Մարդուն շատ ճանաչել պետք չի, որ իմանաս իր դատարկ տեղը վիճելու սիրո մասին: Իսկ երաժշտական ինդուստրիան ճանաչում եմ, որովհետև վերջին հինգ տարվա մեջ ուղղակիորեն ու անուղղակիորեն առնչվում եմ իրա հետ: Իսկ նախանձելու առումով պատասխանելն էլ ավելորդ է (ամեն մարդ իր արշինով է չափում ու «I pity thee» բլա բլա բլա):
Որ այս բանավեճում ես ճիշտ եմ, ցույց է տալիս այն, որ ես քննադատում եմ ձեր երաժիշտներին (լինի դա Ռաիսա, Սուրեն կամ մեկ ուրիշը), տարբեր հիմնավորումներ բերելով, իսկ դուք, փոխանակ հակառակ հիմնավորումներ բերելու, փորձում եք կպնել իմ գրածին (ժամանակին ես բավականին շատ եմ արտահայտվել ակումբի «կեղտ բռնելու» ավանդությանը): Ու ռեպեր+շնորհակալություններ միայն համակարծիք լինելու համար, անկախ գրառման պարունակությունից) այնպես որ պետք չի բողոքել, թե ռեպերի համակարգն իր նպատակին չի ծառայում: Ռեպ հավաքում է ոչ թե արժեքավոր գրառումներ, այլ շատ գաղափարակիցներ ունեցողը:
Ինչևէ, եթե քո ու շոուբիզնեսի հարցում ես բավականին ճիշտ դուրս եկա, ապա ինքս ինձ երևի այնքան էլ լավ չէի ճանաչում: Որովհետև կպատասխանեմ:
Վերադառնանք թեմային:
Բոբ Դիլանի անունը շոշափվեց: Բոբ Դիլանն ունի խիստ օրիգինալ, բայց չոր, սահմանափակ դիապազոնով վոկալ: Եթե նա փորձեր երգել Deep Purple-ի «Too Many Wasted Sunsets»-ը, արդյունքն ավելի վատ կլիներ, քան Ռաիսայինը: Ընդհանրապես, չկա որևէ երգիչ, որը կարողանա բոլոր երգերը կատարել: Ես տեխնիկապես երեք օկտավա դիապազոն ունեմ, բայց Revolution Renaissance-ի «Last Night On Earth»-ը մոտս անկենդան, դատարկ է ստացվում: Օրիգինալ երգում Կիսկեի էներգետիկայի քսան տոկոսն էլ չկա: Ինչու՞: Որովհետև իմ տիսիտուրան չի: Եթե մարզվեմ այդ տիսիտուրայում, միգուցե մի քանի տարուց երգեմ:
Բայց ի՞նչ կապ ունի Դիլանը Ռաիսայի հետ: Բացարձակապես ոչ մի: Բոբ Դիլանը ֆոլկ-կիթառահար-երգիչների ավանդության շարունակող է: Նա դուրս չէր գալիս բեմ, որ սրա-նրա երգը կատարեր, կախված նրանից, որը հեռուստադիտողների ավելի մեծ մասսա կգրավի: Դիլանը սեփական երգերն էր կատարում, որոնք պարտադիր չէ՝ բարդ լինեին (քիչ չէին մեկ կամ երկու ակորդի վրա հիմնված երգերը), բառերը հաճախ կրում էին իմպրովիզացիոն բնույթ: Դիլանը զրուցում էր իր հանդիսատեսի հետ: Պ0պսայի ու անդերգրաունդի միջև ամենամեծ էական տարբերություններից մեկը հենց այդ «հայելային պատի» գոյությունն է: Դիլանն իր երազներն ու արկածներն էր պատմում, զգուշացնում էր, թե ինչի կբերի պատերազմը, հրաժեշտ էր տալիս սիրած աղջկան: Ոչ թե բեմ էր դուրս գալիս, որ երգի Բեքսթրիթ Բոյսի կամ ինչ-որ ուրիշի հայտնի կատարումը, որը կհուզի մարդկանց: Դիլանը մարդկանց ինչ-որ բան տալիս էր: Ի՞նչ են տալիս սուպերսթարցիները: Եթե Բոբ Դիլանը գար Հայ Սուպերսթար ու կատարեր, ասենք, Րաֆֆիի երգացանկը, ես, համաձայն եմ, դաժանորեն կքննադատեի: Բայց, մյուս կողմից, դա արդեն Բոբ Դիլանը չէր լինի: Ընդհանրապես Դիլանը չէր լինի: Դիլանի երգերի բառերով նրա կենսագրություն կարելի է գրել: Որովհետև նրա չափ անկեղծ երաժիշտ չկա: Բլին, նրա երգերի բառերով կարելի է նույնիսկ ԻՄ կենսագրություն գրելՉուկը նրան մեջբերեց, հավանաբար, փնտրելով երաժշտության բաժնում իմ բացած թեմաների մեջ: Բայց դա սխալ ընտրություն էր
Իմանալով «կպնողականության» նկատմամբ ձեր սերը, նշեմ. ես դեմ եմ ոչ թե քավեր-տարբերակների կատարմանը, այլ սեփական երգերի բացակայությանը: Համակարգին, որը կազմված է դրա վրա: Այո, պ0պսայի աշխարհում Ռաիսան արտաքին տվյալների բացակայության պատճառով շանսեր չունի: Բայց ի՞նչ է Հայ Սուպերստարը, եթե ոչ պ0պսայի սերնդափոխությանը նպաստող հաղորդում: Իհարկե ֆենոմենալ է նրա այսքան առաջ գնալը: Բայց, օբյեկտիվորեն, ավելի լավ է բեմին տեսնել երգել չկարողացող սիրուշոներ ու էմիներ, քան երգել չկարողացող Ռաիսա: Անձամբ ես նախընտրում եմ այդ բեմին ընդհանրապես ոչ մեկին չտեսնել:
Մենք մեր Բոբ Դիլանին ունենք՝ Ռուբենը: Առիթը բաց չէիք թողնում կծել նրան ու քննադատել: Մենք Արմեն Գրիգորյանին ունեինք, որին կանչեցինք Հայաստան համերգ տալու, հետո քշեցինք, որովհետև «պարտիան հրամայեց»: Մինչև հիմա ամոթ եմ զգում դրա համար: Որովհետև երևի պետք է հոգալ անտաղանդների մասին, քանզի վասնզի տաղանդավորներն իրենք իրենց մասին կհոգան: Բայց, ինչպես ասում են, մատաղը կերել է աղը, իսկ անտաղանդները՝ տաղանդավորներին![]()
Էջանիշներ