Էս թեմայում ամենաշատը երևի Եվայի մասին ա խոսվել: Ես էլ ասեմ կարծիքս: Չէի տեսել մինչև հիմա, վերջին կրկնության ժամանակ տեսա, ու դուրս չեկավ
Դուրս չեկավ, թե ինքը ոնց ներկայացրեց էս երգը, դուրս չեկավ իր մի փոքր ինքնահավանությունը: Էդ լավ ա, որ ինքը գիտի, որ իր մեջ «ինչ-որ բան կա», բայց մի տեսակ շատ մեծամիտ հնչեց ասածները, չգիտեմ...
Մազերն էլ դուրս չեկան
Մենակ ձայնը դուրս եկավ: Լավ ձայն ունի:
Չմոռանամ ասել, որ սա իմ կարծիքն ա:
Էջանիշներ