Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, ինչի, Սուպերսթարը պետք ա, եթե Րաֆֆին էլ հաղթի, աղետ չի լինի: Սուպերսթարով սերնդի գոնե որոշակի զանգված փոխում ա երաժշտության մասին պատկերացումներն ու հասկանում, որ երաժշտությունը Մարիաննաներով չի ավարտվում:
Եթե արդեն թեմայում կասկածի տակ ա դրվում Սուպերսթարի բարենպաստության հարցը, ուրեմն արդեն շատ ենք շեղվել: Էս թեման ակումբի ամենաակտիվ թեմաներից ա, իսկ ակումբի անդամներն աչքի են ընկնում բարձր ճաշակով, ուրեմն էս մրցույթն ինրոք ինչ որ բան ա ներկայացնում իրենից: Սրա նման կար Համազգային Աստղը, բայց այնտեղ չկար մակարդակ (մի գուցե սխալ արտահայվեցի):
Այնպես որ, եկեք քննարկման չդնենք ծրագրի նպատակահարմարության հարցը, քանի որ ծրագիրն իմ կարծիքով հրաշալի ա, ուղղակի ունի մի թերություն (քվեարկությունը):
Սուպերսթարն էլ ա պետք,կահույքն էլ ա պետք:Ամեն մեկը իր տեղն ունի ու իր նպատակին պիտի ծառաայի:Ասածս այն էր,որ այդ միջոցներով կարելի էր, օրինակ որոշակի զանգվածի երաժշտության մասին պատկերացումներ տալ:Ժամանակին,տարբեր առարկաներից դասընթացներ կային հեռուստատեսությամբ, տարրական, միջին, բարձրագույն..արհեստներ սովորեցնող ծրագրեր ու այլ նման կարգի հաղորդումներ:Այսօր ոչ մի հեռուստաընկերություն նմանատիպ ծրագիր չունի,միգուցե չնչին բացարություն կա՞, չեմ հիշում--
Որովհետև ձեռնտու բիզնես չէ պարզապես,իսկ Սուպերսթարին փորձեք նայել այդ տեսանկյունից,իրա նպատակը հիմնական դա է:
Ակումբի անդամների բարձր ճաշակ ունենալը առանց քննարկելու,պատկերացրեք քանի՞ հոգի է ակումբ հաճախում -սխալ չհասկանաք,մեր ակումբը նկատի ունեմ---,քանիսն՞ հեռուստացույց դիտում,այդ հզոր *զենքը*-նույն ֆինանսական միջոցներով կարելի է ավելի արդյունավետ օգտագործել (հեռուստատեսությունը):Բայց թե դա պետության խնդիրն է,իսկ մասնավորը -ԲԻԶՆԵՍ-որը ենթադրում է փող:Մտածել էք,որքան դրամ էք ծախսել ինքներդ այս նախագծի վրա,կամ ՍՄՍ-ի այդ անհիմն գները էլ չասած գովազդները:Միգուցե այդ գումարի չնչին մասով միայն մի մանուկի կարելի էր օգնել՞,որը կարող էր նաև Հայերի պարծանքը դառնալ՞:Ախր մեր մոտ էտ շուկայակն հարաբերուէյունն էլ է հասկացվում որպես բազառային