ է պրոֆեսիոնալ չէ? Բայց արի ու տես որ մասնակցեց սուպերսթարին ու նույնիսկ թատրոնի փուլ չանցավ:
Եթե Ձեզ թվում է թե Սուրենը միակն է երգել ակումբներում, Դուք սխալվում եք: Նույն Իվետան էլ է փորձել իր ուժերով առաջ գնալ Գերմանիայում, մինչև Հայաստան գալը: Ուղղակի որ աջքից հեռու ա, չի ծակում ??
Ի դեպ Ամերիկյան Այդոլից օրինակներ բերեմ հաղթող մասնակիցների, ովքեր մեկ ոճում էին միշտ հանդես գալիս, բայց հաղթեցին: Դեյվիդ Քուք, 7րդ Այդոլի հաղթող - Ռոք, Քերրի Անդերվուդ, 3րդ Այդոլի հաղթող - Քանթրի, Ռուբեն Սթյուդարդ, 2րդ Այդոլի հաղթող - Սոուլ: Այս բոլոր հացթողներն էլ իրենց ոճից դուրս շատ շատ միջակ են, կամ ընդհանրապես չեն ելույթ ունենում:
մեկ բան էլ, ժողովրդական քվեարկության արդյունքները, ի տարբերություն Ձեզ, չեմ ընդունում միանշանակ: Որովհետև Ժողովուրդը - դա հիմնականում ծանոթ-բարեկամ մասսան ա:
Վերջին խմբագրող՝ Refreshment: 13.01.2010, 14:50:
Ով որ facebook.com սոցիալական ցանցում գրանցված է, կարող են Ֆան դառնալ սուպերսթարի որոշ մասնակիցների:
Րաֆֆի
http://www.facebook.com/pages/RAFFI-...2565747?ref=nf
Սուրեն/Արսա
http://www.facebook.com/group.php?gi...2635677&ref=ts
Նարինե Աթթարյանին Workshop-ի փուլից
http://www.facebook.com/group.php?gi...6666625&ref=ts
Չհասցրեցի լսել Սուրենի կատարումը, դուրս եկան Գոռը (շատ լավն էր) և Ռաիսան։
Եվան ինչ- որ բան էր գոռում, ոնց որ թե երգ էր։
Իվետայից ավելի էի սպասում։
Կրկնությունով լսեցի Սուրենին, նույն Սուրենն էր։ Մի պահ թվաց թե հին կատարումներից են կրկնում։ Լավ էր երգում։
Հ.Գ.
Քվեարկություն վ ստուդիյու։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Մոդերատորական: Թեմային կցվել է հարցում, խնդրում եմ քվեարկեք:
I may be paranoid but no android!
Ամենալավը Սուրենն ու Ռաիսան էին: Հայկն ու Րաֆֆին ոչինչ, տակից դուրս եկան, ամենասարսափելին Գոռն ու Մարիամն էին, երկուսի դուրս գալու ժամանակն էլ եկել է: Եվան դադարել է զարմացնել![]()
I may be paranoid but no android!
Եվան էսօր ընկճված էր, զգացվում էր: Ու դա բնական ա: Էսօրվա կատարումը դուրս չի եկել, բայց քվեարկել եմ միայն իրան, SMS եմ ուղարկել: Իրան էս պահին դուխ տալ ա պետք (անկախ սուպերսաթարի վերջնական արդյունքներից), ինքը դրան ավելի քան արժանի ա, իմ համեստ կարծիքով![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ariadna (18.01.2010)
Ուֆ զգուշացրեք էլի, որ նայենքմԻշտ մոռանում եմ, տեսնես կատարումները արդեն կան ինետում?
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Ungrateful (18.01.2010)
Սուրոյինը չհասցրի տեսնել: Ափսոս:
Մարիամը թույլ ա:
Փարելիի էսօրվա երգն անշուք էր կամ ինքն անշուքացրեց:
Եվան թույլ էր էսօր, կամ իրա օրը չէր կամ երգն էր սխալ ընտրել:
Հայկի երգը հեչ դուրս չեկավ.. ինչ-որ ամերիկացի վերցրել գյոզալ երգը տիտանիկ էր սարքել, ինքն էլ իրա հերթին "Քանքարավոր ախպերը" սարքեց: Չդզեց:
Իվետան թույլ ա: Ձայնը զարգանալու տեղ չունի: Մի նոտայի վրա ա:
Գոռը ոնց որ թե իր պարտքն ա համարում բոլոր երգերի բառերը սխալ ասել կամ չասել ընդհանրապես: Շատ միջակ էր ջութակ նվագում, եթե ոչ վատ: Դեռ կատարում չի եղել, որ հավանած լինեմ իրենից:
Րաֆֆի... կարծիք չունեմ... դեռ չեմ լսել իր կատարումները, էսօրվանն էլ կիսատ լսեցի:
Ռաիսա... իրան որ խոսելուց չլսեմ՝ էդ անդուր "ր"-երը պարսկահայկական, որից վատանում եմ, մնացածն ընտիր ա: Շատ լավ, խորը ու սիրուն տեմբր ունի: Լավն ա:
Ռուֆուս (18.01.2010)
Ընդհանրապես թույլ համերգ էր, իմ կարծիքով առ այսօր եղած բոլոր համերգներից ամենաթույլը: Այսօր մենակ շատ թե քիչ կառանձնացնեի Սուրենին ու Ռաիսային, մնացած բոլորին ինչ-որ բան խանգարում էր, մեկը ֆալշ էր երգում, մյուսի երգը անկապ-աննպատակ էր, մի խոսքով կսպասեմ հաջորդ համերգին: Իսկ վտանգավոր եռյակում տեսնում եմ Փարելիին, Իվետային ու Եվային (ցավոք)
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Համերգը դուրս չեկավ, անհաջող երգերը շատ էին:
Եվան իրա կերպարով արդեն հոգնեցնումա, ինչ-որ բան պետքա փոխի, թե չէ սենց երկար չի ձգի:
Հայկը եթե օրիգինալը երգեր ավելի լավ կլիներ:
Սուրենը վատը չէր, ոնց որ բոլոր համերգներին:
Ռաիսան ինչպես միշտ հոյակապ երգեց:
Րաֆիի երգը դուրս չեկավ,իրան չէր սազում:
Իվետայի մենակ տեսքն էր լավ, շատ թույլ երգեց:
Մարիամը, Փարելին ու Գոռը դուրս չեկան, իրանց եմ տեսնեւմ վտանգավոր գուտում:
Тихо, не слышно ни часов, ни чаек...
Միանշանակ Ռաիսան ու Սուրենը լավագույն բացումն ու փակումը արեցին համերգի, այդ մասնակիցները կայուն լավագույններն են:
Րաֆֆին էտ գյոզալական Daughtry-ի երգը դարձրել էր օրորոցային: Հեչ չարժեր որ նա գիթարով ելույթ ունենա, շատ էր շեղվում ու արդյունքում ոչ լավ նվագեց ոչ էլ լավ երգեց:
Իվետան դուրս եկավ, շատ բեմական էր ու լավ շոու ցույց տվեց, իսկ այդ երգը կարծում եմ վոկալ ցույց տալու երգ չեր:
Փարելին ամբողջ երգը ծայրից ծայր ֆալշ երգեց, այնպիսի տպավորություն էր որ ինքն իրեն լավ չի լսում:
Եվայի երգը շաաաաատ անհաջող էր: Տափակ մեկ-երկու նոտայի վրա ուղղակի աղմկոտ երգ էր: Դե բայց Եվան էլ իհարկե կարող էր ավելի լավ ներկայացնել:
Հայկը պարզապես լավ չերգեց, Billie Jean-ի այդ մեկտաբանությունը շատ եմ սիրում, ուղղակի ցնցող ա, բայց պետքա շաաաաատ լավ վոկալ ունենալ, ինչը Հայկը չունի, ու պարզա որ այս դեպքում նա պետքա իրա թույլ կողմը իմանար ու շեշտը դներ ոչ վոկալի վրա:
Գոռի մկկոցները չեմ սիրում, ոնց որ երգիչ Հայկոն լինի: Եթե պարզապես ուղիղ երգեր, շատ ավելի լավ ելույթ կստացվեր: Ջութակը միջին էր նվագում:
Մարիամը այս անգամ շատ վստահ էր բեմում ու էմոցիոնալ էր կատարում երգը: Եթե լիներ 1 կամ 2 համերգները, կասեի որ վատ չի: Դե բայց այս պահին ակնհայտ զիջում է մյուսներին: Ոչ թե տվյալ կատարումով, այլ ընդհանրապես:
Վերջին խմբագրող՝ Refreshment: 18.01.2010, 10:44:
Իսկապես էլ համերգն ընդհանուր առմամբ շատ թույլ էր, թեև թվում էր թե հակառակը պետք է լինի, քանի որ պատրաստվելու ավելի շատ ժամանակ ունեին մասնակիցները:
Օրվա լավագույններն իմ կարծիքով Ռաիսան ու Սուրենն էին, ամենավատը երգեցին Մարիամն ու Եվան, թեև մյուսներն էլ էին բավական վատ երգում:
Ինչքան որ նախընտրական փուլերում հավանում էի Եվային, այնքան եզրափակիչում համերգից համերգ սկսում եմ ավելի ու ավելի չհավանել: Դիապազոնը մեծ չէ, կերպարը շատ արագ սպառեց իրեն, և ամեն անգամ նախորդից ավելի ֆալշ ու վատ է երգում:
Կարծում եմ Մարիամն այս անգամ պետք է լքի նախագիծը, քանի որ նրա ձայնային տվյալներն ու կատարումները ակնհայտորեն զիջում են մյուսներին:
Գոռի ձայնը կարծես վատը չի, բայց իր ելույթները չեմ հավանում, ինչ-որ մի բան անընդհատ խանգարում է ու երգելուց դեմքը շատ է ինչ-որ անբնական ծամածռում:
Փարելին, Իվետան, Րաֆֆին ու Հայկը լավ տեմբր ունեն ու հետաքրքիր են մատուցում երգերը, բայց աշխատելու շատ տեղ ունեն:
Սուրենը լավ է երգում ու իմ կարծիքով կապ չունի մինչ այդ երգել է ինչ-որ տեղ թե ոչ: Շատ լավ կլիներ որ մեր "հայտնի" աստղիկներն էլ կենդանի կարողանան այդպես երգել:
Դեռևս բոլոր ելույթները նայելով ամենաշատը ինձ Ռաիսան է դուր գալիս, հզոր ձայն ունի ու լավ էլ կատարում է:
Ես այստեղ եմ
Սուրենը լավն էր:
Մարիամի ամենալավ կատարումն էր, բայց ինքն էնքան էլ ուժեղ չի:
Փարելիի մոտ ներքևի նոտաները լավ չեն ստացվում, բայց մնացածը վատ չէր: Դուրս գալիս ա ինքը: Նույնն էլ Հայկը: Բայց Հայկը շաաատ բեմական ա
: Մեկ էլ Իվետան ա տենց բեմական:
Ռաիսան հզոր ա: Մինչև հիմա թերություն չեմ նկատել իրա կատարումներում:
Րաֆֆին դեմք ա: Ռոք ա երգում ու հանգիստ կանգնել ա տեղը, մի հատ չի շարժվում
: Շա՜տ հանգիստ ա: Իմ կարծիքով էս երգը մի քիչ մռայլ էր իրա համար, Daughtry-ից կարող էր ավելի հարմար երգ ընտրել, օրինակ` Over you-ն: Բայց մեկ ա՝ ամենաշատը իրան եմ սիրում
:
Էս անգամ դուրս չեկան Գոռն ու Եվան: Գոռը հազար հատ ֆալշ արեց, ափսոս էր էդ երգը, այլանդակեց: Եվան էլ լավ չերգեց: Կամ երգը լավը չեր: Համենայն դեպս, ես ընդհանրապես երաժշտություն չլսեցի էդ երգի մեջ: Մենակ իրենց երկուսի համար չեմ քվեարկել վերևի հարցման մեջ:
Farfalla (18.01.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ