Հենց նոր ավարտվեցին հայ սուպերսթար 4-ի առաջին տասնյակի ելույթները…
Հենց առաջին համերգից պարզ դարձավ, որ կանխամտածված տակտիկա, այնուամենայնիվ առկա է: Սուպերսթար 4-ին նաեւ մասնակցում է բոլորս քաջ հայտնի՝ Վարդան Պետրոսյանի հարազատ որդին:
Ոնց որ հատուկ, բոլոր լավ մասնակիցներին ընդգրկել էին առաջին տասնյակ: 10 հոգուց ընդամենը պետք է անցնի 3 մասնակից, երբ առնվազն 6-ը շատ ուժեղ մասնակիցներ են:
Կուզեմ նշել այդ 6 ուժեղագույն մասնակիցների անունները:
Մելինե (ԱՄՆ)
Աննա (Ռուսաստան)
Հայկուհի (Հոլանդիա)
Եվա (Երեւան)
Լեւոն (Երեւան)
Գոռ (Արմավիր)
Ինձ թվում է, հատուկ, էնպես է արված, որ Վարդան Պետրոսյանի տղան հայտնվի այն տասնյակ, որտեղ մրցակցությունը թույլ է եւ անցնի եզրափակիչ:
Եվա-ի մասին, որ խոսք չկա, պարզապես երեւույթ է, կրակ, անսպասելի, մի խոսքով տաղանդ, Փինք-ը քեզ օրինակ:
Տեղադրում եմ, Շանթ հեռուստաընկերության պաշտոնական կայքի հասցեն, որտեղ կարող եք տեսնել առաջին տասնյակի բոլոր մասնակիցների նկարները…
http://www.shanttv.com/program.php?id=815
Սա էլ Եվան
![]()
Էջանիշներ