Լիլ ջան, օրինակ ինձ համար, ասեմ, թե ինչն ա խնդալու: Էն, որ էդ երգը որ ինքը երգում ա, ոչ մի նմանություն չունի էդ երգի հետ: Փորձիր համեմատել, նմանություն տեսնում ե՞ս: Ինչո՞ւմն ա էդ նմանությունը, էն որ բառերը նույնն ե՞ն, մեկ էլ որ երաժշտությունն ա նույնը՞: Ոչ բառերն ա ինքը գրել, ոչ երաժշտությունը, իրանից հասնում ա կատարե՞լ էդ երգը, թող կատարի, ինչի՞ ա երգը հարմարացնում իրան: Իրան հարմար երգ չի ճարում, ոչ մի երգ չի կարղանում նորմալ երգել, թող նոր երգ գրի իր համար, թե՞ պետքա անպայման ինչ որ հայտնի երգ երգի, եթե նախագծի իմաստը նրանում ա, որ պետք է հայտնի երգեր երգեն, ու ինքն էլ չի կարողանում որևէ հայնի երգ նորմալ, ճիշտ ձևով, այսինքն՝ ինչպես այդ երգը կա, այդպես կատարի, ապա ինքն այդ նախագծի համար խնդալու ա: Ինձ համար խնդալու ա, որ ինքը էս երգը սխալ ձևով կատարում ա, որ նման չի իրականին, ու մարդիկ դա հավանում են: Էդ նույն ձևով էնօրը էն երկու աստղ կոչված անհաջող անտաղանդությամբ Ջեյմս Բրաունի It's man's, man's world-ն էին քանդում: Ես տանել չեմ կարողանում, երբ երգը փչացնում են իրենց սխալ կամ անտաղանդ կատարմամբ, չեմ սիրում, երբ իրենց սխալ կատարմամբ ամեն ինչ անում են, որ մարդ հիասթափվի մի երգից, որն իրեն այնքա՜ն դուր է գալիս:
Էջանիշներ